Jump to content


- - - - -

Ինչո՞ւ ես չեմ ամուսնանում


25 replies to this topic

#21 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 940 posts

Posted 01 March 2008 - 08:04 AM

View Postsun&moon, on Feb 29 2008, 08:41 AM, said:

isk inch kaseq ayn masin, vor es chem vaxenum arajarkutyunneric u amusnakan patasxanatvutyunic, u mievnuyn jamanak el bcaxndir chem, bayc arajarkutyunner anoxner chkan, vor@ shat zarmanali e indz hamar.Stipum e indz mtacel ayn masin,vor hay txaner@ kuyr en, aylapes knkatein gexecik "manushaknerin" u chein vazi "kakachneri" hetevic.
Վերջին հաշվով ամեն մեկը վազելու է իր ծաղկի հետևից, սակայն ամեն մարդ չէ, որ արդյունքում երջանիկ կզգա իրեն։
Ներկայումս հայկական ընտանիքների գերբեռնված պայմաններում ամեն տղա չէ, որ կհամարձակվի ամուսնանալ։ Գորբեռնված ասելով նկատի ունեմ տների գերբնակեցվածությունը՝ անշարժ գույքի շինարարության ցածր տեմպերի ու դրանց հսկայական գները։ Մարդիկ հաճախ 2, 3 և նույնիսկ 4 ընտանիքով նույն տան մեջ են ապրում, որը ծնում է լարված ու ստրեսներով հարուստ միաջավայր։ Իսկ երիտաարդները կախյալ լինելով իրենց ծնողներից (երբեմն մինչև խոր ծերություն) չեն փորձում ամուսնությամբ առավել ևս գերհագեցնել իրենց ընտանեկան միկրոկլիման ու ստացվում է, որ քո նման «շահագրգիռ» մեկը ստիպված մտատծում է, որ հայ տղաները կուր են։ Ամեն դեպքում կույրեր կլինեն, բայց ընդհանուր առմամբ տվյալ խնդիրը շատ ավելի խոր արմատներ ունի։

Ըստ կլասիկ «ամուսնության» տեսության շատ ավելի հեշտ է ամուսնանալ 18-25 տարեկանում քան ավելի ուշ։ Տվյալ տարիքում զույգերը հիմնականում :D-100% կախյալ են իրենց ծնողներից ու շատ անգամ կատարում են նրանց կամքը։ Բացի այդ ամուսնությունը այդ տարիքային խմբի մոտ ասոցացված է ավելի շատ ազատ սեքսի, հետաքրքրասիրության, արկածների հետ քան պրոբլեմների՝ ինչպես ավելի բարձր տարիքային խմբերում է։ Նման պատասխանատու որոշման վրա հիմնականում ազդում է ծնողի կարծիքը, հետո նոր բուն ամուսնացողի։ Իսկ ծնողները, ինչպես գիտենք, ունեն իրենց ընտրության չափանիշները՝ հարստություն, դիրք, տեսք և այլն։

Իսկ ավելի մեծ տրիքում թե տղաների և թե աղջիկների մոտ ինքնուրույնության աճի հետ զուգընթաց աճում է նաև բծախնդրությունը, հարմարավետությունը կորցնելու վախը, համարձակությունը, աշխարհայացքը և այլն ու սրանք օգնելու փոխարեն ավելի են բարդացնում ամուսնության հարցը։ Ստացվում է, որ փոքրերը «երեխա» են, մեծերը «ծեր», իսկ հասակակիցներն ել բանի պետք չեն, այլապես վաղուց ամուսնացած կլինեին։ Իսկ սեռական ցանկություններին արագ բավարարում են փողոցներում ու սաունաներում վխտացող մասսան կամ արտաամուսնական կապեր փնտրողները։ Շատերին նման ապրելակերպը ձեռընտու է դառնում այնքան ժամանակ, մինչև այդ կապերի անհեռանկարայնության գիտակցումը կամ երեխա ունենալու պահանջը։ Ու սենց ել ապրում են...

Մի տեսակ շատ մռայլ ստացվեց, բայց շտապեմ ուրախացնել, որ ցանկացած տարիքում ել կարելի է գտնել մեկին, որին Աստված հենց մեր համար է ստեղծել։ Եթե ընկերության կամ ամուսնության հիմքում դրվում են դրական էմոցիաներ ու գաղափարներ (վայ, մոռացա զգացմունքներն ել նշեմ), ապա նման միությանը ոչինչ չի սպառնա ու հենց նման միությունների ստեղծումն է որ էական է, այլ ոչ թե ամուսնություն հանուն ամուսնության։ Եթե այդ միությունից չես ստանալու այն ինչ երազել ես, ապա իմաստն ինչո՞ւմն է ամուսնացած լինելու, երբ միասին քնելու եք անկողնում քանի որ «այդպես հարմար է» կամ քո դարդ ու ցավը թողած մի բան ել մեկ ուրիշինը ավելացնես դրան։

Այնպես որ հավաստիացնում եմ, որ լիքը լավ տղաներ ու աղջիկներ փնտրում են միմյանց։ Եթե փնտրես ու չվախենաս սխալվելուց, ապա անպայման կգտնես քո կեսին, որտեղ ել նա «թագնված» լինի։
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի

#22 sun&moon

    Newbie

  • Members
  • Pip
  • 26 posts

Posted 02 March 2008 - 02:43 AM

Es liovin hamamit em dzer het, sakayn es i nkati unei ayn mardkanc, voronq patrast en , pntrum en, voronumneri mej en, sakayn chen nkatum irenc koxqic ancnox mardun, kam shat chnchin patcharov aranc imanalu dimacinin ,sksum en vorakavorel anhimn u anhetet kapakcutyunnerov.miguce na pordzer ayl kerp mtacel, kam motenal kam nkatel.Himnakanum mardik mek@ myusi masin karciq e kazmum nayelov artaqinin.Chicht e artaqin@ der uni, sakayn shat mardik el unen ayspes kochvac "xabusik"artaqin ,vor@ ev nerqini hakarakne.Mi xosqov , es irencic glux chem hanum lool.

#23 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 940 posts

Posted 02 March 2008 - 10:53 AM

View Postsun&moon, on Mar 1 2008, 06:43 PM, said:

Es liovin hamamit em dzer het, sakayn es i nkati unei ayn mardkanc, voronq patrast en , pntrum en, voronumneri mej en, sakayn chen nkatum irenc koxqic ancnox mardun, kam shat chnchin patcharov aranc imanalu dimacinin ,sksum en vorakavorel anhimn u anhetet kapakcutyunnerov.miguce na pordzer ayl kerp mtacel, kam motenal kam nkatel.Himnakanum mardik mek@ myusi masin karciq e kazmum nayelov artaqinin.Chicht e artaqin@ der uni, sakayn shat mardik el unen ayspes kochvac "xabusik"artaqin ,vor@ ev nerqini hakarakne.Mi xosqov , es irencic glux chem hanum lool.
Շատ ընդհանուր ես գրում, որը դժվարացնում է բավարար պատասխան փնտրելու գործը։ Ամեն դեպքում կյանքի փորձից ելնելով, կարող եմ ասել, որ համարձակությունը ամենակարևոր նածապայմանն է ճիշտ զուգընկերոչ գտնելու գործում։ Իսկ նկատողներ միշտ ել կլինեն, ուղղակի պետք է «հոգատարություն» ցուցաբերվի նրանց հանդեպ ու մի փոքր ուշադրոթյուն՝ անզգուշորեն նրանց չվանելու համար։
Անձամբ ես երբեք նախապատվությունը չեմ տվել արտաքինին՝ ի վնաս ներքինի։
Հարցն ել հենց դրանում է, որ պետք չէ գլուխ հանել, այլ պետք է հնարավորինս լինել ինքդ քո նման՝ բնական, ու չմոռանալ, որ մենք գեղեցիկ ենք մեր թերություններով ու առավելություններով հանդերձ։
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի

#24 Guest_Meri_*

  • Guests

Posted 04 March 2008 - 04:51 PM

.

#25 K.I.N.G

    Newbie

  • Members
  • Pip
  • 30 posts

Posted 21 April 2010 - 02:26 PM

Մեր հայ ազգը, ենքան պճնասեր ու ցուցամոլա դարձել, որ այսօր ամեն մեկի ուժը չի պատում ամուսնանալ:
Մենակ ետ հսկայական ծախսերը, որի մասին մտածելով արդեն ցանկությունտ իջնում հավասարվումա 0-ի:
Ներկայիս չնչին աշխատավարձով մի քանի տարի պետկա տքնաջան աշխատես, որ միքիչ փող կուտակես:
Մինչև 25 տարեկանը չեն մտածում, դրանից հետո էլ մինչև աշխատում մի երկու կոպեկ հետ են գցում, արդնե 30-ի մոտերն են հասնեում:
Դե ետ ժամանակ ել բանը բանից անցնումա, շատ դժվարա սայլը տեղից շարժվում:
Եսքան բան` առողջ եղեք :)

#26 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 940 posts

Posted 24 April 2010 - 06:56 AM

View PostK.I.N.G, on Apr 21 2010, 07:26 AM, said:

Մեր հայ ազգը, ենքան պճնասեր ու ցուցամոլա դարձել, որ այսօր ամեն մեկի ուժը չի պատում ամուսնանալ:
Մենակ ետ հսկայական ծախսերը, որի մասին մտածելով արդեն ցանկությունտ իջնում հավասարվումա 0-ի:
Ներկայիս չնչին աշխատավարձով մի քանի տարի պետկա տքնաջան աշխատես, որ միքիչ փող կուտակես:
Մինչև 25 տարեկանը չեն մտածում, դրանից հետո էլ մինչև աշխատում մի երկու կոպեկ հետ են գցում, արդնե 30-ի մոտերն են հասնեում:
Դե ետ ժամանակ ել բանը բանից անցնումա, շատ դժվարա սայլը տեղից շարժվում:
Եսքան բան` առողջ եղեք :)
K.I.N.G դու պճնասեր չես տեսել :big_boss: ես ել չէի տեսել մինչև հանդիպեցի արաբներին։ Չխորանամ ինչը ոնց, բայց դրա հետ շատ քիչ կապ ունի։ Կարծում եմ հիմնական պատչառներից ամենագլխավորը դա բնակտարածությամբ ապահովված լինելն է ու մի փոքր ել ֆինանսական կայունությունը։

Ես չեմ պատկերացնում, թե ոնց կարելի է հայ աղջկան մոտենալ ու ասենք սուրճի չհրավիրել, կամ ասենք կինո։ Նույնիսկ նմանատիպ խղճուկ ժեստերը կարող են հազարավոր դրամներ արժենալ, որը շոշափելի գումար է ամսվա կտրվածքով։

Ել չասեմ, որ հայ երիտասարդությունը տզրուկների պես կպած են իրենց ծնողներին ու գրեթե զուրկ ինքնուրույնությունից, իսկ ծնողները ինչպես միշտ ուզում են «ամենալավը», որը երբեմն նույնիսկ գոյություն ել չունի։ Դրա պատճառով ել մեր իրականության մեջ ընդունված է «գործարքով» ամուսնացնելը (մեր տղեն բոյով է ու անխելք, ձեր աղջիկը կարճ ու խելացի), որի հետևանքով շատ ընտանիքներ մեշոքներով խնդիրներ ունեն սկսած անկողնայինից վերջացրած սոցիալականը։
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի