Vamfim, on Sep 2 2007, 05:43 PM, said:
Սա փաստարկ չէ, այլ ուղղակի նշում։ Եթե կարելի ցույց տվեք մի աղբյուր, որտեղ հիշատակվում է, որ Մաշտոցը այբուբենը ստեղծել է երազի միջոցով, ի տարբերություն այլ այբուբենների։ Ես շատ ծանոթ չեմ այդ պատմության հետ սակայն ինչքան հիշում եմ Խորենացին ունի այդ գրերի ստեղծման պատմության նկարագրությունը։
Համոզված եմ ուսումնասիրած կլինես հեղինակավոր աղբյուրներ այս տեսության կազզման ընթացքում։ Ավելի հիմնավոր դարձնելու համար այս ամենը արժեր հղոմներ ու հիշատակություններ լինեյին երբեմն որոշ հիմնարար փաստարկներ նշելիս։
Իսկ եթե բաներ կան, որոնք դժվար է ապացուցել ինչպես ասենք «տիեզերքի իգական կենտրոնը», ապա լավ կլիներ ունենալ դրանց մանրամասն բացատրությունը, որպեսզի մեր հարգարժան ընթերցողները գաղափար ունենան, թե ինչի մասին է խոսքը կամ ինչու ասենք հենց «իգական» և ոչ «արական»։












