Տպավորություններ Հայաստանից
Started by ՆԱՎԱՎԱՐ, Oct 20 2007 09:59 PM
21 replies to this topic
#21
Posted 11 September 2008 - 11:41 PM
Ողջ լերուք...
#22
Posted 14 August 2010 - 06:46 PM
Բարև Բոլորիտ:Այո, ցավալի փաստ է,որ ոչ միայն օտարերկիա տուրիստներն են քիչ այցելում Հայաստան,այլ նաև Հայաստանում ապրող հայերն են գնում հանգստանալու օտար ափերում:Մեղադրել չես կարող...Մարդիկ այս ոչ բարվոք կենսապայմաններում գումար են ծախսում և ուզում են որ որքան հնարավոր է հանգիստն անցնի նորմալ,հաճելի պայմաններում:Ասում ենք՝ՄԵՐԸ:Բայց փորձե՞լ ենք երբևէ համեմատել մերն ուրիշինի հետ:Հասկանալի է,որ դեռ նոր ենք փորձում ոտքի կանգնել,ուղղել մեր կորացած ողնաշարը,որ համեմատվել չենք կարող զարգացած տուրիզմ ունեցող երկրների հետ,բայց այսքանով հանդերձ գոռում ենք թե՝մերն ամենալավն է ու՝խնդրեմ...ամենազարգացած տուրիստական գոտիներ ունեցող երկրներին վայել գներ ենք դնում ամեն մի քնասենյակի,ամեն մի անտառակի ու ջրափի վրա:Ոչ համապատասխան սպասարկում կա,ոչ անհրաժեշտ մաքրություն,ոչ էլ կազմակերպվեծ հանգիստ...Էլ ո՞վ կուզի իր գումարները ծախսի այսպիսի տեղ:Եղել եմ աշխարհի տարբեր երկրներում ու հանգստավայրերում,ոչ մի տեխ մերինի նման չէ:Ամենազարգացած ևրոպական երկրներից սկսած,վերջացրած ամենաաղքատ Ասիական ու Աֆրիկյան երկրներով,տուրիզմը կազմակերպվեծ է անհամեմատելի բարձր մակարդակով ու մատչելի գներով,քան թե Հայաստանում:Հայաստան եկած օտարերկրացին,կամ սփյուռքահայն ասենք,ուզում են գնալ Երևանի քթի տակ գտնվող Գառնի-Գեղարդ և չունեն ոչ մի ծանոթ Հայաստանում որ նրանց ուղեկցի:Ի՞նչ պիտի անեն:Երևանից կամ պիտի տաքսիով գնան ու գան վճարելով ոչ ավել,ոչ պակաս 25-30 հազար դրամ,կամ էլ լավագույն դեպքում տուրիզմ կազմակերպող կետերի միջոցով՝վճարելով 9հազար դրամ,չհաշված մուտքի տոմսի արժեքը,որ ընդհամենը մի տաճար տեսնեն ու մեկ վանք:Դե վեր կացեք գնացեք Եգիպտոս ասենք,Կահիրեյից տաքսիյով գնացեք մինչև Գիզա՝ աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ Եգիպտական բուրգերն ու Սֆինքսը տեսնելու՝ Գիզայի կենտրոնից էլ մինչև բուրգերի մոտ ու ետադարձ ճամփան ուղտի գավակին բազմած,գնեցեք նաև մուտքի տոմսը և այս ամբողջի համար կվճարեք ընդհամենը 10հազար դրամի չափով գումար:
Գնացեք Հնդկաստան:ՈՒզում եք տեսնել աշխարհի 7 հրաշալիքներից մյու՞սը՝ հեքիաթային Թաջ-Մահալը,խնդրեմ՝.Դելիյից մինչև Ագրա վերցրեք գնացքի տոմս,հետո Ագրայի կայարանից մինչև Թաջ-Մահալի մոտ գնացեք տաքսիյով,վճարք տոմսի արժեքը ևս և այս ամբողջը ձեզ վրա կնստի ընդհամենը 7հազար դրամի չափ գումար...
Մարդիկ գիտեն արժևորել,բայց երբեք չափը չանցկացնել իրենց երկրների և´ տեսարժան վայրերը, և´ փոխադրամիջոցները, և´ հյուրանոցներն ու ռեստորանները:Սա է տուրիզմը և սրան է ձգտում ամեն մարդ:Բա այս բոլորն իմացողն ու տեսնողը էլ ինչի՞ պիտի գնա Հայաստան,թալանվելու՞ մի քանի վանք տեսնելու համար...