Նախագահական ընտրություններ
#101
Posted 30 March 2008 - 07:19 AM
#102
Posted 02 April 2008 - 04:55 PM
Հարցազրույց «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, քաղաքագիտության դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ հետ
http://www.armtown.com/news/am/has/20080402/242978577/
ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

-Պարոն Այվազյան, հետընտրական զարգացումները կարելի՞ է համարել «գունավոր» հեղափոխության անհաջող փորձ։
-Տեղի ունեցածին քաղաքական եւ իրավական ճիշտ գնահատականներ տալը չափազանց կարեւոր է։ Համոզված եմ, որ մարտի 1-ի խժդժությունները քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ էին։
Ես ապրում եմ «ցուցարարների» եւ իրավապահ ուժերի միջեւ տեղի ունեցած խոշոր բախումների վայրից 100 մետր հեռավորությամբ։ Այսինքն՝ տեսել եմ եւ լսել գրեթե ամեն ինչ։ Մոտակայքում՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցի երկայնքով ապրում են նաեւ իմ բարեկամներն ու ընկերները, որոնց հետ այդ օրվա ողջ ընթացքում կապ եմ պահպանել։
Այսպես կոչված «հեղափոխականները» գրավեցին քաղաքի կենտրոնի մի մեծ հատված, այնտեղ կառուցեցին բարիկադներ, կազմակերպեցին «ինքնապաշտպանություն» եւ, ի վերջո, հարձակվեցին հայ զինվորների վրա: Հայ զինվորին ու ոստիկանին «թուրք» անվանելով` նրանք միաժամանակ կոչ էին անում միանալ իրենց, չենթարկվել հրամաններին, այսինքն՝ զենքով դուրս գալ կառավարությանը հավատարիմ զինված ուժերի դեմ։
Հետեւաբար այս ամենը ոչ թե սոսկ պետական հեղաշրջման ու «գունավոր» հեղափոխության փորձ էր, այլ, որ առավել վտանգավոր է, քաղաքացիական պատերազմ ու եղբայրասպանություն հրահրելու կանխամտածված փորձ։
Այս առումով կարեւոր է նկատի ունենալ ու պարզ պատկերացնել ոչ միայն մարտի 1-ին կատարված ողբերգությունը, այլեւ այն հնարավոր վատթարագույն հետեւանքները, որոնք կարող էին տեղի ունենալ։ Մի պահ պատկերացնենք, որ թեկուզ մեկ գումարտակ կամ թեկուզ մեկ դասակ ենթարկվեր այդ սադրանքին, զենքը ձեռքին անցներ խռովարարների կողմը: Երեւանի կենտրոնում կսկսվեր իսկական մարտ՝ զինվորականների միջեւ։ Այդ դեպքում զոհերի թիվը անհամեմատ մեծ կլիներ։
Տեր-Պետրոսյանի եւ նրա թիմի հրահրած նման գործողությունները ցուցադրում են քաղաքական անպատասխանատվության բարձրագույն աստիճան, առավել եւս եթե նկատի ունենանք նոր ագրեսիա ծավալելու Ադրբեջանի նախապատրաստությունները, նրա թիկունքում կանգնած Թուրքիայի գոյությունը։
-Դուք կարծում եք, որ Հայաստանն ու երկրի բնակչությունը վտանգված էին ե՛ւ ներքին ե՛ւ արտաքին ճակատներում:
-Բնականաբար Իլհամ Ալիեւը կօգտվեր իրադրությունից եւ խոշորածավալ հարձակում սկսելու հրաման կտար։ Այդ ամենը կարող էր ավարտվել Արցախի եւ Սյունիքի կորստով: Ի վերջո, երկրի կորստով։
Պետք է գիտակցել, ուրեմն, որ մարտի 1-ին եւ 2-ին լուծվում էր հայկական պետականության հարցը։ Այս ամենից հետո ՀՀՇ-ին ընդդիմություն համարելն անհեթեթություն է։ Հուսով եմ, պետությունը բավականաչափ քաղաքական կամք կդրսեւորի կատարվածին տալու համարժեք իրավական գնահատական։
Անհրաժեշտ է նաեւ ճիշտ վերլուծել մարտի 1-ի իրադարձություններին նախորդող նախընտրական եւ հետընտրական փուլերը։ Լ.Տեր-Պետրոսյանն ու նրա ղեկավարած ուժերը, օտարի հովանավորությամբ, պետական հեղաշրջում իրականացնելուն եւ քաղաքացիական պատերազմ հրահրելուն նախապատրաստվում էին մինչեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները։
10 տարի շարունակ ՀՀՇ-ական մամուլը օրնիբուն զբաղված էր «մարտի 1-ի» նախապատրաստությամբ: Ազգային արժեքներն ու արժանապատվությունը նսեմացնելով, ադրբեջանա-թուրքական վտանգի նկատմամբ ժողովրդի զգացումը բթացնելով, հայաստանցի-ղարաբաղցի արհեստական բաժանում մոգոնելով ու խորացնելով, պետական բոլոր կառույցների նկատմամբ անվստահություն սերմանելով` հետեւողականորեն խարխլվում էին Հայաստանի անվտանգության հիմնաքարերը:
Պետք է խոստովանել, որ նշված խնդիրներում, այս կամ այն ձեւով ու չափով, մեղավոր են նաեւ իշխանությունները: Այսօր գործող պետական պաշտոնյաներից շատերը անցել են ՀՀՇ-ի գաղափարական ու կադրային դարբնոցի միջով եւ իրենց գործունեության շրջանակներում հաճախ հենց ՀՀՇ-ի քաղաքականությունն էին իրականացնում։ Իսկ ՀՀ համապատասխան մարմինները քնած էին կամ չտեսնելու էին տալիս ինչպես հայկական պետականության դեմ ներսից ծավալված տեղեկատվական-հոգեբանական պատերազմը, այնպես էլ կազմակերպչական բուռն գործունեությունը, որը ֆինանսավորվում եւ ուղղորդվում էր դրսից։
-Հետադարձ հայացքով դուք տեղի ունեցածը կանխելու ի՞նչ հնարավորություններ կարող եք մատնանշել:
-Տասնամյա նախապատրաստական աշխատանքներից հետո Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքական դաշտ եւ հայտարարեց հեղափոխություն իրականացնելու իր մտադրության մասին։ Երբ նախագահի թեկնածուն ամիսներ շարունակ հանրահավաքներում, ինչպես նաեւ իրեն տրամադրված հեռուստաեթերով երկրի խորհրդանիշը հանդիսացող նախագահին անվանում է «ոճրագործ» եւ մեղադրում ծանրագույն հանցագործություններ կատարելու մեջ, բայց իր ունեցած «փաստերը» չի ներկայացնում դատական ատյաններին, Հայաստանի Հանրապետությունը համարում է «ավազակապետություն», մերժում է պետական բոլոր հաստատությունները, իրավական բոլոր ատյանները, ապա պարզից էլ պարզ է, որ նա պատրաստվում է ոչ թե ընտրությունների, այլ հեղաշրջման, հեղափոխության, անկարգությունների, տեռորի։
Պետության առաջին դեմքերին հրապարակավ ոճրագործ հայտարարելը եւ դա հաստատող փաստերը իրավական ատյաններին չներկայացնելը ոչ այլ ինչ է, քան ինքնադատաստանի նախաձեռնություն ու տեռորի կոչ։ Դա էլ անում էր Տեր-Պետրոսյանը։ Իշխանությունները մեղավոր են, որ դեռեւս աշնանը չկասեցրին Տեր-Պետրոսյանի բացահայտ հակաօրինական, հեղափոխական ընթացքը, նրան դատարան չկանչեցին ու պատասխան չպահանջեցին։
Փետրվարի 27-ի հանրահավաքին նա արդեն հայտարարեց՝ «մեր այսօրվա շարժումը բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն է»։ Եւ նորից իշխանությունը չկասեցրեց նրա գործունեությունը, սխալմամբ հուսալով, որ ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի։ Փետրվարի 19-ի ընտրություններից հետո պարզ դարձավ նաեւ, որ Տեր-Պետրոսյանը վաղուց ի վեր քայքայիչ գործունեություն է ծավալել անգամ ուժային կառույցներում, ներառյալ հայոց բանակում եւ կարողացել է հավաքագրել գոնե մեկ ազդեցիկ զինվորական պաշտոնյայի։ Փետրվարի 27-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը նաեւ կեղծ ու սադրիչ հայտարարություն արեց, թե իբր «իրավապահ մարմինների եւ զինվորականների ճնշող մեծամասնությունն անցել է ընդդիմության կողմը»։
Նրա գործողությունները ձեռք էին բերել Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող ծայրահեղ վտանգավոր ընթացք, որի հնարավոր հետեւանքները կարող էին աղետալի լինել՝ հանգեցնելով հայոց բանակի ներսում երկպառակությունների, զինված առճակատման, արդարացում չունեցող եղբայրասպան բախումների։ Եւ այս ամենը ադրբեջանական լայնածավալ ներխուժման իրական սպառնալիքի պայմաններում։ Դեռ մինչեւ մարտի 1-ը Տեր-Պետրոսյանը, միտումնավոր անտեսելով արտաքին վտանգը, գործը տանում էր դեպի քաղաքացիական պատերազմ, ինչը որեւէ հանգամանքում արդարացում ունենալ չի կարող։ Բարեբախտաբար իշխանություններն ի վերջո կարողացան չեզոքացնել բախումների, հեղաշրջման, քաղաքացիական պատերազմի ծրագիրը։
-Իսկ ինչո՞ւ այս ամենը ավելի վաղ չկանխվեց:
-Խանգարեցին մեր հասարակական-քաղաքական կյանքում կուտակված արատավոր երեւույթները՝ տեղեկատվական պաշտպանվածության բացակայությունը, համընդհանուր կոռումպացվածությունը, կլանային համակարգը, սոցիալական ահագնացած անարդարությունը, կադրային զավեշտալի քաղաքականությունը, ազգային արժեքների եւ մշակույթի զանգվածային ուրացումը...
Բայց այսօր մարդիկ, ովքեր անցած տարիների ընթացքում երբեք չեն հայտնել քաղաքացիական դիրքորոշում, պատճառահետեւանքային կապերն ու հերթականությունը շփոթելով, երեկվա, այսօրվա ու վաղվա անելիքները միմյանց խառնելով, արտաքին վտանգը եւ Հայաստանի ռազմավարական խոցելիությունը կատարյալ մոռացության մատնելով՝ հանկարծ «հեղափոխական» են դարձել եւ ցանկանում են մեկ հարվածով լուծել երկրի ներսում կուտակված բարդագույն խնդիրները։ Անհրաժեշտ է գիտակցել, որ այս խնդիրների լուծումը պահանջելու է երկարատեւ ու տքնաջան աշխատանք։
Ո՞ւր էր, ի դեպ, Տեր-Պետրոսյանը վերջին երկար ու ձիգ 10 տարիներին, որոնց ընթացքում նա երբեք հանդես չեկավ քաղաքական որեւէ վերլուծությամբ, ելույթով կամ կառուցողական քննադատությամբ: Նա երբեւէ քաղաքական գնահատականներ չտվեց, չփորձեց աշխատել ազգային գաղափարական դաշտում կամ դաստիարակել հայրենասիրական-քաղաքացիական գաղափարներով տոգորված երիտասարդություն, չօգտագործեց պետության ղեկին լինելու ընթացքում ձեռքբերած իր կենսափորձը։ Չարեց այն, ինչը եւ պարտավոր էր անել երկրի առաջին նախագահը՝ ի շահ հայկական պետականության քաղաքական հասունացման ու կայացման։
Մարտի 1-ից հետո Հայաստանը հայտնվել է յուրահատուկ «սահմանային իրադրության» մեջ, որից կա երկու ելք։ Կա՛մ խորը վերլուծության եւ ճիշտ եզրակացությունների հիման վրա պետությունը մշակում է արմատապես նոր քաղաքականություն եւ դուրս է գալիս հասարակության բոլոր վերքերը բացած ճգնաժամից ավելի ուժեղ, քան մինչ այս էր, կա՛մ տեղի կունենան կոսմետիկ փոփոխություններ, ճգնաժամի խորացում, հայկական պետականության փլուզում։
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի իրականանա առաջին տարբերակը, որովհետեւ դա է պետությունը պահպանելու միակ հնարավորությունը։
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#103
Posted 12 April 2008 - 12:18 PM
Քո ներկայացրաց հոդվածի տեսաժապավենը տեղադրում եմ այստեղ:
http://blog.ararat-center.org/?p=11
Մաս 1-ին
Մաս 2-ին
Եւս մի հոդված-հարցազրույց Արմեն Այվազյանի հետ:
http://blog.ararat-center.org/?p=4
#105
Posted 13 April 2008 - 10:33 AM
SkyFlyer, on Mar 30 2008, 06:21 AM, said:
Իսկ քաղաքական և դիվանագիտական ի՞նչ մտքի փայլատակումներ կարող ես հիշել։
SkyFlyer, on Mar 30 2008, 06:21 AM, said:
Եթե հիշում ես այդ ժամանակվա քաղաքական իրավիճակը, ապա կհասկանաս թե ինչու է դա ասվել։
Կարծում եմ, որ իրականում դաշինք կնքելով Կարեն Դեմիրճյանի հետ, Վազգեն Սարգսյանը իր ասածի հակառակն է ապացուցել։
#106
Posted 13 April 2008 - 10:48 PM
Հայք, on Apr 13 2008, 03:33 AM, said:
Իսկ սրա՞նց ինչ է պետք...
Кто заказывает хаос
Французский док.фильм про "оранжевые" революции
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#107
Posted 14 April 2008 - 03:49 PM
SkyFlyer, on Apr 14 2008, 12:48 AM, said:
Սերգե ջան ես իմ կարծիքը չեմ փորձում փաթաթել ուրիշի վզին։ Որ մի հատ էլ մտածեմ ինչի եմ պնդում, կամ դա ինձ պետք չի գալու։
Ունեցածս ինֆորմացիայի ու վերլուծելու կարողության շնորհիվ, ընդամենը արտահայտում եմ իմ կարծիքը, առանց պնդելու որ այն բացարձակ ճշմարտություն է։ Իսկ կարծիքը այնպիսի բան է, որ համապատասխան արգումենտների առկայության պայմաններում ընդունակ է փոփոխվելու։
#108
Posted 14 April 2008 - 04:12 PM
Հայք, on Apr 14 2008, 08:49 AM, said:
Ունեցածս ինֆորմացիայի ու վերլուծելու կարողության շնորհիվ, ընդամենը արտահայտում եմ իմ կարծիքը, առանց պնդելու որ այն բացարձակ ճշմարտություն է։ Իսկ կարծիքը այնպիսի բան է, որ համապատասխան արգումենտների առկայության պայմաններում ընդունակ է փոփոխվելու։
Հավատա Վազգենը այն գործիչներից չի եղել, որը մտածեր մի բան ու ասեր մեկ այլ բան։ Համենայնդեպս իմ վրա նման տպավորություն է թողել նրա հետ անձնապես շփվելուց ծառայությանս տարիներին։ Սա ել իմ կարծիքն է։
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#109
Posted 17 April 2008 - 12:32 AM
SkyFlyer, on Apr 14 2008, 04:12 PM, said:
Հավատա Վազգենը այն գործիչներից չի եղել, որը մտածեր մի բան ու ասեր մեկ այլ բան։ Համենայնդեպս իմ վրա նման տպավորություն է թողել նրա հետ անձնապես շփվելուց ծառայությանս տարիներին։ Սա ել իմ կարծիքն է։
Սերժ, քո ասածը կարծիք չի այլ փաստ: Ով չի հավատում թող կարդա հետևյալ հոդվածը՝
www.armtown.com/news/am/aza/20080409/5741/
Ես կխնդրեի այդ հոդվածը տեղադրել այստեղ, եթե կարելի է:
#110 Guest_Meri_*
Posted 17 April 2008 - 08:57 AM
#111
Posted 17 April 2008 - 11:15 AM
Meri, on Apr 17 2008, 08:57 AM, said:
ԱՊՐԵՍ Մերի ջան,
Ոնց են գործերդ: Հայաստանում եղանակները գնալով լավանում են և ժողովրդի տրամադրությունը պիտի որ ավելի լավ լինի: Մեզ մոտ աշուն է և նոր սկսել է ցրտել: Շատ կուզէի Երևանում լինել, բայց առայժմ գործեր կան այստեղ:
#112
Posted 18 April 2008 - 08:33 AM
SkyFlyer, on Apr 14 2008, 06:12 PM, said:
Ահա, տեսնում ես Սերգե ջան, իրար հասկանում ենք։
Ես հո չեմ ասել, թե Վազգենը ասում էր մի բան ու անում էր մի այլ բան։ Պարզապես փաստն եմ արձանագրում, որ նա Սերժի մասին նման ձևով արտահայտվելուց որոշ ժամանակ անց, դաշինք է կնքում Սերժի հակառակորդ ճամբարի առաջնորդի հետ։ Եվ դա իմ կարծիքով նշանակում է մի բան, որ ինչպես նշել էի ես, ու դու էլ հաստատել ես, կարծիքը կարող է փոխվել։ Այսինքն, երբ մենք մի մարդու մասին մտածում ենք ու նրան պատկերացնում ենք մի ձևով, հանկարծ գալիս է մի պահ, երբ նա ցույց է տալիս իր իրական դեմքը և մեր կարծիքը փոխվում է նրա մասին։











