Գրաբարի դասեր
#1
Posted 20 July 2008 - 06:51 AM
#4 Guest_ԳԱՅԼ_*
#7 Guest_ԳԱՅԼ_*
#8
Posted 22 July 2008 - 06:18 PM
#9
Posted 28 July 2008 - 07:44 PM
Ա-այբ
Բ-բեն
Գ-գիմ
Դ-դա
Ե-եչ
Զ-զա
Է-է
Ը-ըթ
Թ-թո
Ժ-ժե
Ի-ինի
Լ-լյուն
Խ-խե
Ծ-ծա
Կ-կեն
Հ-հո
Ձ-ձա
Ղ-ղատ
Ճ-ճե
Մ-մեն
Յ-հի
Ն-նու
Շ-շա
Ո-ո
Չ-չա
Պ-պե
Ջ-ջե
Ռ-ռա
Ս-սե
Վ-վեվ
Տ-տյուն
Ր-րե
Ց-ցո
Ւ-հյուն կամ վյուն
Փ-փյուր
Ք-քե
#10
Posted 29 July 2008 - 08:04 PM
Aramon, on Jul 28 2008, 11:44 PM, said:
Ա-այբ
Բ-բեն
Գ-գիմ
Դ-դա
Ե-եչ
Զ-զա
Է-է
Ը-ըթ
Թ-թո
Ժ-ժե
Ի-ինի
Լ-լյուն
Խ-խե
Ծ-ծա
Կ-կե
Հ-հո
Ձ-ձա
Ղ-ղատ
Ճ-ճե
Մ-մեն
Յ-հի
Ն-նու
Շ-շա
Ո-ո
Չ-չա
Պ-պե
Ջ-ջե
Ռ-ռա
Ս-սե
Վ-վեվ
Տ-տյուն
Ր-րե
Ց-ցո
Ւ-հյուն կամ վյուն
Փ-փյուր
Ք-քե
Առաջին.
Դեռ դպրոցական տարիներից սովորեցնում են, որ <է> տառը ոչ այլ ինչ է, քան <շշաձև <է> >: Սա սխալ մոտեցում է: Նույնպիսի սխալ է այն <յոթներորդ <է> անվանելը>: Հարկավոր է <է> տառին անվանել <է>, իսկ <ե> տառին` <յէչ>: Դա միանշանակ է:
Մաշտոցյան այբուբենում գործում է մեկ տառին` մեկ հնչյուն, մեկ հնչյունին` մեկ տառ սկզբունքը: Այսպիսով, հայերենի այբուբենում մեկ տառը չի կարող տարբեր կերպ հանդես գալ` տարբեր գրանշաններով:
Երկրորդ.
Հին հայերենում եղել են 36 տառեր, իսկ միջնադարում ավելացվել են ևս երկու տառեր` <օ> և <ֆ> տառերը: Ուստի արդի այբուբենն ունի 38 տառ:
Երրորդ.
<Ւ> /հյուն/ տառն իր տեղը զիջել է <ու> տառին` կորցնելով սեփական առանձին կիրառությունն ու արտասանությունը: Իսկ առհասարակ այն հնչողությամբ շատ մոտ է եղել անգլերենի <w> տառին:
#11
Posted 30 July 2008 - 07:39 AM
Բայց նախ սովորենք այդ մի քանի կանոնները:
Ա. Գրաբարում բառավերջում <ա> և <ո> տառերից հետո ՄԻՇՏ գրվում է <յ> (մեկ-երկու բացառությամբ):
Օրինակ`
Վարդանայ
Սերովբայ
Վկայ
Իսահակայ
Երուսաղէմայ
Մերոյ
Աստուծոյ
Սիրոյ
Սրբոյ
Այս և նման բառերում վերջին <յ> հնչյունը չի արտասանվում:
Այնպես որ, <Վարդանայ> կարդում ենք <վարդանա>, <վկայ> կարդում ենք <վկա>, <սիրոյ> կարդում ենք <սիրո> և այլն: Պա՞րզ է:
Անցանք առաջ:
Երբ նմանօրինակ բառերը բարդվում են կամ ածանցվում, բառավերջի <յ> տառը, բնականաբար, չի կորչում, ավելին, արտասանվում է:
Օրինակ`
<Վկայ> բառը հոգնակիում ունի <վկայք> տեսքը: Իսկ <վկայք> բառն արտասանվում է <վկայք> (վ+կ+ա+յ+ք):
Հասկանալի՞ է:
Մի քանի այլ օրինակներ.
<Քահանայ> գրվում է, <քահանա> կարդացվում է
Բայց`
<Քահանայք> գրվում է, <քահանայք> կարդացվում է
<Աբեղայ> գրվում է, <աբեղա> կարդացվում է
Բայց`
<Աբեղայն> գրվում է, <աբեղայն> կարդացվում է
<Սիրոյ> գրվում է, <սիրո> կարդացվում է
Բայց`
<Սիրոյն> գրվում է, <սիրույն> կարդացվում է
<Աստուծոյ> գրվում է, <սիրո> կարդացվում է
Բայց`
<Աստուծոյն> գրվում է, <աստուծույն> կարդացվում է
Միանգամից նկատեցիք, որ բառավերջի <ո> տառը <յ> տառի հետ (կամ <ոյ> երկհնչյունը) տվյալ բառի բարդվելիս կամ արտասանվում է ոչ թե <օ>, այլ <ույ>:
Օրինակ`
<մերոյ> գրվում է, <մերո> կարդացվում է
Բայց`
<մերոյն> գրվում է, <մերույն> կարդացվում է
<սրբոյ> գրվում է, <սրբո> կարդացվում է
Բայց`
<սրբոյն> գրվում է, <սրբույն> կարդացվում է
Սա էլ երկրորդ կանոնն էր:
Անցանք առաջ:
Առաջադրանք 1.
Ներքոհիշյալ բառերի համար գրեցեք արտասանությունը.
1. Յովհաննու Որոտնեցւոյ
2. Երուսաղեմայ
3. Հաճոյ
4. Մամոնայ
5. Սոյն
Առաջադրանք 2.
Ներքոհիշյալ բառերի համար գրեցեք արտասանությունը.
1. Յովհաննու Որոտնեցւոյն
2. Հաճոյք
4. Մամոնայն
Արդի աշխարհաբարում, որը ժառանգել է գրաբարի գրեթե ողջ բառապաշարը, գործում են նույն գրաբարյան կանոնները` պարզապես որոշ չափով` մասնակիորեն:
Օրինակ` գրում ենք <թեմա>, որի վերջում չենք դնում <յ> տառը, բայց բառաբարդման, հոլովման կամ ածանցման ժամանակ գրում ենք, օրինակ, <թեմայից>, <թեմայում>:
Մի քանի այլ օրինակներ`
ծառա-ծառայական
սատանա-սատանայից, սատանայական
Մարո-Մարոյից, Մարոյի
Կարո-Կարոյից, Կարոյի
և այլն
Հաստատ իմացեք, որ նման բառերում <յ> տառը գրաբարի կանոնով է վերականգնվում:
Պա՞րզ է:
Խնդրում եմ առաջադրանքները կատարել միայն հայերեն տառերով: Ընդհանրապես լավ կլիներ ընթացիկ գրառումները նույնպես հայատառ անել:
Եղեք ՇԱՏ ՈՒՇԱԴԻՐ
Շնորհակալություն
#12
Posted 31 July 2008 - 11:57 AM
Բոլորը կարող են կատարել տրված առաջադրանքները, այնպես որ մի' վախեցեք: Սա կարևոր է նաև այն առումով, որ տարբեր այցելուների կողմից կատարված առաջադրանքները կարող են ավելի դինամիկ և արագընաց դարձնել գրաբարի դասերը, քան եթե դրանք կատարվեին մեկ-երկու ուսանողի կողմից:
#13
Posted 31 July 2008 - 03:24 PM
Aramon, on Jul 31 2008, 11:57 AM, said:
Բոլորը կարող են կատարել տրված առաջադրանքները, այնպես որ մի' վախեցեք: Սա կարևոր է նաև այն առումով, որ տարբեր այցելուների կողմից կատարված առաջադրանքները կարող են ավելի դինամիկ և արագընաց դարձնել գրաբարի դասերը, քան եթե դրանք կատարվեին մեկ-երկու ուսանողի կողմից:
Բռավոոոո, շատ հետաքրքիր է: Ապրես:
#14
Posted 31 July 2008 - 03:49 PM
Antuni, on Jul 31 2008, 08:24 PM, said:
Կարծում եմ, որ ուսանողներս կարող են թարգմանել հետևյալ գրաբար տողերը.
1 Ի ՍԿԶԲԱՆԷ արար Աստուած զերկին եւ զերկիր:
2 Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ,եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց:
3 Եւ ասաց Աստուած, Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս:
4 Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է. եւ մեկնեաց Աստուած ի մէջ լուսոյն եւ ի մէջ խաւարին:
5 Եւ կոչեաց Աստուած զլոյսն Տիւ, եւ զխաւարն կոչեաց Գիշեր. եւ եղեւ երեկոյ եւ եղեւ վաղորդայն, օր մի:
Փորձե՛ք, մի՛ վախեցեք սխալվելուց:
#15
Posted 31 July 2008 - 04:40 PM
Aramon, on Jul 31 2008, 08:49 AM, said:
Aramon, on Jul 31 2008, 08:49 AM, said:
Aramon, on Jul 31 2008, 08:49 AM, said:
Aramon, on Jul 31 2008, 08:49 AM, said:
Aramon, on Jul 31 2008, 08:49 AM, said:
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#16
Posted 31 July 2008 - 04:48 PM
Aramon, on Jul 30 2008, 12:39 AM, said:
1. Յովհաննու Որոտնեցւոյ
2. Երուսաղեմայ
3. Հաճոյ
4. Մամոնայ
5. Սոյն
2. Երուսաղեմա
3. Հաճո
4. Մամոնա
5. Սույն
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#17
Posted 31 July 2008 - 06:21 PM
Սովորենք մի քանի այլ կանոններ` հիշելով անցածը, ապա անցնենք ուղղմանը:
1. Գրաբարում բառավերջում <ա> և <ո> տառերից հետո ՄԻՇՏ գրվում է <յ> (մեկ-երկու բացառությամբ):
2. <ոյ> երկբարբառը կարդացվում է <օ> բառավերջում, իսկ բարդություններում` <ույ>:
3. <ու> տառը ձայնավորից առաջ կարդացվում է <վ>: Օրինակ` <նուէր> կարդում ենք <նվեր>, <պատուարժան> կարդում ենք <պատվարժան> ևն:
4. Յ-ն բառասկզμում ձայնավորից /ձայնավոր հնչյունից/ առաջ <հ> է կարդացվում: Օրինակ` յառաջ [հառաջ], յանուն [հանուն], յերկինս [հերկինըս], յարգ [հարգ]
Նոր հեծանիվ հայտնագործած չեմ լինի, եթե ասեմ, որ նմանատիպ բառերը բարդվելիս կամ ածանցվելիս պահանում են իրենց ուղղագրությունն ու արտասանությունը: Օրինակ` <յարգ> կարդում ենք <հարգ>, իսկ <մեծայարգ> /պահպանվել է ուղղագրությունը/ ` <մեծահարգ> և այլն:
5. Ւ (ւ) տառը, Ա, Ե եւ Ի ձայնավորներից, ինչպես նաև բաղաձայնից հետո <վ> է կարդացվում: Օրինակ` <հաւ> կարդում ենք <հավ>, <արեւ> կարդում ենք <արեվ>, <հաշիւ> կարդում ենք <հաշիվ>, <հիւանդ> կարդում ենք <հիվանդ>, <հոգւոյ>` <հոգվո> և այլն:
6) ԻՒ (իւ)-ը բառավերջում կամ ձայնավորից առաջ <իվ> է կարդացվում, օրինակ` <հիւանդ> կարդացվում է <հիվանդ>, սակայն բաղաձայնից առաջ` <յու>, օրինակ` <արիւն> [արյուն:
7. Աշխարհաբարի <յա> երկբարբառը գրաբարում ունի հետևյալ տեսքը` <եա>: <յաւիտեան> կարդում ենք հավիտյան, <քրիստոնէութեան> կարդում ենք <քրիստոնեության> և այլն:
Այս վերջին կանոնը նույնն է, ինչ երկրորդ կանոնը ` <ոյ> երկբարբառը կարդացվում է <օ> բառավերջում, իսկ բարդություններում` <ույ>:
Պա՞րզ է…. Վերջ ուղղագրական և ուղղախոսական կանոնների:
Անցանք առաջ:
Գիտե՞ք, չեմ ցանկանում, որ իմ ուսանողները սխալվեն. Դրա համար պարզապես խնդրում եմ մի քիչ ավելի ուշադիր լինել:
Առաջադրանքը սա էր.
1. Յովհաննու Որոտնեցւոյ
2. Երուսաղեմայ
3. Հաճոյ
4. Մամոնայ
5. Սոյն
Լուծումը` սա
1.Հովհաննու Որոտնեցու
2. Երուսաղեմա
3. Հաճո
4. Մամոնա
5. Սույն
Բայց լուծման մեջ` ընդամենը մի կետում, թերի մաս կա, լուծման հեղինակին խնդրում եմ ուղղել` հաշվի առնելով վերջին` ութերորդ կանոնը:
Անցնենք աստվածաշնչյան տողերին
1. Ի ՍԿԶԲԱՆԷ արար Աստուած զերկին եւ զերկիր:
1. <Ի սկզբանէ> թարգմանում ենք <սկզբում>, <սկզբից>, կամ հենց <ի սկզբանե>
2. <արար> բայաձևը անցյալ կատարյալն է /երրորդ դեմք, եզակի թիվ/ <առնեմ> բայի, որ նշանակում է <ստեղծել>, <արարել>:
2 Եւ երկիր էր աներեւոյթ եւ անպատրաստ,եւ խաւար ի վերայ անդնդոց. եւ Հոգի Աստուծոյ շրջէր ի վերայ ջուրց:
1. Աներևույթ-անձև
2. Անպատրաստ-անկազմ, ոչ ամբողջությամբ պատրաստ, կարող է այդպես էլ թողնվել` անպատրաստ
3. խաւար ի վերայ անդնդոց-այստեղ բայը չկա, կարող ենք վերականգնել` /տիրում էր/
3 Եւ ասաց Աստուած, Եղիցի լոյս. եւ եղեւ լոյս:
Թարգմանությունը չհավանեցի միայն մեկ պատճառով` աշխարհաբար հայերենի սխալի:
<Եվ Աստված ասեց թող լինի լույս և լույս եղավ>
Հայերենում չկա <ասեց> ձևը: Փոխարենը` <ասաց>
Պարզ է, չէ՞…
4 Եւ ետես Աստուած զլոյսն զի բարի է. եւ մեկնեաց Աստուած ի մէջ լուսոյն եւ ի մէջ խաւարին:
1. Ետես-տեսավ
2. զի-որ
3. մեկնեաց-ԲԱԺԱՆԵՑ, ԱՆՋԱՏԵՑ, ՏԱՐԱՆՋԱՏԵՑ
5 Եւ կոչեաց Աստուած զլոյսն Տիւ, եւ զխաւարն կոչեաց Գիշեր. եւ եղեւ երեկոյ եւ եղեւ վաղորդայն, օր մի:
1. Տիւ-ցերեկ
2. եղեւ-եղավ
3. վաղորդայն-առավոտ
Մի բան էլ. քիչ էր մնում մոռանայի…
Աշխարհաբար այս երկու բառերը հաճախ են շփոթվում` վաղորդյան և վաղորդայն
Մեկընդմիշտ հիշեք, որ
Վաղորդայն նշանակում է առավոտ
Վաղորդյան նշանակում է առավոտյան
Հատվածի ամբողջական թարգմանությունը`
<1 Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը:
2 Երկիրն անձև ու անկազմ էր, խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա:
3 Եվ Աստված ասաց. <Թող լույս լինի>: Եվ եղաւ լույս:
4 Աստված տեսավ, որ լույսը լավ է /կամ` <բարի է>/,
և Աստուած լույսը բաժանեց խավարից:
5 Աստուած լույսը կոչեց ցերեկ, իսկ խավարը`գիշեր: Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ` օր մեկ>:
Իսկ սա՞....
Առաջադրանք 2.
Ներքոհիշյալ բառերի համար գրեցեք արտասանությունը.
1. Յովհաննու Որոտնեցւոյն
2. Հաճոյք
4. Մամոնայն
#18
Posted 01 August 2008 - 05:22 PM
Aramon, on Jul 31 2008, 06:21 PM, said:

Հովհաննու Որոտնեցվույն
Հաճույք
Մամոնայն
#19
Posted 02 August 2008 - 07:41 PM
Antuni, on Aug 1 2008, 10:22 PM, said:
Հաճույք
Մամոնայն
Անցնենք առաջ
Եկեք մի քիչ էլ արտասանական վարժություններ կատարենք
- Սիրոյ-սիրո
- Սիրոյն-սիրույն ...... շարունակեք մնացածը
- Նուարդ
- Աստուած
- պատիւ
- Յիսուս
- Յոբ
- Յերկինս
- Յերկրի
- յանուն
- դաւ
- սիւն
- հիւր
- սակաւ
- իւր
- արեւ
- բարութիւն
- բարկութիւն
- անսահմանութիւն
- ի հայրապետութեան
- այր
- հոգւոյն
այս շարքում կա մի բառ, որի համար գրաբարի արտասանական կանոն սովորելը հարկավոր չէ: Ո"ր բառն է դա:
#20
Posted 02 August 2008 - 07:50 PM
....Գիտե՞ք, չեմ ցանկանում, որ իմ ուսանողները սխալվեն. Դրա համար պարզապես խնդրում եմ մի քիչ ավելի ուշադիր լինել: