SEX, SEXUALITY / Սեքս
#1
Posted 13 March 2007 - 05:06 AM
Sigmond Freud said that human beings are born with sexual wants! He goes even further and establishes that infants get thier oargazmic satisfaction while being nursed!
Մարդիկ որ տարիքից են ձերք բերում սերական հաճույքի զգացմունքներ? Ծննդյան պահից? Թե հասունացման ընթացքում?
Ֆրոյդը ասել է որ մարդ արարածը ծնվում է այդ զգացմունքներով: Նա նունիսկ ավելացնում է որ նորածինները բավարարում են իրենց օրգազմիկ ցանկությունները հենց մոր կուրծք ուտելու ժամանակ:
P.S. There was nowhere else I could fit this topic? So this was my best choice! You must come up with a new heading that just reads "SEX!"
#2
Posted 20 March 2007 - 02:57 PM
Chnajac serakan hachujk karox e ev siro sharunakutjun chlini,isk erb hogekan@ fizikakani het e hamazulvac,da hrashali e.
[/indent]
#3
Posted 20 March 2007 - 04:03 PM
Չնայած իր շարան–շարան գրվածքների մեջ կա մեկը, որի հետ ամբողջությամբ համաձայն եմ։
Մարդու հոգու շարժիչները երկուսն են՝ սեռական հակումը և նշանակալից լինելու ցանկությունը։
Այդ երկուսն են, որ մեզ ստիպում են ունենալ ամենաշատը, հասնել ամենաբարձրին, գտնել ամենալավին։
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#4
Posted 20 March 2007 - 07:46 PM
SkyFlyer, on Mar 20 2007, 04:03 PM, said:
Չնայած իր շարան–շարան գրվածքների մեջ կա մեկը, որի հետ ամբողջությամբ համաձայն եմ։
Մարդու հոգու շարժիչները երկուսն են՝ սեռական հակումը և նշանակալից լինելու ցանկությունը։
Այդ երկուսն են, որ մեզ ստիպում են ունենալ ամենաշատը, հասնել ամենաբարձրին, գտնել ամենալավին։
Եւ այս ցնդածը համարվում է «Փսայկոտերապիայի» Հայրը:
P.S. Հույսով եմ փսայկոտերապիաի psychotherapy բառը ճիշտ գրեցի:
#5
Posted 21 March 2007 - 08:45 AM
SkyFlyer, on Mar 20 2007, 04:03 PM, said:
Չնայած իր շարան–շարան գրվածքների մեջ կա մեկը, որի հետ ամբողջությամբ համաձայն եմ։
Մարդու հոգու շարժիչները երկուսն են՝ սեռական հակումը և նշանակալից լինելու ցանկությունը։
Այդ երկուսն են, որ մեզ ստիպում են ունենալ ամենաշատը, հասնել ամենաբարձրին, գտնել ամենալավին։
Sigmund Freud, Tillich says that in our most introspective moments we face the terror of our own nothingness.
Ֆրոյդի ամբողջ Փիլիսոփայութունը հիմնված է 18րդ դարի ռոմանտիկ գրականության վրա: Հատկապես այն գաղափարը որ մարդիկ ավելի շատ ձգտում են «նշանակալից» լինլուն քանց թե վախենում դժոխք մտնելուց նա վերցրել է Վիլլիամ, Բլայքից, Կիցից, Վորդձվորդից...
Իսկ ֆրոյդի միտքը շարունակել է Պոլ Տիլլիչը ասելով որ մարդն իր ամենաինքնամփոփ պահերին դեմ առ դեմ է կանգնում իր սեփական ոչնչության հետ:
«Ֆրոեյդը վախենում է ընդունել իր ոչնչութունը եւ այդ իսկ պատճառով խենթ խենթ մեկնաբանություններ անում Sexi վերաբերյալ»՝ Կասեր Տիլլչը եթե հոգետերապիայի ենթարկեր Նրան!!!
#6
Posted 21 August 2007 - 11:49 PM
Գրեթե ամեն ինչ կապված սեքսի կամ սեքսուալության հետ եղել են յուրահատուկ տաբու հայկական իրականության մեջ (համենայնդեպս իմ սերնդի համար ու չեմ կարծում շատ է փոխվել ներկայիս սերնդին նայելով)։ Ազգային որոշ արժեքներ՝ ասենք ամուսնանալուց կույս լինելու սովորույթ ասեմ թե պայման, իրենց հետ բերել են լիարժեք սեքսուալ կյանքով ապրելու անընդունակ կամ նուրբ ասած անտեղյակ զույգերի։ Ինչքան ել փորձենք ծածկել կամ շրջանցել այն, մեկ է, այն կազմելու է մեր ընտանեկան կամ հասարակական կյանքի ամենակարևոր բաղկացուցիչներից։
Միթե՞ սեքսուալ գիտելիքների կամ փորձի պատճառով չէ, որ մարդիք իրենց անլիարժեք են զգում անկողնում։ Միթե՞ դրանից բխող հանգամանքները չեն, որ մղում են ամուսնական զույգերին արտաամուսնական կապերի։ Միթե՞ այս ամենի հանրագումարը չէ, որ մարդկանց տարբեր սեռավարակների պատճառ է դառնում և քայքայում ոչ միայն ընտանիքը այլև առողջությունն ու կյանքը։
Ամեն մեկս ել ունենք տվյալ հարցից խուսափելու պատճառներ կապված մեր դաստիարակության կամ աշխարհընկալման հետ, սակայն դրանց լիարժեք, բարձրաձայն քննարկումը կոգնի ոչ միայն մեզ հասկանալու թե ինչպես են ուրիշներն ընկալում այն, այլև կոգնի մեր հարգարժան ընթերցողներին կողմնորոշվելու ու իրենց սոցյալական կամ ընտանեկան որոշ անլուծելի թվացող խնդիրները ճիշտ տեղում փնտրելու ու լուծելու համար։
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#7
Posted 23 August 2007 - 07:16 AM
SkyFlyer, on Aug 21 2007, 11:49 PM, said:

Այնքան քննարկելու նյութ կա այս հարցի շուրջ:
Սեքսուալ գիտելիքների պակասությունը ազդում է ապագա ամուսնական անկողնային կյանքին դրա հետ համաձայն եմ բայց որ գիտելիքները ամպայման փորձով պետք է ձեռք բերել և որ առանց փորձառության մարդը սեքսուալ ասպարեզում տհաս է դա չեմ ընդունում:
Ահա թե ինչ է պետք մարդուն և հատկապես կնոջը անկողնային կյանքում բավարարված լինելու համար: Կինը պետք է իրեն զգա հանգիստ իր կաշվի մեջ: Այսինքն նա պետքե ամենագլխավորը կոպլեքսներ չունենա իր սեփական մարմի նկատմամբ: Այս վստահությունը իհարկե ձեռբերովի է: Յուրաքանչուր մայր պետք է իր դսերը դասիարակի նաև այս ուղղությամբ: Այ օրինակ շատ հայ մայրեր և մեկ մեկ էլ դժբախտաբար հայրեր իրենց աղջիկների մարմական պակասությունների հետ կապված նկատողություններ են անում: Իկս այլ ազգի ներկայացուցիչները հիմնականում անում են հակառակը:
Երկրրոդ մեր հայ տղամարդիկ հիմանականում (և ես չեմ ընդհանրացնում) գռեհիկ մոտեցում ունեն և զուրկ են կոմլիմենտներ անելու հակտությունից: Իհարկե այս բացասական հատկությունն էլ ունի իր հիմքերը որը կքննարկեմ մի այլ ժամանակ:
Երրորդ ամուսնական զույգերը հիմնականում երբեք չեն ուսուցանում իրենց անձի ցանկությունները և հետևաբար չեն ճանաչում միմիանց:
Ամենագլխավորը ամուսինները հիմանականում ամուսինը իր կնոջը դիտում է որպես ՄԱՅՐ իր զավակների և ոչ թե նույնպես սեքսի պարնյոր հետավաբար նրան չի կարողանում նույն ուշադրությունը ցուզաբերել ինչպես կցուցաբերի իր սիրուհուն (Madonna Whore Complex)
Ok I guess I did not say anything new! to be continued!!!
#8
Posted 23 August 2007 - 05:58 PM
NARINE, on Aug 23 2007, 12:16 AM, said:

Իհարկե գիտելիքներ կարելի է ձեռք բերել առանց փորձի, սակայն նման գիտելիքները պիտի նշեմ որ շատ արժք չունեն։ Այո, պիտի ճանաչենք ու հասկանանք այն բոլոր ռիսկերը, որոնք գալիս են հաճույքի հետ միասին։ Պետք չէ վարակվել ասենք ՁԻԱՀ (СПИД, AIDS) չպաշտպանված սեքսով զբաղվելու հետևանքով, որ նոր իմանանք թե ինչ սարսափելի հիվանդություն է դա։ Ինչպես նաև պետք չէ հուսախաբ լինել իմպոտենցիայով կամ մեկ այլ սեռական անոմալիայով հիվանդալու (ի զարմանս շատերի, սրանք հիվանդություն են և ներկայումս բավական հաջող բուժման մեթոդներ ունեն) դեպքում։ Նմանատիպ հարցերի մասին անհրաժեշտ է անշուշտ հանգամանալից գիտելիքներ ունենալ նախքան «բոբիկանալն ու ջուրը մտնելը»։
Ես փորձի համար ավելի շատ նկատի ունեի հենց բուն հարաբերությունները։ Ծիծաղելի կթվա, եթե ասեմ, որ եթե շատ գրքեր կարդամ ու սեքսուալ կոնտակտի մեջ մտնեմ մեկի հետ առաջին անգամ, ապա նա այդ ամեն ինչից հետո հիյացմունքից անընդունակ կլինի արտահայտվելու։ Սակայն մենք հենց նմանատիպ պատմություններ լսելով ենք մեծացել, թե ինչպես «Սասունցի Դավիթները» իրենց երկու կողմն ել կտրող թրով եկան, տեսան ու հաղթեցին ու երբ հերթը հասնում է մեզ ու մենք լրիվ հակառակ իրողության առաջ ենք կանգնում, այն ժամանակ անկախ մեզ սկսում ենք կոմպլեքսավորվել «բա ո՞նց իրանք կարային, իսկ ես ոչ»։ Այս համեմատությունը մի անեկդոտ բերեց միտքս «Մեկը գալիս է բժիշկի ու թե բժիշկ ջան կնոջս հետ չեմ կարում սեքս անեմ։ Բժիշկն ել թե, ի՞սկ դու քանի տարեկան ես։ Արդեն 60 ասում է հիվանդը։ Էհե՜, քո վախտն անցել է, կարաս հանգիստ գնաս տուն ասում է բծիշկը։ Հիվանդև թե, վա՞յ բա ոնց է մեր նարևանը, որ 75 տարեկան է, ամեն օր նարդի խաղալուց ասում է կնկաս սենց արի, ընենց արի։ Բժիշկը թե, եհ դու ել ասա
Հենց այստեղ է, որ գիտելիքները պիտի հիմնավորվեն փորձով, քանի որ հազարավոր գրքեր ել եթե կարդանք, ապա կհանդիպենք մեկին, որի մասին դեռ ոչ մի գրքում չենք հանդիպել։ Սեքսի մասին ամենազարգացած ու կատարելագործության հասցված գիտելիքներ ունեցել են Հնդիկները (դրա համար ել զարմանալի չէ թե ինչքան շատ են)։ Այսպես կոչված «Կամա Սուտրայում» կարելի է իրոք խենթության հասնող բաների հանդիպել, որոնք հաճախ ծիծաղելի են թվում ու անկախ քեզանից մտածում ես, թե ժամանակակից հաստափոր մարդիք ինչպե՞ս են այդ «շախմատի ձիու» դիրք ընդունելու ու այդ տանջանքին անվանելու հաճույք (դրա համար լիարժեք սեքսուալ կյանքով ապրելու համար, խորհուրդ է տրվում նիհարել)։ Այսինքն այդ «Կամա Սուտրան» մեր համար չէ, իսկ այն ինչը մեր համար է, սովորաբար որտեղի՞ց ենք լսում կամ իմանում։ Իհարկե մեր նմաններից, որոնք գրեթե երբեք իրականությունը չեն ասում, քանի որ իրանց մտածելակերպով «առողջ տղամարդը սաղ գշեր մտածում ա, քցում բռնում ա», իսկ նրանք ել ովքեր պատահմամբ զբաղվում են դրանով շատ հաճախ այնքան պրիմիտիվ են անում, որ պատմելու բան ել չկա։ Ու այսպես, մենք ել ստիպված շարունակում ենք մեր նախնիների պրիմիտիվ գործը ու զարմանում, թե ինչու մեր մոտ կինոների նման չի ստացվում (դրա համար ել պարապել է պետք
Բացի այդ միևնույն պարտնյորի հետ, եթե նորամուծություններ չեն կատարվում ժամանակի և տարիքի հետ համապատասխան, իրոք կարող է այնքան ձանձրալի ու միօրինակ դառնալ այդ սեքսուալ հարաբերությունները, որ անկախ քեզանից կսկսես հիշել հայկական ամենատարածված ասացվացքներից մեկը «Մարդ հո չի կարա ամեն օր նույն բորշը ուտել»։ Զգում եք չէ նման միտքն ուր է տանում ձեզ։ Իհարկե դեպի արտաամուսնական հարաբերություններ, որը թեև քախցր է հնչում, սակայն իրականում դատարկ է, քանի որ տանում է փակուղի։ Բացի այդ շատերը այդ հարաբերություններից հետո են գլխի ընկնում, որ իրանք «Կազանովան» չեն ու շատ խնդիրների բուն պատճառը թաքնված է հենց իրենցում, քանի որ պարտնյորի փոփոխությունը շատ բան չի փոխում։ Եթե խելոք մեկն ես, ապա կվերադառնաս հին տաշտակիտ ու կփորձես վերանորոգել այն, իսկ եթե ոչ ապա մեղքը քո վիզը։
Իհարկե նման դասավորության դեպքում ամենից շատ տուժում են մեր սիրելի կանայք և աղջիկները։ Բնությունը նրանց մեջ իսկզբանե դրել է մայրանալու և սերունդը շարունակելու բնազդը, սակայն ազգային ասեմ, թե հասարակական ասեմ մտածելակերպի ազդեցությամբ տարիներ շարունակ զսպելով այդ բնազդն իրենց մեջ, նրանք որոշ ժամանակ անց կանգնում են լուրջ առողջական խնդիրների առաջ՝ նևրոզ, փսիխոզ, անկայուն ու հաճախ ցավոտ մենստրուացիոն փուլեր, դեպրեսիա, անքնություն, կանացի օրգանների ուռուցքների, էրոզիաների ու անկանոն ֆունկցիաների և այլ տարատեսակ խնդիրների առաջ։ Իհարկե կարելի է վիճել, որ ոչ բոլորն են անկանոն սեռական կյանքի արդյունք, սակայն կհամաձայնեք, որ այն իր մեծ դերն ունի այնտեղ։ Իհարկե ես կոչ չեմ անում քնել ամեն պատահածի հետ, սակայն պետք չէ անտեսել այս փոքր փաստը, որը շատ մեծ դեր է խաղում առողջ ապրելակերպի համար։
Շատ յուրահատուկ է բնության տեսանկյունից կնոջ և տղամարդու հարաբերությունները, որոնց մասին կփորձեմ ներկայացնել հաջորդ անգամ (գնամ մի քիչ գրքեր կարդամ, որ «հայտնագործություններ» չանեմ)։
Առակս ի՞նչ կցուցանե said:
- Քնեք նրա հետ միայն ում սիրում եք։
- Եթե ուզում եք փորձել մեկ ուրիշին, ապա անպայման պահպանակ (презерватив, condom) օգտագործեք, որով կպաշտպանեք թե ձեր և թե նրա առողջությունը և ակընթարթային հաճույքը չի վերածվի հավերժական տառապանքների։
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#9
Posted 07 October 2007 - 05:56 AM
Մինչև մեր հասարակությունն էլ չանցնի կրոնական ռեֆորմացիա, այն ինչի միջով անցել են այլ քրիստոնեական հասարակարգեր դեռ միջնադարում, հայ կինը կտառապի, հայ տղամարդը «լևի կգնա», ու ընտանիք կբերի տարբեր սեռավարակների բույլեր։
Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Հայաստանի Հանրապետության սահմանադրություն
#10
Posted 07 October 2007 - 10:31 PM
NARINE, on Aug 23 2007, 07:16 AM, said:
Սեքսուալ գիտելիքների պակասությունը ազդում է ապագա ամուսնական անկողնային կյանքին դրա հետ համաձայն եմ բայց որ գիտելիքները ամպայման փորձով պետք է ձեռք բերել և որ առանց փորձառության մարդը սեքսուալ ասպարեզում տհաս է դա չեմ ընդունում:
Ահա թե ինչ է պետք մարդուն և հատկապես կնոջը անկողնային կյանքում բավարարված լինելու համար: Կինը պետք է իրեն զգա հանգիստ իր կաշվի մեջ: Այսինքն նա պետքե ամենագլխավորը կոպլեքսներ չունենա իր սեփական մարմի նկատմամբ: Այս վստահությունը իհարկե ձեռբերովի է: Յուրաքանչուր մայր պետք է իր դսերը դասիարակի նաև այս ուղղությամբ: Այ օրինակ շատ հայ մայրեր և մեկ մեկ էլ դժբախտաբար հայրեր իրենց աղջիկների մարմական պակասությունների հետ կապված նկատողություններ են անում: Իկս այլ ազգի ներկայացուցիչները հիմնականում անում են հակառակը:
Երկրրոդ մեր հայ տղամարդիկ հիմանականում (և ես չեմ ընդհանրացնում) գռեհիկ մոտեցում ունեն և զուրկ են կոմլիմենտներ անելու հակտությունից: Իհարկե այս բացասական հատկությունն էլ ունի իր հիմքերը որը կքննարկեմ մի այլ ժամանակ:
Երրորդ ամուսնական զույգերը հիմնականում երբեք չեն ուսուցանում իրենց անձի ցանկությունները և հետևաբար չեն ճանաչում միմիանց:
Ամենագլխավորը ամուսինները հիմանականում ամուսինը իր կնոջը դիտում է որպես ՄԱՅՐ իր զավակների և ոչ թե նույնպես սեքսի պարնյոր հետավաբար նրան չի կարողանում նույն ուշադրությունը ցուզաբերել ինչպես կցուցաբերի իր սիրուհուն (Madonna Whore Complex)
Ok I guess I did not say anything new! to be continued!!!
Narine gan, es avelin asem, vor petk e @ndunenk, vor mer Hajern @ndhanrapes serakan dastiarakutjun taluc heru en, mez mot amen bnakani masin xoseln amot e, isk anbnakan baneric chgites inchu voch mekn chi amachum,serakan haraberutjunneri masin cnoxn amachum e erexaneri het xosel, isk kesurn u zokanch@, horakujr morakujr harevann iravunk unen harsanekan gisherva depkern knnarkel....bolord haskanum ek inchi masin em asum...
21-rd darn e, zartnek u gitakcek, vor amen inch ajl e , hima ashxarhum anbarojakanutjunn
ajl ban en anvanum...Mite aveli anbarojakan che meki het chsirelov amusnanaln, xndrochin harvaceln u hogekan arshekneric zurk lineln,ansirt u naxanz ,ankusht thas lineln---Mez zargacac
azg enk kochum-bajc zargacac erkrneric miajn norazevutjunn enk vercnum u kinoneric tesac
drvagnern /i dep naev shat anhagoxnern/.Estex forumum SKY-n asum e,te haj kananc xangarum e chapic aveli zspeln u serakan temanerov chartahajtveln--harc em talis ajd vor haj txamardn
e, vor karox e ,,azat ,,haj knog het aranc problemi @ntanik kazmel? Chgites inchu ajl azgi knog het amusnanum en,aranc ancaci masin texekutjun stanalov, bajc henc haj kin petk e @ntren,nra
ancac , vax ancacn u barekamneri ancac -nerkanern manramasn petk e usumnasiren.....
U mek el chgites inchu haj ´kananc ajl azgi txamardkanc het amusnanalis ajlevs et ,,chapazanc zspvacutjunn ,,chi xangarum, guce da ajd ,,voch haj,, txamardkancic e?Guce nach ev arag haj txamardik irenc petk e poxen, guce sovoren knogn ajlevs miajn vorpes xoharar u sirasun majr chtesnel,kam el tunn makrox u lvack anox,ajl uxxaki kin-kin ararac,vorov kareli e hianal, komplimentner anel,vori hamar kareli e surch sarkel , caxik nvirel u hetn el tex gnal u nor siraharvac achkerov amen angam najel...Che vor da bolorovin el dshvar u amot che...
#11
Posted 17 October 2007 - 09:50 PM
christi, on Oct 8 2007, 12:31 AM, said:
Թույ տվեք նկատել որ «սեփական» կնոջը բացեիբաց սիրելը (ի նկատի ունեմ հասարակության մեջ սեփական կնոջ հանդեպ ընդգծված ուշադրություն դարձնելը) մեր ՀՀ–ի չգրված օրենքներով իրոք ամոթ բան է համարվում։
Իսկ այ այստեղ՝ Եվրոպայում նույն այդ հայ տղամարդը լիովին ուրիշ մարդ է դառնում, ու երջանկությունը հոսում է էդ ընտանիքում։ Օրինակնե՞ր, շատերի եմ հանդիպել այստեղ։ Բայց դե անուղղելիներ էլ կան
Դա վկայում է նրա մասին որ հայ տղամարդը Հայաստանում կոմպլեքսավորված է. արա, բա ի՞նչ կմտածեն իմ մասին, բա ես է՞դ տղեն եմ... Ու տենց։
Բայց հենց միջավայրը փոխում են, տեսնում են որ կնոջը ուշադրություն դարձնելով կինը ավելի է փթթում... Ու դարձնում են...
#12
Posted 17 October 2007 - 10:02 PM
Bianconero, on Oct 7 2007, 07:56 AM, said:
Նման վայ քահանաներին եթեր հեռարձակողներին խղճալ կարելի, ուրիշ ի՞նչ անես։
[b]NARINE[/b] said:
Ու կգնա լևի... Բա՛, մեր մենթալիտետն ուրիշա՛, բա՜ չէ...
#13
Posted 24 October 2007 - 12:40 AM
Հայկ, on Oct 18 2007, 03:02 AM, said:
Ու կգնա լևի... Բա՛, մեր մենթալիտետն ուրիշա՛, բա՜ չէ...
Էստեղ հարցը մենակ մենթալության փաստն արձանագրելը չէ, այլ այն, թե ի վերջո ուր ենք հասնելու դրանով։ Վայ ահանաներին ու իրենց եթեր տրամադրողներին ոչ թե խղճալ, այլ տեղը դնել է պետք, իսկ դրա համար իր հերթին տեղը դնողներ։ Եթե սեքսն ու սեռական կյանքը մեր (ոչ իմ, այլ մեր) գիտակցության մեջ կապվում է բարոյականության հետ, ու բարոյականությունը պաշտպանողն էլ քահանան է, ապա ո՞վ կմեկնաբանի սա։
Քաղաքապետը բրոնյա է անում դիասեղանը։
Իմ կարծիքով, եթե այսպիսի քահանաներն են խոսում բարոյականությունից ու Աստծո խոսքից, ապա էլ ի՞նչը կոչենք անբարո։ Թող ավելի լավ է սեփական աչքի գերանները տեսնեն, հետո մեր՝ հասարակ մահկանացուներիս աչքերի փշերը։
Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ:
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Հայաստանի Հանրապետության սահմանադրություն
#14
Posted 24 October 2007 - 12:43 AM