Հովհաննես Թումանյան
Started by Lilit, May 10 2007 06:05 AM
16 replies to this topic
#1
Posted 10 May 2007 - 06:05 AM
ՍԱԳԱՐԱԾ ԱՂՋԻԿԸ
Հովհաննես Թումանյան (Գրիմմ Եղբայրներ)
Լինում է չի լինում մի պառավ, շատ պառավ կին։ Էս պառավն իր սագերի հետ ապրելիս է լինում անմարդաբնակ լեռների մեջ՝ մի փոքրիկ տնակում։ Բնակատեղն էլ չորս կողմից շրջապատված է լինում անտառով, ու պառավն ամեն օր իր ձեռյափայտը վերցնում է, ձեռնափետին հենված տմբտմբալով գնում անտառը։ Գնում է սագերի համար խոտ է անում, պտուղ է քաղում, հավաքում է՝ ինչի որ ձեռքը հասնում է ու շալակում է բերում տուն։ Տեսնողն ասում է՝ հիմի որտեղ որ է, խեղճ պառավն իր բեռան տակին կճկռի, բայց միշտ էլ հաջողակ տուն է հասցնում։ Ճամփին էլ, բան է, եթե մարդ է պատահում, ուրախ-ուրախ բարևում է.
— Բարի օր, ախպեր ջան։ Տեսնո՞ւմ ես էսօր եղանակն ինչ լավ է։ Հը՞, չլինի՞ թե զարմանում ես, որ պառավ տեղովս էսքան շալակը տանում եմ։ Ի՞նչ անենք, ամեն մարդ պետք է իրեն բեռը կրի։
Սակայն մարդիկ չէին ուզում նրան պատահեն։ Պատահելիս էլ ճամփաները ծռում էին, հեռվից անց կենում։ Իսկ եթե հեր ու որդի միասին կողքովն անց կենալիս էին լինում՝ հերը որդուն կամաց զգուշացնում էր. «Տեսնո՞ւմ ես սրան, սրանից հեռու կաց, հա՜ սա կախարդ է...»
Մի առավոտ էլ էս անտառով մի գեղեցիկ երիտասարդ է լինում անց կենալիս։ Արևը վառ ու պայծառ լուսավորում է, թռչունները ծլվլում, երգում են, զով հովը զլզլում է, սլսլում է տերևներում։ Ու անցնում է երիտասարդն ուրախ, զվարթ։ Ճամփին ինս–ջինս, մարդ չի պատահում։ Մին էլ տեսնում է մի պառավ, ծառերի տակին չոքած, մանգաղով խոտ է անում։ Գոգնոցը լիքը խոտն ու երկու զամբյուղն էլ կողքին դրած։
— Էդ ո՞նց ես էդքանը տանելու, նա՛նի,— հարցնում է երիտասարդը։
— Ուզեմ-չուզեմ պետք է տանեմ, որդի ջան. ի՞նչ անեմ, հարուստներն, իհարկե, կարող են էսպես բան չանեն, բայց գյուղացու համար ասված է.
«Ետ մի՛ նայիլ նոր,
Մե՜ջքդ վաղ է կոր...»
Ու, երբ տեսնում է երիտասարդը մնաց կողքին կանգնած, ասում է.
— Հը՞, գուցե կկամենաս ինձ օգնել։ Մեջքդ դեռ ուղիղ է, ծնկներդ առողջ, քեզ համար մեծ բան չի սա։ Իմ տնակն էլ էստեղից էնքան հեռու չի. ա՛յ, էս սարի ետևի հովտումն է։ Ձեռաց կհասնենք։
Երիտասարդը մեղքանում է պառավին։
— Թեև,— ասում է,— իմ հերը գյուղացի չի, հարուստ իշխանի որդի եմ, բայց քո շալակը կվերցնեմ, որ ցույց տամ, թե մենակ գյուղացին չի ընդունակ ծանր բեռը կրելու։
— Դե արի վեր կալ, հենց ապրես։ Եղած-չեղածը մի ժամվա ճանապարհ է, քեզ համար դատարկ բան է։ Հա՛, չմոռանաս, էս՛ խնձորն ու տանձն էլ հետը։
Երիտասարդ իշխանը «մի ժամվա ճանապարհի» անունը որ |սում է, սկսում է տատանվել, բայց պառավն օձիքը բաց չի թողնում։ Խոտի կապոցը շալակն է տալի, տանձ ու խնձորի զամբյուղներն էլ ձեռը։
— Տեսնում ե՞ս՝ ինչ թեթև է։
— Ո՞րտեղից է թեթև,— տնքում է երիտասարդը։— Կապոցդ էնքան ծանր է, որ կարծես թե քար լինի մեջը լցրած, իսկ տանձ ու խնձորի զամբյուղները արճճի նման կռներս պոկում են... Շունչս կտրում է...
Ուզում է վեր գցի՝ պառավը չի թողնում, հեգնում է, ասում է.
— Տեսե՛ք, տեսե՛ք, ես իմ պառավ տեղովը միշտ մենակ տանում եմ, սա ջահել մարդ է՝ չի կարողանում... էդպես է. բանը որ լեզվի գա՝ կտրիճ եք, իսկ գործի գալիս՝ ետ-ետ եք գնում։ Էլ ի՞նչ ես կանգնել։ Ոտներդ ժաժ տուր գնանք։ Միևնույն է, էդ բեռն էլ ոչով քո ձեռիցն առնելու չի։
Քանի դեռ հարթ ճամփով են գնում, էլի ոչինչ, բայց որ դեմ են ընկնում սարերին, քարերն էլ ոտի տակիցը դուրս են պրծնում՝ իրար ետևից ներքև թռչում, տեսնում է որ էս արդեն ուժիցը վեր է։ Քրտինքը ճակատը կոխում է, ու, մին սառը, մին տաք՝ մեջքից հոսում։
Աղաչում է, ասում է.
— Նա՛նի, էլ չեմ կարողանում գնամ, պետք է մի քիչ շունչ առնեմ։
— Ոչինչ,— պատասխանում է պառավը,— երբ որ տեղ կհասնես, կհանգստանաս։ Ով գիտի, կարելի է մի օր սրանից քեզ համար մի լավ բան է դուրս գալի... Գնա...
— Դու իսկի խղճմտանք չես ունեցել, ա՛յ պառավ,— բարկանում է երիտասարդը և ուզում է շալակը մեջքից գցի, բայց ո՞րտեղից, կապոցն էնպես է մեջքին կպել, ոնց որ թե հետը ծնված լինի։ Դես է շուռ գալիս, դեն է պտտվում, իրեն թափահարում, չի լինում, չի ազատվում։ Իսկ պառավը վրեն ծիծաղում է ու, իր կեռ ձեռնափայտը ձեռին, էս կողմն, էն կողմն է թռչկոտում։
— Ինչո՞ւ ես էդպես բարկանում, տղա ջան. հենց կարմրել ես՝ կասես հնդուհավ լինես։ Հանգիստ բեռդ տար, մի տուն հասնենք, ես գիտեմ՝ քեզ ինչպես կվարձատրեմ։
Ինչ պետք է աներ խեղճ երիտասարդը։ Ուզեր-չուզեր պետք է հնազանդվեր իր ճակատագրին ու քարշ գար պառավի ետևից։
Պառավն էլ՝ քանի գնում են՝ էնքան ժրանում է ու արագանում, իսկ իր բեռն ավելի ու ավելի ծանրանում։ Վերջը մի տեղ էլ հանկարծ էս պառավը թռչում է կապոցի վրա ու պինդ նստում երիտասարդի շալակին։ Ինքն էլ թեև չոր չոփի նման, բայց մի հաստ ու կոպիտ գյուղացի կնկանից ավելի ծանր է լինում։ Երիտասարդի ծնկները դողդողում են, բայց հենց կանգնում է թե չէ՝ պառավը ճիպոտով կամ եղինջով սկսում է ոտներին զարկել ու զարկել։ Ախ ու օխով, թառանչ քաշելով մինչև սարն է բարձրանում, էնտեղից էլ հասնում պառավի տունը, քիչ է մնում տեղն ու տեղն ընկնի, հոգին տա։
Սագերը որ պառավին տեսնում են, թևերը թափահարելով, շլինքները երկարացրած, ուրախ-ուրախ աղմկելով վազում են դեմը, իսկ սագերի ետևից ճիպոտը ձեռին մի պառավ կին է գալիս, ինքը պնդակազմ ու բարձրահասակ, բայց սաստիկ այլանդակ ու անճոռնի։
Գալիս է ու.— մայրիկ,— ասում է,— ի՞նչ պատահեց քեզ, որ էսքան ուշացար։
— Ոչինչ, աղջիկս,— պատասխանում է պառավը,— ինձ ոչ մի վատ բան չի պատահել։ Ընդհակառակը, անտառում պատահեցի էս երիտասարդ պարոնին, որ իմ տեղակ իմ բեռը շալակեց բերեց։ Էդ հերիք չէր, երբ որ ես հոգնեցի, ինձ էլ զոռով շալակն առավ։ Ճամփեն էլ էնքան կարճ թվաց, որ չիմացանք ինչպես եկանք։ Շարունակ ծիծաղում էինք ու իրար հետ հանաքներ էինք անում։
Վերջապես պառավն էս տղի շալակից իջնում է, մեջքից կապոցն առնում, ձեռքերից զամբյուղները ու փաղաքուշ վրեն նայելով ասում.
— Դե հիմի նստիր էստեղ շեմքում, հանգստացիր։ Դու քո աշխատանքով պարգևի արժանացար ու էդ պարգևը ես քեզ կտամ։
Հետո դառնում է սագարած աղջկանը.
— Դու գնա տուն, աղջիկս, ջահել տղի մոտ կանգնել ես, լավ չի։ Կրակի վրա յուղ չեն ածիլ։ Պարոնը հանկարծ վրեդ կսիրահարվի։
Պարոնը էս որ լսում է՝ չի իմանում ինչ անի, լաց լինի թե ծիծաղի։ Մտքումն ասում է.
— Ա՛յ քեզ գեղեցկուհի. սա թեկուզ երեսուն տարով էլ ջահելանա, դարձյալ չի կարող իմ սիրտը շարժել, ուր մնաց հիմի։
Այնինչ պառավը փայփայում, փայփայում էր իր սագերին, ոնց որ թե իր երեխեքը լինեին, ու հետո աղջկա հետ մտնում են տնակը։
Հոգնած երիտասարդը ձգվում է վայրի խնձորենու տակի նստարանի վրա։ Օդը ջերմ ու բուրավետ։ Չորս կողմը տարածվում է ընդարձակ դալար մարգագետինը՝ լիքը կապույտ ու դեղին ծաղիկներով։ Մարգագետնի միջով, արևի տակ արծաթի պես պսպղալով, վազում է վճիտ առվակը, մեջը գնում են գալիս ճերմակ սագերը ու ճղփում, լողանում։
— Ի նչ լավ տեղ է,— բացականչում է երիտասարդը։— Բայց էնքան հոգնել եմ, որ աչքերս կուլ են գնում։ Պառկեմ աչքս մի քիչ կպցնեմ, էն էլ չլինի թե քնած տեղս քամին ոտներս տանի, էնպես ուժից ընկել են, կարծես բամբակից լինեն։
Մի քիչ քնում է, պառավը գալիս է, հրում զարթեցնում։ Ասում է.
— Վեր կաց, չի կարելի, որ դու էստեղ մնաս։ Ճշմարիտ է, ես քեզ բավական չարչարեցի, բայց հո էլի կաս ու կենդանի ես։ Հիմի քեզ կվարձատրեմ։ Եթե փող տամ քեզ կամ մի ուրիշ գանձ, ոչ փողի կարիք ունես, ոչ ուրիշ գանձի, դրա համար էլ քեզ մի բան կտամ, որ փողից էլ է թանկ, գանձից էլ։
Ասում է ու ձեռը տալիս մի փոքրիկ արկղ՝ ամբողջը զմրուխտից։
— Ա՛ռ, պահիր քո աչքի լուսի պես, և սա քեզ երջանկություն կբերի։
Երիտասարդ իշխանը հանկարծ իրեն ուժեղ ու կայտառ է զգում, տեղից վեր է կենում, նվերն առնում, շնորհակալություն է անում պառավին ու ճանապարհ է ընկնում առանց մտիկ տալու պառավի աղջկա վրա։ Ճանապարհից բավական կտրել էր, դեռ ետևից լսվում էր սագերի ուրախ ճղճղոցը։
Երեք օր ամայության մեջ մոլորված թափառելուց հետո երիտասարդը դուրս է գալիս մի մեծ քաղաք։ Ինքը քաղաքին անծանոթ, քաղաքն իրեն։ Անծանոթ նորեկին առնում են տանում էդ քաղաքի թագավորի պալատը։ Պալատում երիտասարդը ծնկի է գալիս, երկրպագություն է անում թագավորին, ապա թե գրպանից հանում է պառավի տված զմրուխտյա արկղիկն ու դնում է թագուհու ոտների տակ։ Թագուհին հրամայում է վեր կենա՝ իր ձեռքովը տա թանկագին նվերը։ Թագուհին բաց է անում արկղիկը, մեջը նայում, նայելն ու ուշաթափ գետնովը դիպչելը մին է լինում։ Պալատականներն իսկույն վրա են թափում երիտասարդին բռնում են, որ բանտը տանեն, թագուհին աչքը բաց է անում, ուշքի է գալիս, հրամայում է ազատ թողնեն ու իրենք բոլորը դուրս գնան, որ ինքը ուզում է նրա հետ մենակ խոսի։
Մենակ են մնում թե չէ, թագուհին սկսում է լաց լինել ու լաց լինելով էսպես է խոսում երիտասարդի հետ.
— Ինչի՞ս համար են էս փառքն ու փայլը, երբ ամեն առավոտ վեր եմ կենում արտասուքով ու ամեն իրիկուն պառկում եմ արտասուքով։ Ես երեք աղջիկ ունեի։ Փոքր աղջիկս էնքան էր սիրուն, որ տեսնողն ասում էր՝ աղջիկ չի սա հրաշք է։ Ձյունի ճերմակն ու խնձորի ծաղկի կարմիրն իրար էին խառնված, նրա այտերին, իսկ մազերը փայլում էին արևի ճառագայթների նման։ Արտասվելիս աչքերից արտասուքի տեղակ ակն ու մարգարիտ էր թափում։ Տասնուհինգ տարին որ լրացավ՝ հերը երեք աղջկանն էլ կանչեց իրեն մոտ։ Տեսնելու բան էր, թե ինչպես ամենքն էլ հիացմունքից աչքները չռեցին, երբ ներս մտավ փոքր աղջիկս։ Հենց իմանաս երկնքից արև դուրս եկավ։
— Զավակներս,— ասավ թագավորը,— չեմ իմանում, թե երբ կամ ինչ ժամանակ կհասնի իմ վերջին օրը, դրա համար էլ ուզում եմ հենց էսօրվանից որոշել, թե ինչ բաժին եք ստանալու ամեն մեկդ իմ մահից հետո։ Գիտեմ, որ ամենքդ էլ սիրում եք ինձ, բայց ձեզանից որն ավելի շատ է սիրում, նա էլ ամենից մեծ բաժինը կստանա։ Ասացեք տեսնեմ, ամեն մեկդ ինչքան եք սիրում ինձ, որ ձեր խոսքերով կարողանամ ձեր սերը չափել։ Մեծն ասավ.
— Ես քեզ սիրում եմ ամենաքաղցր շաքարի չափ։ Միջնեկն ասավ.
— Ես քեզ սիրում եմ իմ ամենալավ զգեստի չափ։ Փոքրը լուռ էր։
— Իսկ դու, իմ ամենասիրելի աղջիկս, դո՞ւ ինչքան ես սիրում ինձ։
— Չգիտեմ, հայրիկ,— պատասխանեց աղջիկը,— ոչ մի բանի հետ չեմ կարողանում համեմատել իմ սերը։
Բայց հերն ստիպեց, որ նա մի բան ասի. էն ժամանակ աղջիկն ասավ.
— Ամենալավ կերակուրն էլ ինձ համար համ չունի առանց աղի. ես քեզ սիրում եմ աղի չափ։
Թագավորն էս որ լսեց՝ կատաղությունը բռնեց ու գոռաց.
— Էդպե՜ս... եթե դու ինձ աղի չափ ես սիրում, քո սիրո վարձատրությունն էլ կլինի աղ։
Իր թագավորությունը բաժանեց երկու մեծ աղջիկների մեջ, իսկ հրամայեց փոքրի մեջքին մի տոպրակ աղ կապեն ու տվեց երկու ծառայի, որ տանեն բաց թողնեն մի վայրենի խոր անտառում։ Ամենքս նրա համար խնդրեցինք, աղաչեցինք, պաղատեցինք, բայց չեղավ, չկարողացանք մեղմել թագավորի ցասումը։
Ա՜խ, եթե տեսնեիք, թե ինչպես էր լաց լինում մեզանից բաժանվելիս։ Ամբողջ ճանապարհը շաղ էր անցած էն մարգարիտնե՛րով, որ արցունքի տեղակ թափվում էին նրա աչքերից։ Սրանից հետո շուտով թագավորը զղջաց իր խստասրտության վրա, բարկությունը անցավ, փոխվեց գութի ու խղճահարության, հրամայեց ամեն տեղ որոնեն, գտնեն մեր դժբախտ երեխային, բայց ոչոկ չկարողացավ գտնի։ Ամեն անգամ, երբ մտքովս անց է կենում, թե նրան կերած կլինեն վայրենի գազանները, ցավից ու վշտից տեղս կորցնում եմ, չեմ իմանում, թե որտեղ եմ։ Շատ անգամ էլ ինձ մխիթարում եմ էն հուսով, թե նա կենդանի է դեռ և թաքնվել է մի որևէ քարանձավում կամ ապաստան է գտել գթասիրտ մարդկանց մոտ։ Հիմի բաց եմ անում ձեր տված զմրուխտյա արկղիկն ու հանկարծ տեսնում եմ նրա մեջը էն մարգարիտներից, որ արցունքի տեղակ թափվում էին իմ աղջկա աչքերից...
Դուք պետք է ինձ պատմեք՝ էս մարգարիտը որտեղից է ընկել ձեր ձեռքը։
Երիտասարդը պատմում է, թե՝ էս մարգարիտն ստացել եմ մի էս տեսակ պառավից, որ անշուշտ կախարդ պիտի լիներ, ու ինձ էլ շատ չարչարեց, բայց էդպես մի աղջիկ ոչ տեսել եմ, ոչ էլ դրա մասին մի որևէ բան եմ լսած։
Էստեղ թագավորն ու թագուհին վճռում են՝ ինչ ուզում է լինի՝ գտնեն պառավին։ Ասում է՝ որտեղ էս մարգարիտը գտնվել է, էնտեղ էլ կարելի է մի տեղեկություն իմանալ իրենց աղջկանից։
Սրանց թողնենք իրենց ճամփեն գնան, մենք դառնանք պառավին ու իր աղջկանը։
Պառավն իր տնակի լռության մեջ նստած իլիկ էր մանում։ Մութն ընկել էր, օջախի կողքին էրվող մարխը մարելու վրա էր։ Հանկարծ դուրսը աղմուկ բարձրացավ, սագերը հանդից տուն էին վերադառնում, ու հեռվից լսվում էր նրանց խուլ ճղճղոցը։ Մի քիչ անց՝ ներս մտավ պառավի աղջիկը։ Մերը մի թեթև գլխով արավ։ Աղջիկը մոր կողքին նստեց, իլիկն առավ ու սկսեց թել մանել, էնպես աշխույժ, ինչպես մի ջահել աղջիկ։ Էսպես լուռ մի երկու ժամ նստեցին՝ առանց մինը կամ մյուսը լեզուն պռունկովը տալու։ Վերջապես լուսամուտից մի շրշյուն լսվեց ու մթնից ներս նայեցին մի զույգ կրակոտ աչքեր։ Մի պառավ բու էր, որ երեք անգամ կանչեց բո՛ւ-բո՛լ, բո՛ւ-բո՛լ, բո՛ւ-բո՛ւ ու կորավ։
Պառավը գլուխը մի փոքր բարձրացրեց ու ասավ. «Ժամն եկավ, աղջիկս, գնա արա, ինչ որ անելու ես»։
Աղջիկը լուռ վեր կացավ դուրս գնաց։ Գնաց, գնաց, դուրս եկավ մի հովիտ ու հասավ մի ջրհորի, որի կողքին երեք կաղնի ծառ էին կանգնած։
Լրացած ահագին լուսինն էլ դուրս եկավ սարերի գլխին ու էնպես լույս արավ, որ ասեղ լիներ կորած, մարդ կնկատեր։ Լուսնի լույսի տակ աղջիկը հանեց իր հագի խորխը, ջրհորի վրա կռացավ ու սկսեց լվացվել։ Հետո խորխը ջուրը քաշեց ու փռեց որ սպիտակի լուսնի լույսի տակ։ Եվ միանգամից ի՜նչպես փոխվեց էն այլանդակ աղջիկը։ Դուրս եկավ կանգնեց մի անտես-աննման գեղեցկուհի, որ ոչ ուտես, ոչ խմես, կանգնես ու թամաշա անես։ Ճերմակ մազերը գլխիցն ընկան թե չէ՝ նրանց տակից ճոխ ոսկե մազերը էնպես վերևից ներքև թափվեցին, ոնց որ խրձով արևի շողքերը թափվեն, ու մարմինը պատեցին։ Մազերի տակից աչքերը փայլում էին ջուխտ աստղի նման ու այտերը վառվում էին կարմիր խնձորի ծաղկի պես։
Բայց ինքը տխո՜ւր-տխուր։ Գետին ընկավ ու սկսեց աղի-աղի լաց լինել։ Աչքերից արտասուքներն իրար ետևից թափվում էին գետին։ Էսպես նստած լաց էր լինում, ու երկար կմնար էս դրության մեջ, եթե հանկարծ մոտակա ծառերից մի խշխշոց չլսվեր ու հետն էլ մի չրտկոց։ Հրացանի ձեն լսած եղնիկի նման տեղիցը ծլունգ եղավ, իսկույն մտավ իր հին խորխի մեջ ու մի ակնթարթում չքացավ, տեղն ու տեղը հանգավ, ոնց որ ճրագին փչես՝ հանգչի։ Տերևի նման դողալով հասավ իրենց տնակը։ Տեսավ մերը շեմքում կանգնած սպասում է։ Ուզեց պատմի, պառավը մեղմորեն ասավ.
-— Լավ, լավ աղջիկս, ես ամեն բան գիտեմ։— Ասավ, ներս տարավ, մարխը վառեց ու մանածը թողած՝ ավելն առավ, սկսեց տնակն ավլել։
— Ամեն բան իստակ ու մաքուր պետք է լինի։
— Նանի, էս գիշերվա կեսին ինչո՞ւ ես տունը վեր քաղում։ Մա՞րդ պետք է գա, ի նչ է։
— Գիտե՞ս որ ժամն է, աղջիկս,— հարցրեց պառավը։
— Դեռ գիշերվա կեսը չկա, բայց մոտիկ է։
— Իսկ մտքովդ չանցա՞վ, որ սրանից երեք տարի առաջ մին էլ էսօր ես եկել դու ինձ մոտ։ Հիմի էս գիշեր ժամանակը լրացավ, ու մենք էլ միասին ապրել չենք կարող։
Աղջիկն գունատված հարցրեց.
— Նանի ջան, մի՞թե ուզում ես ինձ դուրս անես քո տանից։ Ո՞ւր գնամ ես։ Ոչ բարեկամ ունեմ, ոչ տեղ, ո՞ւմ մոտ գնամ։ Ինչ ասում ես՝ անում եմ, դու էլ գոհ ես ինձանից, էլ ինչո՞ւ ես դուրս անում...
Պառավը չէր ուզում ամեն բան պարզի, թե ինչ է պատահել աղջկա հետ, ու խոսքը փոխեց։
— Էլ էս խրճիթում չեմ ապրելու, ուզում եմ հեռանամ ու հեռանալիս մաքուր թողնեմ, թող սրբեմ։ Քեզ համար էլ դարդ մի անի, էլ ետ կգտնես քո հորական օջախը, ու գոհ կլինես էն վարձով, որ ես կտամ։
— Բայց, նա՛նի, ի՞նչ է պատահելու ինձ հետ,— կրկին հարցրեց աղջիկը։
— Մին էլ եմ ասում, ինձ մի՛ խանգարի, թող սրբեմ։ Անխոս գնա քո սենյակը, խորխդ հանիր ու հագիր քո էն մետաքսե զգեստը, որ հագիդ էր, երբ առաջին անգամ եկար ինձ մոտ։ Հագիր ու սպասիր քո սենյակում, մինչև կկանչեմ։
Հիմի թագավորից ու թագուհուց տանք տեղեկությունը։
Թագավորն ու թագուհին երիտասարդ իշխանին հետները առնում են ու ճանապարհ են ընկնում, գնում են պառավին գտնեն։
Երիտասարդը մի անտառում նրանցից ետ է մնում ու պետք է ճանապարոը մենակ շարունակեր։ Մյուս օրը նրան թվում է, թե ուղիղ ճանապարհն է դուրս եկել։ Գնում է, գնում է, մի տեղ մութը վրա է հասնում, բարձրանում է մի ծառի, ուզում է ծառի վրա գիշերի, առավոտը վեր կենա էլ ետ իր ճամփեն շարունակի։ Գիշերվա մի ժամին լրացած լուսնյակը որ դուրս է գալի, նկատում է, որ մի պառավ լեռներից իջնում է ցած։ Նկատում է, որ ճիպոտը ձեռին չի, բայց էս էն սագարած աղջիկն է, որ տեսել էր պառավի տնակում։
— Օհո,— բացականչում է ինքն իրեն.— ահա մինը եկավ։ Էս մինը որ ձեռս ընկավ, էն մյուսն էլ չի պրծնիլ ինձանից։
Բայց ինչքա՜ն է զարմանում, երբ այլանդակ կինը մոտենում է ջրհորին, խորխը հանում է, լվացվում, ոսկե մազերը թափվում են ուսերին, ու առջևը կանգնում է մի գեղեցկուհի, որ իր օրումը ոչ տեսել էր, ոչ լսել։ Շունչն իրեն պահած, գլուխը ճյուղերի արանքից հանում է ու աչքերը ոհառած նայում է աղջկանը։ Շատ է լինում դեպի առաջ հակված թե ինչ, ծառի մի ճյուղը կոտրում է. որ կոտրում է, աղջիկն իսկույն էլ ետ մտնում է իր խորխը ու եղնիկի նման թռչում, կորչում։
Աղջիկը հեռանում է թե չէ, երիտասարդն էլ ծառից իջնում է, ընկնում ետևից։ Շատ է գնում թե քիչ, մին էլ տեսնում է՝ մի տեղ առաջին երկու ստվեր են թափառում։ Դու մի՛ ասի՝ թագավորն ու թագուհին են։ Հեռվից պառավի մարխի լույսը նշմարել են, էն լույսի վրա գնում են։ Երիտասարդը պատմում է նրանց ջրհորի մոտ աչքով տեսած հրաշքը, ու էլ ոչ մի կասկած չի մնում, որ էն աղջիկը իրենց որոնած աղջիկը պիտի լինի։ Երկուսը դառնում են երեք ու գնում։ Գնում են, գնում, հասնում են պառավի տնակին։ Տեսնում են սագերը պառավի տնակի չորս կողմը բռնած, գլուխները թևերի տակը կոխած քնած են։ Ոչ մինը ոչ շարժվում է, ոչ ձեն է հանում։ Լուսամուտիցը ներս են նայում, տեսնում են՝ ներսը պառավը նստած իրեն համար իլիկ է մանում։ Տունն էլ էնքան մաքուր սրբած, վեր քաղած, հենց իմանաս մեջը հուրի-փերիներ էին ապրում, որ չգիտեն աղբն ու փոշին ինչ բան է։ Էս ամենը տեսնում են, բայց իրենց աղջկանը չեն տեսնում։ Չկա։ Միառժամանակ էսպես մտիկ են անում, վերջը սրտները պնդացնում են, լուսամուտը կամաց ծեծում են։ Պառավը կարծես թե հենց սրանց սպասելիս լիներ, տեղիցը վեր է կենում ու քաղցր ձեն տալի.
— Եկեք, ներս եկեք, ես ձեզ ճանաչում եմ։
Ներս են մտնում թե չէ՝ ասում է.
— Թագավորն ապրած կենա, դուք հո էսօր ստիպված չէիք լինիլ էսքան երկար ճանապարհ կտրելու, եթե երեք տարի առաջ ձեր սիրուն ու բարի աղջկանը, չգիտեմ ինչի համար, էնքան անիրավ կերպով դուրս չանեիք ձեր տանից։ Էն էլ էն աղջկանը, որ էնքան սիրում էր ձեզ։ Ասենք դրանից նրան ոչ մի վնաս չհասավ։ Էս երեք տարին, ճշմարիտ է, նա սագ էր արածացնում, բայց ոչ մի վատ բան չի սովորել ու իր մաքուր սիրտը պահել է անարատ։ Բայց դուք ձեր արժանի պատիժն առաք հենց էն ահ ու դողով, որով ապրում էիք էս երեք տարին։
Ապա մոտենում է կողքի ղռանն ու կանչում.
— Դուրս արի, աղջիկ ջան։
Դուռը ետ է բացվում, մետաքսե զգեստը հագին հայտնվում է թագավորի աղջիկը, ոսկի մազերը արձակ թափված ուսերին ու թիկունքին, աչքերը ցոլուն աստղեր ու ինքը ամբողջ կարծես թե հրեշտակ էր, որ երկիր իջավ։
Դուրս է գալիս, վազում է ընկնում հորն ու մոր վզովը ու սկսում է համբուրել։ Հերն ու մերը ուրախությունից լաց են լինում, իսկ երիտասարդ իշխանը մնում է ապշած կանգնած նրանց կողքին։ Աղջիկը նրան նկատում է թե չէ, ինքն էլ չի իմանում ինչու, կարմրում է, կարմիր վարդ է կտրում։ Թագավորն ասում է.
— Աղջիկ ջան, իմ թագավորությունը արդեն բաժանել եմ, հիմի ի՞նչ տամ քեզ։
— Սրան ոչ մի բան չի հարկավոր,— աղջկա տեղակ պատասխանում է պառավը։— Ես ձեզ եմ նվիրում սրա էն արտասուքները, որ թափել է ձեզ համար, սրանք մաքուր մարգարիտներ են, ավելի մաքուր ու թանկ, քան էն մարգարիտները, որ հանում են ծովերից, և ավելի արժեն, քան ձեր ամբողջ թագավորությունը։ Իսկ իրեն, ինձ արած ծառայության համար, նվիրում եմ իմ տնակը։
Պառավի էս ասելն ու անհետանալը մին է լինում։ Մին էլ էն են տեսնում՝ տնակի պատերը ճռճռացին, նայում են՝ տնակը դարձել է մի շքեղ պալատ, թագավորավայել սեղանները բաց արած, բազմաթիվ ծառաները վազում են դես ու դեն, ու ճերմակազգեստ ջահել աղջիկները շրջապատել են իրենց։
Դուրս է գալիս, որ պառավը ոչ թե մի չար կախարդ է եղել, այլ բարի ոգի։ Նա է տվել թագավորի աղջկանն էն շնորհքը, որ արտասուքները մարգարիտ դառնան, ու նա է նրան պահել դժբախտության օրերում։ Նա է պահել և էն բոլոր կախարդված ու դժբախտացած աղջիկներին, որ դարձել էին սագեր, այժմ նորից առան իրենց մարդկային կերպարանքը։ Վերջապես նա է առաջնորդել բարի երիտասարդ իշխանին դեպի թագավորի անմեղ հալածված աղջիկը։
Էս բոլորից հետո ամուսնանում են նրանք, մոռանում են իրենց անցկացրած ծանր օրերը, և ապրում են ուրախ ու երջանիկ, բարի ոգու պարգևած էն գեղեցիկ պալատում, որ առաջ մի աղքատիկ տնակ էր

#2
Posted 31 July 2007 - 07:26 AM
ՔԱՋ ՆԱԶԱՐԸ
Լինում է, չի լինում մի խեղճ մարդ` անունը` Նազար: Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում: Է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր: Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած` նրա հետ էր դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս` տուն գալի: Դրա համար էլ անունը դնում են վախկոտ Նազար:
Էս վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի: Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճըրքճըրքան լո՜ւս-լո՜ւսնյակ գիշեր` ասում է.
-Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜... Սիրտս ասում է` վեր կաց գնա Հնդկաստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու...
Կնիկը` թե.
-Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա...
Նազարը` թե.
-Ա՛նզգամ կնիկ, ինչո՞ւ չես թողնում ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ: Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես:
Որ շատ կռվում է, կնիկը տուն է մտնում, դուռը փակում:
-Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի:
Էս Նազարս մնում է դռանը: Վախից լեղապատառ է լինում: Ինչքան աղաչում-պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում` բաց չի անում: Ճարը կտրած` գնում է պատի տակին կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում` մինչև լուսը բացվում է: Նազարը խռոված, պատի տակին արևկող արած` սպասում է, որ կնիկը գա տուն տանի, ու միտք է անում: Ամառվա շոգ օր, գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի - ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում: Որ շատ նեղացնում են, ձեռը տանում է երեսին զարկում: Որ երեսին զարկում է, ճանճերը ջարդվում են առաջին թափվում:
-Վա՛հ, էս ինչ էր... մնում է զարմացած:
Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց, չի կարողանում: Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ:
-Վա՛հ,- ասում է, -ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՜լ... Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել...
Էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ:
-Տե՛րտեր, օրհնյա ի տեր:
-Աստված օրհնի, որդի՛ս:
-Տե՛րտեր, բա չես ասիլ էսպես-էսպես բան:
Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է` իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան իմանան: Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է.
Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:
Ու տալիս է իրեն:
Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում:
2
Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում: Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում:
Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է գյուղից հեռացել է: Էստեղ սիրտն ահ է ընկնում: Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն-իրեն խոսել, իշի վրա բարկանալ: Քանի հեռանում է, էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է, էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ-հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ... Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանաչիցն են ջուրը թափվում...
Նազարը ձենն ավելի է գլուխը գցում. իսկ որ մտնում է անտառը թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից, որտեղ որ է, գազան է հարձակվելու կամ ավազակ. սարսափած սկսում է գոռգոռալ, ոնց գոռգոռալ - ականջդ ոչ լսի:
Դու մի ասիլ` հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով անտառում միամիտ գալիս է: Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում, թե չէ` կանգնում է.
-Վա՜յ,- ասում է,- ո՞նց թե իմն էլ էստեղ էր հատե՜լ. կա չկա` էս ավազակներ են...
Ձին թողնում է, ընկնում ճամփի տակի անտառն ու` երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում` փախչում:
Բախտդ սիրեմ, Քաջ Նազար, գոռգոռալով գալիս է տեսնում` մի թամքած ձի ճամփի մեջտեղը իրեն է սպասում: Իշիցը վեր է գալի, էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն:
3
Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ. ինքը գյուղին անծանոթ, գյուղն` իրեն: Ո՞ւր գնա, ո՞ւր չգնա: Մի տանից զուռնի ձեն է լսում, ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն:
-Բարի օր ձեզ:
-Ա՛յ աստծու բարին քեզ, բարով հազար բարի եկար:
Համեցե՛ք հա, համե՛ցեք. դե ղոնախն աստծունն է. սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում: Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը թե ուտելիք, թե խմելիք:
Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ով է էս տարօրինակ անծանոթը: Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով` բանը մնում է վերի ծերին նստած տերտերին: Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է.
Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:
Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ իր կողքի նստածին, սա էլ` երրորդին, երրորդը` չորրորդին. էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրըմբում է, թե` բա՜ չես ասիլ, նորեկ ղոնախն ինքը.
Անհաղթ հերոս Քաջն Նազար,
Որ մին զարկի` ջարդի հազար:
-Քաջ Նազարն է հա՜..., -բացականչում է պարծենկոտի մինը: -Ի՜նչքան է փոխվել. միանգամից լավ չճանաչեցի...
Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը:
-Հապա ինչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,- զարմանքով հարցնում են անծանոթները:
-Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում: Մի անգամ ես հարցրի, ասավ` ծառան ի՞նչ եմ անում, ամբողջ ածխարհքն իմ ծառան է ու իմ ծառան:
-Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել:
-Շնորհքն էլ հենց սրա մեջն է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես` ջարդես հազար, թե չէ լավ թրով - ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում:
Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը: Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ. ասում է` մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը. կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր առաջ: Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալիս: Ժողովականները խորհրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռի թափ տալը ինչքան բան կնշանակեր...
Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում.
Բարով եկար, հազար բարի,
Հզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Խեղճ տըկարին` դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կփըրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Ու ցրվելով` հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը: Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար:
4
Հարսանքատնից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն: Գնում է հասնում մի կանաչ դաշտ: Էս կանաչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պառկում քնում:
Դու մի ասիլ` օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է: Էս հսկաները վերևից մտիկ են տալիս` որ մի մարդ է եկել իրենց հանդում վեր է եկել: Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր է եկել ու ձին էլ բաց թողել: Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց: Էս քառասուն լդրանոց գուրզերը վերցնում են գալիս: Գալիս են ի՞նչ տեսնում. հրես մի ձի արածում է, մի մարդ` կողքին քնած, գլխավերևը` մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Վա՜յ, Քաջ Նազարն է... Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած: Դու մի՛ ասիլ, հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած: Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում, որ զարթնում է, աչքերը բաց է անում, տեսնում` գլխավերևը քառասուն լդրանոց գուրզերն ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած` էլ փորումը սիրտ չի մնում: Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա: Էս հսկաները, որ տեսնում են սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են` բարկացավ, հիմի որտեղ որ է մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են.
Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկես` ջարդես հազար:
Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում. այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը: Մենք` քո խոնարհ ծառաներդ, օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է` մեջը մեր գեղեցիկ քույրը: Աղաչում ենք` շնորհ անես, գաս մեր հացը կտրես...
Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած` առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը: Տանում են ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է նրան: Ինչ ասել կուզի` հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է:
5
Էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա: Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ: Իհարկե Քաջ Նազարը կսպանի: Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմը գնա: Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի. վերևը մի աստված, ներքևը մի Քաջ Նազար:
Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի: Նշանածը բռնում է կանգնեցնում, թե` ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ, էնպես գնա: Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի: Նազարը զենքն առնում է, դուրս գնում: Գնում է անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը` իրեն: Ծառի վրա կուչ է գալի, ու Նազարն ո՞վ կտա - հոգին դառել է կորեկի հատ: Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է հենց էս ծառի տակին պառկում: Նազարը որ վագրին չի տեսնո՜ւմ լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՛մբշփ, ծառիցը ընկնում է գազանի վրա: Վագրը սարսափած` տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին: Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած` էս խրտնած վագրը փախչում է, ոնց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում:
Մարդիկ մին էլ տեսնում են, վա՛հ, Քաջ Նազարը վագրին նստած` քշում է:
-Հա՛յ-հարա՛յ, եկե՜ք հա, եկե՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել հեծել... տվե՛ք հա, տվե՛ք... Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ-հրոցով, հռհռոցով հարձակվում են` խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում:
Նազարը որ ուշքի է գալիս, լեզուն բացվում է: -Ափսո՛ս, -ասում է,- ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել նստել... Էնքան պետք է քշեի ո՜ր...
Լուրը գնում հասնում է ամրոցը: Մարդ, կին, մեծ, պստիկ` ժողովուրդը դուրս է թափվում` Նազարին ընդունելու: Վրեն երգ են կապում ու երգում:
Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ո՞վ կլինի քեզ հավասար,
Ո՜վ Քաջ Նազար:
Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար,
Ո՜վ Քաջ Նազար:
Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՜վ Քաջ Նազար:
Մեզ փրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,
Ո՜վ Քաջ Նազար:
Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն:
-Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ո՞ւմ նման էր:
-Լուսընկան նոր սարն ելավ,
Էն Քաջ Նազարն էր:
-Արեգակ նոր շաղեծաղ,
Էն ո՞ւմ նման էր:
-Արեգակ նոր շաղեշաղ,
Էն իր նազ-յարն էր:
Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հա՜յ կարմիր,
Կապեն կարմիր, հա՜յ կարմիր,
Գոտին կարմիր, հա՜յ կարմիր,
Սոլեր կարմիր, հա՜յ կարմիր,
Թագուհին կարմիր, հա՜յ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարիր թագվորին արև:
Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ-յարին շնորհավոր,
Ողջ աշխարհին շնորհավոր:
6
Դու մի՛ ասիլ` էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը: Որ իմանում է իրեն չեն տվել` ուրիշի հետ են ամուսնացրել, զորք է կապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա:
Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում, հրաման են խնդրում:
Պատերազմի անունը որ լսում է, սարսափում է Նազարը. դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը: Մարդիկ կարծում են` ուզում է իսկույն դուրս վազել, հարձակվել թշնամու բանակի վրա: Առաջ են ընկնում, բռնում են, խնդրում, թե` ախր առանց զենքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է:
Բերում են զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին, իր քաջությունից տարված, մենակ հարձակվի թշնամու զորքի վրա: Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե Քաջ Նազարը մենակ, առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատված բերում են...
Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ են բերում, Նազարին նստեցնում վրեն: Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով,- կեցցե՛ Քաջն Նազա՜ր... մա՛հ թշնամո՜ւն...
Նազարի տակի նժույգը, որ տեսնում է վրեն ինչ անպետքի մինն է նստած, խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ` ուղիղ դեպի թշնամու բանակը: Զորքերը կարծում են` Քաջ Նազարը հարձակվեց, ուռա՜ են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ: Նազարը որ տեսնում է չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառի փաթաթվի, դու մի՛ ասիլ` ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս մնում ձեռին: Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին, ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են, էլ փորներումը սիրտ չի մնում. երես են շուռ տալիս,- փա՛խի, որ փա՛խի, թե մարդ ես, գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը, ծառերն արմատահան անելով, գալիս է...
Էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է, կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը:
Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում: Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով ու կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ տալիս, որ Նազարը մնացել էր ապշած, շշկլված:
Էսպես առքով-փառքով էլ բերում հրատարակում են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին: Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ պաշտոն է տալիս: Մին էլ տեսնում է` աշխարհքը իր բռան մեջ:
Ասում են` մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը: Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում, ծիծաղում է, ասում է.
-Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը: Բանը մարդուս բախտն է: Բախտ ունե՞ս` քեֆ արա...
Եվ ասում են` մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա:
ՉԱՐԻ ՎԵՐՋԸ
Լինում է մի սար,
Էն սարում՝ մի ծառ,
Էն ծառում՝ փչակ,
Փչակում՝ մի բույն,
Բնում՝ երեք ձագ,
Ու վրեն կկուն:
-Կու՜կու՜, կու՜կու՜, ի՛մ կուկուներ,
Ե՞րբ պիտի դուք առնեք թևեր,
Թռչե՜ք, գնա՜ք,
Ուրախանա՛ք...
Երգում էր մարիկ կկուն,
Մին էլ, ըհը՜, աղվեսն եկավ.
-Էս սարն ի՛մն է,
Էս ծառն ի՛մն է,
Ծառում փչակ կա,
Փչակում` մի բույն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն:
Ա՛խ, դու՛, կկու՛, հիմա՜ր կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
-Երեք հատ ձագ, աղա՜ աղվես:
-Երեք հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ու չե՞ս ասել, դու, անամո՛թ,
Մինը ծառա ղրկես ինձ մոտ:
Ձգի՛ր շուտով մի հատը ցած,
Թե չէ` կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ...
-Վա՛յ, չկտրե՛ս,
Աստված սիրես,
Էս մինն, ահա՛,
Տա՛ր քեզ ծառա,
Միայն թե էսպես
Մի ՛ջնջիր մեզ`
Բնով, տեղով,
Ամբողջ ցեղով:
Խնդրեց մարիկ կկուն և ձագերից մինը ձգեց ներքև:
Աղվեսը` հա՛փ, առավ գնաց:
-Վա՜յ-վա՜յ, դու՜-դու՜,
Իմ լա՛վ կուկու,
Ո՞ր սև սարում,
Ո՞ր անտառում,
Ո՞ր թփի տակ
Կորար մենակ:
Վա՜յ-վա՜յ, դու՜-դու՜,
Իմ խե՛ղճ կուկու...
Լաց էր լինում մարիկ կկուն, մին էլ, ըհը՜, աղվեսը հետ եկավ:
-Էս սարն ի՛մն է,
Էս ծառն ի՛մն է,
Ծառում փչակ կա,
Փչակում` մի բույն,
Էս ո՞վ է եկել
Տիրացել թաքուն:
Ա՛խ, դու՛, կկու՛, հիմա՜ր կկու,
Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու:
-Երկու հատ ձագ, աղա՜ աղվես:
-Երկու հատ ձագ ցույց կտամ քեզ:
Ա՜խ, չարամիտ դու ավազակ,
Ի՜նչ խաբար է, երկու՜ հատ ձագ,
Ի՜նչ, ուզում ես էստեղ զոռով
Լցնել ամբողջ կկուներո՞վ...
Ձգի՛ր շուտով մի հատը ցած,
Թե չէ` կացինս հրեն սրած,
Գնամ բերեմ,
Ծառը կտրեմ...
-Վա՜յ, չկտրե՛ս,
Աստված սիրես,
Էս էլ ա՛ռ տար
Ու թող դադար`
Վերջինը գեթ
Մնա ինձ հետ...
Աղաչեց մարիկ կկուն ու երկրորդ ձագն էլ ձգեց ներքև:
Աղվեսը` հա՛փ, էս էլ առավ ու գնաց:
-Վայ՜-վա՜յ, վու՜յ-վու՜յ,
Ինչի՞ համար
Եկա ես սար
Բույն շինեցի,
Ձագ հանեցի...
Աղվեսն եկավ,
Տարավ կերավ
Երկու, երկու,
Կուկու... կուկու...
Լաց էր լինում մարիկ կկուն:
Էս միջոցին` ղա՜, ղա՜, ղա՜, ագռավն անց էր կենում էդ կողմերով:
Լսվեց կկվի լացի ձայնը:
-Էդպես տխուր ու զարհուրիկ
Ի՞նչ ես լալիս, կկու՛ քույրիկ:
-Ինչպե՞ս չլամ, ա՜ սանամեր.
Աղվեսն եկավ էն սրտամեռ,
Գլխիս էսպես փորձանք բերավ,
Ձագուկներս տարավ, կերավ:
-Վու՜յ իմ աչքին, անխե՛լք կկու,
Ինչպե՜ս իզուր խաբվել ես դու
Սուտ խոսքերից չար աղվեսի...
Ո՞նց թե սարը իմն է` կասի:
Ո՞վ է տվել էն լրբին սար,
Սարն ամենքիս է հավասար...
Ո՞վ կթողնի վեր կենա նա,
Ամբողջ սարին գա տիրանա,
Անունը տա սրած կացնի,
Սրան նրան սուտ վախեցնի,
Ու մինն էսօր, մյուսը` երեկ,
Ձագեր տանի, ուտի մեկ-մեկ...
Սև գրողի էն տարածին
Ո՞վ է տվել սրած կացին:
Մին էլ որ գա ու սպառնա,
Մի՛ վախենա, քշի` գնա:
Էսպես ասավ ագռավն ու թռավ գնաց:
Ահա կրկին աղվեսն եկավ.
-Էս սարն ի՛մն է,
Էս ծառն ի՛մն է...
Հազիվ էր ասել, կկուն բնից գլուխը հանեց.
-Սո՛ւտ ես ասում, դու խաբեբա՛,
Անխիղճ գազա՛ն, անկո՛ւշտ, ագահ:
Ո՞վ է տվել էստեղ քեզ սար,
Սարն ամենքիս է հավասար...
Ի՞նչ ես եկել սուտ տեր դարձել,
Ես էլ հիմար` ճիշտ եմ կարծել,
Ձագուկներս տվել եմ քեզ...
Կորի՛, գնա՛, դու չա՛ր աղվես,
Հերի՛ք, ինչքան սուտ ես ասել,
Հիմի գիտեմ, չեմ վախենում էլ.
Կացին չունես` ծառը կտրես:
-Ո՞վ ասաց քեզ:
-Ագռավն ասավ:
-Ագռա՞վը: Լա՜վ:
Ու ագռավի վրա բարկացած` աղվեսը պոչը քաշեց, հեռացավ: Գնաց մի դաշտում սուտմեռուկի տվեց, վեր ընկավ, իբրև թե սատկել է:
Ագռավն էլ կարծեց` իրավ սատկել է, թռավ, եկավ վրեն իջավ, որ աչքերը հանի: Աղվեսը` հա՛փ, հանկարծ բռնեց:
-Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜,
Աղվես աղա...
-Ա՛յ դու կռավան չարալեզու,
Ո՞նց թե կկվին ասել ես դու,
Թե ես կացին չունեմ սրած...
Կացին չունե՜մ...Դե՛, հիմի կա՜ց...
-Վա՜յ, քեզ մեղա՛,
Աղվե՛ս աղա,
Ե՛ս եմ ասել, չեմ ուրանում,
Ինձ քրքրի՛ր, ինձ կե՛ր հում-հում,
Տու՛ր ինչ պատիժ սիրտդ կուզի,
Բայց մի վերջին խոսքս լսի:
Ես էն սարում, հենց դեմուդեմ,
Էնպես մի թանկ պահուստ ունեմ,
Որ չես գտնի դու քո օրում
Ո՛չ մի թառում կամ անտառում:
Ինչի՞ համար էն ահագին
Գանձը կորչի հողի տակին:
Արի՛ գնանք, հանեմ տամ քեզ,
Էնքան ուտե՜ս, էնքա՜ն ուտես...
Թե չլինի ու սուտ դուրս գամ,
Ես հո էստեղ միշտ կամ ու կամ... -Գնա՛նք,- ասավ աղվեսը,- թե կլինի, շատ լավ, թե չի լինի, էլի քեզ կուտեմ: Գնացին: Վերևից թռչելիս ագռավը նկատել էր, որ մի թփում պառկած էր գյուղացու շունը:
Աղվեսին տարա՜վ, տարա՜վ, դուրս բերեց ուղիղ էն թփի վրա:
-Ա՛յ,- ասավ,- էս թփումն է իմ պահուստը:
Աղվեսն ագահ վրա ընկավ թփին: Շունը վեր թռավ, կոկորդից բռնեց ու դրեց տակին:
Աղվեսը խեղդվելով սկսեց խռխռալ.
-Ա՜խ, ե՜ս... ա՜խ, ե՜ս...
Զգույշ աղվես...
Փորձանքի մեջ
Ընկնեմ էսպե՛ս...
Ա՜խ, անիրա՛վ...
Դու սև ագռա՛վ...
-Ինչքան էլ որ զգույշ լինես,
Չարի համար թե՛ վաղ, թե՛ ուշ`
Է՛դ է պահված, աղվե՛ս աղա...
Ղա՜, ղա՜, ղա՜, ղա՜...
Պատասխանեց ագռավն ու թռավ:
ՍՈւՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԸ
Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով որսի գնացինք: Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք որսի...
Սարեր, ձորեր դուզ գնացինք, որտեղ որս կար` սուս ու փուս գնացինք, որտեղ ահ էր` կուզ ու կուզ գնացինք...
Գնացի՜նք, գնացի՜նք շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք լիճ. երկուսը` ցամաք, մընի մեջ էլ ըսկի ջուր չկա: Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անջուր լճում լողում են, ճչում երեք հատ սիպտակ բադ, երկուսը սատկած են, մինն էլ կենդանի չի:
-Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր:
Թե` թվանք, չունեմ:
-Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր:
-Ես էլ չունեմ:
-Չատի... Մատի...
-Մենք էլ չունենք:
-Բա ի՞նչ անենք...
Հորս ձեռին կարճ ու երկար, հաստ ու բարակ մի փետ կար. երեսն առավ, նշան դրեց, մին էլ տրա՜ք, որ կրակեց... Նա կրակեց, ես զարկեցի. որ զարկեցի` փռվեց էսպես - ամեն թևը հինգ գազ ու կես...
-Հադի, դանա՜կ...
Թե` դանակ չունեմ:
-Հյուդի, դու...
-Ես էլ չունեմ:
-Չատի՞, Մատի՞...
-Մենք էլ չունենք:
-Բա ի՞նչ անենք...
Հերս էլ ունի, բերան չունի:
Էս անբերան դանակը քաշեցինք: Հադին մորթեց, չկարաց. Հյուդին մորթեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս քաշեցի մորթեցի:
Մորթեցի, վեր գցեցի. բադ մի ասիլ - մի գոմեշ ասա: Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի: Շալակեցի, գնացինք:
Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա: Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը` երեք պառավ, երկուսը` մեռած, մընի բերնումն էլ շունչ չկա:
-Տղերք, ասինք, եկեք բադով փլավ անենք:
Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը` ծակ, մինն էլ իսկի տակ չունի:
æուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք: Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը:
Որսից եկած սոված մարդի՜կ, վրա եկանք, կերա՜նք. ոչ աչքներս բան տեսավ, ոչ բերաններս բան մտավ:
ԱՆԽԵԼՔ ՄԱՐԴԸ
Ժամանակով մի աղքատ մարդ կար. որքան աշխատում էր, որքան չարչարվում էր, դարձյալ միևնույն աղքատն էր մնում։
Հուսահատված, մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ՝ ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։
ճանապարհին մի գայլ պատահեց.
- Առաջ բարի, մարդ-ախպեր, ո՞ւր ես գնում, - հարցրեց գայլը։
- Գնում եմ աստծու մոտ, - պատասխանեց աղքատը, - դարդ ունեմ ասելու։
- Դե որ գնաս աստծու մոտ, - խնդրեց գայլը, - ասա մի սոված գայլ կա, գիշեր-ցերեկ ման է գալիս սար ու ձոր, ուտելու բան չի գտնում, ասա մինչև ե՞րբ պետք է սոված մնա. որ ստեղծել ես՝ ինչո՞ւ չես կերակուր հասցնում։
- Լա՛վ, - ասաց մարդն ու շարունակեց ճանապարհը։
Շատ գնաց թե քիչ, պատահեց մի սիրուն աղջկա։
- Ո՞ւր ես գնում, ախպեր, -հարցրեց աղջիկը։
- Գնում եմ աստծու մոտ։
- Երբ որ աստծուն տեսնես, - աղաչեց սիրուն աղջիկը, - ասա այսպիսի մի աղջիկ կա՝ ջահել, առողջ, հարուստ, բայց չի կարողանում
ուրախանալ, բախտավոր զգալ իրեն, ի՞նչ պիտի լինի նրա ճարը։
- Կասեմ, - խոստացավ ճամփորդն ու գնաց, պատահեց մի ծառի, - որ թեև ջրափին էր կանգնած, բայց չոր էր։
- Ո՞ւր ես գնում, այ ճամփորդ, - հարցրեց չոր ծառը։
- Գնում եմ աստծու մոտ։ - Դե կանգնիր, մի երկու խոսք էլ ես ապսպրեմ, - խնդրեց չոր ծառը, - աստծուն կասես, այս ի՞նչ բան է. բուսել եմ այս պարզ ջրի ափին, բայց ամառ-ձմեռ չոր եմ մնում, ե՞րբ պետք է ես էլ կանաչեմ։
Այս էլ լսեց աղքատն ու շարունակեց ճանապարհը։
Այնքան գնաց, մինչև գտավ աստծուն։ Մի բարձր ժայռի տակ, մեջքը ժայռին դեմ տված, ալևոր մարդու կերպարանքով նստած էր աստվածը։
- Բարի օր, - ասաց աղքատն ու կանգնեց աստծու առաջին։
- Բարով եկար, - պատասխանեց աստված, - ի՞նչ ես ուզում։
- էն եմ ուզում, որ ամեն մարդու էլ հավասար աչքով մտիկ անես, մեկին ավար չանես, մյուսին խավար, ես այնքան տանջվում, աշխատում եմ, էլի չեմ կարողանում կուշտ փորով հաց գտնեմ, իսկ շատերը, որ իմ կեսի չափ էլ չեն աշխատում, հարուստ ու հանգիստ ապրում են։
- Դե գնա, հիմի կհարստանաս, քո բախտը տվեցի, գնա վայելիր, - ասաց աստվածը։
- էլ բան ունեմ ասելու, տեր, - ասաց աղքատն ու պատմեց սոված գայլի, սիրուն աղջկա ու չոր ծառի ապսպրանքը։
Աստված բոլորի պատասխանը տվեց, և աղքատը շնորհակա¬լություն արավ ու հեռացավ։
Վերադարձին պատահեց չոր ծառին։
- Ինձ համար ի՞նչ ասաց աստված, - հարցրեց չոր ծառը։
- Ասաց, քո տակ ոսկի կա. մինչև այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնի, դու չես կանաչի, - պատմեց մարդը։
- Էլ ո՞ւր ես գնում, արի ոսկին հանիր Էլի, համ քեզ օգուտ կլինի, համ ինձ, դու կհարստանաս, ես Էլ կկանաչեմ։
- ՉԷ, ես ժամանակ չունեմ, շտապում եմ, - պատասխանեց աղքատը, - աստված ինձ բախտ տվեց, ես շուտով պետք Է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, - ասաց ու գնաց։
Հետո սիրուն աղջիկը պատահեց ու ճամփորդի առաջը կտրեց.
- Ի՞նչ լուր բերիր ինձ համար։
- Աստված ասաց՝ դու պիտի քեզ համար մի մտերիմ կյանքի ընկեր գտնես, այն ժամանակ Էլ տխուր չես լինի, ուրախ ու երջանիկ կլինես։
- Դե որ այդպես Է, արի դու եղիր իմ կյանքի մտերիմ ընկերը, -թախանձեց աղջիկը ճամփորդին։
- ՉԷ, ես քեզ ընկերակցելու ժամանակ չունեմ, աստված ինձ բախտ Է տվել, պետք Է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ, - ասաց աղքատն ու հեռացավ։
Ճանապարհին սպասում Էր սոված գայլը, հեռվից հենց որ տեսավ ճամփորդին, վազեց առաջը կտրեց։
- Հը, աստված ի՞նչ ասաց։
- Ախպեր, աստծու մոտ գնալիս քեզանից հետո մի սիրուն աղջիկ ու մի չոր ծառ Էլ պատահեցին, աղջիկն ապսպրեց, թե ինչու ինքը չի կարողանում ուրախանալ, ծառն Էլ թե՝ ինչո՞ւ Է գարուն-ամառ չոր։ Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա իր համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին Էլ ասա՝ քո տակ ոսկի կա, պետք Է այդ ոսկին հանես, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Ես իրենց պատմեցի աստծու խոսքերը, ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի՝ չէ, ախպեր, չեմ կարող, աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ| բախտը գտնեմ, վայելեմ։
- Իսկ ինձ համար ի՞նչ ասաց աստված, - հարցրեց սոված գայլը։
- Քեզ համար էլ ասաց՝ սոված ման կգաս, մինչև մի անխելք մարդ կգտնես, կուտես, կկշտանաս։
- էլ քեզանից անխելք մարդ ո՞րտեղից գտնեմ, որ ուտեմ, -ասաց գայլն ու կերավ անխելք աղքատին։
ՍՈՒՏԱՍԱՆԸ
Լինում է, չի լինում ﬕ թագավոր։ Էս թագավորը իր երկրումը հայտնում է.
«Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ՝ սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան»։
Գալիս է ﬕ հովիվ։ Ասում է.
― Թագավորն ապրած կենա, իմ հերը ﬕ դագանակ ուներ, որ էստեղից ﬔկնում էր, երկնքում աստղերը խառնում։
― Կպատահի՛,― պատասխանում է թագավորը։― Իմ պապն էլ ﬕ չիբուխ ուներ. ﬕ ծերը բերանին էր դնում, մյուս ծերը ﬔկնում, արեգակիցը վառում։
Ստախոսը գլուխը քորելով դուրս է գնում։
Գալիս է ﬕ դերձակ։ Ասում է.
― Ներողությո՛ւն, թագավոր, ես վաղ պիտի գայի, ուշացա։ Երեկ շատ անձրև եկավ, կայծակները տրաքեցին, երկինքը պատռվեց, գնացել էի կարկատելու։
― Հա՛, լավ ես արել,― ասում է թագավորը,― բայց լավ չէիր կարկատել. էս առավոտ էլ ﬕ քիչ անձրև թափվեց։
Սա էլ է դուրս գնում։
Ներս է մտնում ﬕ աղքատ գյուղացի, կոտը կռնատակին։
― Դո՞ւ ինչ ես ուզում, ա՛յ մարդ,― հարցնում է թագավորը։
― Ինձ ﬕ կոտ ոսկի ես պարտ, եկել եմ տանեմ։
― Մի կոտ ոսկի՞,― զարմանում է թագավորը։― Սո՛ւտ ես ասում, ես քեզ ոսկի չեմ պարտ։
― Թե որ սուտ եմ ասում, թագավորությանդ կեսը տուր։
― Չէ՛, չէ՛, ճշմարիտ ես ասում,― խոսքը փոխում է թագավորը։
― Ճշմարիտ եմ ասում՝ ﬕ կոտ ոսկին տուր։
ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ
Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ ﬕ գյուղ։ Տեսավ՝ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։
― Ախպե՛ր, ասավ, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, ﬕ՞թե կացին չունեք։
― Կացինն ի՞նչ բան է,― հարցրին գյուղացիք։
Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղաﬔջ ձայն տվին իրար.
― Տո՛, եկե՛ք, տեսե՛ք, կացին ախպերը ինչ արավ։
Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռիցն առան։
Կացինը առան, որ հերթով կոտորեն իրենց փայտը։
Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղաﬔջ։
― Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։
Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։
Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։ Գոռացին.
― Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել. որտեղ որ է, ﬔր գլխին ﬕ փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։
Մտածեցին, մտածեցին, ու վճռեցին տանեն բանտը գցեն։
Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր. գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինք բարձրացավ։
Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից թե՝ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բան հասկացրու»։
ՃԱՄՓՈՐԴՆԵՐ
Աքլորը ﬕ օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ. դիմացի սարը խանգարում էր։
― Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,― հարցրեց վերևից բակում պառկած շանը։
― Ես էլ չգիտեմ,― պատասխանեց Քուչին։
― Հապա ﬕնչև ե՞րբ պետք է այսպես մնանք. արի՛ գնանք ﬕ տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։
Շունն էլ համաձայնեց։ Խոսքը ﬕն արին ու փախան։
Գնացին, գնացին, իրիկունը հասան ﬕ անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց ﬕ թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։
Լուսադեﬕն աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։
Մի աղվես լսեց աքլորի ձայնը։
― Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,― մտածեց աղվեսը ու վազեց։
― Բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
― Գնմում ենք աշխարհ տեսնելու,― պատասխանեց աքլորը։
― Օ՜, ինչ լավ բան եք մտածել,― խոսեց աղվեսը։― Քանի ժամանակ է ես էլ կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։
― Ես համաձայն եմ,― ասավ աքլորը.― տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ՝ գնանք։
― Որտե՞ղ է ընկերդ։
― Էն թփի տակին։
«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի. էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։
― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։
ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ
Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծաոա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։
Էսպես էլ մեծը վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում։
Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս ոարուստը մի չլսված պայման է դնում ծառային։ Ասում է՝ «մինչև էն ժամանակը թե դու բարկանաս, դու հազար մանեթի տուգանք տաս ինձ, թե ես բարկանամ՝ ես տամ»։
— Ես որ հազար մանեթ չունեմ ո՞րտեղից տամ,— ասում է ծառան։
— Բան չկա, փոխարենը ինձ տասը տարի ձրի կծառայես։
Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ինչ պետք է պատահի։ Ինչ ուզում են անեն, ես եմ ու չեմ բարկանալ, պրծանք գնաց։ Իսկ թե իրենք կբարկանան, թոդ իրենք էլ տուժեն իրենց դրած պայմանով։
Ասում է լավ. համաձայնում է։
Պայմանը կապում են ու մտնում ծառայության։
Մյուս օրը վաղ տերը վեր է կացնում ծառային ղրկում է արտը հնձելու։
— Գնա՛,— ասում է,— քանի լուս-լուս է հնձի, որ մութն ընկնի կգաս։
Ծառան գնում է ամբողջ օրը հնձում, իրիկունը հոգնած գալիս է տուն։ Տերը հարցնում է.
— Էդ ո՞ւր եկար։
— Դե արևը մեր մտավ, ես էլ եկա։
— Չէ՛, էդպես չի։ Ես քեզ ասել եմ՝ քանի լուս է, պետք է հնձես։ Արևը մեր մտավ, բայց տես, նրա ախպեր լուսնյակը դուրս եկավ։ Սա ինչ պակաս է լուս տալի...
— Էդ ո՞նց կլինի...— զարմանում է ծառան։
— Հը՞, դու արդեն բարկանո՞ւմ ես,— հարցնում է տերը։
— Չէ՛, չեմ բարկանում..., ես միայն ասում էի՝ հոգնած եմ... Մի քիչ հանգստանամ...— կզկզում է վախեցած ծառան ու գնում է նորից հնձելու։
Հնձում է, հնձում, մինչև լուսնյակը մեր է մտնում։ Բայց լուսնյակը մեր է մտնում թե չէ, դարձյալ արեգակն է դուրս գալի։ Ծառան ուժասպառ արտում վեր է ընկնում։
— Վա՛յ, քու արտն էլ հարամ ըլի, քու հացն էլ, քու տված ռոճիկն էլ...— սկսում է հայհոյել հուսահատված։
— Հը՞, դու բարկանո՞ւմ ես,— կանգնում է գլխին հարուստը. Երբ որ բարկանում ես, մեր պայմանը պայման է։ Էլ չասես թե քեզ հետ առանց իրավունքի վարվեցին։
Ու պայմանի ուժով ստիպում է, ծառան կամ հազար մանեթ տուգանք տա, կամ տասը տարի ձրի ծառայի։
Ծառան մնում է կրակի մեջ։ Հազար մանեթ չուներ, թե տար հոգին ազատ աներ, տասը տարի էլ էս տեսակ մարդու ծառայելն անկարելի բան էր։ Միտք է անում, միտք, վերջը հազար մանեթի պարտամուրհակ է տալիս հարուստին, դառն ու դատարկ վերադառնում տուն։
— Հը՛, ի՞նչ արիր,— հարցնում է փոքր ախպերը։ Ու մեծ ախպերը նստում է, գլխին էկածը պատմում, ինչպես որ պատահել էր։
— Բան չկա,— ասում է փոքրը,— դարդ մի անի. դու տանը կաց, հիմի էլ ես գնամ։
Վեր է կենում հիմի էլ փոքր ախպերն է գնում ծառա մտնում է՛լ նույն հարուստի մոտ։
Հարուստը դարձյալ ժամանակը որոշում է մինչև գարնան կկվի ձեն ածելը, ու պայման է դնում, որ եթե ծառան բարկանա, հազար մանեթ տուգանք տա կամ տասը տարի ձրի ծառայի, թե ինքը բարկանա, հազար մանեթ տա ու էն օրից էլ ծառան ազատ է։
— Չէ , էդ քիչ է,— հակառակում է տղեն։— Թե դու բարկանաս, դու ինձ երկու ոազար մանեթ տաս, թե ես բարկանամ, ես քեզ երկու ոազար մանեթ տամ կամ քսան տարի ձրի ծառայեմ։
— Լա՛վ,— ուրախանում է հարուստը։ — Պայմանը կապում են ու այժմ էլ փոքր ախպերն է մտնում ծառայության։
Առավոտը լուսանում է, էս ծառան վեր չի կենում տեղից։ Տերը դուրս է գնում, տուն է գալի, էս ծառան դեռ քնած է։
— Ա՛յ տղա, դե վեր կաց, է՜, օրը ճաշ դառավ։
— Հը՞, բարկանո՞ւմ ես դու...— գլուխը վեր է քաշում ծառան։
— Չէ´ , չեմ բարկանում,— վախեցած պատասխանում է տերը, միայն ասում եմ՝ պետք է արտը գնանք հնձելու։
— Հա, որ էդ ես ասում ոչինչ, կգնանք, ինչ ես վռազում։
Վերջապես ծառան վեր է կենում, սկսում է տրեխները հագնել։ Տերը դուրս է գնում, ներս է գալի, սա դեռ տրեխները հագնում է։
— Ա՛յ տղա, դե շուտ արա, հագի, է՜...
— Հը´, հո չե՞ս բարկանում։
— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես միայն ուզում էի ասել՝ ուշանում ենք...
— Լա՛, էդ ուրիշ բան է. թե չէ՝ պայմանը պայման է։ Մինչև ծառան տրեխները հագնում է, մինչև արտն են գնում, ճաշ է դառնում։
— Էլ ինչ հնձելու ժամանակ է,— ասում է ծառան,— տեսնում ես ամենքն էլ ճաշում են, մենք էլ մեր ճաշն ուտենք՝ հետո։
Նստում են, ճաշն ուտում։ Ճաշից հետո էլ ասում է՝ «Մշակ մարդիկ ենք, պետք է մի քիչ քնենք, հանգստանանք, թե չէ՞»։ Գլուխը կոխում է խոտերի մեջն ու քնում մինչև իրիկուն։
— Տո´, վեր կաց է, մթնեց է՛, ուրիշները հնձեցին, մեր արտը մնաց... Վա՜յ քու դեսը ղրկողի վիզը կոտրվի, վա՜յ քու կերածն էլ հարամ ըլի, քու արածն էլ... էս ինչ կրակի մեջ ընկա...— սկսում է գոռգոռալ հուսահատված տերը։
— Հը՞, չըլինի՞ թե բարկանում ես,— գլուխը վեր է քաշում ծառան։
— Չէ՛, ո՞վ է բարկանում, ես էն էի ասում, թե՝ մթնել է, տուն գնալու ժամանակն է։
— Հա՛, էդ ուրիշ բան է, գնանք, թե չէ հո մեր պայմանը գիտես, վա՜յ նրա մեղքը, ով բարկացավ։
Գալիս են տուն։ Տեսնում են հյուր է եկել։ Ծառային ղրկում են թե՝ գնա ոչխար մորթի։
— Ո՞րը։
— Որը կպատահի։
Ծառան գնում է։ Մի քիչ հետո լուր են բերում հարուստին, թե՝ հասի, որ քու ծառան ամբողջ հոտդ կոտորեց։ Էս ոարուստը վազում է, տեսնում է՝ ճիշտ որ, ինչ ոչխար ունի, բոլորը ծառան մորթել է։ Գլխին տալիս է, գոռում.
— Էս ի՞նչ ես արել, ա՛յ անաստված, քու տունը քանդվի, ինչ իմ տունը քանդեցիր...
— Դու ասիր՝ «ո՛ր ոչխարը պատահի , մորթի», ես էլ եկա, բոլորը պատահեցին բոլորը մորթեցի, ուրիշ ավել պակաս ի՞նչ եմ արել,— հանգիստ պատասխանում է ծառան,— բայց կարծեմ դու բարկանում ես...
— Չէ՛, բարկանում չեմ, միայն ափսոսս գալիս է, որ էսքան ապրանքս փչացավ...
— Լա՛վ, որ բարկանում չես, է՛լ կծառայեմ։
Հարուստը մտածում է, ինչ անի, ոնց անի, որ էս ծառայիցն ազատվի։ Պայման է կապել մինչև մին էլ գարնան՝ կկվի ձեն ածելը, այնինչ դեռ նոր են մտել ձմեռը, դեռ ո՞րտեղ են գարունն ու կկուն...
Միտք է անում, միտք, մի հնար է մտածում։ Կնոջը տանում է անտառում մի ծառի վեր հանում ու պատվիրում, որ «կուկու» կանչի։ Ինքը գալիս է ծառային տանում թե՝ արի գնանք անտառը որսի։ Հենց անտառն են մտնում թե չէ, կինը ծառի վրայից կանչում է. «կուկո՛ւ, կուկո՛ւ...»
— Ըհը´, աչքդ լուս,— ասում է ծառային տերը.— կկուն կանչեց, ժամանակդ լրացավ...
Տդեն գլխի է ընկնում տիրոջ խորամանկությունը։
— Չէ՛, ասում է, ով է լսել, որ տարու էս եղանակին, ձմեռվա կեսին, կկուն ձեն ածի, որ սա ձեն է ածում։ Ես պետք է էս կկվին սպանեմ, սա ինչ կկու է...
Ասում է ու հրացանը քաշում դեպի ծառը։ Տերը գոռալով ընկնում է առաջը.
— Վա՛յ, չզարկես, աստծու սիրուն... սև լինի քու պատահելու օրը, էս ինչ փորձանք էր, որ ես ընկա մեջը...
— Հը՞, չլինի՞ թե բարկանում ես...
— Հա՛, ախպեր, հերիք էր. արի՝ ինչ տուգանք տալու եմ տամ, քեզանից ազատվեմ։ Իմ դրած պայմանն է, ես էլ պետք է տուժեմ։ Հիմի նոր եմ հասկանում էն հին խոսքը՝ թե «մարդ ինչ անի, իրեն կանի»։
Էսպես հարուստը խելոքանում է, իսկ փոքր ախպերը մեծ ախպոր տված պարտքի թուղթը պատռում է, հազար մանեթ տուգանքն էլ առնում ու վերադառնում տուն։

Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#3 Guest_Meri_*
Posted 11 August 2007 - 03:52 PM
.
#4 Guest_Meri_*
Posted 11 August 2007 - 03:54 PM
.
#5 Guest_Meri_*
Posted 11 August 2007 - 03:56 PM
.
#6 Guest_Meri_*
Posted 12 August 2007 - 08:23 AM
.
#7 Guest_Meri_*
Posted 12 August 2007 - 08:28 AM
.
#8 Guest_Meri_*
Posted 12 August 2007 - 08:43 AM
.
#9 Guest_Meri_*
Posted 12 August 2007 - 08:45 AM
.
#10 Guest_Meri_*
Posted 12 August 2007 - 08:47 AM
.
#11 Guest_Meri_*
Posted 12 August 2007 - 08:52 AM
.
#12 Guest_Meri_*
Posted 12 August 2007 - 08:56 AM
.
#13 Guest_Meri_*
Posted 12 August 2007 - 08:58 AM
.
#14 Guest_Meri_*
Posted 12 August 2007 - 09:01 AM
.
#15
Posted 01 December 2007 - 04:27 PM
ՈՍԿՈւ ԿԱՐԱՍԸ
Ես մեր ծերերից եմ լսել, մեր ծերերը` իրենց պապերից, նրանց պապերն էլ` իրենց մեծերից, թե մի ժամանակ մի աղքատ հողագործ է լինում, ունենում է մի օրավար հող ու մի լուծ եզը: Ձմեռը էս աղքատ հողագործի եզները սատկում են: Գարունքը, վար ու ցանքի ժամանակը որ գալիս է, եզը չի ունենում թե վարի, հողը վարձով տալիս է իր հարևանին:
Էս հարևանը վարելու ժամանակ խոփը մի տեղ դեմ է ընկնում, դուրս է գալի մի կարաս, մեջը լիքը ոսկի: Եզները լծած թողնում է, վազում է գյուղը` հողատիրոջ մոտ:
- Հեյ, աչքդ լուս,- ասում է,- քու հողումը մի կարաս ոսկի դուրս եկավ, արի տար:
- Չէ´. ախպե´ր, էդ իմը չի,- պատասխանում է հողատերը:
- Հողի վարձը դու տվել ես, դու վարում ես, էն հողումն ինչ էլ դուրս գա, քունն է. ոսկի է դուրս եկել, թող ոսկի լինի, էլի քունն է: Սկսում են վիճել. սա ասում է` քունն է, նա թե չէ` քունը: Վեճը տաքանում է, իրար ծեծում են: Գնում են թագավորի մոտ գանգատ: Թագավորը մի կարաս ոսկու անունը լսում է թե չէ` աչքերը չորս է բաց անում: Ասում է.
-Ոչ քունն է, ոչ դրանը, իմ հողումը կարասով ոսկի է դուրս եկել - իմն է:
Իր մարդկանցով գնում է, որ հանի բերի: Գնում է կարասի բերանը բաց անել է տալի, տեսնում - ի՞նչ ոսկի - կարասը լիքը օձ...
Զարհուրած ու կատաղած ետ է գալի: Հրամայում է պատժեն անգետ ռանչպարներին, որ համարձակվել են իրեն խաբել:
- Չէ՜, թագավորն ապրած կենա, -գոռում են խեղճերը,- մեզ ինչո՞ւ ես սպանում. լավ չես տեսել, օձ չկա էնտեղ, ոսկի է, ոսկի...
Թագավորը նոր մարդիկ է ուղարկում, որ գնան ստուգեն: Մարդիկը գնում են, ետ գալի, թե` ճշմարիտ, ոսկի է:
-Վա՜հ, -զարմանում է թագավորը: Ասում է` երևի լավ չտեսա, կամ տեսածս էն կարասը չէր: Վեր է կենում մին էլ գնում:
Կարասը բաց է անում,- դարձյալ մեջը լիքը օձ:
Էս ի՜նչ հրաշք է, ի՜նչ միտք ունի,- չեն հասկանում:
Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին:
-Բացատրեցեք,- ասում է,- ո´վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա: Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել: Ես եմ գնում - կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում - ոսկի: Էս ի՞նչ կնշանակի:
-Դրա բացատրությունն էս է, թագավոր, եթե չես բարկանալ,- ասում են իմաստունները: - Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար: Երբ որ նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբ որ դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես տեսնում:
Թագավորը ցնցվում է. խոսք չի գտնում պատասխանելու:-Լա´վ, - ասում է,- դե հիմի էն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին:-Իհարկե հողատիրոջը,- ձայն է տալի վարող գյուղացին:
-Չէ, վարողինն է,- մեջ է մտնում հողատերը: Ու նորից սկսում են կռվել:
-Լա´վ, լա´վ. կացե´ք,- կանգնեցնում են իմաստունները,- ի՞նչ ունեք դուք - տղա կամ աղջիկ:
Դուրս է գալի, որ մեկը մի տղա ունի, մյուսը մի աղջիկ: Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց: Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը: Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին:
Բարին էստեղ, չարն էն ագահ թագավորի մոտ:
ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ
Լինում է, չի լինում մի աղքատ ջաղացպան:
Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին` ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում: Ունենում է մի մոխրոտ բաղարջ ու մի կտոր պանիր:
Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է տեսնում պանիրը չկա:
Մին էլ գնում է ջուրը կապի, գալիս է տեսնում` բաղարջը չկա:
Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի: Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում: Առավոտը վեր է կենում, տեսնում` մի աղվես է ընկել մեջը:
-Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞. կաց` հիմի ես քեզ պանիր ցույց տամ: -Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի:
Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում: -Ինձ մի սպանի,- ասում է, -մի կտոր պանիրն ինչ է, որ դրա համար ինձ սպանում ես: Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ:
Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում:
Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում: Վազ է տալիս թագավորի մոտ:
-Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք: Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք, ետ կբերենք:
-Չախչախ թագավորն ո՞վ է,- զարմացած հարցնում է թագավորը:
-Դու դեռ չես ճանաչում,- պատասխանում է աղվեսը: -Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ: Կոտը տուր, տանենք ոսկին չափենք. հետո կճանաչես:
Կոտն առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս: -Օֆ,- ասում է,- զոռով չափեցինք:
-Միթե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,- մտածում է թագավորը: Կոտը թափ է տալիս, զրնգալեն մի ոսկի է վեր ընկնում:
Մյուս օրը աղվեսը ետ է գալիս, թե` Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի. ձեր կոտը տվեք, չափենք կբերենք:
Կոտն առնում է տանում: Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում:
-Օֆ,- ասում է,- մեռանք մինչև չափեցինք:
Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում:
Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում:
Անց է կենում մի քանի օր: Մի օր էս աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե` Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է:
Թագավորն ուրախանում, աշխարհքով մին է լինում:
-Դե գնացեք,- ասում է,- շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք:
Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում:
Վազում է ջաղացպանին աչքալուս տալի, թե` հապա թագավորի աղջկը քեզ համար ուզել եմ: Պատրաստ կաց, որ գնանք հարսանիք անենք:
-Վա¯յ, քու տունը քանդվի, այ աղվես. էդ ի՞նչ ես արել,- ասում է վախեցած ջաղացպանը: -Ես ով, թագավորի աղջիկը ով: Ոչ ապրուստ ունեմ, ոչ տուն ու տեղ, ոչ մի ձեռք շոր... Հիմի ես ի՞նչ անեմ...
-Դու մի վախենա, ես ամեն բան կանեմ,- հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ:
Վազելով ընկնում է պալատը: -Հայ-հարա¯յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի: Չամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան: Ինքը ազատվեց փախավ: Ձորում մի ջաղաց կա, եկել է մեջը մտել: Ինձ ուղարկեց, որ գամ իմաց անեմ, շոր տանեմ, գա պսակվի, շուտով գնա իր թշնամիներից վրեժն առնի:
Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ ծատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն:
Գալիս են հանդեսով ջաղացի դռանը կանգնում: Ջաղացպանի քուրքը հանոսւմ, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգին: Շրջապատված մեծամեծներով, առջևից ձիավորներ, ետևից ձիավորներ - էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը: Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա¯ն. շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է նայում, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում:
-Էս ինչո՞ւ չտեսի նման դես ու դեն է նայում, աղվես ախպեր,- հարցնում է թագավորը: -Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած:
-Չէ, դրանից չի,- պատասխանում է աղվեսը: -Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե¯ղ, էս որտեղ...
Նստում են ճաշի: Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում: Ջաղացպանը չի իմանում` որին ձեռք տա կամ ինչպես ուտի:
-Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,- հարցնում է թագավորը:
-Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում: Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան և, վերջապես, ի¯նչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար: Ի՞նչպես հաց ուտի,- պատասխանում է աղվեսը հառաչելով:
-Բան չկա, դարդ մի անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,- խնդրում է թագավորը: -Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք:
Ու քեֆ են անում, ուտում,խմում, ածում, պար գալի. յոթն օր, յոթ գիշեր հարսանիք են անում: Աղվեսն էլ դառնում է քավոր:
Հարսանիքից հետո թագավորը աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ:
-Կացե°ք, ես առաջ գնամ տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,- ասում է քավոր աղվեսը ու վազ տալի:
Վազ է տալի վազ, տեսնում է մի դաշտում մեծ նախիր է արածում:
-Էս ո՞ւմ նախիրն է:
Ասում են. –Շահ-Մարինը:
-Պա, Շահ-Մարի անունը էլ չտաք, թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է. ով նրա անունը տվավ` գլուխը կտրել կտա: Որ հարցնի թե ումն է, ասեք` Չախչախ թագավորինը, թե չէ` վայն եկել է ձեզ տարել:
Վազ է տալի վազ, տեսնում է ոչխարի հոտը սարերը բռնել է:
-Էս ո՞ւմն է:
-Շահ-Մարինը:
Հովիվներին էլ նույնն է ասում:
Վազ է տալի վազ, տեսնում է ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են:
-Էս ո՞ւմ արտերն են:
-Շահ-Մարինը:
Հնձվորներին էլ նույնն է պատվիրում:
Վազ է տալի վազ, տեսնում է անվերջ խոտհարքներ:
-Էս ո՞ւմն են:
-Շահ-Մարինը:
Խոտ հարողներին էլ նույնն է ասում:
Հասնում է Շահ-Մարի պալատին:
-Շահ-Մար, ա Շահ-Մա°ր,- գոռում է հեռվից վազելով: -Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես: Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տուն ու տեղդ քանդի, տակն ու վրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի: Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել. էն աղուհացը դեռ չեմ մոռացել: Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ: Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել:
-Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,- հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով գալիս է թագավորը:
-Փախի°, շուտով ձի նստի փախի, էս երկրից կորի, էլ ետ չնայես:
Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից:
Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները: Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով:
Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աեջևից ու ետևից անհամար ձիավորներ:
Հասնում են մի դաշտի: Տեսնում են մեծ նախիր է արածում:
-Էս ո՞ւմ նախիրն է,- հարցնում են ձիավորները:
-Չախչախ թագավորինը,- պատասխանում են նախրապանները:
Անց են կենում: Հասնում են սարերին: Տեսնում են ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է:
-Էս ո՞ւմն է,- հարցնում են ձիավորները:
-Չախչախ թագավորինը,- պատասխանում են հովիվները:
Անց են կենում: Հասնում են ընդարձակ արտերի:
-Էս ո՞ւմ արտերն են:
-Չախչախ թագավորինը:
Հասնում են խոտհարքներին:
-Էս ո՞ւմն են:
-Չախչախ թագավորինը:
-Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում խելքը թռցնի:
Էսպեսով աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին:
Քավոր աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում: Ընդունում է խնամիներին ու նորից սկսում են քեֆը:
Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղը:
Չախչախ թագավորը, իր կինն ու քավոր աղվեսը ապրում են Շահ-Մարի պալատներում:
Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է:
ՊՈՉԱՏ ԱՂՎԵՍԸ
Լինում է, չի լինում մի պառավ: Էս պառավն իր էծը կթում է, կաթը վեր ե դնում, գնում է ցախ ու փետ բերի, որ կրակ անի, կաթն եփի: Մի աղվես գալիս է, գլուխը կոխում կաթնի ամանը, կաթն ուտում:
Պառավը վրա է հասնում, ցաքատով տալիս է, աղվեսի պոչը կտրում:
Պոչատ աղվեսը փախչում է, գնում է մի քարի վրա կանգնում է ու էսպես խնդրում.
-Տատիկ, տատիկ, պոչս տուր, կցեմ, կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Պառավն ասում է.
-Դե գնա իմ կաթը բեր:
Աղվեսը գնում է կովի մոտ:
-Կովիկ, կովիկ, կա´թ տուր ինձ, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Կովն ասում է.
-Դե գնա ինձ համար խոտ բեր:
Աղվեստը գնում է արտի մոտ.
-Արտիկ, արտիկ, խո´տ տուր ինձ, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Արտն ասում է.
-Դե գնա ինձ համար ջուր բեր:
Աղվեսը գնում է աղբյուրի մոտ:
-Աղբյուր, աղբյուր, ջո´ւր տուր ինձ, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Աղբյուրն ասում է.
-Դե գնա կուժ բեր:
Աղվեսը գնում է աղջկա մոտ:
-Աղջիկ, աղջիկ, կուժդ տուր, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Աղջիկն ասում է.
-Դե գնա ուլունք բեր ինձ համար:
Աղվեսը գնում է չարչու մոտ:
-Չարչի, չարչի, ուլո´ւնք տուր, ուլունքը տանեմ աղջկան տան, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Չարչին ասում է.
-Դե գնա ինձ համար ձու բեր:
Աղվեսը գնում է հավի մոտ:
-Հավիկ, հավիկ, ձու-ձու տուր, ձու-ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տան, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Հավն ասում է.
-Դե գնա ինձ համար կուտ բեր:
Աղվեսը գնում է կալվորի մոտ:
-Կալվոր, կալվոր, կո´ւտ տուր ինձ, կուտը տանեմ հավին տամ, հավը ինձ ձու տա, ձուն տանեմ չարչուն տամ, չարչին ինձ ուլունք տա, ուլունքը տանեմ աղջկան տան, աղջիկը ինձ կուժ տա, կուժը տանեմ աղբյուրին տամ, աղբյուրը ինձ ջուր տա, ջուրը տանեմ արտին տամ, արտը ինձ խոտ տա, խոտը տանեմ կովին տամ, կովը ինձ կաթ տա, կաթը տանեմ պառավին տամ, պառավը պոչս տա, կցեմ կցմցեմ, գնամ ընկերներիս հասնեմ, որ ինձ չասեն` պոչատ աղվես, ո՞րտեղ էիր:
Կալվորի մեղքը գալիս է. մի բուռ կուտ է տալիս: Աղվեսը կուտը տանում է հավին, հավը ձու է տալի, ձուն տանում է չարչուն, չարչին ուլունք է տալի, ուլունքը տանում է աղջկան, աղջիկը կուժ է տալի, կուժը տանում է աղբյուրին, աղբյուրը ջուր է տալի, ջուրը տանում է արտին, արտը խոտ է տալի, խոտը տանում է կովին, կովը կաթն է տալի, կաթը տանում է տալի պառավին, պառավը պոչը տալիս է իրեն, կցում է, կցմցում, վազում է գնում, իր ընկերներին հասնում:
ՔԵՖ ԱՆՈՂԻՆ ՔԵՖ ՉԻ ՊԱԿՍԻԼ
Նկարազարդումը` Մարի Մարգարյանի, 15 տ.
Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուլ Ալ Ռաշիդ թագավորը: Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ` շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում: Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով: Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում: Կանգ է առնում, միտք է անում միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում: Ներս է մտնում տեսնում` դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տամ տերն ու երաժիշտները: Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում:
-Խաղաղություն ձեզ, ո°վ ուրախ մարդիկ,- ողջունում է դերվիծն ու խոնարհություն է անում տան տիրոջը:
-Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,- խնդրում է տան տերը: Դերվիշին էլ նստեցնում են իրենց հետ ու շարունակում են քեֆը:
Գիշերվա մի շամին տան տերը երաժիշտերին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում: Երբ երաժիշտները հեռանում են` դերվիշտ տան տիրոջը հարցնում է.
-Անունդ ի՞նչ է, բարեկամ:
-Հասան:
-Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արհեստի տեր ես դու, ի¯նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը:
-Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,- պատասխանում է տան տերը: -Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել: Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, որը մի չնչին բան եմ վաստակում: Երեկոները բերում են մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար: Նստում ենք, ուրախանում: Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է` ավելի լավ:
-Անպակաս լինի քո ուրախությունը, ո°վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարալ աղբյուրն էլ կտրի` ի՞նչ պիտի անես:
-Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա:
-Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք. հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի:
-Է¯հ, թագավորի դարդը կտրե՞լ է ընկնի փինաչիների ետևից... կամ ի՞նչ են արել նրան փինաչիները: Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք. այժմ քնենք, դերվիշ բաբա: Աստված ողորմած է. քեֆ անողին քեֆ չի պակսին: Աշխարհքի բան է` ինչպես բռնես` էնպես էլ կերթա:
-Լա°վ, աստված տա, որ էդպես լինի,- բարեմաղթում է դերվիշը, ու քնում են:
Բ
Առավոտը վաղ դերվիշը գնում է: Նրա գնալուց հետո մունետիկները լցվում են Բաղդադի փողոցներն ու հրապարակները, գոռալով հայտարարում են, թե թագավորի հրամանն է, փինաչիների խանութները փակ պիտի մնան. էսօրվանից էլ ոչ ոք իրավունք չունի էդ արհեստով պարապելու: Զանցառուների գլուխները կթռչեն:
Խեղճ Հասանի ձեռքից էլ բիզը խլում են, վզակոթին տալով դուրս անում իր նեղլիկ խանութից ու դուռը փակում:
Մյուս գիշերը, դարձյալ դերվիշի շոր մտած, Հարու Ալ Ռաշիդ թագավորը գնում է քաղաք շրջելու: Դարձյալ անցնում է էն փողոցով, ուր ապրում էր ուրախ Հասանը: Դարձյալ երգի ու երաժշտության ձայներ է լսում նրա տանից: Ներս է մտնում:
-Օ¯, բարով, բարով, դերվիշ բաբա. համեցեք, նստիր քո տեղը:
Նստում են, ուտում, խմում, ածում, երգում, ուրախանում մինչև կեսգիշեր:
Կեսգիշերին երաժիշտներն իրենց վաչձն առնում են հեռանում: Մնում են տան տերն ու հյուրը:
-Գիտե՞ս ինչ պատահեց, դերվիշ բաբա:
-Ի՞նչ պատահեց:
-Հենց էն, ինչ որ դու գուշակեցիր երեկ իրիկուն: Էսօր թագավորը հրաման հանեց - մեր արհեստն արգելեց...
-Ի՞նչ ես ասում,- զարմանում է հյուրը: -Հապա ո՞րտեղից փող գտար, որ էս գիշեր էլ քեֆ սարքեցիր:
-Մի կավե կուժ եմ գտել, հիմի էլ ջուր եմ ծախում: Օրական ինչ ածխատում եմ` մի մասը տալիս եմ ապրուստի, մյուսը` երաժիշտներին ու դարձյալ քեֆ եմ անում:
-Իսկ եթե թագավորը ջուր ծախելն էլ արգելի` էն ժամանակ ի՞նչ ես անելու:
-Ջուր ծախելով թագավորին ի՞նչ վնաս ենք տալի, որ արգելի: Եվ ինչո՞ւ էսօրվանից դարդ անեմ դրա համար: Երբ որ կարգելի, էն ժամանակ կմտածեմ: Մի° վախենար, բարեկամ, երբեք չի պակսիլ մի կտոր հաց ու մի անկյուն, որ ես էնտեղ ուրախանամ:
-Անպակաս լինի ուրախությունը քո օջախից, ով Հասան,- բարեմաղթում է դերվիշն ու հեռանում:
Գ
Առավոտը վաղ ամբողջ Բաղդադը թնդում է մունետիկների ձենից, թե Հարուն Ալ Ռաշիդ թագավորն էսպես է հրամայում. ջուրը աստծունն է և էսօրվանից ոչ ոք իրավունք չունի փողով ծախելու: Պատռել բոլոր ջրկիրների տիկերն ու ջարդել նրանց կժերը:
Աղքատ Հասանի կուժն էլ ջարդում են ջրի ճամփին ու դատարկ ետ ղրկում:
Մյուս գիշեր թագավորը կրկին դերվիշի շոր է հագնում ու գնում քաղաքը շրջելու: Կրկին մոտենում է ուրախ Հասանի տանը: Դարձյալ ուրախության և երգի ձայներ: Ներս է մտնում:
-Ա¯, դերվիշ բաբա¯, համեցե¯ք, համեցե¯ք, նստիր քո տեղը, քեֆ անենք, ցերեկը երկարացնենք, գիշերը կարճացնենք: Ուրախանանք, դերվիշ բաբա, ավելի լավ է ուրախանալ, քան տրտմել:
-Իհարկե, ուրախությունը ավելի լավ է: Ամենքս էլ մեռնելու ենք, ո°վ կարող է թող ուրախանա,- բացականչում է դերվիշն ու նստում Հասանի կողքին:
Գիշերվա մի ժամին երգիչներն իրենց վաչձն առնում են ու հեռանում: Մնում են դերվիշն ու տան տերը:
-Հասան ախպեր, էսօր ի°նչ լսեցի. ասում են թագավորը արգելել է ջուր ծախելը, ճշմարի՞տ է արդյոք:
-Ի¯նչպեոս չէ, ի¯նչպես չէ, ամենքիս ջրի ամաններն էլ ոչնչացրին: Ա°խպեր, դու կատարյալ մարգարե ես եղել. ինչ ասում ես` մյուս օրը կատարվում է:
-Հապա ի՞նչպես է, որ դու դարձյալ քեֆ ես անում: Ո՞րտեղից ես գտել էս փողը:
-Երանի թե մարդու պակասը փողը լինի: Փողի գտնելը հեշտ է, դերվիշ բաբա: Գնացի մի գործատիրոջ մշակ մտա. օրական մի բան է տալիս. բերում եմ մի մասը ապրուստիս եմ անում, մյուսը երաժիշտներին եմ տալիս ու շարունակում եմ իմ քեֆը: Բանը մարդու սիրտն է, դերվիշ բաբա:
-Ես իմ հոգին, արժե, որ էդ սրտով թագավորի պալատական լինեիր դու,- բացականչեց դերվիշը:
-Վա°հ, դերվիշ, քո ասածները կատարվում են ճշմարտությամբ, հիմի որ էս խոսքդ էլ կատարվի՞:
-Ինչո՞ւ չի կատարվի, աշխարհքում անկարելի բան չկա,- պատասխանեց դերվիշն ու բաժանվեցին:
Դ
Առավոտը վաղ տերության պաշտոնյաները կտրեցին Հասանի աղքատ տնակի դուռը:
-Էստե՞ղ է կենում քեֆ անող Հասանը:
-Ես եմ,- պատասխանեց զարմացած Հասանը:
-Թագավորի հրամանով հետևիր մեզ:
Ուղիղ պալատը տարան Հասանին: Հայտնեցին, որ թագավորը իրեն պալատականի պաշտոն է տվել: Պալատականի զգեստ հագցրին, մի թուր էլ կապեցին մեջքը ու կանգնեցրին պալատի մուտքերից մեկի առջև: Ամբողջ օրը էն մուտքի առջև պարապ կանգնեց Հասանը: Իրիկունը որ մթնեց, դատարկ ճամփու դրին տուն, թե` գնա, առավոտը ետ կգաս քո տեղը կանգնելու:
Գիշերը դարձյալ դերվիշի շոր մտավ Հարուն Ալ Ռաշիդ թագավորն ու գնաց քաղաքը շրջելու:
Գնաց մոտեցավ Հասանի տանը: Ականջ դրեց: Զարմանքով լսեց, որ դարձյալ հնչում են երգն ու երաշժտությունը: Հասանը քեֆ է անում դարձյալ: Ներս մտավ:
-Դերվի¯շ, դերվի¯շ, քո տունը չքանդվի, արի է°. երեկվա խոսքդ էլ կատարվեց, թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել:
-Ի¯նչ ես ասում:
-Աստված վկա:
-Եվ երևի շատ փող է տվել...
-Չէ¯, ինչ փող. մի գրոշ չտվին: Դատարկ տուն ղրկեցին:
-Հապա որտե՞ղից ես փող գտել, որ դարձյալ քեֆ ես անում:
-Նստի°ր, ասեմ որտեղից: Մի թուր են կապել մեջքս: Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե` հո ես մարդ չեմ սպանելու: Տարա պողպատի շեղբը (մեջը) ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի` եկա տուն: Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի: Լավ եմ արել, չէ՞, դերվիշ. ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր:
-Հա°, հա°, հա°,- ծիծաղեց դերվիշը: -Լավ անելը` լավ ես արել, Հասան, բայց եթե էգուց քեզ թագավորը հրամայի, թե` կտրի էս հանցավորի գլուխը` ի՞նչ ես անելու:
-Բերանդ բարի բաց արա, ա°յ չարագուշակ դերվիշ,- բարկացավ Հասանը: _Հակառակի նման ինչ էլ ասում ես, կատարվում է. չե՞ս կարող մի լավ բան ասել...
Ու շատ վշտացավ Հասանը: Սիրտը երկյուղ ընկավ, ամբողջ գիշերը չկարողացավ քնի:
Իրավ որ, մյուս օրը թագավորը կանչեց Հասանին ու ամբողջ արքունիքի առջև հանդիսավոր հրամայեց, որ մի հանցավորի գլուխը կտրի:
-Հանիր թուրդ ու կտրի էս հանցավորի գլուխը:
-Ապրած կենաս, մեծ թագավոր,- պատասխանեց սարսափած Հասանը,- ես իմ օրում մարդու գլուխ չեմ կտրել, չեմ կարող: Փորձված մարդիկ ծատ կան քո պալատում. հրամայիր մի ուրիշը կտրի...
-Ես քեզ եմ հրամայում,- սաստեց թագավորը,- եթե մի վայրկյան էլ ուշացրիր, գլուխդ կթռչի: Հանի° թուրդ...
Էս խոսքի հետ թշվառ Հասանը մոտեցավ հանցավորին, ձեռքերը տարածեց ու աղաղակեց դեպի երկինք.
-Տեր աստված, արդարն ու մեղավորը դու գիտես: Եթե էս մարդը մեղավոր է, ինձ ուժ տուր, որ մի զարկով թռցնեմ սրա գլուխը, իսկ եթե արդար է, թող փայտ դառնա իմ թուրը...
Ասավ, դուրս քաշեց թուրը... Փա¯յտ: Հրաշքի վրա պալատականները մնացին ապշած: Էստեղ Հարուլ Ալ Ռաշիդ թագավորը փառ-փառ ծիծաղեց ու ամեն բան բաց արավ, պատմեց իր պալատականների առջև: Շատ ծիծաղեցին պալատականները ու շատ գովեցին թե° ուրախություն սիրող Հասանին, թե° թագավորին: Ծիծաղեց մինչև անգամ էն դժբախտ հանցավորը, որ չոքած, վիզը մեկնած սպասում էր թրի զարկին: Թագավորը բաշխեց հանցավորին իր կյանքը, իսկ Հասանին դառնալով հռչակեդց նրան իր սիրելի մարդը ամբողջ տերության մեջ ու լավ պաշտոն տվեց, որ միշտ աշխատի ու անպակաս, ուրախ ապրի, ուրիշներին էլ սովորեցնի ուրախ ապրել աշխարհքում:
ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի: Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ. դիմացի սարը խանգարում էր:
-Քուչի´ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,- հարցրեց վերևից բակում պառկած շանը:
-Ես էլ չգիտեմ,- պատասխանեց Քուչին:
-Հապա մինչև ե՞ րբ պետք է այսպես մնանք. արի´ գնանք մի տեսնենք` աշխարհումս ինչ կա, ինչ չկա:
Շունն էլ համաձայնեց: Խոսքը մին արին ու փախան:
Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ: Գիշերը մնացին էնտեղ: Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին:
Լուսադեմին աքլորը կանչեց` ծուղրուղո՜ւ...
Մի աղվես լսեց աքլորի ձայնը:
-Վա՜հ, սա ո՞րտեղից դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,- մտածեց աղվեսը ու վազեց:
-ՎարիԲ լուս, սանահեր աքլոր: Ի՞նչ ես շինում էս կողմերը:
-Գնում ենք աշխարհ տեսնելու,- պատասխանեց աքլորը:
-Օ՜, ինչ լավ բան եք մտածել,- խոսեց աղվեսը: - Քանի ժամանակ է ես էլ մի կարգին ընկերի եմ ման գալի: Ի՞նչ լավ էր` պատահեցինք: Դե՜, ցած արի, որ չուշանանք:
-Ես համաձայն եմ,- ասավ աքլորը.- տես, թե ընկերս էլ համաձայն է, ցած գամ` գնանք:
Ո՞րտեղ է ընկերդ:
-Էն թփի տակին:
«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի. էս էլ իմ ճաշը» մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը: Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՞նց փախավ:
-Կա´ց. աղվե´ս ախպեր, մի´ վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի լինի,- ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը:
ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում:Էս մարդ ու կնիկ իրար հավանելիս չեն լինում:
Մարդը կնկան է ասում հիմար, կնիկը մարդուն, ու միշտ կռվելիս են լինում:
Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն:
Կնիկը բարկանում է.
-Ա՛, որ ասում եմ հիմար ես, չես հավատում. էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել. հորդ քե՞լեխն ես տալիս, թե տղիդ հարսանիքն ես անում:
-Ի՞նչ քելեխ, ի՞նչ հարսանիք, այ կնիկ, ի՞նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի համար է:
Կնիկը հանգստանում է, տանում է պահում:
Անց է կենում մի առժամանակ, էս կնիկը սպասում է, սպասում է, բարեկենդանը գալիս չի: Մի օր էլ շեմքումը նստած է լինում, տեսնում է մի մարդ վռազ-վռազ փողոցով անց է կենում: Ձեռը դնում է ճակատին ու ձեն տալի.
-Ա՛խպեր, ա՛խպեր, հալա մի կանգնի:
Տղեն կանգնում է.
-Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս:
Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է` հա° ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի:
-Հա, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում:
-Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չենք, որ քո եղն ու բրինձը պահենք: Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞... չես ամանչո՞ւմ: Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում...
-Դե էլ ի՜նչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տունն էի ման գալի, չէի գտնում:
-Դե արի տար:
Էս մարդը ներս է մտնում, սրանց եղն ու բրինձը ծալակում ու կրունկը դեսն է անում, երեսը դեպի իրենց գյուղը:
Մարդը գալիս է տուն, կնիկն ասում է.
-Հա՛, էն բարեկենդանը եկավ, իր բաները իրեն սևցրի տարավ:
-Ի՞նչ բարեկենդան... ի՞նչ բաներ...
-Ա՛յն էն եղն ու բրինձը... Մին էլ տեսնեմ` վերևից գալիս է. մեր տունն էր ման գալի. կանչեցի, մի լավ խայտառակ արի, շալակը տվի տարավ:
-Վայ քու անխելք տունը քանդվի, որ ասում եմ հիմար ես – հիմար ես էլի... Ո՞ր կողմը գնաց:
-Այ էն կողմը:
Էս մարդը ձի է նստում, ընկնում բարեկենդանի ետևից: Ճանապարհին բարեկենդանը ետ է մտիկ անու, տեսնում է` մի ձիավոր քշած գալիս է: Գլխի է ընկնում, որ սա էն կնկա մարդը պետք է լինի:
Գալիս է հասնում իրեն:
-Բարի օր, ախպերացու:
-Աստծու բարին:
-Հո էս ճամփովը մարդ չի անցկացավ:
-Անցկացավ:
-Ի՞նչ ուներ շալակին:
-Եղ ու բրինձ:
-Հա, հենց էդ եմ ասում: Ի՞նչքան ժամանակ կլինի:
-Բավականին ժամանակ կլինի:
-Որ ձին քշեմ` կհասնե՞մ:
-Ո՞րտեղից կհասնես, դու ձիով, նա ոտով: Մինչև քու ձին չորսը ոտը կփոխի – մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս – նա երկու ոտով` մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա:
-Բա ի՞նչպես անեմ:
-Ինչպես պետք է անես. ուզում ես, ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես:
-Հա՜, էդ լավ ես ասում:
Վեր է գալիս, ձին թողնում սրա մոտ ու ոտով ճանապարհ ընկնում: Սա հեռանում է թե չէ, բարեկենդանը շալակը բարձում է ձիուն, ճամփեն ծռում, քշում:
Էս մարդը ոտով գնում է, գնում է, տեսնում է չհասավ, ետ է դառնում: Ետ է դառնում, տեսնում` ձին էլ չկա: Գալիս է տուն: Նորից սկսում են կռվել, մարդը եղ ու բրինձի համար, կնիկը` ձիու:
Մինչև օրս էլ էս մարդ ու կնիկը կռվում են դեռ: Սա նրան է ասում հիմար, նա` սրան, բարեկենդանը լսում է ու ծիծաղում:
ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ
Նկարազարդումը` Զառա Զարացյանի, 12 տ.
Մի գյուղացի իրենց գյուղում
Խանութ սարքել, բան էր ծախում:
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
Մահակն ուսին, շունն ետևից
Ներս է մտնում մի զըռ չոբան.
-Բարի օր քեզ, ա´յ խանութպան,
Մեղըր չունե՞ս,
Մի քիչ տաս մեզ:
-Ունեմ, ունեմ, չոբան ախպեր,
Ամանըդ ու՞ր է, ամանըդ բեր,
Ինչ տեղից որ ինքդ կուզես,
Էս սհաթին քաշեմ տամ քեզ:
Էսպես հանգիստ, էսպես սիրով,
Մեղրից անուշ լավ խոսքերով
Մեղր են քասշում. մին էլ հանկարծ
Մի կաթիլ մեղրը ծորում է ցած:
-Տը՜զզ: Էն կողմից մի ճանճ գալի,
Էս կաթիլին վեր է գալի:
Ճանճի վըրա, թաքուն-թաքուն,
Էս խանութի տիրոջ կատուն
Դուրս է ցատկում,
Թաթով զարկում...
Բայց հենց կատվի զարկելու հետ
Հովվի շունը իսկույն ևեթ
Հաֆ է անում,
Վեր է կենում,
Խեղճ փիսիկին
Դընում տակին,
Ձեռաց խեղդում
Ու շպրտում:
-Խեղդե՜ց, խեղդե՜ց, վա՜յ, իմ կատուն,
Ա´յ սատկես դու, շան որդու շուն,
Բարկանում է խանութպանը
Ու ձեռն ընկած մոտիկ բանը
Տուր` թե կտաս շան ճակատին,
Շուռ է տալիս կատվի կողքին:
-Վա՜յ, ձեզ մատաղ, ասլան շունըս,
Իմ ապրուստը՜ս, տեղը՜ս, տունը՜ս...
Տունըդ քանդվի, ա՜յ խանութպան,
Անխիղճ, լիրբ, չար, ֆըլան, ֆըստան,
Ո՞նց թե դու իմ շանը զարկե՜ս,
Դե, զարկելը հիմի դու տես...
Գոռում է մեր աժդահակը,
Մեծագլուխ իր մահակը
Ետ է տանում ու ցած բերում,
Խանութպանին շեմքում փըռում:
-Ըսպանեցի՜ն... հա՜յ, օգնությու՜ն...
Ու թաղից թաղ, տանից տուն
Ձեն է տալիս մեկը, մյուսին.
-Հա՜յ, օգնությու՜ն... Ըսպանեցի՜ն...
Վերի թաղից, ներքի թաղից,
Ճամփի վըրից, գործի տեղից,
Ճիչով, լալով,
Հարայ տալով-
Էլ հերն ու մեր,
Քիր ու ախպեր,
Կին, երեխեք,
Ընկեր տըղերք,
Զոքանչ, աներ,
Քավոր, սանհեր,
Քեռի, փեսա...
Ինչ իմանաս էլ` ո´վ է սա,
Գալիս են ու անվերջ գալիս,
Ով գալիս է` տուր թե տալիս.
-Տո´, կոպիտ արջ, տո´, վայրենի,
Դու առուտուր եկար անես,
Թե՞ իր շեմքում մարդ սպանես...
Մին ասում են` տասը զարկում,
Աղցան անում, մեջտեղ ձգում,
Իր շան կողքին երկար ու մեկ:
-Դե, ձեր մեռելն եկեք տարեք:
Ու էստեղից բոթը գընում,
Գընում մոտիկ գյուղն է հասնում.
-Հե՜յ, օգնեցե՜ք,
Մեռած հո չեք,
Ըսպանեցին մեր գյուղացուն...
Ինչպես շընաճանճի մի բուն
Քանդես, թողնես,
Էն ճանճի պես
Ամբողջ գյուղով օրդու կապում,
«Բու՜հ» են անում, դուրս են թափում
Ամեն մինը առած մի բան.
Որը ձեռին մի հրացան,
Որը եղան, ցաքատ կամ սուր,
Որը թի, բահ, որը շամփուր,
Որը կացնով, որը փետով,
Որը ձիով, որը ոտով,
Որն անգըտակ, որը բոբիկ-
Դեպի դուշման գյուղը մոտիկ:
-Տո´, էսպես էլ անիրավ գյու՜ղ.
Ոչ խիղճ ունեն, ոչ ահ-երկյուղ.
Մարդ գընում է առուտուրի,
Հավաքվում են` քաշում սըրի:
Թու՜ ձեր գեղին, միջի մարդին,
Ձեր նամուսին, ձեր ադաթին...
Գընա՜նք, զարկե՜նք,
Ջարդե՜նք, կրակե՜նք...
-Հա՜յ, հու՜յ, առա՜ջ, դե ձեզ տեսնե՜մ...
Ու դուրս եկան իրարու դեմ,
Հա´ զարկեցին ու զարկեցին,
Կոտորեցին, կըրակեցին,
Էնքան ավել կատաղեցին,
Ջարդեցին իրար,
Ջընջեցին իրար,
Կորան, գընացին,
Գետնին հավասար:
Դու մի ասիլ, մեկը մեկից
Էսքան մոտիկ, սահմանակից
Էս գյուղերը հարկ են տալի
Ամեն մինը մի արքայի:
Մի տերության թագավորը,
Երբ լսում է էս բոլորը,
Արձակում է հրովարտակ
Ժողովրդին իր հըպատակ.
-Հայտնի լինի մեր տերության,
Զինվոր, բանվոր, ազնըվական-
Ամեն շարքին
Ու աշխարհքին,
Որ անօրեն ու դավաճան
Մեր դրացի ազգը դաժան,
Երբ մենք քընած էինք սիրով,
Մեր սահմանը մըտավ զոռով,
Ու կոտորեց սուրը ձեռին
Մեր սիրելի զավակներին:
Արդ, սըրահար ու հըրակեզ
Մեր որդիքը կանչում են մեզ,
Եվ մենք, ընդդեմ, մեր իսկ կամքին,
Պատվեր տըվինք մեր բանակին,
Թընդանոթով մեր ավերող
Ու աստուծով մեծակարող,
Հանուն արդար ու սուրբ ոխի
Մըտնի հողը մեր ոսոխի:
Մյուսը նույնպես իրեն հերթին
Գըրեց զորքին, ժողովըրդին.
-Մարդկանց առաջ և աստըծու,
Բողոքում ենք մեր դըրացու
Վարմունքի դեմ և՜ չար, և՜ նենգ,
Որ ոտքելով ամեն օրենք,
Բորբոքում է կռիվ ու վեճ
Հին հարևան ազգերի մեջ,
Քանդում սիրո դաշտը կապած:
Արդ` ակամա մենք ըստիպված,
Հանուն պատվի, արդարության,
Հանուն թափված անմեղ արյան,
Հանուն ազատ մեր աշխարհքի,
Հանուն աստծու և իր փառքի-
Բարձրացնում ենք մեր ձայնն ահա
Ու մեր սուրը նորա վըրա:
Ու ըսկսեց կըռիվն ահեղ:
Շռինդ, որոտ էստեղ, էնտեղ:
Կըրակն ընկավ շեն ու քաղաք,
Արյուն, ավեր, ճիչ, աղաղակ,
Ամեն կողմից սարսափ ու բոթ,
Ամեն կողմից մեռելի հոտ...
Ամառ, ձըմեռ,
Ողջ տարիներ
Մըշակն անբան,
Դաշտերն անցան:
Ու, կըռիվը չդադարած,
Սովը եկավ համատարած:
Սովը եկավ- սովի հետ ցավ,
Ծաղկած երկիրն ամայացավ...
Իսկ մնացած մարդիկ իրար
Հարցնում էին սարսափահար,
Թե ո՞րտեղից արդյոք ծագեց
Էս ընդհանուր աղետը մեծ:
ՁԱԽՈՐԴ ՓԱՆՈՍ
Ժամանակով մի աղքատ մարդ է լինում, անունը Փանոս: Ինքը մի բարի մարդ է լինում, բայց ինչ գործ որ բռնում է` ձախ է գնում: Դրա համար էլ անունը դնում են Ձախորդ Փանոս: Ունեցած-չունեցածը մի լուծ եզն է լինում, մի սել ու մի կացին:
Մի օր եզները սելում լծում է, կացինը առնում գնում անտառը փետի: Անտառում էս Փանոսը միտք է անում, թե` մի բան որ ծառը կտրելուց ետը մին էլ նեղություն պետք է քաշեմ` ահագին գերանը գետնից բարձրացնեմ գցեմ սելի մեջը, ավելի լավ է` հենց սելը լծած բերեմ ծառի տակին կանգնացնեմ, որ ծառը կտրեմ թե չէ, ընկնի մեջը:
Ասածն արած է:
Եզներով սելը բերում է մի մեծ ծառի ներքև կանգնեցնում, ինքը անցնում վերի կողմը, կացինը քաշում – թրը՜խկ, հա թրը՜խկ: Շատ է քաշում, թե քիչ, էդ էլ ինքը կիմանա, ծառը ճռճռալով գալիս է զարկում, տակովն անում, սելը ջարդում, եզներն էլ հետը: Փանոսը մնում է ապշած կանգնած: Ի±նչ պետք է անի: Կացինը վերցնում է ու ծոծրակը քորելով չամփա է ընկնում դեպի տուն:
Ճամփին մի լճի ափով անց կենալիս է լինում: Տեսնում է մեջը վայրի բադեր են լողում: Ասում է` գլուխը քարը, չեղավ չեղավ, արի գոնե մի բադ սպանեմ, տանեմ տամ կնկանս: Ասում է ու կացինը պտտում, շպրտում դեպի բադերը, որ մինն սպանի. բադերը ճղճղալով ցրվում են, փախչում, որը եղեգնուտն է մտնում, որը թռչում գնում, կացինն էլ ընկնում է լճի խոր տեղը: Ի±նչ անի, ի±նչ չանի: Շորերը հանում է դնում լճի ափին, ինքը մտնում մեջը, որ կացինը հանի: Գնում է, գնում. քանի առաջ է գնում, ջուրն էնքան խորանում է, տեսնում է կարող է խեղդվել, ետ է դառնում, դուրս գալի:
Դու մի՜ ասիլ` Փանոսը որ լիճն է մտնում ու խորը գնում` էդ ժամանակ լճափով մի անցկենող է լինում, տեսնում է էստեղ թափած շորեր կան, եղեգնուտի մեջ խորը գնացած Փանոսին էլ չի նկատում, էս շորերը հաբաքում է, առնում գնում:
Փանոսը լճից դուրս է գալի, տեսնում շոր չըկա: Մնում է տկլոր կանգնած:
Միտք է անում. ՙԻ¯նչ անեմ, տեր աստված, էսպես տկլոր ո¯ւր գնամ՚:
Սպասում է մինչև մութն ընկնի: Մթան հետ վեր է կենում գնում գյուղը: Որ գյուղին մոտենում է, ասում է` էսպես տկլոր որ գնամ մեր տունը – տանըցիք ի±նչ կասեն: Արի գնամ ախպորիցս շոր առնեմ հագնեմ` էնպես գնամ կնկանս մոտ:
Ճամփեն ծռում է դեպի ախպոր տունը:
Դո՜ւ մի ասիլ` էդ գիշեր էլ ախպոր մոտ մեծարք կա, քեֆի էլ էն տաք ժամանակն է: Դուռը ծերպ է անում, տեսնի ով կա, ով չկա. հյուրերից մինը կարծում է, թե շունն է, ձեռի կրծած ոսկորը շպրտում է դեպի դուռը, ոսկորը դիպչում է աչքին, աչքը հանում:
Փանոսը ցավից վայ-վայ անելով ետ է դառնում, շներն էս ձենի վրա վեր են կենում, տեսնում են, օհո՜, մթնումը հրես մի տկլոր օքմին, ու չորս կոսմից վրա են տալիս: Շների հաչոցի վրա մարդիկ դուրս են թափվում, տեսնում են` մի տկլոր մարդ փախած գնում է, շները ետևից: Առանց երկար ու բարակ մտածելու վճռում են, որ կա թե չկա` սա սատանա է:
Բավական տեղ ղըչըրղու տալով, հայհոյելով, հարայ-հրոցով ընկնում են ետևից, հալածում, տանում գցում անտառները: Շներն էլ ետևիցը մի ճուռը պոկում են, ու էսպես տկլոր, աչքը հանած, կաղին տալով` խեղճ Փանոսը գնում է կորչում:
Մյուս օրը գյուղում տարածվում է, թե հապա չեք ասիլ` ՙՓանոսը կորել է: Գնացել է անտառը փետի ու ետ չի եկել՚: Գեղահավան հավաքվում են գնում. գնում են անտառը ման գալի, սելն ու եզները գտնում են ծառի տակին ջարդված – ինքը չկա:
Դես Փանոս, դեն Փանոս. հարց ու փորձով հագուստն էլ գտնում են մեկի մոտ:
-Ա՜յ մարդ, էս հագուստը ո±րտեղից է ընկել քզ մոտ:
-Թե` ախպեր, էս հագուստը էսպես մի լճի ափին վեր ածած էր, հավաքեցի բերի:
Գնում են լճի չորս կողմը պտտում, կանչում` ՙՓանո¯ս, Փանո¯ս՚, Փանոսը չկա:
Վճռում են, որ Փանոսը խեղդվել է:
Գալիս են ժամ ու պատարագ են անում, քելեխը տալիս: Կնիկն էլ մի քիչ սուգ է անում, Փանոսին գովում, ափսոսում, հետո մի ուրիշ մարդ է ուզում, հետը պսակվում գնում:
ԱՆԲԱՆ ՀՈՒՌԻՆ
Լինում է, չի լինում մի կնիկ: Էս կնիկը մի աղջիկ է ունենում` անունը Հուռի: Մի ծույլ, անշնորհք աղջիկ: Օրը մինչև իրիկուն պարապ-սարապ նստած: Բանն ինչ կանեմ` կեղտոտ է.
Բամբակը կորիզոտ է:
Մաստակ պիտի, որ ծամեմ,
Կըտերը տիտիկ անեմ,
Անցնողին մըտիկ անեմ.
Ուտեմ, խմեմ,
Մթնի` քնեմ:
Հարևանները անունը դնում են անբան Հուռի: Ինչ մերն է` աղջկանը հովելով ման է գալի. – լիդրը գզող, լիդրը մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող, հունցող-թխող, եփող-թափող, մի խոսքով` հուրի-հրեղեն, մատները ոսկի:Էս գովասանքը գնում է մի երիտասարդ վաճառականի ականջն է ընկնում: Էս երիտասարդ վաճառականն ասում է` իմ ուզածն էլ հենց սա է, որ կա:
Գլխապատառ գալիս է անբան Հուռիին ուզում է, հետը պսակվում, տանում իրենց տունը: Մի քանի ժամանակից ետը մի տասը-քսան բեռը բամբակ է առնում տալիս կնկանը, թե` ես գնում եմ հեռու տեղեր առուտուրի, դու էլ էս բամբակը գզի, մանի, գամ տանեմ ծախեմ, հարստանանք:
Անբան Հուռին է, իրեն համար մաստակ ծամելով ման է գալի: Մի օր էլ գետի ափովն անց կենալիս է լսում, որ գորտերը կռկռկում են:
-Փե՛փել... Կե՛կել... Փե՛փել... Կե՛կել...
-Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,- ձեն է տալիս անբան Հուռին,- որ բամբակը բերեմ ձեզ տամ` կգզե՞ք...
-Բե՛ր, բե՛ր, բե՛ր...
Անբան Հուռին ուրախանում է: Գնում է բամբակը կրում բերում, ածում գետը:
-Դե գզեցեք, մանեցեք: Մի քանի օրից ետ կգամ, մանածը կտանեմ, որ ծախենք:
Գնում է, մի քանի օրից ետ է գալի:
Գորտերը էլի կռկռում են.
-Փե՛փել-Կեկել... Փե՛փել-Կեկել...
-Աղչի Փե՛փել, Կեկել դե մանածը բերեք:
Գորտերը շարունակում են կռկռալ, իսկ մանածը չեն բերում:
Հուռին մին էլ որ նայում է, աչքովն ընկնում է գետի ափերին ու քարերին փաթաթված կանաչ մուռը:
-Վո¯ւյ,- ասում է,- քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար:
Ձեռը ճակատին է դնում ձեն տալի.
-Դե որ խալիչա եք գործել, մեր բամբակի փողը բերեք: -Ձեն է տալի ու ոտը փոխում է, մտնում ջուրը: Հանկարծ ոտը առնում է մի կոշտ բանի: Հանում է տեսնում` մի կտոր ոսկի: Փեփելին ու Կեկելին շնորհակալություն է ասում, ոսկու կտորը փեշը դնում, գալիս տուն: Մարդն էլ առուտուրի տեղիցն է գալիս: Գալիս է տեսնում` իրենց թարեքին մի մեծ ոսկու կտոր:
-Այ կնիկ, էս ի՞նչ ոսկի է:
Թե` բա չես ասիլ բամբակը Փեփելի ու Կեկելի վրա ծախեցի. բամբակի փողն է: Մարդը ո¯նց է ուրախանում, էնպես էլ դուք ուրախանաք: Զոքանչին հրավիրում է, ընծաներ տալի, գովում է, շնորհակալություն է անում, որ էնպես խելոք, շնորհքով, աշխատասեր աղջիկ է մեծացրել: Քեֆ է սարքում, նստում են քեֆի:
Զոքանչը խորամանակ կին է լինում: Իմանում է, թե բանը ինչպես է պատահել. վախենում է փեսեն էլի աղջկանը գործ հանձնի, ու գաղտնիքը բացվի: Քեֆի լավ ժամանակը մի բզեզ է ներս մտնում ու բռռացնելով պտտվում սենյակում: Էս զոքանչը վեր է կենում գլուխ տալի բզեզին: Ասում է.
-Բարով եկար, մորքուր ջան, ո¯նց ես, ո¯րտեղ ես, էսքան ժամանակ չես երևում... Ախր քեզ ո՞վ էր ասում էդքան բան անես, որ էդ օրն ընկնես...
Փեսեն մնում է զարմացած: Ասում է.
-Այ մեր, խելագարվեցի՞ր, քեզ ի՞նչ պատահեց. էդ բզեզին էդ ի՞նչ ես ասում – մորքո՞ւրս որն է...
Զոքանչը թե. -Այ որդի, քեզանից ինչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես: Չես ասիլ, էս բզեզն իմ մորքուրն է: Խեղճը շատ աշխատասեր կնիկ էր: Ամբողջ օրն աշխատում էր, շատ աշխատելուց կուչ եկավ, պստիկացավ. էնքան պստիկացավ, որ դառավ բզեզ: Մեր ցեղն էսպես է: Շատ աշխատասեր ենք: Բայց աշխատելուց պստիկանում, բզեզ ենք դառնում: Էս որ փեսեն լսում է, վախից քիչ է մնում պռոշը ճաքի. էն է լինում որ էն, արգելում է Հուռիին ձեռն էլ բանի չտա, որ մորքուրի նման բզեզ չդառնա:
ԽՈՍՈՂ ՁՈւԿԸ
Լինում է, չի լինում մի աղքատ մարդ: Էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար: Օրական մի քանի ձուկ է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կինը:
Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկ է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում: Էս շալակատարը գետափին նստած` նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք անում.
-Տեր աստված,- ասում է,- սա էլ, որ մեզ նման շունչ կենդանի է, դու ասա` սա՞ էլ մեզ նման ծնող ունի, ընկեր ունի, աշխարհքից բան է հասկանում, ուրախություն կամ ցավ է զգում` թե չէ...
Հենց էս մտածելու ժամանակ ձուկը լեզու է առնում.
-Լսի՛,- ասում է,- մարդ ախպեր: Ընկերներիս հետ ես խաղում էի գետի ալիքների մեջ: Ուրախությունից ինձ մոռացա ու անզգույշ ընկա ձկնորսի ուռկանը: Հիմի, ով գիտի, իմ ծնողն ինձ որոնում է ու լաց է լինում, հիմի ընկերներս տխրել են: Ես էլ, տեսնում ես, ինչպես եմ տանջվում. շունչս կտրում է ջրից դուրս: Ուզում եմ էլ ետ գնամ ապրեմ ու խաղ անեմ նրանց հետ էն պաղ ու պարզ ջրերում: Էնպես եմ ուզո՜յւմ, էնպես եմ ուզո՜յւմ... Եկ խեղճ արի, ազատ արա ինձ, բա՛ց թող, բա՛ց թող գնամ...
Էսպես էր ասում ցա՜ծ, շատ ցա՜ծ ձենով, ցամաքած բերանը բաց ու խուփ անելով: Էս շալակատարի մեղքը գալիս է, առնում է ետ գցում գետը:
-Գնա, սիրուն ձկնիկ, թող լաց չլինի քո ծնողը: Թող չտխրեն քու ընկերները: Գնա ապրի ու խաղ արա նրանց հետ:
Ձկնորսը սաստիկ բարկանում է շալակատարի վրա:
-Տո՛ ախմախ,- ասում է,- էստեղ ջրի մեջ թրջվելով ձուկն եմ բռնում, դու իմ աշխատանքն առնում ես էլ ետ ջուրը գցո՞ւմ... Դե գնա կորի, էլ իմ աչքին չերևաս, էլ իմ շալակատարը չես էս օրից. գնա սովից մեռի:
Ձեռի տոպրակն էլ խլում է ու ճամփու դնում:
-Հիմի ես ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, ո՞նց ապրեմ... – տարակուսած մտածելով դառն ու դատարկ վերադառնում է աղքատը դեպի տուն:
Էս տխուր մտածմունքի ժամանակ ճամփին դեմը դուրս է գալի մի մարդակերպ հրեշ` առաջը մի գեղեցիկ կով:
-Բարի օր, ախպերացու, էդ ի՞նչ ես մոլորել, ի՞նչ ես միտք անում,- հարցնում է հրեշը:
Աղքատը պատմում է իր գլխին եկածը, թե ինչպես հիմի մնացել է անգործ, անճար ու չի իմանում, թե ոնց պետք է ապրեն ինքն ու իր կինը:
-Լսի՛, բարեկամ,- ասում է հրեշը,- էս կաթնատու կովը ես քեզ կտամ երեք տարվա ժամանակով: Ամեն օր էնքան կաթը տա, որ քու կնիկն ու դու կուշտ-կուշտ ուտեք, ապրեք: Երեք տարին լրացավ թե չէ, հենց էն գիշերը կգազմ ձեզ հարց կտամ: Թե հարցիս պատասխանեցիք – իմ կովը ձեզ լինի, թե չէ` երկուսդ էլ իմն եք, տանելու եմ, ինչ ուզեմ կանեմ: Համաձայն ե՞ս:
-Մի բան որ առանց էն էլ սովից մեռնելու ենք,- մտածում է աղքատը,- կովը կտանեմ, էս երեք տարին կապրենք, մինչև երեք տարվա լրանալը էլ աստված ողորմած է: Մի տեղից մի դուռը կբացվի, կամ գուցե հենց պատասխանը տալիս ենք, ով գիտի...
-Համաձայն եմ,- ասում է, ու կովն առաջն անում, տանում տուն:
Երեք տարի կթում են, լիուլի ուտում, ապրում: Չեն էլ նկատում, թե ինչպես անցավ երեք տարին. և ահա հասնում է նշանակված օրը, որ հրեշն էն գիշեր պիտի գա:
Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը ու միտք են անում, թե ինչ պատասխան տան հրեշին կամ ով գիտի` ինչ կհարցնի նա. ո՞վ կիմանա հրեշի միտքը:
-Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ հրեշի հետ գործ բռնի... հրեշի հետ հաշիվ ունենա... հրեշից լավություն ընդունի... – հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար: Իսկ զարհուրելի գիշերն արդեն վրա էր հասնում:
Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ:
-Բարի իրկուն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ. մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր:
-Ընչի չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է: Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր: Մենք հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ - իր գերին ենք: Հիմի ժամանակը լրացել է, էս գիշեր պիտի գա, մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք: Հիմի մեզ ինչ անի` մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի:
-Բան չկա, որտեղ դուք` էնտեղ էլ ես,- պատասխանում է օտարականը:
Համաձայնում են. հյուրը մնում է:
Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է: -Ո՞վ է: -Հրեշը: Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք: -Ինչ պատասխան. սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած:
-Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը:
-Եկել ե՜մ,- դռան ետևից ձայն է տալիս հրեշը:
-Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում է ներսից հյուրը:-Ո՞րտեղից ես եկել:-Ծովի էն ափից:
-Ընչո՞վ ես եկել:
-Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել:
-Ուրեմն ծովը պստիկ է եղել:
-Ի՜նչ պստիկ. արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի:
-Ուրեմն արծիվը ճուտ է եղել:
-Ի՜նչ ճուտ. թևերի շվաքը քաղաք է ծածկում:-Ուրեմն քաղաքը շատ է փոքրիկ:
-Ի՜նչ փոքրիկ. նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի:-Ուրեմն նապաստակը ձագ է:
-Ի՜նչ ձագ. մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ ավել:-Ուրեմն մարդը թզուկ է:
-Ի՜նչ թզուկ, ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ:-Ուրեմն խուլ է:
-Ի՜նչ խուլ. սարում որ պախրեն խոտ պոկի` նա կլսի:Հրեշը մնում է կապված, մոլորված. զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաթելի, էլ չի իմանում ինչ ասի, սուս ու փուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ:Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքով մին են լինում: Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը:
-Չենք թողնի, որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին,- դու որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը...
-Չէ՜, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը:-Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու...
-Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի – չի կորչի: Ես հենց էն խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր... - ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից:
ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ
Մի աղքատ մարդ ու կնիկ են լինում, ունենում են երեք աղջիկ:
Մի օր հերը աշխատելիս է լինում, ծարավում է, մեծ աղջկանը ջուրն է ղրկում: Էս աղջիկը կուժն առնում է գնում աղբյուրը: Աղբրի գլխին մի բարձր ծառ է լինում: Էս ծառը որ տեսնում է` իրեն-իրեն միտք է անում.
-Հիմի որ ես մարդի գնամ ու մի որդի ունենամ, անունն էլ դնենք Կիկոս. Կիկոսը գա էս ծառին բարձրանա ու վեր ընկնի, քարովը դիպչի մեռնի...
-Վա՜յ, Կիկոս ջան, վա՜յ...
Տեղն ու տեղը ծառի տակին նստում է` սկսում է սուգ անել.
Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկավ, միջնեկ աղջկանն է ղրկում: Ասում է. գնա´ մի տե´ս, քույրդ ընչի´ ուշացավ:
Միջնեկ աղջիկն է գնում:
Մեծ քույրը սրան որ հեռվից տեսնում է` ձենն ավելի է բարձրացնում:
-Արի´, արի´, անբախտ մորքուր, տես քո Կիկոսն ինչ եղավ:
-Ի նչ Կիկոս:
-Բա չես ասիլ`
Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
-Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ,- գոռում է միջնեկ քույրը, նստում է մեծ քրոջ կողքին ու սկսում են միասին սուգ անել:
Մերն սպասում է, սպասում, տեսնում է չեկան, պստիկ աղջկանն է ղրկում: Ասում է.
-Աղջի´, մի գնա տես քույրերդ ի նչ եղան: Գնացին, ետ չեկան:
Հիմի պստիկ աղջիկն է գնում: Գնում է տեսնում` երկու քույրերն էլ աղբրի գլխին նստած լաց են լինում:
-Քա´, ընչի՞ եք լաց ըլում:
Մեծ քույրը թե` բա չես ասիլ`
Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
-Վա՜յ քու մորքուրին, Կիկոս ջան, վա՜յ,- սա էլ է գլխին տալիս ու մյուսների կողքին նստում, ձեն-ձենի տալիս:
Մերն սպասում է, սպասում, տեսնում է աղջիկները չեկան, ինքն է գնում:
Հեռվից իրենց մորը տեսնում են թե չէ` երեք աղջիկն էլ կանչում են.
-Արի´, արի´, անբախտ տատրի, տե´ս թոռանդ գլուխն ինչ է եկել:
-Ի նչ թոռ, ա´յ աղջկերք, ի՞նչ է պատահել:
Մեծ աղջիկը թե` բա չես ասիլ, ա´յ մեր`
Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
-Վա՜յ, քոռանան քու տատի աչքերը, Կիկոս ջան. – մերն էլ ծնկանը զարկում է, նստում է աղջիկների կողքին, սկսում է նրանց հետ սուգ անել:
Մարդը տեսնում է կնիկն էլ գնաց աղջիկների ետևից ու սա էլ չեկավ: Ասում է` մի գնամ տեսնեմ էս ինչ պատահեց, որ սրանք իրար ետևից գնացին մնացին աղբրումը:
Վեր է կենում գնում:
Կնիկն ու աղջկերքը հենց սրա գլուխը հեռվից տեսնում են թե չէ, ձեն են տալի.
-Արի´, արի´, անբախտ պապի, արի տես քու Կիկոսի գլուխն ի՞նչ է եկել... վա՜յ քու Կիկոսին...
-Ինչ Կիկոս, ինչ եք ասում,- զարմանում է մարդը:
Մեծ աղջիկը թե` բա չես ասիլ, ա՜յ հեր`
Գնացի մարդի,
Ունեցա որդի,
Գդակը պոպոզ,
Անունը Կիկոս.
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին...
Վա՜յ Կիկոս ջան,
Վա՜յ որդի ջան...
-Վա՜յ, Կիկոս ջա՜ն,- ծնկներին տալիս են ու սուգ են անում մեր ու աղջկերք:
Սրանց մեջի խելոքը հերն է լինում: Ասում է.
-Ա´յ հիմարներ, ի՞նչ եք նստել էստեղ ու սուգ եք անում: Ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսն էլ կենդանանալու չի: Վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք. լացով ինչ պետք է անենք: Աշխարհքի կարգ է, ինչպես եկել է, էնպես էլ պետք է գնա: Դու մի´ ասիլ` սրանց ունեցած-չունեցած չորսոտանին մի եզն է լինում, ունեցած փոշին էլ մի քթոց ալյուր: Գալիս են էս եզը մորթում, էս մի քթոց ալյուրն էլ հաց թխում, ժողովուրդ են կանչում, ժամ ու պատարագ են անում, Կիկոսի քելեխն ուտեցնում, որ նոր հանգստանում են:

#16
Posted 01 December 2007 - 04:28 PM
ԱՆԱՀԻՏ
Ա
Մի ժամանակ Աղվանից աշխարհի թագավորանիստ քաղաքը Պարտավն էր, որ այժմ ավերակ է և ասվում է Բարդա: Դա գտնվում է այժմյան անձակի և Շուշվա մեջտեղը` Թարթառ գետի վրա: Այդտեղ էր Վաչե թագավորի հոյակապ ապարանքը` իր ընդարձակ ծառաստանով, որ երկարումեկ ձգված էր Թարթառի ափովը: Այդ հինօրյա արհեստական անտառը բնականից գերազանցում էր իր հսկայական չինարներով ու բարդիներով, որոնց բարձրության ստվերի տակ ծածկվում էին քաղաքի նույնիսկ ամենաբարձր աշտարակները: Նրա չորս կողմով քաշված ամուր պարիսպը վանդակի պաշտոն չէր կատարում բնավ այն թեթևաշարժ ու արագավազ այծյամների ու եղջերուների համար, որոնք այնտեղ խմբերով զբոսնելու և խաղալու ազատ ասպարեզ ունեին:
Մեկ անգամ Վաչե թագավորի միամոր որդին` Վաչագանը, որ մի նորահաս երիտասարդ էր, պալատի պատշգամբի վրա կռթնած` նայում էր իրանց այդ ծառաստանին: Եղանակը գարնանային էր և առավոտյան արևաբացին: Աշխարհի բոլոր երգեցիկ թռչունները, կարծես խոսքը մեկ արած, հավաքվել էին այդ ծառերի վրա, որ մի ընդհանուր նվագահանդես սարքեն և իրար հետ մրցեն: Մինն իր սրինգն էր փչում, մյուսն` իր փողը, բայց հաղթանակը խոսողն էր տանում: Սոխակն էր այդ խոսողը` բյուլբյուլն Աղվանից, սիրահար սրտերի միակ մխիթարիչը: Նա որ սկսում էր նվագել իր բյուրաղի քնարը, իսկույն լռում էին մյուսները և ականջները սրած` նրան էին լսում և նրա դայլայլիկի բյուրավոր ելևէջներից դաս առնում: Մինը սովորում էր նրա ծլվլոցը, մյուսը` նրա կլկլոցը, մինը` շվշվալը, մյուսը` սուլելը, և մեկ էլ հանկարծ ամենքը միասին, միախառն ձայնով սերտում էին իրանց սովորած եղանակները:
Արդյոք սրա նց էր ականջ դնում Վաչագանը այնպես լուռ, այնպես ակնապիշ: Ոչ... Ուրիշ հոգս, ուրի´շ ցավ կար նրա սրտումը. սրանք միայն սաստկացնում էին նրա ցավը և խոր տխրության մեջ ձգում նրան:
Այս տխուր մտմտուքից հանեց Վաչագանին նրա մայրը` Աշխեն թագուհին, որ այդ պահուն մոտեցավ նրան և մոտը նստելով` հարցրեց.
-Վաչիկ, ես տեսնում եմ, որ դու սրտումդ մի ցավ ունիս, բայց թաքցնում ես մեզանից: Որդի, ասա ինձ, ինչու համար ես այդպես տխուր:
-Մայր, ճշմարիտ ես ասում,- պատասխանեց որդին, աշխարհիս փառքն ու վայելչությունը աչքիս չեն երևում: Ուզում եմ հեռանալ աշխարհիցս, գնալ անապատ: Ասում են` Մեսրոպ վարդապետը կրկին եկել է Հացիկ, իր շինած վանքումը միաբանություն է հաստատել, աշակերտներ ժողովել, ուզում եմ ես էլ գնամ այնտեղ: Մա´յր, դու չգիտես, թե ի´նչքան լավ գյուղ է այդ Հացիկը: Այնտեղի թե´ տղերքը և թե´ աղջկերքը այնպես սրամիտ, այնպես գեղեցիկ են, որ եթե տեսնես, կմնաս հիացած:-Ուրեմն նրա համար ես գնում Հացիկ, որ այնտեղ տեսնես քո սրամիտ Անահիտին:
-Մա´յր, դու որտեղից գիտես նրա անունը:
-Մեր պարտեզի սոխակները բերին ինձ այդ համբավը: Սիրելի Վաչիկ, ինչո ւ ես մոռանում, որ դու Աղվանից թագավորի որդին ես: Թագավորի որդին կա´մ թագավորի, կա´մ մեծ իշխանի աղջիկ կուզի և ոչ թե մի գեղջկուհի: Վրաց թագավորը երեք աղջիկ ունի, կարող ես ընտրել նրանցից որին կամենաս: ուգարանց Բդեշխն ունի մի շատ գեղեցիկ աղջիկ, որ իր միակ ժառանգն է, իր հարուստ կալվածների միակ տիրուհին: Սյունաց իշխանն ունի դարձյալ մի շատ սիրուն աղջիկ. վերջապես մեր հազարապետի Վարսենիկն ի նչ պակաս աղջիկ է, - մեր աչքի առջև մեծացած, մեր ձեռքով կրթված...
- Մայր, ես արդեն ասացի, որ պիտի երթամ վանք, բայց եթե ուզում եք, որ ես անպատճառ ամուսնանամ, ապա գիտացեք, որ իմ ուզածը միայն ու միայն Անահիտն է...
Այս ասաց Վաչագանը և ամոթից կարմրելով` վազեց դեպի պարտեզ, ինչպես մի ծանր բեռից ազատված փախստական գերի...
Բ
Վաչագանի քսան տարին նոր էր լրացել: Նա երկայնացել էր իրանց պարտեզի բարդիների նման, բայց շատ քնքուշ, դժգույն և վատառողջ էր: Մանկությունից կրոնական կրթություն ստանալով մեծն Մեսրոպի աշակերտների մոտ` մտադիր էր իր վարդապետների օրինակին հետևել - քաշվել մի վանք, աշակերտներ պատրաստել և քարոզության նվիրվել: Բայց նրա այդ ձգտումը հակառակ էր իր ծնողաց կամքին, ըստ որում` ինքն էր նրանց միակ զավակը, ինքն էր Աղվանից թագավորության միակ ժառանգը:
«Որդյակ իմ Վաչագան,- ասում էր հայրը շատ անգամ, - դու գիտես, որ իմ հույսը միայն դու ես, դու պետք է մեր տան ճրագը վառ պահես, մեր օջախի հիշատակը` կենդանի: Պետք է ուրեմն ամուսնանաս, ինչպես որ աշխարհիս օրենքն»:
Որդին միայն կարմրում էր հոր այդ առաջարկությունը լսելիս և չէր իմանում ի նչ պատասխան տա, ըստ որում` ամուսնության վրա նա չէր մտածել և չէր էլ ուզում մտածել: Բայց հայրը նրան հանգիստ չէր տալիս և նույն առաջարկությունը, ավելի գրավիչ խոսքերով, նա անում էր շաբաթը մի քանի անգամ: Հոր այդ ստիպմունքներից ազատ մնալու և նրան ուշ-ուշ տեսնելու համար ինքն իրան որսորդության տվավ Վաչագանը, թեև զբոսասեր չէր, այլ ավելի սիրում էր շարունակ տանը նստել և կարդալ: Այնուհետև առավոտները վեր էր կենում շատ վաղ և ընկնում սար ու ձոր և երեկոները շատ ուշ ետ դառնում: Երբեմն երեք-չորս օրով ուշանում էր և ծնողացը տարակուսության մեջ ձգում: Շատ իշխանների որդիք ուզում էին նրան ընկերանալ և նրա հետ միասին ման գալ, բայց ինքը չէր հոժարում: Նա հետը վերցնում էր միայն իր մտերիմ և քաջ ծառային` Վաղինակին, որ մի պնդակազմ և քաջառողջ տղամարդ էր, և իր հավատարիմ շունը` Զանգին, որ թեև դեռ լակոտ, բայց արդեն մի ահագին գամփռ էր: Սրանց հանդիպող մարդիկը չէին իմանում, որ մինը թագավորի որդին է, և մյուսը` նրա ծառան, ըստ որում` երկուսն էլ միևնույն հասարակ որսորդի հագուստն ունեին հագած, երկուսն էլ միևնույն նետաղեղը ուսներին և լայնաշեղբ դաշույնը կախած գոտիներից. միայն պաշարի պարկը Վաղինակն էր կրում: Շատ անգամ իջնում էին զանազան գյուղերում, և Վաչագանը, իբրև մի օտար մարդ, ծանոթանում էր գյուղացոց կյանքին, տեսնում էր նրանց ամենօրյա հոգսերն ու կարիքները, նկատում էր, թե ո´վքեր են բարություն անում, և ո´վքեր` անիրավություն: Հանկարծ շատ կաշառակեր դատավորներ հեռացվում էին իրանց պաշտոնից, և նրանց տեղ լավերն էին նշանակվում, շատ գողեր բռնվում ու պատժվում էին, շատ նեղության մեջ ընկած տներ ու համայնքներ օգնություն էին ստանում թագավորից` առանց իմաց տալու նրան իրենց նեղությունը: Այսպես մի աներևույթ զորություն ամեն տեղ ամեն բան տեսնում էր և հոգացողություն անում: Այս տեսնելով` ժողովուրդն սկսեց հավատալ, որ Վաչե թագավորը աստծու պես իմանում է, թե ո´ւմ ի նչ է պետք, և ո վ է պատժի կամ վարձատրության արժանի մի բան արել: Էլ ոչ մի տեղ ո´չ գողություն էր լինում և ո´չ մի ուրիշ անարդարություն: Բայց ոչ ոք չէր իմանում, որ այդ լավ փոփոխության միակ պատճառը թագավորի որդին էր:
Վաչագանի այս տեսակ թափառական ճանապարհորդությունը իր համար էլ ունեցավ լավ հետևանք: Նա ավելի զվարթացավ և առույգացավ: Նա սկսեց ավելի ուժեղանալ և ճարպիկանալ` քան թե առաջ էր: Մոտիկից տեսնելով ժողովրդի հոգսերը` նա զգաց, թե ինչքան բարիք կարող է անել մի թագավոր իր երկրի համար, և սկսեց փոքր առ փոքր ճգնվելու միտքը թողնել: Նրա սրտի սերն արդեն վառվելու հատկություն էր ստացել, հարկավոր էր միայն մի առիթ, մի շփումն, որ ցոլային նրա լուսափայլ ճառագայթները. այդ առիթը շուտով վրա հասավ:
Մեկ օր իրանց սովորական որսորդության ժամանակ Վաչագանն ու Վաղինակը հասան մի գյուղ և նստեցին նրա աղբյուրի մոտ, որ հանգստանան: Շատ դադրած ու քրտնած էին: յուղի աղջկերքը եկել էին աղբյուրից ջուր տանելու և հերթով լցնում էին կուժերն ու փարչերը: Վաչագանը սաստիկ ծարավել էր: Նա ջուր ուզեց, և աղջիկներից մինը լցրեց փարչը և ուզեց Վաչագանին տալ, բայց մի ուրիշ աղջիկ նրա ձեռքից խլեց փարչը և դատարկեց: Ինքը նորից լցրեց, բայց էլի դատարկեց: Վաչագանի թուքը ցամաքել էր, և անհամբեր սպասում էր, թե երբ պետք է արդյոք նրան ջուր հասցնեն, բայց մեր անծանոթ աղջկա հոգը չէր այդ, նա կարծես խաղ էր անում, լցնում դատարկում էր և այդ կրկնեց չորս, հինգ անգամ, միայն վեցերորդ անգամին տարավ իրան անծանոթ որսորդին տվավ:
Վաչագանը երբ որ խմեց և փարչը տվավ Վաղինակին, ինքն սկսեց խոսեցնել աղջկանը և հարցրեց, թե ինչո ւ նա իսկույն չբերավ ջուրը, չլինի թե կատակ անել ուզեց կամ բարկացնել: Աղջիկը նրան պատասխանեց.
-Մենք սովորություն չունինք մի օտար երիտասարդի հետ կատակ անել, մանավանդ երբ նա ջուր է ուզում: Բայց ահա´ ինչ էր իմ միտքը: Ես տեսա, որ դուք դադրած ու քրտնած եք, իսկ այդ վիճակի մեջ սառը ջուրը վնաս է մարդուն, դրա համար ես գիտությամբ ուշացրի, մինչև դուք մի փոքր հանգստանաք և հովանաք:
Աղջկա խելոք պատասխանը զարմացրեց Վաչագանին, բայց գեղեցկությունն ավելի ևս հիացրեց նրան: Նրա աչքերը խոշոր, թուխ-թուխ և վառվռուն էին, ունքերը` կարծես վրձինով քաշած. գլուխը բաց էր, և ծամերը փռված թիկունքի վրա, ճակատը` լայն, քիթ ու պռոշը` նկարածի պես: Ոչինչ զարդ ու զարդարանք չուներ. հագուստը մի կարմիր մետաքսե շապիկ էր, որ նրա վայելչակազմ հասակը ծածկում էր մինչև ոտները, և մի ասեղնագործ բաճկոնակ, որով կոճկված էր նրա բարակ մեջքն ու լայն կուրծքը: Ոտքերը բոբիկ էին, բայց նոր լվացված կաթնաղբրի ջրով` բամբակի պես սպիտակին էին տալիս: Այսպես էր Անահիտի արտաքին կերպարանքը, բայց նրա դեմքի գծագրության, նրա աչքերի մեջ մի այնպիսի գրավիչ զորություն կար, որ իսկույն կախարդեց Վաչագանին և ապշեցրեց նրան:
-Անունդ ի նչ է,- հարցրեց Վաչագանը:
-Անահիտ,- պատասխանեց աղջիկը:
-Ո վ է քո հայրը:
-Իմ հայրը մեր գյուղրի նախրչի Առանն է: Բայց ինչո ւ ես ուզում իմանալ, թե իմ անունն ի նչ է, կամ ով է իմ հայրը:
-Ոչինչ, հենց այնպես հարցնում եմ. հարցնելը հո մեղք չէ:
Եթե հարցնելը մեղք չէ, խնդրեմ դու էլ ինձ ասա, թե ինքդ ով ես, որտեղացի ես:
-Սուտ ասեմ, թե ճշմարիտ:
-Ո´րը քեզ արժան կհամարես:
-Իհարկե, ես արժան կհամարեմ ճշմարիտը, իսկ ճշմարիտն այս է, որ ես հիմա չեմ կարող ուղիղն ասել, թե ես ով եմ, բայց խոսք եմ տալիս մի քանի օրից հետո հայտնել:
-Շատ լավ: Շնորհեցեք ինձ փարչը, և եթե էլի ջուր եք կամենում, բերեմ:
-Ոչ, շնորհակալ ենք. դու լավ խրատ տվիր մեզ, այդ կհիշենք միշտ և քեզ չենք մոռանալ:
Անահիտն առավ փարչը և հեռացավ:
Գ
Երբ որ մեր որսորդները ճանապարհ ընկած գնում էին դեպի տուն, Վաչագանը հարցրեց Վաղինակին.
-Վաղինակ, դու մեր Բարդումը տեսած ես սրա պես գեղեցիկ աղջիկ:
Վաղինակը պատասխանեց.
-Ես լավ չնկատեցի նրա գեղեցկությունը, իմացա միայն, որ իրանց գյուղի նախրչու աղջիկն է:
-Չես նկատել, բայց լավ ես արել: Այդ նրանից է, որ քո ականջներն ավելի սուր են, քան աչքերդ, բայց քո սուր ականջները շատ սխալ են լսում:
-Ո´չ, սխալ չեն լսում, աղջիկն ինքն ասաց, որ իր հայրը իրանց գյուղի նախրչին է:
-Շատ լավ, բայց դրանից ի նչ դուրս եկավ. ես կարծում եմ, որ այդ հանգամանքը նրա հրաշալի գեղեցկությունից ոչ մի մազ չպակասացրեց և նրա արժանավորությունն ավելի ևս բարձրացրեց:
-Ուրեմն դու երբ որ թագավոր դառնաս, մի նախրչական շքանշան հնարիր և նրանով բարձրացրու քո իշխաններին:
-Նախրչական նշանն այնքան բարձր է, Վաղինակ, որ կարելի չէ տալ ոչ մի իշխանի: Այդ նշանը կարող են կրել միայն թագավորներն ու հայրապետները: Դու չգիտե ս միթե, որ այն գավազանը, որ տրվում է թագավորներին և հայրապետներին` հովվական նշան է:
-Հովվակա՜ն, բայց ոչ թե նախրչական:
-Հովիվն ու նախրչին ինչո´վ են զանազանվում միմյանցից, եթե ոչ նրանով, որ հովիվը միայն այծ ու ոչխար է արածացնում, իսկ նախրչին` ամեն ինչ, - ոչխար, այծ, տավար, գոմեշ, ձի, էշ, ջորի և մինչև անգամ ուղտ: Եվ թագավորի պաշտոնն ավելի նախրչության է նման, քան թե հովվի, ըստ որում` նրա ժողովուրդը միայն ոչխարներից ու այծերից չէ բաղկացած, այլ շատ տեսակ կենդանիներից: Մի թե քեզ հայտնի չէ, որ աստված ամենից շատ նախրչիներին է սիրել. ի նչ են եղել Աբրահամ, Մովսես, Դավիթ, եթե ոչ մի-մի նախրչի: Ո վ էր աստծուն ավելի սիրելի, Եսավը, որ մեզ նման որսորդ էր, թե Հակոբը, որ նախրչի էր: Իմ կարծիքով նախրչի են եղել աշխարհիս բոլոր արդար մարդիկը` Աբելից սկսած մինչև այս գյուղի նախրչին, որ այսքան գեղեցիկ ու խելոք աղջիկ ունի:
- Քեզ հետ վիճել կարելի չէ, իշխան, քիչ էլ որ խոսեցնեմ, դու Մեսրոպ վարդապետի քարոզները կկարդաս գլխիս: Թող գեղեցիկ լինի նախրչու աղջիկը. ասած է` «աչքի սիրածը տգեղ չի լինիլ»: Բայց ես կարծում եմ, որ եթե այդ աղջիկը լիներ երկրագործի աղջիկ, դու չէիր ասիլ, որ Կայենը երկրագործ էր, բայց կասեիր. ՙԵրկրագործ են եղել աշխարհիս բոլոր լավ մարդիկը, Ադամից սկսած մինչև այս գյուղի երկրագործը, որ մի այսքան սիրուն աղջիկ ունի՚:
-Վաղինակ, մի րոպե թող քո սրախոսությունդ և ինձ ուղիղն ասա: Անահի´տն է գեղեցի կ, թե մեր հազարապետի աղջիկ Վարսենի´կը:
-Ես կարծում եմ, որ իբրև իշխանուհի` հազարապետի աղջիկն է գեղեցիկ, իսկ իբրև նախրչուհի` այդ գեղջկուհին. մինը մյուսի տեղը չի բռնիլ:
-Բայց ո րը կլինի ավելի խելոք, Անահիտը, թե Վարսենիկը:
-Ես ոչ մեկի խելքը չեմ չափել, բայց կարծում եմ, թե Վարսենիկը շատ լավ գիտե, որ մեր Թարթառի ջուրը ոչ ոքի վնաս տված չէ´, և այդ պատճառով` երբ որ դու նրանից ջուր ուզես, նա հարկ չի համարիլ քո Անահիտի պես նազ ու սազ անել և թուքդ ցամաքած թողնել:
-Վաղինա՜կ...
-Հրամայի´ր, իշխան...
-Վաղինա´կ, դու ինձ չե՜ս սիրում...
-Իշխա´ն, ես հասկանում եմ քո միտքը: Ես տեսա, որ այդ առասպելական Անահիտի թերթևունքները նետերի պես ցցվեցան սրտիդ մեջ, բայց ցավում եմ, որ այդ վերքը քո մեջ պիտի անբժշկելի դառնա...
Վաչագանն այլևս չխոսեց և ընկավ մի խոր մտածության, մի երևակայական աշխարհի մեջ: Լռեց և Վաղինակը: Միայն Զանգին սովորականից դուրս ավելի ուրախ էր թռչկոտում ու խաղում, կարծես մի նոր որսի հոտ լիներ առած:
Դ
Նախընթաց դեպքից մի քանի օր անցած` թագավորն ու Վաղինակը երկար խոսակցություն ունեին: Խոսակցության առարկան Վաչագանն էր:
-Վաղինակ,- ասաց թագավորը,- դու մի փոքր երեխա ես եղել, որ մեր տունն ես եկել, ես քեզ հարազատ որդու պես եմ պահել: Այսօր դու ինքդ որդու տեր ես և կարող ես զգալ, թե ի նչ է որդեսիրությունը: Մեր Վաչագանը քեզ եղբորից չի զանազանում և միայն քեզ է հայտնում իր սրտի գաղտնիքը: Դու պետք է իմանաս նրա միտքը և հայտնես մեզ, որ մենք մեր ձեռքից եկած հնարը գործ դնենք. Վաղինակը պատասխանեց.
-Հա´յր թագավոր, Վաչագանն այնքան գաղտնապահ է, որ ինձ էլ չի բաց անում իր սիրտը. միայն այս վերջին օրերս ես նրա մեջ մեծ փոփոխություն եմ նշմարում: Ես կարծում եմ, որ նա սիրահարված է Անահիտ անունով մի աղջկա վրա:
-Ո՞վ է այդ Անահիտը:
-Դա Հացիկ գյուղի նախրչու աղջիկն է:
-Նախրչո՜ւ...
-Այո´:
-Այդ Անահիտը մի աստվածուհի պետք է լինի ուրեմն, որ կարողացել է Վաչագանին այդպես կախարդել և կակղացնել նրա քարացած սիրտը:
-Հայր թագավոր, ես միշտ փտնում եմ այդ աղջկանը, ծիծաղում եմ Վաչագանի վրա, բայց զուր է անցնում իմ աշխատությունը, և կարծում եմ, որ պիտի զուր էլ անցնի, ըստ որում` այդ աղջիկը ճշմարիտ որ մի աստվածուհի է. նրա գեղեցկությունը մի հիացք է. իսկ խելքի մասին հրաշքներ են պատմում: Ասում են` գյուղի ծերերը նրա խորհրդին են դիմում ամեն դժվար հանգամանքներում: Ոչ մի երիտասարդ նրա քաջությունը չունի, ոչ մի օրիորդ` նրա ձեռքի ճարտարությունը: Նրան անվանում են ՙԱնտառների թագուհի՚, ըստ որում` իր հոր նախրից երբ որ մի ապրանք է կորչում կամ գողացվում, նա իսկույն` մի կրակոտ ձի հեծած` սար ու ձոր է ընկնում և որտեղից լինի` գտնում բերում է: Այս տեղեկությունները ես հավաքել եմ Վաչագանից ծածուկ և ոչինչ չեմ հայտնել, որ ավելի ևս չտաքանա, բայց ինչպես ես տեսնում եմ, նա առանց այս էլ նրանից ձեռք վերցնողը չէ: Ես հույս ունիմ, որ ինքը եթե ձեզ չհայտնե, մայր թագուհուց չի թաքցնիլ:
-Եթե այդպես է, ես կհայտնեմ մորը: Շնորհակալ եմ, որ ինձ նախապատրաստեցիր քո տված տեղեկություններով:
Վաղինակը ճշմարիտ որ լավ նախապատրաստեց թագավորին: Նա Անահիտի գովասանքը` իր կարծիքով` չափազանցության հասցրեց ավելի այն մտքով, թե` բան է, եթե որդու կողմից զիջում չլինի, գոնե ծնողաց կոմից լինի, որ Վաչագանի մուրազն անկատար չմնա: Ահա այս խոսակցությունից հետո էր, որ մայրն իմացավ որդու տխրության գաղտնիքը:
Ե
Թագուհին երբ որ իմացավ Վաչագանի վճռական խոսքը, թե նա միայն Անահիտին կուզի և ուրիշ ոչ ոքի, հայտնեց թագավորին, որ իրանց որդին Հացիկ գյուղի նախրչու աղջկանն է հավանել, և պատմեց բոլորը, ինչ որ ինքը լսել էր: Այս լուրը շուտով տարածվեց ամբողջ պալատի մեջ: Բոլոր ծառաներն ու նաժիշտներն իմացան: Մյուս օրը ամբողջ քաղաքը դղրդում էր այդ նոր համբավով: յուղացիք ուրախացան, որ թագուհին իրանցից կլինի, և նրա օրով իրանք շատ բախտավոր կլինին: Մեծ-մեծ իշխանները տխրեցան, թե ինչո ւ թագավորի որդին ռամիկ նախրչուն իրանցից բարձր համարեց: Վաճառականները ծիծաղում էին, թե երևի թագավորի որդին խելքը կորցրել է, որ փոխանակ հարուստ օժիտով աղջիկ ուզելու` մի աղքատիկ աղջիկ է ուզում: Պակաս չէին և սրախոս մարդիկ, որոնք այդ առիթով զանազան առասպելներ էին հնարում և պատմում սրան-նրան:
Ահա թե ինչ էին ասում այդ սրախոսները:
-Բաբիկ, ասում են` մեր թագավորի որդին նախրչու աղջիկ է ուզում, լսե լ ես...
-Այդպես չէ, սիրելի Սադոկ, դու սխալ ես լսել: Այդ նախրչին իսկապես նախրչի չէ, այլ թագավոր է, բայց որովհետև իր հպատակները բոլորն էլ անասուններ են, այդ պատճառով նրան նախրչի են ասում: Հիմա մենք որ հիմար լինեինք, մի թե դրա համար պետք է մեր թագավորին տավարած անվանեին: Մեր թագավորի խնամացուն մի շատ իմաստուն թագավոր է. նա իմանում է բոլոր անասունների լեզուն. այդպես մեկ էլ Սողոմոն իմաստունն է եղել:
-Ինչ ես ասում... մի թե անասուններն էլ ունին թագավոր:
-Ինչո ւ ես զարմանում: Հապա չես լսել, որ ասում են` մորեխների թագավորը, օձերի թագավորը, մրջյունների թագավորը, մեղուների թագուհին: Եվ մարդիկ էլ դեռ այն ժամանակն են սկսել թագավոր ունենալ, երբ նրանց խելքը անասունների խելքից բարձր չի եղել:
-Ես այդ գիտեմ, բայց չեմ լսած, որ տավարներն էլ ունենան թագավոր: Մեկ էլ որ` ասենք` օձերի թագավորը օձ է, մորեխներինը` մորեխ, բայց տավարներինը մի թե մարդ է:
-Ի նչ ես ասում:
-Հապա դու ինչ ես կարծում...
Զ
Թագավորն ու թագուհին տեսան, որ չեն կարողանում Վաչագանի միտքը փոխել, մի երեկո խորհուրդ արին և վճռեցին, որ ընդունեն նրա ընտրությունը:
Թագավորն ինքը շատ բարի մարդ էր, նա սրտով հակառակ չէր ամենևին որդու ընտրությանը: Նա մինչև անգամ ուրախ էլ էր, որ իր որդին բոլոր հպատակների վրա հավասար աչքով է նայում և մեկը մյուսից բարձր չի դասում: Նա միայն վախենում էր, թե միգուցե դրանով գոռոզ իշխաններին գրգռե իր դեմ: Բայց երբ որ իմացավ, թե գյուղացիք շատ ուրախ են այդ բանին, և Անահիտն էլ բարձր համբավ է ստացել նրանց մեջ, ինքն սկսեց համոզել թագուհուն, որ հոժարի այդ բանին...
Մյուս օրը կանչեցին Վաղինակին, հայտնեցին իրանց հոժարությունը, և նրա հետ երկու պատվավոր և իշխան մարդ ևս դնելով` մեծամեծ ընծաներով ուղարկեցին Հացիկ` հարսնախոսության:
Երբ որ դրանք հասան նախրչի Առանի տունը, Առանը նրանց սիրով ընդունեց և շնորհավորեց նրանց գալը: Անահիտը տանը չէր: Հյուրերը նստեցին սրահումը` մի նոր գորգի վրա, որ Առանը փռեց իսկույն, և ինքն էլ նստեց նրանց կշտին:
Խոսակցության նյութը ամենից առաջ դարձավ նոր գորգը, որ իր գեղեցիկ նախշերով, գույների պայծառությունով և գործվածքի նրբությունով գրավեց հյուրերի ուշադրությունը:
-Այս ի նչ հրաշալի գորգ է,- ասաց Վաղինակը,- տանտիկինդ կլինի գործած անշուշտ:
-Ո´չ, ես կին չունիմ, ահա հինգ տարի է, որ կինս վախճանվել է: Այդ գորգը մեր Անահիտի գործածն է: Բայց ինքը չի հավանում. ասում է` իմ ուզածի պես դուրս չեկավ: Մեկը նորը հինել է, ահա´ այն ծածկած ոստայնն է. հույս ունի, որ այն պիտի իր ուզածի պես դուրս բերե:
-Մեր թագավորի պալատումն էլ չկա մի այսպիսի զարդ,- ասաց իշխաններից մինը, հետո դառնալով Առանին` ավելացրեց.- շատ ուրախ ենք, որ քո աղջիկն այսքան շնորհալի է: Քո Անահիտի համբավը մինչև թագավորի ականջն է հասել: Եվ ահա´ մեզ ուղարկել է քեզ մոտ` խնամախոսության: Թագավորը կամենում է, որ քո Անահիտին տաս իր մինուճար որդուն` Վաչագանին, որ իր թագաժառանգն է:
Իշխանն այս առաջարկությունն անելով` սպասում էր, թե Առանը կամ չի´ հավատալ, կամ թե` սաստիկ ուրախանալուցը` վեր կթռչի տեղիցը: Բայց Առանը ո´չ այս արավ և ո´չ այն, այլ գլուխը քաշ գցեց և սկսեց ցուցամատը գորգի նախշերով սահեցնել: Նրան այդ մտածությունից հանեց Վաղինակը` ասելով.
-Ինչո՞ւ տխրեցիր, Առան եղբայր, մենք քեզ ուրախություն ենք բերել և ոչ տխրություն: Մենք քո աղջիկը բռնի տանելու չենք: Այդ կախված է քո միակ կամքից. եթե կուզես` կտաս, չես ուզիլ` չես տալ. մեզ հարկավոր է միայն, որ դու ուղիղն ասես, թե դու ինչպես կկամենաս` տա լ, թե չտալ:
-Իմ պատվական հյուրեր,- պատասխանեց Առանը,- ես շատ շնորհակալ եմ, որ մեր տեր թագավորը իր ճոխ պալատի համար իր ծառայի աղքատիկ խրճիթից մի զարդ է ուզում տանել: ուցե այդպիսի մի զարդ, ինչպես ասացիք գորգի համար, չկա նրա պալատի մեջ, բայց ճշմարիտն ասում եմ ձեզ, իմ ձեռքին չի տալն ու չտալը: Ահա կգա ինքը, իրան կհարցնեք, եթե կհոժարի, ես ոչինչ չունիմ ասելու:
Հենց այս խոսակցության ժամանակ եկավ Անահիտը, որ իրանց այգումն էր եղել, ձեռին մի զամբյուղ` խաղողով, դեղձով և տանձ ու խնձորով լիքը: լուխ տվավ հյուրերին, որոնց մասին իրան իմաց էին տվել, որ քաղաքից եկած իշխաններ են, և զամբյուղը ներս տանելով` միջի եղածը դարսեց մի նոր կլեկած մեծ սինու մեջ և բերավ դրավ հյուրերի առջև: Ինքը գնաց իր ոստայնի մոտ, վեր առավ նրա երեսից սավանը և սկսեց շարունակել իր կիսատ թողած գործը: Իշխաններն սկսեցին նայել, որ տեսնեն ինչպե ս է գործում Անահիտը և մնացին ապշած նրա արագաշարժ մատների ճարպիկության վրա:
-Անահիտ, ինչո ւ ես մենակ գործում,- հարցրեց Վաղինակը,- ես լսել եմ որ դու աղջիկ աշակերտներ շատ ունիս:
-Այո´, ունիմ մի քսան հոգի,- պատասխանեց Անահիտը,- բայց որովհետև հիմա այգեկութ է, արձակել եմ: Այստեղ էլ լինին, չեմ բանեցնիլ սրա վրա: Այս մեկ հատը ես մենակ պետք է գործեմ:
-Լսել եմ, որ դու քո աշակերտներին կարդալ ես սովորեցնում:
-Այո, սովորեցնում եմ: Հիմա մեզանում ամեն մարդ պարտական է կարդալ գիտենալ: Այս վերջին օրերս էլի եկավ ծերունի Մեսրոպը և սաստիկ պատվեր տվավ, որ ամեն մարդ կարդալ սովորե, որ ամեն մարդ ինքը կարդա ավետարանը և հասկանա: Հիմա մեր հովիվներն էլ գիտեն կարդալ և միմյանց սովորեցնում են իրանց հոտն արածացնելիս: Այժմ եթե մեր անտառները պտտես, բոլոր հաստ ծառերի կեղևները գրոտած կտեսնես: Անցյալ օրը ես մի ծառի վրա տասը տուն սաղմոս կարդացի: Մեր բերդերի պարիսպները, ժայռերի ճակատները ածխագրերով լցրել են: Մեկը ավետարանից մի տուն գրում է կամ այնքան է գրում, ինչքան անգիր գիտե, հետո մյուսներն են շարունակում: Ահա այսպես սար ու ձոր լցվել է գրերով:
-Մեր մեջ ուսումն այդչափ տարածված չէ, ըստ որում` մերոնք ծույլ են, բայց ես հույս ունիմ, որ երբ քեզ տանենք մեր քաղաքը, դու մեր ծույլերին արիաջան կշինես: Մի րոպե թող քո գործը, Անահիտ, և եկ այստե՜ղ, քեզ բան ունինք ասելու: Տե´ս, ահա` քեզ համար ինչե ր է ուղարկել մեր թագավորը:
Վաղինակն այս ասելով` բաց արավ մի կապոց և նրա միջից հանեց ոսկի զարդարանքներ և մետաքսե հագուստներ:
Անահիտն այդ բաները տեսնելով` ամենևին չհափշտակվեց և չտեսի նման չզարմացավ, այլ համեստ կերպով հարցրեց.
-Կարելի է արդյոք իմանալ, թե այդ պատիվն ինչո ւ համար է արել ինձ թագավորը:
-Մեր թագավորի որդին` Վաչագանը, քեզ տեսել է աղբյուրին. դու նրան ջուր ես տվել, և նա քեզ շատ հավանել է: Հիմա թագավորը, մեզ ուղարկել է, որ քեզ նշանենք իր որդու հետ: Ահա ա´յս մատանի է, ա´յս ապարանջան է, ա´յս մանյակ է, սրանք կոճակներ են, մի խոսքով` քեզ համար են այս ամենն էլ:
-Ուրեմն իմ տեսած որսորդը թագավորի որդի՜ն է եղել:
-Այո:
-Նա շատ լավ երիտասարդ էր: Բայց արդյոք գիտե մի որևիցե արհեստ:
-Նա թագավորի որդի է, Անահիտ, նրան ի նչ արհեստ է հարկավոր, ողջ աշխարհի տերը նա է, ամենքն էլ նրա ծառաներն են:
-իտեմ, որ այդպես է, բայց ո´վ գիտե, աշխարհք է, այսօրվան ծառաների տերը վաղը կարող է ինքը լինել ծառա, թեև նա թագավոր էլ լինի եղած: Արհեստը մի այնպիսի բան է, որ ամենայն մարդ պիտի գիտենա, թե ծառա լինի, թե տեր, թե թագավոր և թե իշխան:
Այսպես որ ասաց Անահիտը, իշխանները մնացին իրար երեսի մտիկ տալիս: Նայեցին Առանին, տեսան որ նա շատ հավան է աղջկա ասածին: Հետո դարձան Անահիտին ու կրկին հարցրին:
-Ուրեմն դու թագավորի որդուն չպիտի ուզես միայն նրա համար, որ նա արհեստ չգիտե:
-Այո, և այս ամենը, ինչ-որ բերել եք, ետ կտանեք և կասեք, որ ես իրան շատ հավանում եմ, միայն թող ներե ինձ, որ ես ուխտ եմ դրել արհեստ չգիտցող մարդու չգնալ: Եթե կամենում է, որ ես իր ամուսինը լինիմ, թող նախ և առաջ մի արհեստ սովորի:
Իշխանները տեսան, որ Անահիտը հաստատ է իր ասածին, էլ չստիպեցին: Նույն գիշերը մնացին Առանի տանը: Անահիտը նրանց լավ հյուրասիրություն ցույց տվավ և մի թագավորի հեքիաթ պատմեց, թե ինչպես նա շատ արհեստներ է սովորել, հետո իր ժողովրդին էլ սովորեցրել և դրանով իր երկիրը շատ հարստացրել: Իշխանները տեսնելով, որ ճշմարիտ է Անահիտի ասածը, ամաչում էին, որ իրանք ոչ մի արհեստ չգիտեն, միայն Վաղինակն սկսեց պարծանքով ասել, որ ինքը շատ լավ ոսկերչություն գիտե, թե նա այդ սովորել է թագավորի պալատական վարպետից: Մյուս օրը վեր կացան գնացին և ինչ որ տեսել, լսել էին, մի առ մի պատմեցին թագավորին: Թագավորն ու թագուհին երբ լսեցին Անահիտի վճիռը, շատ ուրախացան` կարծելով, թե Վաչագանը չի ընդունիլ նրա առաջարկությունը և ձեռք կվերցնե նրանից, բայց երբ կանչեցին իրան և հայտնեցին, նա ասաց.
-Շատ ուղիղ է ասել Անահիտը. ամենայն մարդ պետք է մի արհեստ գիտենա, թագավորն էլ մարդ է, նա էլ պետք է գիտենա մի արհեստ:
-Ուրեմն դու հոժա ր ես մի արհեստ սովորելու,- հարցրեց մայրը:
-Այո´:
-Բայց ուղիղն ասա, ինչո ւ համար ես ուզում սովորել. արհեստի կարևորությո ւնն զգալով, թե Անահիտին արժանանալու համար:
-Երկուսն էլ... ինչո ւ թաքցնեմ,- պատասխանեց Վաչագանը և հեռացավ իսկույն, որ երեսի կարմրիլը ծածկե իր ծնողներից...
Թագավորը տեսավ, որ որդին հոժար է մի արհեստ սովորելու, խորհրդի կանչեց իշխաններից մի քանիսին, և նրանք միաձայն վճռեցին, թե նրանց վայելուչ արհեստը լավ դիպակ գործելն է, որ չկա իրենց երկրի մեջ և հեռավոր երկրներից են բերել տալիս շատ թանկ գնով: Մարդիկ ուղարկեցին և խորին Պարսկաստանից մեկ հմուտ վարպետ բերել տվին Վաչագանի համար: Մի տարվա մեջ Վաչագանն այնպես սովորեց դիպակ գործելը, որ իր ձեռքով նուրբ ոսկեթելից մի բաճկոնացու գործեց Անահիտի համար և Վաղինակի ձեռքով ուղարկեց նրան ընծա:
Անահիտը ստանալով այդ ընծան` ասաց. -Հիմա ոչինչ չունիմ ասելու.
Երբ կանճարանաս,
Ջուլհակ կդառնաս:
Հայտնեցեք թագավորի որդուն իմ հոժարությունը և իմ կողմից էլ իմ նոր գործած գորգը տարեք նրան ընծա:
Սկսեցին հարսանիքի պատրաստություն տեսնել, և յոթն օր, յոթը գիշեր հարսանիք արին: Այդ հարսանիքը մի չտեսնված մեծ տոնակատարության պես եղավ բոլոր երկրի համար: յուղացոց ուրախությանն էլ չափ չկար: Նրանք ուրախանալու առիթներ շատ ունեին. նախ` որ շատ սիրում էին թագավորին և նրա որդուն. երկրորդ` որ Անահիտը նրանց մեջ մեծ համբավ էր ստացել, և նրա գթության վրա մեծ հույս ունեին, երրորդ` որ թագավորը հարսանիքի օրը հրաման էր հանել, որ երեք տարի ժամանակով գյուղացոց բոլոր հարկերը ընծայված լինին: Եվ դրա համար էլ գյուղացիք երկար ժամանակ երգում էին.
Անահիտի հարսանիքին ոսկին արև փայլեցավ.
Անահիտի հարսանիքին ոսկի անձրև թափվեցավ.
Մեր սրտերը ոսկի դառան, մեր հորերը լցվեցան.
Մեր հարկերը անհետացան, մեր ցավերը վերացան.
Շա՜տ ապրի Ոսկեծղին
Մեր մայր թագուհին...
Է
Անահիտի փառավոր հարսանիքին ներկա չէր Վաղինակը: Մեկ որ թագավորը նրան մի հանձնարարությունով ուղարկեց Պերոժ քաղաքը, որ շատ հեռու չէր Բարդայից, և այն գնալն էր, որ գնաց, էլ ետ չեկավ: Շատ հարց ու խնդիր եղան, ման եկան, որոնեցին, բայց Վաղինակը կորավ ու կորավ:
Վաղինակին որոնելու գնացող մարդիկ լուր բերին թագավորին, թե անհայտ եղած մարդիկ շատ կան, և ոչ ոքի հայտնի չէ, թե ինչպես են անհետանում այդ մարդիկը և ուր են կորչում:
Թագավորը կարծեց, թե երևի ավազակ գերեվաճառներ կան, նրանք են գալիս գողանում և տանում Կովկասյան լեռներում բնակվող բարբարոս ազգերի մեջ վաճառում: Ճարպիկ լրտեսներ ուղարկեց այն երկրները, նրանց գնացին, գյուղեգյուղ, քաղաքեքաղաք ման եկան, բայց ոչ մի հետք չգտնելով` ետ դարձան հուսահատ:
Վաղինակի այդպես անհետ կորչիլը մեծ ցավ պատճառեց թագավորին: Նա ցավում էր ոչ միայն նրա համար, որ նրան որդու պես սիրում էր, այլև նրա համար, որ իր երկրի մեջ մի այդպիսի անսովոր բան էր պատահում, և ինքը չէր կարողանում հետքը գտնել:
Այս դեպքից հետո շատ չանցած` թագավորն ու թագուհին վախճանվեցան` խորին ծերության հասած: Բոլոր երկիրը սուգ պահեց նրանց համար մինչև քառասուն օր: Քառասուն օրից հետո հավաքվեցին բոլոր քաղաքացիք և Վաչագանին իր հոր տեղը նստեցրին:
Վաչագանը իր նախնյաց գահը բարձրանալով` ուզեց իր երկիրը այնպես բարեկարգել, որ էլ ոչ մի հոգի ոչ մի բանից դժգոհ չլինի, ամենքն էլ ուրախ լինին, ամենքն էլ` բախտավոր: Իր ամենամոտիկ խորհրդակիցը Անահիտն էր: Առաջ նրա հետ էր խորհրդակցում միշտ և հետո ժողովրդից խելացի մարդկանց հրավիրում խորհրդի և նրանց հայտնում իր միտքը: Բայց Անահիտը այսքանը բավական չհամարեց, և մեկ օր նրա հետ սկսեց այսպես խոսել.
-Տեր իմ թագավոր, ես տեսնում եմ, որ դու քո երկրիդ մասին մանրամասն ու ստույգ տեղեկություններ չունիս: Քո հրավիրած մարդիկը ամեն բան ուղիղը չեն ասում: Նրանք քեզ միամտացնելու և ուրախացնելու համար ասում են` ամեն բան լավ է և կարգին, ամենքն էլ գոհ են իրենց վիճակից: Ո վ գիտե, ինչե ր են լինում այս րոպեիս քո երկրիդ մեջ, որոնց մասին այդ մարդիկը ոչ մի տեղեկություն չեն տալիս քեզ: Դու ժամանակ առ ժամանակ պետք է զանազան հագուստով ու կերպարանքով ման գաս երկրիդ մեջ, երբեմն աղքատի ձևով մուրացկանություն պետք է անես, երբեմն մշակի հագուստով պիտի երթաս նրանց հետ մշակություն անես, երբեմն վաճառականություն, մի խոսքով ամեն վիճակի մեջ էլ պետք է մտնես, որ ամեն վիճակի էլ մոտիկ ծանոթանաս: Աստված ամենի համար էլ քեզանից հաշիվ է պահանջելու, դու նրա փոխանորդն ես քո երկրիդ վրա, պետք է ամենայն ինչ տեսնես և ըստ այնմ քո անելիքդ ասես:
-Դու շատ ճշմարիտ ես ասում, Անահիտ,- ասաց թագավորը: -Հանգուցյալ հայրս այդ սովորությունն ուներ, ինչ որ դու ասում ես, միայն ծերության ժամանակ էլ չէր կարողանում կատարել իր ուզածը: Ես իմ որսորդության ժամանակ համարյա միևնույնն էի անում, բայց հիմա ի նչպես անեմ. ես որ երթամ, ո վ կկառավարի իմ տեղս:
-Ես ինքս կկառավարեմ, և այնպես կանեմ, որ ոչ ոք չի իմանալ, որ դու բացակա ես:
-Շատ լավ. ես հենց վաղը կարող եմ ճանապարհ ընկնիլ: Քսան օր ժամանակ եմ դնում, երբ որ քսան օրն անցնի, և ես չգամ, իմացիր, որ ես կենդանի չեմ կամ մի փորձանքի մեջ եմ ընկել:
Ը
Վաչագան թագավորը հասարակ շինականի հագուստով ծպտած` ճանապարհ ընկավ դեպի իր երկրի հեռավոր կողմերը: Շատ բան տեսավ, շատ բան լսեց, բայց ամենից անցավ այն` ինչ որ նա տեսավ իր վերադարձին Պերոժ քաղաքումը:
Պերոժ քաղաքը, որ այժմ անհետացած է, գտնվում էր Կուր գետի ափումը: Բնակիչները կռապաշտ պարսիկներ էին: Կային և հայ քրիստոնյաներ, բայց շատ սակավ էին և չունեին ոչ քահանա և ոչ աղոթատուն:
Քաղաքի կենտրոնումը կար մի շատ ընդարձակ հրապարակ, որ քաղաքի շուկան էր. նրա չորս կողմն էին գտնվում բոլոր արհեստավորների և վաճառականների խանութները:
Մի օր այդ հրապարակումը նստած էր Վաչագանը, մեկ էլ տեսավ` ահա մի խումբ մարդիկ են գալիս և բերում են իրանց հետ մի փառավոր և սպիտակ մորուքով ծերունի` աջ ու ձախ բազուկները բարձրացրած: Ծերունին շատ ծանր էր գալիս. նրա առջև սրբում էին ճանապարհը և աղյուսներ դնում ոտների տակին: Վաչագանը մոտեցավ մի մարդու և հարցրեց, թե ո վ է այդ ծերունին: Մարդը պատասխանեց.
-Սա մեր մեծ քրմապետն է, մի թե չես ճանաչում: Տես որքա՜ն սուրբ է, որ ոտը գետնին չի դնում, որ չլինի թե մի որևիցե միջատ ընկնի ոտքի տակը և սպանվի:
Հրապարակի ծայրումը մի կարպետ փռեցին, և քրմապետը չոքեց նրա վրա, որ հանգստանա: Վաչագանը գնաց նրա դիմացը կանգնեց, որ տեսնի ի նչ է խոսում այդ մարդը կամ ի նչ է տեսնում: Քրմապետը շատ սրատես էր, նա էլ Վաչագանի վրա նայեց և նկատելով նրա օտարական լինելը և առաջին անգամ իրան տեսնիլը` ձեռով արավ, որ գնա մոտը: Վաչագանը մոտեցավ:
-Դու ո վ ես, ինչ գործի ես,- հարցրեց քրմապետը:
-Ես մի օտար բանվոր եմ,- պատասխանեց Վաչագանը,- եկել եմ այս քաղաքը` մշակության:
-Շատ լավ, կգա´ս ինձ հետ, ես քեզ գործ կտամ և լավ կվարձատրեմ:
Վաչագանը գլուխ տալով` հոժարություն ցույց տվավ և գնաց կանգնեց նրա հետ եղած մարդկանց մոտ:
Քրմապետն իր մոտ եղած քուրմերին մի քանի խոսք փսփսաց, և նրանք ցրվեցան այս ու այն կողմ, և մի քանի րոպեից վերադարձան այլևայլ պաշարներով` մշակների շալակը տված:
Երբ որ բոլոր քուրմերը եկան, քրմապետը վեր կացավ և միևնույն հանդիսով ճանապարհ ընկավ դեպի իր բնակարանը: Վաչագանն էլ լուռ ու մունջ հետևեց նրան ավելի հետաքրքրությունից շարժված, որ տեսնի` ինչո´վ են զբաղված այդ քուրմերը, կամ ի նչ մարդ է քրմապետը, ի նչ բարեգործություններ ունի, որ այդպես սուրբի պես պաշտվում է: Այսպես գնացին մինչև քաղաքի ծայրը:
Այդտեղ քրմապետը, օրհնելով ճանապարհ ձգող ջերմեռանդ կռապաշտներին, ետ դարձրեց, մնացին միայն իր քուրմերը և բեռնակիր մշակներն ու Վաչագանը: Դրանք շարունակեցին իրանց ճանապարհը և հեռանալով քաղաքից մոտ երկու վերստ` հասան մի պարսպապատ շենքի և կանգ առան նրա երկաթի դռան մոտ: Քրմապետն իր գրպանից հանեց մի ահագին բանալի, բաց արավ դուռը և ամենին ներս անելով` կրկին կողպեց: Այնտեղ Վաչագանը մի անսովոր սարսուռ զգաց` տեսնելով, որ այստեղից իր կամքով դուրս գնալու հնար չի ունենալու: Վաչագանի հետ եղած մշակներն էլ առաջին անգամն էին մտնում այս շենքի մեջ: Նրանք ամենքն էլ իրար երեսի նայելով` սկսեցին փսփսալ, թե ո ւր բերին մեզ այս մարդիկը: Վերջապես պարսպի կամարակապ ճանապարհն անցնելուց հետո, դրանց առջև բացվեց մի շատ ընդարձակ հրապարակ, որի մեջտեղը կար մի գմբեթահարկ մեհյան` մանր խուցերով շրջապատված: Մշակների բեռները ցած դնել տվին այդ խուցերի մոտ, և նրանց` Վաչագ անի հետ միասին, քրմապետը տարավ մեհյանի մյուս կողմը, այնտեղ բաց արավ մի նոր երկաթի դուռ և ասաց.
-նացե´ք ներս, այդտեղ ձեզ գ ործ կտան: Նրանք մոլորվածի պես լուռ ու մունջ ներս մտան, և քրմապետն այդ դուռն էլ փակեց նրանց քամակից: Այստեղ մեր օտարականները նոր ուշքի եկան, նոր աչք բաց արին և տեսան, որ մի ստորերկրյա ճանապարհի վրա են կանգ նած:
Թ
-Տղե´րք, ի նչ տեղ ենք մենք, չգ իտե ք,- հարցրեց Վաչագ անը:
-Ես գ իտեմ, որ մենք թակարդի մեջ ենք ընկել, էլ այստեղից ազատվելու չենք,- ասաց մեկը:
-Բայց չէ որ այս մարդը սուրբ մարդ է, մի թե այդպես բան կանի,- ասաց մի ուրիշը:
-Ինչո ւ չի անիլ. երևի այս սուրբ մարդը գ իտե, որ մենք մեղավոր ենք, սրա համար մեզ բերավ ձգ եց իր քավարանը, որ մեղքներս ապաշխարենք:
-Տղե´ք, կատակի ժամանակ չէ,- ասաց Վաչագ անը: -Ես կարծում եմ, որ այդ դաժան ծերունին սուրբի անուն առած մի զարհուրելի դև է, և մենք կանգ նած ենք այժմ նրա դժոխքի ճանապարհի վրա: Տեսե´ք ինչպե՜ս խավար է, ինչպե՜ս մութ, և դեռ ով գ իտե` ի՜նչ տանջանքներ կան մեզ համար պատրաստված: Բայց ինչո ւ ենք քարացել կանգ նել այստեղ. էլ հավիտյան բացվելու չէ՜ այս դուռը. եկե´ք առաջ գ նանք, տեսնենք ո ւր է տանում մեզ այս անդառնալի ճանապարհը:
Այդ ճանապարհով բավականին առաջ գ նացին, և հանկարծ նրանց աչքին մի ճրագ ի աղոտ լույս երևաց: նացին դեպի ճրագ ը, և նրանց առջև բացվեց մի լայն քարահատակ, որի չորս կողմից լսվում էին խառնաշփոթ աղաղակներ: Վեր նայեցին և տեսան, որ մի արհեստական քարայրի մեջ են գ տնվում: Դա շինված էր ցորենի հորի պես. վերևից սկսել էին փորել ժայռը, և որքան ցած էին իջել, այնքան լայնացրել էին, և այս կերպով միապաղաղ քարի մեջ շինել էին մի ստորերկրյա գ մբեթաձև ընդարձակ սրահ:
Մեր կալանավորները մի կողմից ապշած զննում էին անելանելի բանտը, մյուս կողմից` խլշած ականջ էին դնում, որ տեսնեն` որտեղից էին գ ալիս խառնաշփոթ ձայները: Հենց այս միջոցին նրանց դիմացը երևաց մի ստվեր, որ հետզհետե մոտենալով ու թանձրանալով` մարդու նմանություն առավ: Վաչագ անն առաջ գ նաց դեպի այդ ստվերը և բարձրաձայն կանչեց.
-Ո վ ես դու, սատանա ես, թե մարդ. մոտեցիր մեզ և ասա, որտե ղ ենք գ տնվում մենք:
Ուրվականը մոտեցավ և դողդողալով կանգ նեց նորեկների առջև: Դա մի մարդ էր` մեռելի կերպարանքով, աչքերը` խոր ընկած, այտերը` ցցված, մազերը` թափված, մի մերկ կմախք, որի բոլոր ոսկորները համրվում էին: Այդ կենդանի մեռյալը, սրացած ծնոտիքը հազիվ շարժելով, հեկեկալով ու կակազելով, ասաց.
-Եկե´ք իմ հետևցս, ես ձեզ ցույց կտամ, թե ինչ տեղ եք ընկել դուք:
նացին մի նեղ անցքով և մտան մի ուրիշ բույն, այնտեղ տեսան սառը գ ետնի վրա վայր թափված մերկ մարդիկ, որոնք աղեկտուր տնքոցով փչում էին իրանց վերջին շունչը: Այստեղից անցան մի ուրիշ որջ և այնտեղ տեսան կարգ ով շարված ահագ ին կաթսաներ, որոնց մեջ կերակուր էին եփում մի քանի մեռելագ ույն մարդիկ: Վաչագ անը մոտեցավ այդ կաթսաներին, որ տեսնե` ի նչ է նրանցում եփվածը, և երբ տեսավ, քստմնելով ետ քաշվեց և ընկերներին չասեց, թե ի նչ էր տեսածը: Այդտեղից մտան մի ավելի երկար սրահ, և այդտեղ տեսան զանազան արհեստավորներ խառնիխուռն աշխատելիս. մի քանիսը մի-մի բան էին ասեղնագ ործում, մյուսները նրանց կողքին մի-մի բան էին հյուսում, մի քանիսը կար էին անում, մյուսները` ոսկերչություն: Այդպես հարյուրաչափ մարդիկ այստեղ աշխատում էին աղոտ լույսի տակ` ամենքն էլ մեռելի գ ույն առած:
Այս ամենը ցույց տալուց հետո առաջնորդող մարդը կրկին տարավ նրանց առաջվա սրահը և այնտեղ ասաց.
-Այն դիվական ծերունին, որ ձեզ խաբել բերել է, մեզ ամենիս էլ նա է բերել այստեղ: Թե քանի ժամանակ է, որ ես այստեղ եմ, ինձ հայտնի չէ, որովհետև այստեղ օր ու գ իշեր չկա, այլ կա միայն մի անվերջ խավար: Այսքանը միայն գ իտեմ, որ ինձանից առաջ և ինձ հետ եկող մարդիկը կոտորվել են ամենքն էլ: Այստեղ բերում են երկու տեսակ մարդիկ` արհեստավոր և անարհեստ: Արհեստավորներին աշխատեցնում են մինչև իրանց մահը, իսկ արհեստ չգ իտցողներին տանում են սպանդանոց, ուր ես ձեզ ցույց չտվի և այնտեղից բերում են այն խոհանոցը, որ դուք տեսաք: Ահա մի այսպիսի զարհուրելի տեղ է այս տեղը: Ծերունի դևը մենակ չէ, նա ունի հարյուրավոր գ ործակիցներ, որոնք ամենքն էլ քուրմեր են: Այս դժոխքի վրա է նրանց բնակարանը:
-Դու այս ասա, հիմա մեզ ի նչ են անելու,- հարցրեց Վաչագ անը:
-Միևնույնը կանեն, ինչ որ մյուսներին: Ով որ ձեզանից արհեստ գ իտե, կապրի մինչև մեռնիլը, իսկ ով չգ իտե, նրան կտանեն սպանդանոց: Ես հիմա մեռելատանն եմ, ըստ որում` հայտնեցի, որ է´լ աշխատելու ուժ չունիմ: Բայց աստված հոգ իս չի առնում, երևի ուզում է ինձ լույս աշխարհի արժանացնել. և գ իտե ք, ես հավատում եմ, որովհետև երազումս ինձ երևաց մի կինարմատ` գ լխին` թագ աձև սաղավարտ, ձեռին` երկսայրի սուր, մի հրեղեն ձիու վրա նստած և ասաց ինձ. -ՙՄի´ հուսահատվիր Վաղինա´կ, ես կգ ամ շուտով և ձեզ ամենիդ կազատեմ՚: Ես վաղուց մեռած կլինեի, եթե այդ հրաշագ եղ թագ ուհին ինձ հույս տված չլիներ. նրա տված հույսը իմ հոգ ուս սնունդ է տալիս, և ինչքան թույլ եմ մարմնով, այնքան ուժեղ եմ հոգ ով: Ա՜խ, ի´մ Վաչագ ան, ո րտեղ ես, ինչո ւ ես մոռացել քո Վաղինակին...
Վաչագ անը, որ մինչև այս ժամանակ մի թմրած վիճակի մեջ էր, և պատմողի խոսքերը միայն դնգ դնգ ացնում էին նրա ականջի թմբուկը` առանց տպավորվելու մտքի վրա, վերջին խոսքերից սթափվեց նա իբրև մի խոր քնից և սկսեց հիշել երազի նման ՙթագ ուհի՚, ՙՎաղինակ՚, ՙՎաչագ ան՚ բառերը: ՙՈւրեմն սա մեր Վաղինակն է՚,- մտածեց նա: Այս մտածելով և ուշքի գ ալով` ուզում էր վրան ընկնիլ և գ գ վել, ուզում էր հայտնել, թե ինքն է Վաչագ անը, բայց մեկ էլ չհավատալով իր ականջին` կրկին հարցրեց, թե ո´վ է նա և ինչպես է ընկել այստեղ:
Վաղինակն իր պատմությունն սկսես շատ հեռվից և Վաչագ անին անծանոթ առարկայից: Իսկ այդ միջոցին Վաչագ անն սկսեց մտածել, որ լավ չի լինի, եթե ինքը հանկարծ հայնտե իր ով լինելը, ըստ որում` մի այդպիսի հայտնություն` թե´ ուրախություն և թե´ կսկիծ լինելով` կարող էր սրի պես կտրել նրա կյանքի բարակացած թելը: Այս պատճառով ընդհատեց նրա պատմությունը` ասելով.
-Քո անունդ, ինչպես լսեցի, Վաղինա կ է:
-Վաղինակ է, այո´, Վաղինակ... ես մի ժամանակ...
-Եղբայր Վաղինակ, շատ խոսիլը քեզ շատ վնաս է: Ապրի´ր մինչև քո երազը կատարվի: Ես հավատում եմ քո երազին և շնորհակալ եմ, որ հայտնեցիր մեզ: Այսուհետև մենք էլ կապրենք այդ հույսովը: Լավ կանես, որ քո մյուս արհեստակիցներին էլ հայտնես քո երազը: Ես ինքս երազ մեկնող եմ, հավատացնում եմ քեզ, որ երազդ պիտի կատարվի տեսածիդ պես: Բայց ահա ոտքի ձայն է գ ալիս, դու գ նա քո տեղը:

#17
Posted 01 December 2007 - 04:29 PM
Ժ
Վաչագ անի հետ եկածները թվով վեց հոգ ի էին: Հարցրեց նրանց, թե արդյոք մի որևիցե արհեստ գիտեն: Մինն ասաց, որ գիտե կտավ գործել, երկրորդը դերձակություն գիտեր, երրորդը մետաքսագ ործ էր, մյուս երեքը ոչ մի արհեստ չգիտեին:
-Վնաս չունի, որ դուք արհեստ չգիտեք,- ասաց Վաչագանը,- ես կասեմ, որ դուք ամենքդ ինձ արհեստակից եք, իսկ ես շատ լավ արհեստ գիտեմ:
Ոտնաձայնը արձագ անք տալով` հետզհետե մոտեցավ, և նրանց առջև կանգնեց մի դաժանատեսիլ քուրմ` հետն առած մի խումբ զինված մարդիկ:
-Դո ւք եք նոր եկածները,- հարցրեց քուրմը:
-Այո´, ծառաներդ ե´նք,- պատասխանեց Վաչագ անը:
-Ձեզանից ո՞վ է արհեստ իմանում:
-Մենք ամենքս էլ գիտենք, - ասաց Վաչագանը, -գիտենք շատ թանկագ ին դիպակ գործել: Մեր գործվածքի մի կշիռը հարյուր կշիռ ոսկի արժե: Մենք մեծ գործարան ունեինք, բայց պատահմամբ կրակ ընկավ այրվեց, և մենք ընկանք պարտքի տակ և խեղճացանք: Եկանք քաղաք, որ մի գործ գտնենք մեզ համար, հանդիպեցանք մեծ քրմապետին, և նա մեզ բերավ այստեղ:
-Շատ լավ. բայց միթե ճշմարիտ այդչափ թանկ կարժե ձեր գործվածքը:
-Մեր ասածի մեջ սուտ չկա, չէ որ պիտի ստուգեք:
-Իհարկե, ես շուտով կիմանամ, թե որքան ճշմարիտ է ձեր ասածը, հիմա ասացեք, ինչ նյութեղեն և գործիքներ են հարկավոր, որ ես բերեմ:
Վաչագ անը հայտնեց մի առ մի, թե ինչ ու ինչ է հարկավոր: Մի քանի ժամից հետո ամեն ինչ պատրաստ էր: Քուրմը պատվիրեց, որ երթան արհեստատունը, այնտեղ աշխատեն և նրանց հետ կերակրվին:
-Այնտեղ մեր գործը լավ չի հաջողիլ,- ասաց Վաչագանը:
-Մեզ հարկավոր է ջոկ և ընդարձակ տեղ, և այս տեղը ամենից հարմար է: Մեր գործի նրբությունը պահանջում է առատ լույս, աղոտ լույսի տակ ոչինչ չենք կարող կատարել, իսկ ինչ վերաբերում է մեր կերակուրին, պետք է գ իտենաք, որ մենք մսակեր չենք, սովոր չենք այդ կերակուրին. հենց որ միս ուտենք, իսկույն կմեռնինք, և դուք կզրկվիք այն մեծ օգուտից, որ մեզանից կարող եք ստանալ: Ճշմարիտն եմ ասում, որ մեր գործի մի քաշը հարյուր քաշ ոսկի կարժե...
-Շատ լավ,- ասաց քուրմը,- ես ձեզ համար կուղարկեմ հաց և բուսեղեն կերակուր, դուք կունենաք և առատ լույս, բայց եթե ձեր գործը այնպես չլինի, ինչպես խոստանում եք, ես ձեզ ամենիդ սպանդանոց կուղարկեմ, և սպանելուց առաջ ենթարկել կտամ չարաչար տանջանքների:
-Մեր ասածի մեջ ոչինչ սուտ չկա, եթե ուզում եք մեր խոստացած շահն ստանալ, պետք է միայն կատարեք մեր ուզածը:
Քուրմը կատարեց իր խոստումը: Նրանց համար ուղարկում էր սպիտակ հաց, կանաչեղեն, կաթ, մածուն, պանիր և զանազան չոր ու թարմ մրգեր: Վաղինակն էլ մասնակցեց այդ սնունդին, մյուսներին էլ նշխարքի պես բաժանում էին ծածկաբար սպիտակ հացից, որ հաղորդության տեղ էր բռնում և կենաց հացի պես կենդանություն տալիս նրանց: Վաղինակը նոր սնունդի ազդեցությունով հետզհետե կազդուրվեց և կենդանի մարդու կերպարանք առավ: Վաչագանն սկսեց իր գործը և իր ընկերներին էլ իրան օգնական շինեց: Կարճ միջոցում պատրաստեց մի կտոր շատ պատվական դիպակ այնպիսի նախշերով, որոնց եթե ուշադրությամբ զննեին և իմանային նրանց խորհուրդը, նույն դժոխքի պատմությունը պիտի կարդային նրանց մեջ:
Քուրմը եկավ, տեսավ պատրաստած դիպակը և մնաց հիացած: Վաչագանը ծալելով իր գործքը ինչպես պետք էր և հանձնելով քուրմին` ասաց.
-Ես առաջ ասացի, որ մեր գործվածքի մի կշիռը հարյուր կշիռ ոսկի կարժե, բայց հիմա հարկավոր եմ համարում ասել, որ սա իմ ասածի կրկնապատիկը կարժե, ըստ որում` սրա վրա կան այնպիսի թալիսմաններ, որ հագ նողին միշտ զվարթ և ուրախ կպահեն: Այս կա միայն, որ հասարակ մարդիկը սրա գ ինը չեն իմանալ: Սրա գինը կիմանա միայն Անահիտ թագուհին, և բացի նրանից, ոչ ոք չի էլ համարձակիլ հագնիլ մի այսպիսի թանկագին գործվածք:
Արծաթամոլ քուրմը աչքերը չորս բաց արավ, երբ որ իմացավ դիպակի իսկական արժեքը: Այս մասին նա խորամանկ քրմապետին ոչինչ չհայտնեց և մինչև անգ ամ ցույց չտվավ նրան: Ուզեց, որ թագուհու տեսությանը միայն ինքն արժանանա, և նրանից առած ավելի ոսկիքը ինքը վայելի...
ԺԱ
Անահիտը Վաչագ անի բացակայության ժամանակ լավ էր կառավարում երկիրը, և ամենքն էլ գոհ էին, առանց իմանալու, թե նա է կառավարողը, բայց ինքը սաստիկ մտատանջության մեջ էր ընկել, ըստ որում` քսան օրից արդեն տասն օր էլ անցել էր, բայց թագ ավորը չէր վերադարձել: Նա գ իշերը հանգ իստ չուներ. սարսափելի երազներ էր տեսնում և հանկարծ վեր թռչում: Ամեն բան փոխվել էր նրա աչքումը, և ամեն ինչ մի անսովոր հատկություն ստացել: Զանգ ին անդադար ոռնում ու վնգ ստում էր և թագ ուհու ոտներն ընկնելով` աղիողորմ կերպով կլանչում ու նրան ավելի ևս մտատանջության մեջ ձգում: Վաչագանի ձին անընդհատ խրխնջում էր մայրը կորցրած քուռակի պես և իր ախորժակը կորցնելով` օրեցօր նիհարում էր: Մարի հավերը կանչում էին աքաղաղի պես, իսկ աքաղաղները փոխանակ լուսաբացին կանչելու` երեկոյին էին ծկլթում փասիանի ձայնով: Պարտեզի սոխակներն ընդհատել էին իրանց ծլվլոցը, և նրանց տեղ լսվում էր գ իշերները բուերի վայունը: Այլևս չէին քչքչում Թարթառի կոհակները ուրախ-ուրախ թռչկոտելով, այլ վա՜շ-վի՜շ-վա՜շ-վի՜շ անելով` անցնում էին պարսպի տակով տխուր ու տրտում: Արիասիրտ Անահիտը մի անսովոր երկյուղի մեջ էր ընկել, և իր իսկ ստվերը նրա առջև վիշապի պես էր ձգվում: Մի հասարակ թխկոցից, մի սովորական գ ոչյունից նա վեր էր թռչում և սարսռում: Երբեմն ուզում էր կանչել իշխաններին և հայտնել նրանց թագավորի բացակայությունը և անհայտանալը, բայց վախենում էր, թե մի գուցե դրա հետևանքը վատ լինի, մի ապստամբություն ծագ ի երկրի մեջ, և խռովություն ընկնի:
Մեկ առավոտ էլ, սաստիկ սրտնեղած, ման էր գ ալիս պարտիզումը, իր ծառաներից մինը ներս եկավ և հայտնեց նրան, թե մի օտար վաճառական է եկել և ասում է, որ մի երևելի բան ունի վաճառելու թագ ուհուն: Անահիտի սիրտն սկսեց մի անսովոր կերպով տրոփել: Հրամայեց, որ շուտով ներս բերեն այն մարդուն:
Ներս եկավ մի դաժան կերպարանքով մարդ, խոր գլուխ տվավ թագուհուն և արծաթե սինու վրա դրած մի ոսկե դիպակ դրավ թագուհու առջև: Անահիտը վեր առավ քննեց դիպակը և ուշ չդարձնելով նախշերի վրա` հարցրեց գինը:
-Իր կշռովը երեք հարյուր կշիռ ոսկի կարժե. ողորմած թագուհի: Ուզում եմ ասել, որ ինձ վրա այդքան է նստել միայն գործքն ու նյութը, իսկ աշխատանքն էլ թողնում եմ քո ողորմության կամքին:
-Մի թե այդքան թանկ կարժե:
-Ողջ լինի թագուհին, դրա մեջ կա մի այնպիսի զորություն, որ անգնահատելի է: Դրա վրա եղած նկարները հասարակ նախշեր չեն, այլ թալիսմաններ են, իսկ այդ թալիսմանները այն զորությունն ունին, որ դրա հագ նողին միշտ զվարթ, միշտ ուրախ կպահեն: Դրա հագնողը կյանքի մեջ տխրություն չի տեսնիլ:
-Մի թե այդպես,- ասաց Անահիտը և սկսեց բաց անել դիպակը և ուշի ուշով զննել նրա նկարները, որոնք ոչ թե թալիսմաններ, այլ ծածկագրեր էին: Անահիտը լուռ ու մունջ կարդաց նրանց մեջ հետևյալ խոսքերը.
«Իմ աննման Անահիտ, ես ընկիլ եմ մի սոսկալի դժոխքի մեջ: Այս դիպակ բերողը նույն դժոխքի վերակացուներից մեկն է: Ինձ մոտ է և Վաղինակը: Դժոխքը գ տնվում է Պերոժ քաղաքից դեպի արևելք` մի պարսպապատ մեհյանի հատակում: Եթե շուտ օգ նության չհասնես, մենք կորած ենք հավիտյան:
Վաչագան» :
Անահիտը մեկ անգ ամ կարդալով` չբավականացավ, երկրորդ և երրորդ անգ ամ էլ կարդաց, ըստ որում` իր աչքերին չէր հավատում. կարդաց և չորրորդ անգ ամ, միայն այս անգ ամ ոչ թե կարդում էր իսկապես, այլ մտածում էր, թե ինչ անելու է: Աչքը ձգած գրերին` երկար մտածելուց հետո դարձավ դեպի վաճառականի հագուստի մեջ ծպտած քուրմը և ուրախ դեմքով ասաց.
-Դու ճշմարիտ ես ասում. քո դիպակիդ նկարները ուրախացնելու զորություն ունին: Ես այսօր շատ տխուր էի, բայց այս րոպեիս մի անպատմելի ուրախություն եմ զգ ում: Իմ կարծիքով այս դիպակը անգ նահատելի է: Եթե սրա համար իմ թագավորության կեսը պահանջեիր, ես խնայելու չէի: Բայց գիտես ինչ կա, իմ կարծիքով ոչ մի գ ործ կարող չէ իր գ ործողից ավելի զորավոր լինել: Այսպես է, թե ոչ:
-Թագ ուհին ո´ղջ լինի, քո կարծիքը շատ ճշմարիտ է. արարածը կարող չէ հավասարվիլ արարողին:
-Եթե դու էլ գ իտես, որ այդպես է, պետք է բերես ինձ մոտ սրա գործողին, որ ես վարձատրեմ նրան նույնպես, ինչպես և քեզ: Դու էլ լսած կլինիս, որ ես արհեստին մեծ նշանակություն եմ տալիս, պատրաստ եմ ամեն մի լավ արհեստավորին նույնպես վարձատրել, ինչպես ամեն մի քաջ զորականին:
-Ողորմած թագուհի, ես տեսած չեմ դրա գործողին և չեմ ճանաչում: Ես մի վաճառական մարդ եմ, այս կտորը գ նել եմ Հնդկաստանումը մի հրեայից, իսկ հրեան գնել էր մի արաբից, արաբն էլ` ո վ գիտե ումից կամ ո´ր աշխարհից:
-Բայց դու կարծեմ, ասացիր, թե գ ործն ու նյութը այսքան կարժե, և չասացիր, թե ես այսքանով եմ գ նել. դրանից երևաց, որ դու ինքդ ես գ ործել տվել:
-Ողորմած թագ ուհի, ինձ այդպես էին ասել Հնդկաստանումը, ես էլ...
-Սպասիր, որտե ղ է քո Հնդկաստանը. այստեղից մինչև Պերոժ կլինի :
-Ոչ, ողորմած տեր, Պերոժը մեր կշտին է, իսկ Հնդկաստանը երեք-չորս ամսվա ճանապարհ է:
-Բայց գիտես, եթե ես ուզենամ, կարող եմ քո Հնդկաստանը մինչև Պերոժ մոտեցնել: Կարող ես ասել ինձ, թե դու ով ես, ի նչ տեղացի ես, ինչ ազգից ես, ինչ կրոնի ես, որտեղ ես ծնվել, որտեղ ես կենում, այժմ ինչ գ ործի ես ծառայում:
-Ողորմած թագ ուհի...
-Լսի´ր, ես քեզ ողորմելու չեմ, քո բերած թալիսմաններդ ինձ հայտնեցին քո ով լինելը: Ծառանե´ր, բռնեցեք այս մարդուն և ձգ եցե´ք մթին բանտի մեջ:
ԺԲ
Վաչագանն իր ազատվելու մասին էլ ոչ մի կասկած չուներ: Կամենալով ընկերների մեջն էլ ազատության հույսը սաստկացնել` դարձավ դեպի Վաղինակը և ասաց.
-Եղբա´յր Վաղինակ, մի երազ էլ ես տեսա` բոլորովին քո տեսածի նման: Ես այնպես եմ կարծում, թե մենք հենց այսօր թե այս գ իշեր պիտի ազատվինք: Բայց գ իտե ս ինչ կա, Վաղինակ, մենք եթե այս խավարից հանկարծ լույս աշխարհ գ անք, դրսի լույսը մեզ համար այնքան սաստիկ կլինի, որ մենք ոչինչ չենք տեսնիլ, և կարելի է, թե մեր աչքերը վնասվին էլ: Այս բանը ես նրա համար եմ ասում, որ երբ դուրս գ ալու կլինինք և կտեսնենք, որ լույսը ծակծկում է կամ ոչինչ չեք տեսնում, փակեցեք աչքերդ, մինչև քիչ-քիչ սովորեք: Ես շատ եմ տեսիլ մթին բանտից դուրս եկած մարդիկ, նրանցից եմ իմանում:
-Երանի՜ թե դուրս գ անք միայն այս սպանդարանից, թեկուզ աչքներս կուրանա, վնաս չունի, բայց վարպետ եղբայր, քո այդ ասածդ մի բան ձգ եց միտս, որ չեմ կարող չասել: Մի անգ ամ ես ու թագ ավորի որդին որսորդություն անելիս իջանք մի աղբյուրի մոտ` շատ դադրած ու քրտնած: Մոտակա գ յուղի աղջկերքը շրջապատել էին աղբյուրը և հերթով լցնում էին իրանց ամանները: Իշխանս ջուր ուզեց, աղջիկներից մինը լցրեց փարչը, որ բերի տա իրան, մի ուրիշ աղջիկ առավ նրա ձեռից փարչը և դատարկեց: Հետո ինքն սկսեց նորից լցնել, բայց էլի դատարկեց, և այսպես կրկնեց նա քսան թե երեսուն անգ ամ, սուտ չեմ կարող ասել, լավ միտս չէ: Իմ բարկությունս սաստիկ եկավ, բայց իշխանիս շատ հաճելի թվաց աղջկա վարմունքը, մանավանդ երբ նա ջուր բերելուց հետո հայտնեց, որ իր միտքը չար չէր, այլ տեսնելով, որ հոգ նած ու քրտնած ենք, հարկավոր համարեց ուշ հասցնել սառը ջուրը, մինչև մենք փոքր-ինչ շունչ առնենք և հովանանք: Հիմա քո ասածն էլ նրա ասածի նման է. և գ իտե ք արդյոք, գ ուցե հենց այն ջուր տվող աղջիկն է այժմ մեր թագ ուհին: Վաչագ անը նրան տեսնելուց հետո էլ ուրիշ չուզեց. վճռաբար ասաց. կուզեք` նա է, չեք ուզիլ` նա´ է: Թագավորը ճարահատած` ինձ ուղարկեց նրա հոր մոտ հարսնախոսության. բայց աղջիկը չհոժարեց, թե ես արհեստ չգ իտցողին չեմ ուզիլ: Ես այն ժամանակ մտքումս ծիծաղեցի, բայց էլի իշխանս իմացավ նրա խելացի միտքը և մի տարումը սովորեց շատ գ եղեցիկ դիպակ գործել` բոլորովին քո գ ործածիդ պես: Իսկ ես, երբ որ ընկա այդ դժոխքի մեջ, նոր իմացա նրա խոսքի նշանակությունը:
-Բայց դու ինձ ա´յս ասա, եղբայր Վաղինակ, պատճառն ի նչ է, որ մենք թագուհուն ենք տեսնում երազներումս և ոչ թե թագ ավորին:
-Ով գիտե, այդ բանը դու ինձանից լավ կիմանաս, ըստ որում` երազի մեկնողը դու ես և ներիր ինձ, որ երեսիդ ասեմ, ասածիս մեջ կեղծավորություն չկա. դու իմ աչքումս մի շատ իմաստուն մարդ ես երևում. դու որ կարողացար դժոխքի արբանյակներից մարդու կերակուր ստանալ, դու էլի շատ բան կարող ես անել, և ես դեռ զարմանում եմ, որ մի հրաշքով հանկարծ չես չքացնում այս տարտարոսը և մեզ ամենիս փրկություն տալիս: Եթե աստված տա, որ մենք այս դժոխքից ազատվենք, ես հավատացած եմ, որ թագ ավորն իսկույն կկանչե քեզ և իր ամենամոտիկ խորհրդակիցը կանե:
-Եվ այդ, իհարկե, քո շնորհիվ կլինի, ըստ որում` թագ ավորին ես ծանոթ չեմ: Բայց ով գ իտե, թե ինքը թագ ավորն ինչ վիճակի մեջ է այժմ, գ ուցե նա էլ մի ուրիշ դժոխքի մեջ է ընկել և ինձ նման զարբաբ է գ ործում: Բա´ էլ որ օրվան համար է ջուլհակ դառել:
-Քո խոսքերդ խորհրդավոր են թվում ինձ... բայց չէ... ինչպե ս կարելի է, որ իմ Վաչագ անին քո օրն ընկած տեսնեմ, լավ է, որ ես մեռնիմ այս րոպեիս:
-Իմ խոսքերիս մեջ ոչինչ խորհրդավոր բան չկա, եղբայր Վաղինակ, ես այն եմ ասում, ինչ որ սրտինս է: Իմ կարծիքով` թագ ավորն էլ մեզ նման մի մահկանացու մարդ է, մեզ նման ամեն փորձությունների ենթակա: Մենք հիվանդանում ենք, նա էլ է հիվանդանում. մեզ սպանում են, գ երի են տանում, նրան էլ են այդպես անում: Նա էլ է ջուրն ընկած ժամանակ մեզ պես խեղդվում, կրակն ընկած ժամանակ մեզ պես այրվում, նրա կերածն էլ է մի փոր հաց, այն էլ գ ուցե ավելի դառն...
-Այդ շատ ճշմարիտ ես ասում, վարպետ եղբայր, բայց իմ կարծիքով` թագ ավորն այնքան խոհեմ պետք է լինի, որ ինձ նման լոկ հետաքրքրությունից շարժված` քրմապետի հետևից չերթա և ընկնի նրա դժոխքի մեջ:
-Այդ փորձանք է, եղբայր Վաղինակ: Մի թե թագ ավորը կարող է կարծել, որ սուրբ քրմապետը մի զարհուրելի դև է. մի թե նա կարող է կարծել, թե կան այնպիսի մարդիկ, որոնք քստմնելի եղեռնագ ործությունը իրանց համար մի զվարճություն են համարում: Չէ´, Վաղինակ, աշխարհիս երեսին ոչ մի մահկանացու ազատ չէ փորձանքից. այս օրվան բախտավորը կարող չէ իմանալ, թե վաղն ի´նչ անբախտության մեջ պիտի ընկնի: Բայց ուրիշ բան է, եթե վերահաս վտանգ ը առջևդ կանգ նած երևում է իր իսկական կերպարանքով: Խելքը գ լխին մարդը երբ որ պատահում է մի վարար գ ետի, գ լխապատառ ներս չի ընկնում, այլ փնտրում է նրա ծանծաղուտը: Դու ինչ կուզես ասա, բայց մեր տեսած երազը ցույց է տալիս, որ թագ ավորը նմանապես ընկած է մի փորձանքի մեջ, և իմ սիրտն ասում է, որ նա կազատվի միայն այն ժամանակ, երբ որ կազատվինք մենք ինքներս:
-Եվ իհարկե նա ինքը կլինի ազատած մեզ իր դիպակագ ործության շնորհիվ: Իմ սիրտս էլ ասում է, որ այս րոպեիս ես լսում են թագ ավորի ձայնը. այդ ձայնը հենց առաջին անգ ամ լսելիս թափանցել է սրտիս մեջ: Բայց արդյոք հավատա մ իմ ականջին, ի նչ կասես, ասա՜ ինձ կտրական:
-Ո՜չ, ո´չ, մի հավատար. բայց հավատա´ այն ձայնին, որ դրսից կլսես: Ականջ դրեք, ահա´ ձայներ են լսվում, կարծես դժոխքի դուռն է դղրդում, երևի փրկիչն արդեն մոտեցել է. իմա´ց տվեք ամենքին, որ գ ան այստեղ պատրաստ կենան...
ԺԳ
Անահիտը երբ որ բանտարկեց ծպտած քուրմին, իսկույն փչել տվավ պատերազմական փողերը: Ահագ ին փողերի այդ հանկարծական որոտալը հայտնի նշան էր, որ մի մեծ վտանգ է պատահել աշխարհին: Մի ժամ չանցած` բոլոր քաղաքացիք թափվեցին պալատի առջև և այդտեղ սկսեցին խռնիլ ու տատանիլ լճացած հեղեղի պես: Ոչ ոք չէր իմանում, թե ի նչ է պատահել, ամենքը շնչասպառ միմյանց էին հարցնում և ոչ մեկից մի որոշ պատասխան չէին ստանում: Հանկարծ պատշգ ամբի վրա երևաց Անահիտը` ոտից մինչև գ լուխ սպառազինված, և դեպի ժողովուրդը դառնալով` այսպես խոսեց.
ՙՁեր թագ ավորի կյանքը վտանգ ի մեջ է: Այս րոպեիս իմացա, թե ինչ տեղ է ընկել: Նա գ նացել էր իր երկրի մեջ պտտելու, որ ժողովրդի կարիքներն ու հոգ սերն աչքովը տեսնի: Չար մարդկանց է հանդիպել և ընկել է մի տարտարոսի մեջ: Էլ ուրիշ բան չունիմ հայտնելու ձեզ առայժմ: Ժամանակ չպետք է կորցնել: Ով որ սիրում է իր թագ ավորին, ում համար թանկ է նրա կյանքը, շուտով ձիավորվի և գ ա իմ հետևից: Մենք պետք է կեսօր չեղած` հասնենք Պերոժ քաղաքը: Ես արդեն պատրաստ եմ և ձեզ եմ սպասում: Դե՜հ գ նացե´ք և շուտով պատրաստվեցեք՚:
Մի ակնթարթի մեջ ցրվեցավ ժողովուրդը` գ ոչելով` կեցցե´ թագ ավորը, կեցցե՜ թագ ուհին, և մի ժամ չանցած` արդեն ամենքը զինված պատրաստ էին: Քաջասիրտ օրիորդներն ու տիկիններն էլ երբ որ իմացան, թե թագ ուհին պիտի առաջնորդե զորքին, նմանապես զրահավորվեցին ու ձիավորվելով` շրջապատեցին թագ ուհուն:
Մի կատարյալ հիացք էր Անահիտը սպարապետի զգ եստի մեջ: Կրակոտ ձիու վրա նստած, ոսկեզօծ զրահով պատած, մազերը սաղավարտի մեջ ամփոփած, լայնաշեղբ թուրը կապած, վահանը թիկունքին կախած: Այս բոլորը նրա արեգ նատիպ դեմքի և հրավառ աչքերի հետ մի ահեղ կերպարանք էին տվել նրան:
Երբ քաղաքից դուրս եկան տափարակ դաշտը, Անահիտը դարձրեց ձիու գ լուխը և այս ու այն կողմ քշելով` հրամաններ արձակեց և մի քանի րոպեի մեջ կարգ ավորելով ամբողջ այրուձին` գ ոչեց բարձրաձայն` ՙհառա՜ջ՚, և ինքն առաջ անցնելով` ասպանդակեց ձին և մի վայրկյանի մեջ աներևութացավ: Հեռվից երևում էր միայն ձիու բարձրացրած թանձր փոշին, որ ամպի պես մինչև երկինք էր հասնում: Երկու ժամից հետո նա իր հրեղեն ձիով կանգ նած էր Պերոժ քաղաքի հրապարակի մեջ մեն-մենակ: Կռապաշտ քաղաքացիք նրան երկնքից իջած մի նոր աստված համարելով` խուռն բազմությունով չոքեցին նրա առջև, գ լխները մինչև գ ետին կորացրին:
-Ո՞ւր է ձեր քաղաքապետը,- գոչեց Անահիտը սպառնալից ձայնով:
Ծունկ չոքածներից մինը վեր կացավ և դողդողալով ասաց.
-Ծառա´դ եմ, այստեղի քաղաքապետը:
-Դո´ւ ես ուրեմն, որ այնքան անհոգ ես, որ չգ իտես, թե ի´նչ է գ ործվում քո աստվածների բնակարանում:
-Ծառադ եմ, ես ոչի´նչ չգ իտեմ:
-Դու կարելի է թե չգիտես էլ, թե որտե ղ է գ տնվում ձեր տաճարը:
-Ինչպե ս չգ իտեմ, ծառադ եմ, շատ լավ գիտեմ:
-Առա´ջ անցիր ուրեմն...
Կես ժամ չանցած` ամբողջ քաղաքը գ ջլված` գ նում էր Անահիտի հետևից, երբ որ մոտեցավ մեհյանի պարիսպներին, քուրմերը կարծեցին, թե ուխտավորների մեծ բազմություն է եկողը, շտապով բաց արին դուռը: Բայց երբ ներս խռնվեց ժողովուրդը, երբ տեսան զրահավորված հրաշագ եղ ասպետի սպառնալից դեմքը և իրանց ուշ չդարձնելը, մի անսովոր սարսափի մեջ ընկան: Անահիտը մի րոպեի մեջ գ տավ տարտարոսի դուռը և դառնալով քաղաքապետին` հրամայեց.
-Բա´ց արեք ահա´ այս դուռը:
Մինչդեռ քաղաքապետի հրամանով մի քանի անձինք պատրաստվում էին կոտրատել դուռը, ծերունի քրմապետը, վերահաս վտանգ ը տեսնելով, դուրս եկավ իր մեհենական զգ եստով, որ ժողովրդի վրա սարսափ ձգ ե և ետ մղե: Երբ որ իր սպիտակ շուրջառը ձգ ած, քրմապետական երկճյուղ ու երկայն թագ ը գ լխին դրած և գ ավազանը ձեռին դուրս եկավ ուռած ու փքված, ժողովուրդը ճանապարհ բաց արավ և ետ քաշվեց ահ ու դողով: Նա մոտեցավ Անահիտին և պատգ ամախոսի ձայնով աղաղակեց.
-Ի նչ ես ուզո՜ւմ, ինչ ես անո՜ւմ, ե՜տ քաշվիր այդտեղի՜ց:
Անահիտը, բարկությունը հազիվ զսպելով, ասաց.
-Ես հրամայում եմ, որ այս դուռը բացվի´:
-Ո՜վ կարող է հրամայել այստե՜ղ, բացի ինձանի՜ց: Այս դո՜ւռը մեր սրբարանի դո՜ւռն է. այստե՜ղ է գ տնվում մեր նախնյաց փոշի՜ն, այստեղ է մեր անշեջ կրակարա՜նը. տեսե՜ք ահա՜ այն ծո՜ւխը, որ մինչ երկի՜նք է բարձրանո՜ւմ: Աստվածների բարկությունը մի՜ շարժեք: Ցրվեցե՜ք, հեռացե՜ք, կորե՜ք, ինչպե՜ս եք համարձակվում ձեր պի՜ղծ ոտներով կոխոտե՜լ այս սուրբ վա´յրը:
Քրմապետի ահեղագ ոչ սպառնալիքը սնապաշտ ժողովրդի վրա սարսափ բերավ, ամենքը կորագ լուխ ետ քաշվեցին. բայց նրանց մեջ կային և քրիստոնյաներ, որոնք պինդ կանգ նեցին իրանց տեղերը` կասկածելով, որ այդ ծածկարանումը մի սարսափելի գ աղտնիք պիտի լինի թաքնված: Նրանք միաբերան գ ոչեցին.
-Բացվի՜, բացվի՜ այդ տարտարոսի դուռը:
Քրմապետը տեսավ, որ իր հրամանին ընդդիմացողներ կան, երեսը դարձրեց դեպի մեհյանը և ձեռքերը մեկնելով` աղաղակեց.
-Ո՜վ հզոր աստվածնե՜ր, ձեր սուրբ տաճարը պղծվո՜ւմ է, օգ նությո՜ւն հասցրեք...
Այս ձայնի վրա մեհյանի դուռը բացվեց և նրա միջից դուրս թափվեցին մի խումբ սպառազինված դաժանատեսիլ մարդիկ: Սրանք քումերն էին, որոնք վերահաս վտանգ ը տեսնելով` անձնապաշտպանության էին պատրաստվել: Քրմապետը հրամայեց նրանց, որ դուռը պահպանեն և ոչ ոքի թույլ չտան մոտենալ:
Անահիտի համբերությունը հատավ սաստիկ բարկությունիցը: Դարձրեց ձիու գ լուխը և ետ նայելով` տեսավ, որ քաղաքի վրա ամպի պես փոշի է բարձրացած, իմացավ, որ զորքը մոտեցել է: Այդ հանգ ամանքից ավելի ևս սրտապնդվելով` ուզեց ինքը մենակ վերջացնել ամեն բան և մի րոպե առաջ տեսնել իր Վաչագ անին: Ձախ ձեռքն առավ վահանը և աջով սուրը հանելով` դարձավ դեպի քուրմերը և գ ոչեց.
-Վերջի´ն անգ ամ հրամայում եմ ձեզ զինաթա´փ լինել և բանա´լ այդ դժոխքի դուռը:
Քուրմերը պատրաստվեցին դիմադրելու: Անահիտի իմաստուն ձին իմացավ տիրուհու մտադրությունը. մի թեթև ասպանդակի հարված ստանալուն պես` կոխկոտեց քավթառ քրմապետին և հարձակվեց քուրմերի վրա: Կայծակի արագ ությամբ երեքի գ լուխը թռցրեց Անահիտը և իսկույն ետ մղեց ձին: Քուրմերը նրան շրջապատեցին և վիրավորեցին ձին: Անահիտը պաշպանողական դիրք բռնեց, բայց ձին իր հարձակմունքը շարունակում էր. նա միանգ ամից թե´ առջևից և թե´ հետևից էր հարձակվում և հարվածներ էր, որ տալիս էր աքացիներով: Քուրմերը կռվում էին ամենահուսահատ և կատաղի կերպով: Անահիտի կյանքը անխուսափելի վտանգ ի մեջ էր: Այդ որ նկատեցին քրիստոնյաները, քուրմերի քամակից հարձակվեցին: Քուրմերը շփոթվեցին ու երեսները դարձրին, որ պաշպանվին: Անահիտը, օգ ուտ քաղելով այդ հանգ ամանքից, կրկին հարձակվեց և էլի մի գ լուխ թռցրեց և մի քանիսին ոտնատակ տվավ: Կռապաշտները տեսան, որ քրիստոնյաներն օգ նում են Անահիտին, կարծեցին թե կռիվը կրոնական է, իսկույն անցան քուրմերի կողմը և սկսեցին քարե կարկուտ թափել քրիստոնյաների վրա: Այդ միջոցին Անահիտի սաղավարտը վայր ընկավ մի քարի հարվածից, որ դիպավ նրա ծայրին: Նրա խիտ և երկայն մազերը փռվեցին և ծածկեցին ամբողջ կազմվածքը ամեն կողմից, բացի հրացայտ աչքերից: Նրա այդ տեսքը մի նոր սարսափ ձգ եց ամբոխի վրա, որոնք իրանց քարե կարկուտը դադարեցրին իսկույն: Այդ հանգ ամանքից էլ օգ ուտ քաղեց Անահիտը. մի անգ ամ էլ հարձակվեց քուրմերի վրա և մի քանիսին, մահացու վերք տալով` գ ետին գ լորեց: Հենց այդ ժամանակ վրա հասան զորքի առաջապահ նիզակավորները` օրիորդների և տիկինների հետ, և իրանց թագ ուհուն հուսահատ կռվի մեջ տեսնելով` միաձայն աղաղակեցին և հարձակվեցին քուրմերի վրա: Մի րոպե չանցած` կենդանի մնացած քուրմերը փախան. ամբոխը ետ քաշվեց և բաց հրապարակի վրա մնաց Անահիտը` շրջապատված քաջասիրտ օրիորդներով և տիկիններով: Քրիստոնյաներից մինը բերավ նրա սաղավարտը, որ ազատել էր ամբոխի ձեռից: Անահիտն իջավ ձիուց ողջ-առողջ, կարգ ավորեց իր մազերը և սաղավարտը դրավ գ լխին: Հրաման արձակեց, որ եկող զորքը շրջապատե մեհյանը, որի մեջ պատսպարվել էին բոլոր քուրմերը և ներսից դուռը փակել: Հետո դառնալով դեպի ամբոխը` ասաց. ՙԵկեք այստեղ կարգ ով կանգ նեցեք հանդարտ, որ տեսնեք` ինչ կա ձեր սուրբ քրմապետի սրբարանումը՚,- և հրամայեց դուռը կոտրտել:
Մի զարհուրելի տեսարան բացվեց ժողովրդի առջև: Դժոխային որջից դուրս սողացին բազմաթիվ հոգ իք, որոնք նոր գ երեզմանից հանած դիակների էին նմանում: Շատերը վերջին շնչումն էին և ոտքի վրա կանգ նել չէին կարողանում: Նրանց ուրախության լացն ու կոծը, ճիչն ու աղաղակը մարդու սիրտ էին կտրատում: Ամենից հետո դուրս եկան Վաչագ անն ու Վաղինակը` գ լուխները քաշ գ ցած: Թագ ուհին ճանաչեց Վաչագ անին և նշանացի արավ իր մարդկանցը, որ նրան տանեն իրան համար պատրաստելի վրանը: Վաչագ անը գ նաց Վաղինակի ձեռքից բռնած` որ աչքերը խփած կույր աղքատի պես հետևեց նրան: Մյուս բոլոր դուրս եկողներին հրապարակի վրա նստեցնելուց հետո Անահիտը հրամայեց զինվորներին, որ ներս գ նան և ամեն բան` ինչ կա չկա` դուրս տան: Զինվորները մտան դժոխքի մեջ և այնտեղից դուրս բերին նոր մեռած մարդկանց դիակներ, նոր կտրած գ լուխներ, կթոցներով լիքը մարդկային լեշեր, մարդամսով լիքը կաթսաներ, զանազան արհեստի գ ործիքներ և պարագ աներ...
Կռապաշտները, որ արդեն ամոթահարված և քստմնած էին, այդ ծայրահեղ եղեռնագ ործությունը տեսնելով` էլ չհամբերեցին և բարձրաձայն աղաղակեցին. -Մե՜ծ է քրիստոնեից աստվածը, դժո՜խք է մեհյանը, դևե՜ր են կուռքերը, սատանա՜յք են քուրմերը, կոտորե´նք, ջնջե´նք, սատկացնենք սրանց...
-Ո´չ, ո´չ,- գ ոչեց թագ ուհին,- սպասեցե´ք, չմոտենա´ք տաճարին, ձեռք չտա´ք քուրմերին, նրանց պատժելու իրավունքն իմն է: Մեզ հարկավոր է նախ և առաջ այս թշվառների հոգ սը քաշել: Եվ սկսեց հարցնել ամեն մեկին առանձին, թե նա ո´վ է, ի նչ տեղացի է: Մեկն ասում էր` իմ անունս Առնակ է, ես Բաբիկի որդին եմ: Այդ անունը բարձր ձայնով կրկնում էր քաղաքապետը, և ահա´ մի ծերունի մարդ` դողդողալով մոտենում էր և հեկեկալով ասում. ՙՈւր է իմ որդիս՚: Երկրորդի մայրն էր լույս ընկնում և ուշաթափ ընկնում իր մինուճար որդու վրա, երրորդի` քույրը, չորրորդի` եղբայրը: Շատ քչերը մնացին անտիրական, այդպիսիներին էլ թագ ուհին առավ իր խնամակալության տակ. դրանց թվում էին և Վաչագ անի արհեստակիցները:
Այդ թշվառներին տերվտեր անելուց հետո թագ ուհին կամեցավ անձամբ զննել քուրմերի սպանդարանը: Քաղաքապետի և մի խումբ զինվորների հետ ներս գ նաց և նավթավառ լուցկիներով զննեց նրա ամեն մի քունջ ու պուճախը: Ո´ր կողմը նայում էր, մարդկային արյունի հետք էր նշմարում և անհամար ոսկորներ` այս ու այն անկյունում թափած:
-Այս զարհուրելի տարտարոսը կարճ ժամանակում գ լուխ բերված բան չէ,- ասաց նա քաղաքապետին.- սրա վրա շատ տարի և շատ մարդիկ պիտի լինին աշխատած, իսկ այդ մարդիկը մի անգ ամ այստեղ ընկնելուց հետո` էլ լույս աշխարհք չեն տեսել:
-Ողորմած թագ ուհի, ես մեղավոր եմ, որ խիստ հսկողություն չեմ ունեցել, բայց մի այսպիսի բան իմանալու համար քո խորամանկությունն ունենալու է: Ամեն տարի միայն մեր քաղաքից` եթե քիչն ասեմ` հարյուր մարդ է անհայտացել, բայց ես միշտ կարծել եմ, թե լեռնեցիք են գ երի տարել: Այդ գ արշելի քուրմերին մենք ոչ միայն սուրբերի տեղ ենք ընդունել, այլև կարծել ենք, թե դրանք շատ ժրաջան և արհեստասեր մարդիկ են, իրանց ձեռքի աշխատանքովն են ապրում և ոչ ժողովրդի հաշվով և արյունով: Ո վ կկարծեր, թե այն թանկագ ին հյուսվածքներն ու գործվածքները, որ դրանք ամենայն օր բերում էին շուկա` վաճառելու, իրենց ձեռքի գործքը չի եղել, ո վ կկարծեր, որ մեր պաշտած քրմապետը մի կերպարանափոխված դև է եղել և անմեղ մարդկանց արյան ծարավի...
Վերջապես դուրս եկան այդտեղից և գնացին դեպի տաճարը: Բախեցին տաճարի դուռը, որ քուրմերը բաց անեն և անձնատուր լինեն, բայց ներսից ձայն հանող չեղավ: Դուռը կոտրտեցին զինվորները և ներս գ նացին, բայց ներսը մարդ չգ տան. վերև նայեցին, և մի նոր տեսարան բացվեց նրանց առջև. բոլոր քուրմերը և քրմապետը կախվել էին առաստաղից և դեռ ճոճվում էին իրենց պաշտած հնդկացի կուռքերի դիմաց: Երբ որ այդ մասին հայտնեցին թագ ուհուն, նա ասաց.
-Այդ մահը շատ թեթև է դրանց համար, բայց վնաս չունի, թողեք այդպես մնան, միայն թույլ տվեք ժողովրդին, որ ներս գ նան և երկրպարգ ություն տան իրանց սուրբերին:
Դրսումը ամբոխված և գ րգ ռված մարդիկը հեղեղի պես ներս թափվեցին և կատաղի կերպով հարձակվեցին կուռքերի վրա և ջարդուփշուր արին իրանց երեկվան պաշտած աստվածներին: «ՙԻ նչ հեշտ են ջարդվում այս գ արշելիները, մինչդեռ մենք կարծում էինք, թե անհպելի և անմատչելի են», -ասում էին շատերը: Դուրս տվին բոլոր անոթներն ու սպասները, քարուքանդ արին խորաններն ու ծածկարանները, անթիվ ոսկի և արծաթ գ տան, բայց առանց մի բան հափշտակելու և գ ողանալու` ամեն ինչ տարան թափեցին հրապարակի մեջ` թագ ուհու առջև, իսկ թագուհին կարգադրեց, որ քուրմերի բոլոր այդ ունեցած-չունեցածը բաժանվին դժոխքից ազատվածներին: Երբ որ մեհյանի մեջ էլ ոչինչ չմնաց, ամեն ինչ տակն ու վրա արին` իրանց արդար զայրույթի վերջին մրուրը թափեցին խեղդամահ եղած քուրմերի գլխին: Ցած բերին դժոխքի արբանյակներին և ամենքին կտոր-կտոր անելով` դուրս նետեցին պարսպից, որ գազաններին լափ դառնան:
Մնացած անելիքը թագուհին հանձնեց իր հարյուրապետներից մեկին, իսկ ինքը գնաց իր վրանը, ուր նրան անհամբեր սպասում էր Վաչագանը: Երկու սիրելիները նստեցին իրար կողքի և միմյանց նայելուց չէին կշտանում: Վաղինակը մոտեցավ թագուհուն, համբուրեց նրա ձեռքը, և մյուս կողքին նստելով` սկսեց հեկեկալ մորը գտած երեխայի պես:
-Դու ոչ թե այսօր ես փրկել մեզ, իմ աննման թագուհի, այլ շատ օրեր սրանից առաջ, երբ ես տեսա քեզ երազումս, հենց այդ զգեստիդ մեջ:
-Դու սխալվում ես, Վաղինակ,- ասաց Վաչագանը,- թագուհին այն ժամանակը փրկեց մեզ, երբ որ քեզ ասաց. «Ձեր թագավորի որդին արհեստ գիտե»: Մի տդ է, որ դու էլ մի կուշտ ծիծաղել էիր:
-Ա՜խ, ճշմարիտ է. ի նչ ասեմ: Եվ ես, որ այն ժամանակը շատ անհավատ էի, միայն հիմա եմ սկսել հին լսածներիս հավատալ: Մեսրոպ վարդապետը, որ մեզ քարոզում էր, թե` «Եթե Քրիստոս դժոխք չիջներ, դժոխքը չէր կործանվիլ», ես նրա այդ ասածի վրա էլ էի ծիծաղում, բայց հիմա իմ թագավորն անձամբ ցույց տվավ, որ Մեսրոպը ճշմարիտ էր ասում:
-Հանգստացիր, Վաղինակ, այդ մասին մենք հետո շատ կխոսինք,- ասաց թագուհին` նոր արդեն զգալով, որ ինքն էլ է սաստիկ հոգնած:
-Ես ինչպես տեսնում եմ, քեզ նմանապես հարկավոր է հանգստանալ,- ասաց Վաչագանը թագուհուն: -Դու հիմա հանգստացիր, մնացածը ես ինքս կհոգամ:
Թագուհին քաշվեց վրանի մյուս բաժինը, ուր նրա համար փափուկ փռվածք էին արել օրիորդներն ու տիկինները: Այդտեղ նա հանեց իր զենքն ու զրահը և ուղարկեց Վաչագանին, իսկ ինքը փռվածքի վրա թիկն տալով` ուզեց իբր հանգստանալ, բայց նրա երևակայությունն այնպես գրգռված էր, նրա սիրտն այնպես վրդովված, որ հանգստանալ չէր կարողանում: Մեկ ուզում էր լիասիրտ ուրախանալ իր սիրելու ազատությունովը, բայց մեկ էլ թվում էր նրան, թե դեռևս շրջապատված է կատաղի քուրմերով, և ինքը մերթ հարձակողական և մերթ պաշտպանողական դիրք է բռնում: Մերթ ուզում էր իր արդար վրեժը հագեցած համարել` հիշելով, թե ինչպես էին թավալգլոր լինում դաժան քուրմերի գլուխները, բայց հանկարծ նրա առջև պատկերանում էին մարդամսով լիքը կաթսաները, և նոր արդեն սկսում էր ամբո´ղջ մարմնով զինահարվիլ և զարզանդիլ ու սարսռիլ... Ահի այս խառնիխուռն տպավորությունները նրանից շուտ չհեռացան, իսկ այժմ ավելի չարչարում, քան թե հանգստություն էին տալիս:
Վաչագանը շատ լավ գիտեր, որ Անահիտը ինչքան որ քաջ էր, նույնքան և փափկասիրտ էր: իտեր, որ նա կարող էր, վրեժխնդրության հոգով վառված, անխնա կոտորել իր թշնամիներին, բայց նրա քնքուշ սիրտը կարող չէր հեշտությամբ մարսել մի այդպիսի կոշտ գործողություն: Այս պատճառով շտապեց Անահիտից առնել իր զենքն ու զրահը: Նա լվացվեց, մաքրվեց, փոխեց իր հագուստը, հագավ զրահը, կապեց արքայական թուրը և դուրս գալով վրանից` երևաց զորքին, որ նրա տեսությանն սպասում էր անհամբեր: Հենց որ երևաց Վաչագանը և ողջույն տվավ, զորքն ուրախության աղաղակ բարձրացրեց: Թագավորը հայտնեց նրանց իր շնորհակալությունը: Այդ միջոցին քաղաքապետը եկավ թագավորի ոտներն ընկավ, շնորհավորեց նրա ազատությունը և հայտնեց, որ ճաշ էր պատրաստել կանաչ դաշտումը զորքի համար: Թագավորը հրաման տվավ զորականներին, որ երթան ճաշեն և ուրախություն անեն. իսկ ինքը գնաց Անահիտի մոտ, ուր արդեն օրիորդներն ու տիկինները ճոխ սեղան էին սարքել և թագավորի գալուն էին սպասում, որ հացի նստեն: Այստեղ էր Վաղինակը` փոխած իր հնոտիքը և գեղեցիկ հագուստով զուրգված: Այդպես գեղեցիկ և ուրախ ճաշ չէր արած Վաչագանը իր բոլոր կյանքումը: Այն ուրախությունն ու զվարճությունը, որ անում էին օրիորդները, Վաղինակին էլ մի այնպիսի հոգեկան զմայլանքի մեջ էին ձգել, որ նա, կարծում էր, թե երանելյաց աշխարհի մեջ է և հրեշտակների հետ է խնդում, ուրախանում: Անահիտն էլ զատվեց հոգեմաշ ցնորքներից և մի բաժակ գինուց հետո ինքն էր առաջնորդում օրիորդներին ու տիկիններին սրախոսություն անելիս:
Այսպես ուրախ ճաշելուց հետո փողերը նշան տվին, որ ժամանակ է ճանապարհ ընկնելու դեպի տուն: Առաջ ընկան թագավորն ու թագուհին, նրանց կողքին` օրիորդներն ու տիկինները, իսկ հետևից` բոլոր զինվորները, որոնք միաձայն երգում էին մի ազգային հաղթական երգ: Երբ որ հասան Պերոժ քաղաքի հրապարակը, բոլոր քաղաքացիք, մեծ ու փոքր, այր ու կին, միաբերան աղաղակեցին:
-Կեցցե՜ թագավորը, կեցցե՜ թագուհին, կորչի՜ն քուրմերը, կործանվին կռատունները, քրիստոնյա՜, քրիստոնյա՜ կուզենք լինել:
Թագավորը նրանց պատասխանեց, որ շուտով կգա հայրապետը և նրանց կմկրտե (և հիրավի, երկու օրից հետո եկավ Աղվանից Շուփհաղիշե կաթողիկոսը` շատ քահանաներով և եպիսկոպոսներով, և բոլոր պերոժցոց տարավ Կուրի եզրը, ուր մերկացան ամենքը և սպիտակ սավանով սփռված` մտան գետը` փոքր մանուկներին գրկերն առած: Կաթողիկոսը մկրտության համառոտ կարգը կատարեց և ամենքին հրամայեց երեք անգամ ընկղմվել ջուրը և դուրս գալ: Այսպես լուսավորվեցին պերոժցիք քրիստոնեական լուսով: Բայց մենք դառնանք մեր պատմությանը: )
ԺԴ
Երբ որ թագավորն ու Վաղինակը ողջ-առողջ տուն հասան, դրանց դիմավորեց Զանգին, և մերթ մեկի, մերթ մյուսի ոստներին փաթաթվելով` այնպես էր վնգվնգում, որ կարծես ամեն բան գիտեր, ամեն բան լսել էր:
Մյուս օրը բանտից հանեցին դիպակավաճառ քուրմին, որ դատեն հրապարակավ և դատապարտեն: Երբ որ դատավորները ժողովվեցին և ուզում էին դատել նրան թագավորի ներկայությամբ, Վաղինակը մոտեցավ և խնդրեց թագավորից, որ այդ դաժան ծերի կյանքն ու մահը իրան հանձնե:
-Դու ինչպես ես ուզում պատժել սրան,- հարցրեց թագավորը:
-Այդ մասին ես ու Զանգին կմտածենք,- պատասխանեց Վաղինակը: Դրա մահվան կերպովը միայն կարող եմ թեթևացնել հիշողությանս մեջ իմ կրած կսկիծը: Այն գարշելիները հեշտ պրծան, նրանց բախտին չպիտի արժանացնեմ սրան:
-Բայց, Վաղինակ, դու մոռանում ես, որ քրիստոնեին անվայել է վրեժխնդրությունը: Ինչպես տեսնում եմ, դու սրան տանջել ես ուզում:
-Ո´չ, ես ուզում եմ միայն, որ դրա սև հոգին Զանգուն հանձնեմ և թողնեմ նրա կամքին, որ ինչպես ուզենա, այնպես հանե...
-Տա´ր, տա´ր, շանսատա´կ արա սրան,- ասացին միաբերան դատավորները: Թագավորն էլ չուզեց Վաղինակի խնդիրը մերժել: Վաղինակը քուրմի ձեռները կապոտած, տարավ մի ձորի մեջ և այնտեղ բաց թողնելով` ասաց Զանգուն.
-Զանգի´, տե´ս, սա է այն մարդը, որ ինձ քանի տարի տանջել է սոսկալի տանջանքով, ինձ այնպես բան է ուտեցրել, որ դու չես տեսել քո օրումը: Զանգի´, տանջի´ր այս մարդուն, որ մի քիչ սիրտս հովանա: Դե՜, գազա՜ն է սա, բռնի´ր, կծի´ր, պինդ, պի´նդ...
Զանգին մի ոստյունով հարձակվեց քուրմի վրա և մի ակնթարթի մեջ բուկը հախռելո´վ խեղդեց և մռմռալով ետ քաշվեց իսկույն:
-Ա՜խ Զանգի, այդ ի նչ հեշտ պրծացրիր դու այդ անիրավին: Մի թե ես քեզ այդպես ասացի: Այդպես հո ոչ մի բարեգութ դահիճ չէր անիլ, ինչպես դու արիր:
Վաղինակը շատ զղջաց, որ Զանգուն դահճի պաշտոն տվավ և թագավորին գանգատվեց, բայց թագավորը շատ ուրախացավ, որ Զանգին այնքան բարի է եղել:
Վաչագան թագավորի այս արկածքի լուրը տարածվեց բոլոր քաղաքներում և գյուղերում: Այդ մասին խոսում էին մինչև օտար երկրներում էլ և ամենայն տեղ Անահիտի և Վաչագանի գովասանքն էին անում: Ազգային երգիչները, գյուղեգյուղ և քաղաքեքաղաք պտտելով, այդ անցքի պատմությունն էին անում երգերով: Ափսո´ս, որ այդ երգերը մեզ չեն հասել. բայց ինչ որ արել են Վաչագանն ու Անահիտը իրանց աշխարհի համար, այդ բանտ հեքիաթի ձևով պատմում են մինչև այսօր էլ: Այդ հեքիաթի գլխավոր միտքը այն է, որ «թագավորի կյանքը արհեստն է փրկել» :
Այս լավ միտք է, և ինչ ժողովրդի մեջ որ գտնվում է մի այսպիսի սրբացած ավանդություն, դա ցույց է տալիս, թե ուրեմն այն ժողովուրդը մեծ նշանակություն է տալիս արհեստներին, աշխատասիրությանը, որից գլխավորապես կախված է ժողովրդի բախտավորությունը: Այդ բախտավորությունը ևս առավել ապահովանում է, երբ որ երկրի թագավորն ինքն անձամբ օրինակ է տալիս ժողովրդին և հովանավոր ու պաշտպան է դառնում արհեստին:
Եվ ճշմարի´տ, մեր պապերը, որ շատ աշխատասեր և արհեստասեր էին, այդ անցքից հետո ևս առավել ուշադրություն դարձրին արհեստների վրա: Ամբողջ աշխարհումը էլ ոչ մի´ հոգի չէր գտնվում, որ մի որևիցե արհեստ չիմանար, և շատ արհեստներ մեր աշխարհում մինչև վերին կատարելագործության հասան: Աղջկերքը սովորում էին առհասարակ գործվածքներ անել. բրդից գործում էին զանազան գորգեր և շալեր, բամբակից` կտավեղեն, մետաքսից` նուրբ կերպասներ: Կար, ձև, հյուսվածք ամենը գիտեին: Ամեն երկրագործ ինքն էր շինում իր բոլոր գործիքները, իր գութանն ու սայլը, իր զենքն ու զրահը, իր պղնձեղեն ու կավեղեն ամանները, իր տունն ու կարասիքը: Ամառը երկիրն էր գործում, ձմեռն իր արհեստը բանեցնում: Եվ աշխատում էին ոչ թե ջոկ-ջոկ, այլ խմբովին, միասին: Տեսնելու բան էր, թե ինչպես գյուղի բոլոր առույգ երիտասարդները` ահագին կռանները ձեռքներին` զարկ զարկի հետևից կարկուտի պես թափում էին մի կտոր երկաթի վրա, որից ուզում էին մի խոփ շինել, կամ կացին, կամ թուր և այլն: Այսպես միասին էին հերկում իրանց դաշտերը և միասին հնձում արտերը:
Հոգևորականությունն այն ժամանակ մի ձրիակեր դասակարգ չէր: Բոլոր վանքերը մի-մի գործարան էին, ուր պատրաստում էին ազնիվ մագաղաթ, գրում էին, կազմում էին և բացի սրանից, իրանց բոլոր հագուստներն ու կարասիքը իրանց ձեռքովն էին պատրաստում: Նրանք ասում էին.
«Ուսումն ու արհեստը պետք է այնպես հյուսված լինեն միասին, ինչպես Վաչագան թագավորի դիպակը իր խորհրդավոր թալիսմաններով»:
Կարող ենք ուրեմն երևակայել, թե ի նչ կլիներ մի ժողովուրդ այնպիսի հոգևորականների օրով, մանավանդ այնպիսի մի թագավորի, ինչպիսին Վաչագանն էր, որ ժողովրդի զավակն էր, նրա հայրն ու եղբայրը: Ինչ կլիներ Անահիտի պես մի թագուհու օրով, որ երկրի համար դառավ հարազատ ու սնուցիչ մայր, և ահա` ինչ էր ասում ժողովուրդը Անահիտի մասին.
«Նա մեր գետերը ծածկեց լաստերով ու կամուրջներով, մեր ծովերն ու լճերը` նավերով ու նավակներով. նա մեր դաշտերը ողողեց ջրանցքներով և առուներով, մեր քաղաքներն ու գյուղերը` սառն աղբյուրներով: Նա մեր սայլերին հարթ ճանապարհներ տվավ, մեր գութաններին` ընդարձակ երկիր: Նա կործանեց դժոխքը և մեր աշխարհը շինեց մի եդեմական դրախտ: Կեցցե՜ Անահիտը, կեցցե հավիտյան»: