դուրս եմ գալիս օդանավակայանից, մոտենում եմ տաքսիին,
-ինչքանով կտանեք Երևան
-ինչքա՞ն կտաս
-եսիմ
-էսքան կտաս կտանեմ..
համաձայնվեցի, հետո իմացա որ կրկնակի, եռակի էր վերցրել..
մի քրջոտ, հազար տարվա գազ 24 էր, լավ է իրարից չեր պոկվում...
մոտենում ենք Երևանին...
դեռ հեռվից ամբողջ քաղաքը ինձ թվաց փոշու մեջ...
մոտեցանք...
Երևանը փոքրիկ, կեխտոտ , անտեր, թափառական շներով լիքը, գավառական մի գյուղաքաղաքի տպավորություն թողեց ինձ վրա...
ինձ թվաց
Խորհրդային միությունից հետո այդ քաղաքը անտերության էր մատնված...
ճանապարհների , ծառերի վրայի փոշին, հազար տարվա չվերանորոգված փոսերով ճանապարհները...
մարդիկ երթևեկության կանոներին չեն նայում, անցնում են որտեղով որ պատահի, թքաց ունեն հետիոտների համար անցումների վրա... հետո դժգոհում են թե վարորդներն են մեղավոր..ինչպես կարելի է նորմալ վարել մեքենան երբ ամեն քայլափոխին ճանապարհն է հատում ինչ որ մեկը...կարծես Սոմալիում լինեինք...
մոտեցանք հրապարակին...
իմ իմացած հրապարակը չէր, ինչ որ բաներ էին շարել թանգարանի առաջ...
քայլեցի դեպի "ՑՈՒՄ"
չկար հին Երևանը, քանդել էին հին շենքերը.. ընկերներս էլ պարծենում են թե
գեղեցիկ ևրոպական տներ են կառուցում..առանց մտածելու որ տուրիստները գալիս են այդ քաղաք ոչ թե գեղեցիկ ևրոպական տներ տեսնելու, այդ տներից նրանք ամեն օր են տեսնում, նրանք գալիս են Երևան այդ հնությունը տեսնելու...
իսկ հին շենքերը չկային..
շատ չեմ երկարացնի...
կասեմ նաև որ ինչքան առևտրի կենտրոն մտա, մեծ ու փոքր, ինչքան գնումներ արեցի...
ոչ ոք ինձ ստացական չտվեց

...ոչ ոք չժպտաց ու չբարևեց ինչպես զարգացած երկրներում են անում

..
ԻՄԱՑԵՔ ՈՐ ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՍՏԱՑԱԿԱՆ ՉՏԱԼԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԳՈՂՈՒԹՅՈՒՆ, ՍՏԱՑԱԿԱՆԻ ՎՐԱ ՊԵՏՔ Է ԳՐՎԱԾ ԼԻՆԻ ՆԱԵՎ ԹԵ ԳՆՈՒՄՆԵՐ ԱՆՈՂԻ ՎճԱՐԱԾԻՑ ՔԱՆԻ ՏՈԿՈՍՆ Է ԳՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՆՁԱՐԱՆ...
"ԿԵՍԱՐԻՆ ԿԵՍԱՐԻ ԲԱԺԻՆԸ պետք է տալ" ազնվորեն հարգելի "Քրիստոնյա" վաճառականներ...
Զարգացած երկրներում եթե չեն տալիս ստացական մարդիկ պահանջում են այն, նրանք թույլ չեն տալիս թալանել իրենց պետությունը, դրա համար էլ նրանք ունեն ուժեղ և զարգացած պետություն...
էլեկտրոնիկայի մի մեծ խանութ կար, ամբողջը մարմարապատ..
մտա որ ընկերոջս տղային մի նվեր առնեմ...
մտնում ես ոչ ոք քեզ չի նայում, բարև ես տալիս զարմացած երեսիդ են նայում..
նայեցի գտա ինչ որ պետք էր, ասում եմ սրանից եմ ուզում առնել, մի երիտասարդ ասում է հա, հիմա կբերեմ...այդ րոպեին զանգում են նրան, կինն էր երևի, մի կես ժամ խոսեց, ես էլ կանգնած սպասում եմ...
մի թուղթ բերեց , ասում է դրամի հետ տար տուր այն աղջկան..
տալիս եմ ու սպասում...
բերեցին գնածս..
վերցրեցի ու սպասում եմ...
ինձ են նայում..
ասում եմ բա..ստացական չեք տալիս?
աղջիկը մի մունաթով, ինձ է ուղղում իր զարմացած հայացքը..
-Ստացական ի՞նչ եք անում..
չդիմացա, ձայնս բարձրացրեցի
ասում եմ բա վճարել եմ, ստացական չե՞ք տալիս որ այսքան վճարել եմ, բա որ հետո այս իմ գնածը չաշխատի, ինչպես եմ ձեզ ապացուցելու...
-հենա գարանտիան կա մեջը,-պատասխանում է ինձ...
ծիծաղից մեռա...
մի անգամ ընկերոջս տղան 60-70 ական թվականների մի բանաստեղծություն արտասանեց, լավն էր..
Ես իմ անուշ Հայաստանի Պրագայի բառն եմ սիրում
ռեստորանում չարաշավիղ ժողովրդական լարն եմ սիրում
մեր կոնյակին կես ջուր խառնած մեղրածորի համն անուշ
ու անամոթ քծնանքով լի մատուցողի խոսքն եմ սիրում
Սիրում եմ մեր տրանսպորտի անլուծելի վիճակն այս
դռնից կախված ժողովրդի ցրտից սառած դեմքերը կաս
մթում կորած տաքսիների վարորդների խիղճը նիրհած
ու հնամայա բաղնիքների մամռակալած քարն եմ սիրում
ուր էլ լինեմ չեմ մոռանա "Սալյուտ" ծախող ասպետներին
չեմ մոռանա հանգիստ քնած, անբարեխիղճ մեր պետերին
ինչքան էլ որ սիրտս խոցեն անպատմելի խոսքերը մեր
էլի ես մունջ ու անտրտունջ մեր անառակ բարքն եմ սիրում
Իմ դառնացած սրտի համար ուրիշ դեղ ու դարման չկա
բուֆետչիկից ու դալալից կարծես մեզ մոտ լավ մարդ չկա
աշխարհ անցիր, ուր էլ գնաս ամեն տեղ էլ քեզ խափող կա
որպես տաղանդ, փառքի ավանդ
xx դարն եմ սիրում....