Jump to content


- - - - -

Հայաստան Համահայկական Հիմնադրամի հեռուստամարաթոն


  • You cannot reply to this topic
No replies to this topic

#1 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 940 posts

Posted 23 November 2007 - 05:28 AM

Ավարտվեց Հայաստան Համահայկական Հիմնադրամի հեռուստամարաթոնն ու հրաշալի զգացում թողեց իմ մեջ։ Դա միասնության ու ազգովին աշխատելու ու ստեղծելու զգացումն է։ Ամեն մի մասնակից իր փոքր ու մեծ հանգանակություններով իր հոգու մի մասն է ներդնում ընդհանուր գործին։ Սա մի միջոցառում է, որտեղ գնահատվում է ոչ թե հանգանակության չափը, այլ մասնակցությունը։ Խնդրում եմ մասնակցել ու զգալ այն հպարտությունը, որ զգում են բոլոր մասնակիցները։
Հայաստան Համահայկական Հիմնադրամը վստահելի մի կառույց է, որը իր կենսունակությունն ապացուցել է իր բազմակի օգտակար գործերով։ Պատկերացնո՞ւմ եք, եթե այն չլիներ...

15.3 միլիոն դոլլար, ու դեռ ավելանում է։ Քանի՞ ընտանիքների կյանք կփոխի այն։ Քանի՞ ազգանվեր նախագծեր կյանքի կկոչի։ Քանի՞ մարդ իրեն կզգա մի ամբողջության մաս ...
B)
Հանգանակեք հանուն համընդհանուր գործի
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի