Jump to content


* * * * * 1 votes

Սիրուշոն Եվրոտեսիլում


29 replies to this topic

Poll: Սիրուշոն Եվրոտեսիլում (19 member(s) have cast votes)

Որ տեղը կգրավի Սիրուշոն Եվրոտեսիլում

You cannot see the results of the poll until you have voted. Please login and cast your vote to see the results of this poll.
Vote Guests cannot vote

#1 Կարեն Զանգու

    Member

  • Members
  • PipPip
  • 184 posts

Posted 04 May 2008 - 05:38 PM

Երկու տարի Սփյուռքի ակտիվ քվերակությամբ երկու Հայաստանցիները գրավեցին 8-րդ տեղը: Ինչպես իրեն կդրսևորի այս անգամ Սփյուռքը ? Նույնքան ակտիվորեն կքվեարկի Սիրուշոյի օգտին, թե ոչ? Ինքին Սիրուշոն իր երգով, առանց Սփույքի աջակցության որ տեղը կարող է գրավել?

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ !!!!


[indent]

կամ էլ մեզ հասնում ա

[/indent]

#2 Հայք

    Member

  • Members
  • PipPip
  • 262 posts

Posted 05 May 2008 - 05:39 PM

View PostԿարեն Զանգու, on May 4 2008, 07:38 PM, said:

Երկու տարի Սփյուռքի ակտիվ քվերակությամբ երկու Հայաստանցիները գրավեցին 8-րդ տեղը: Ինչպես իրեն կդրսևորի այս անգամ Սփյուռքը ? Նույնքան ակտիվորեն կքվեարկի Սիրուշոյի օգտին, թե ոչ? Ինքին Սիրուշոն իր երգով, առանց Սփույքի աջակցության որ տեղը կարող է գրավել?

Սփյուռքը կրկին կքվեարկի,դրանում չեմ կասկածում։ Իսկ Սիրուշոն դժվար է ասել, թե որ տեղը կգրավի, չնայած քվեարկության մեջ նշել եմ 8-ից ցածր։
Ողջ լերուք...

#3 Guest_Meri_*

  • Guests

Posted 07 May 2008 - 02:52 PM

.

#4 Կարեն Զանգու

    Member

  • Members
  • PipPip
  • 184 posts

Posted 08 May 2008 - 09:46 AM

View PostMeri, on May 7 2008, 08:52 PM, said:

Քվեարկել եմ 1-8-րդ տեղերը, քանի որ Սփյուռքը հաստատ էլի ակտիվ կերպով կքվեարկի: Իսկ եթե չլիներ Սփյուռքի աջակցությունը... Կարծում եմ եզրափակիչ չէր մտնի: Շատ խիստ կասկածներ ունի նվաստս, որ «Քելե-քելե»-ն մարդկանց շլացնելու համար չէ ստեղծված:

Նախ ներողություն այն բանի համար, որ այս թեման փաստորեն Ձեր կողմից բացված թեմայի կրկնությունն է: Միակ նպատակը այստեղ քվեարկություն - poll, ավելացնելն էր: Ճիշտն ասած սկզբում միայն փորձի համար, որ տեսնեմ թե ինչպես են աշխատում քվեարկությունները, հնարավորության դեպքում այլ հետաքրքիր հարցերի շուրջ քվերակություն կազմակերպելու համար:

Իսկ կոնկրետ քելե-քելեի հետ կապված, մի տեղ, բավականին սարկաստիկ կարծիք կարդացի առ այն, որ երգը իր մուղամլարով գրվել է նվազագույնը Թուրքիայից 12 միավոր ստանալու համար:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ !!!!


[indent]

կամ էլ մեզ հասնում ա

[/indent]

#5 Վիշապ

    Newbie

  • Members
  • Pip
  • 35 posts

Posted 13 May 2008 - 12:47 PM

View PostԿարեն Զանգու, on May 8 2008, 02:46 PM, said:


Իսկ կոնկրետ քելե-քելեի հետ կապված, մի տեղ, բավականին սարկաստիկ կարծիք կարդացի առ այն, որ երգը իր մուղամլարով գրվել է նվազագույնը Թուրքիայից 12 միավոր ստանալու համար:
Գիտակցում եմ, որ սուբյեկտիվ է կարծիքս ու այդ սուբյեկտիվ կարծիքովս էլ հայկականության դեֆիցիտ կա Սիրուշոյի «քելե–քելե»–ի մեջ։ Իսկ ինչ ասել է հայկականություն, ապա կխնդրեմ հասկանալ առանց բառերի։ Ինչ վերաբերում է տեղ բռնելուն, ապա կարծում եմ հայերս քվեարկում ենք ոչ թե հանուն լավագույն երգի այլ հանուն սին հպարտության, ու այդքանով տեղ բռնելու իմաստը կորցնում է իր կարևորությունը։ Չնայած դեռ մի շտապեք քարկոծել ինձ, գուցե պահպանողական ծերունիս չի՞ հասկանում ժամանակի թելադրող խունջիկ–մունջիկությունները ու չի լսում ցածրորակ արևելյան կլկլոցների ետևում թաքնված հոգու ճիչն ու ձայնասպեկտրային խորհուրդները։ :p Ինչևէ առաջին տեղը բռնելու համար կարծում եմ տեղին է ասել՝ Իշ Ալլահ։

#6 Guest_Meri_*

  • Guests

Posted 13 May 2008 - 02:07 PM

.

#7 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 941 posts

Posted 13 May 2008 - 04:50 PM

Կարենչո, առաջին հարցախույզտ, որի համար շնորհավորում եմ, սակայն կցանկանայի մի թերություն նշել, որ ապագայում խուսափես դրանից։
Հարցեր կան որ ծածկում են իրար, որը կտրուկ նվազեցնում է հարցախույզիտ «գիտական» արժեքը :p
Օրինակ առաջին, երկրորդ ու երրորդ հարցերը։ Ավելի տեղին կլիներ գրել «1, 8, 2-7»։
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի

#8 Կարեն Զանգու

    Member

  • Members
  • PipPip
  • 184 posts

Posted 13 May 2008 - 05:40 PM

View PostSkyFlyer, on May 13 2008, 10:50 PM, said:

Կարենչո, առաջին հարցախույզտ, որի համար շնորհավորում եմ, սակայն կցանկանայի մի թերություն նշել, որ ապագայում խուսափես դրանից։
Հարցեր կան որ ծածկում են իրար, որը կտրուկ նվազեցնում է հարցախույզիտ «գիտական» արժեքը :p
Օրինակ առաջին, երկրորդ ու երրորդ հարցերը։ Ավելի տեղին կլիներ գրել «1, 8, 2-7»։

Էտ էլ կա..

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ !!!!


[indent]

կամ էլ մեզ հասնում ա

[/indent]

#9 Կարեն Զանգու

    Member

  • Members
  • PipPip
  • 184 posts

Posted 13 May 2008 - 05:49 PM

View PostMeri, on May 13 2008, 08:07 PM, said:

Սալամ ալեյքում Վիշապ Էֆենդի: Դու իրո՞ք չես զգում ցածրորակ (ախ, լեզուս հազիվ պտտվեց արտասանել այս բառը. ցածրորակի մեջ էլի «որակ» արմատը կա) արևելյան կլկլոցների ետևում թաքնված հոգու ճիչը: Ինչպե՞ս կարելի է: Իսկ փորձե՞լ ես ուշադիր լսել երգի սկզբի վշտակորույս բայաթին: Չե՞ս հուզվել: Ուղղակի մեր էնքան «չսիրած» մուսուլմանական ճիչը պիտի փնտրես, իսկ դու Աստված գիտի, թե ինչ ես փնտրում, ինչի հույսերով...
Դե էդպես չեղավ, մարդիկ, երգին ճիշտ չեք մոտենում, երգի հոգին չեք հասկանում, հետո բողոքում եք: Լավ, մի քիչ լուսաբանեմ: Սիրում եմ մարդկանց օգնել: Տղա լինեի, անունս Սոս կլիներ... Շեղվեցի: Հա, ի՜նչ տեսահոլովակ կհանեի ես այդ երգից... Ափսոս տեղս իմացող չկա: Սկզբում, երբ, տրտում բայաթին է հնչում, մի ճոխոտ հարեմ կնկարեի, որտեղ տարբեր չափսերի նանազիներ են գալարվում: Ներքինու դերում ամենաբարալիկ ձայնով հայտնի տղամարդուն կնտրեի (դե գուշակեք)՝ հանգամանորեն սափրելուց հետո: Ներս կմտներ «հարեմատերը», ու կտնտղեր նանազիներին, որոնք տպավորիչ շարժումներով կշարժեին այն ամենը, ինչ հնարավոր է շարժել: Կնտրեր մեկին, որն իր կարծիքով ամենաշատն էր այդ պահին տիրապետում անկողին լցնելու արվեստին (այլ կերպ ասած՝ ուտելուն շատ էր զոռ տվել) ու կհեռանար՝ մերժելով սեր տենչացող բազում սրտերի: Դե հիմա պատկերացրեք երգի սկզբի բայաթին ու այդ տենչացող եւ կոտրված սրտերին՝ անկողնու վրա մեկը մյուսի վրա փռված, հուսահատորեն մատները ջարդելուց ու պարելու հավեսները փախած: Այ սա է ճիչը բարեկամներ, իսկ դուք ասում եք... Հետո, երգի տակտն արագանալու հետ մեկտեղ տեղափոխվում ենք մի ավելի ուրախ սենյակ, որտեղ գետնին նստած հարեմատերն է՝ շերբաթի բաժակը ձեռքին ու ցանկությունից շարժվող ունքերով, իսկ նրա առաջ երջանիկ ընտրյալն է պարում՝ փորը լխկլխկացնելով: Քելե-քելե, քելե-քելե... Մնացյալը չեմ պատմում: Եվ, ինչպես հարիր է այս թեմային, վերջում մի տեղը տեղին Իշ Ալլահ:
Մերի տվյալներդ տուր փոխանցեմ էն հայոց ամենայն ռեժիսյորին - Քեշիշյան չէ? Էն որ բոլորին ինքն ա նկարում, ու եթե ինքը քեզ նկարի ավտոմատ աստղ ես դառնում: Ջհանդամ թե անունդ կիլկի չի, այսինքնս շպռոտ:

ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ !!!!


[indent]

կամ էլ մեզ հասնում ա

[/indent]

#10 Mephistopheles

    Newbie

  • Members
  • Pip
  • 63 posts

Posted 18 May 2008 - 09:53 AM

View PostԿարեն Զանգու, on May 4 2008, 05:38 PM, said:

Երկու տարի Սփյուռքի ակտիվ քվերակությամբ երկու Հայաստանցիները գրավեցին 8-րդ տեղը: Ինչպես իրեն կդրսևորի այս անգամ Սփյուռքը ? Նույնքան ակտիվորեն կքվեարկի Սիրուշոյի օգտին, թե ոչ? Ինքին Սիրուշոն իր երգով, առանց Սփույքի աջակցության որ տեղը կարող է գրավել?
Կարեն ջան, մի հատ Սիրուշոյի երգի լինք կտա՞ս...ես ոչ մի անգամ չեմ լսել
Power to the People

#11 Guest_Meri_*

  • Guests

Posted 18 May 2008 - 10:19 AM

.

#12 Mephistopheles

    Newbie

  • Members
  • Pip
  • 63 posts

Posted 18 May 2008 - 10:43 AM

View PostMeri, on May 18 2008, 10:19 AM, said:

Կներես, որ Կարենը չլինելով պատասխանում եմ: ;) Այստեղ արդեն տեղադրել ենք մի քանի երգեր, կարող ես ծանոթանալ:

Ասում էին Ռուսաստանը ներկայացնող Բիլանի տեսահոլովակում պիտի Պլյուշենկոն իր հպարտ մասնակցությունն ունենար: Չեմ գտնում: Շատ կուզեի տեսնել: :p
Մերի ջան, շատ շնորհակալ եմ լինքի և ուշադրության համար...

Ճիշտն ասած ես այս տեսակի երգեր լսող չեմ, ոչ Սիրուշոյի, ոչ վրացու և ոչ էլ Դիմա Բիլանի երգերն ինձ ոչինչ չեն ասում...ես ավելի շուտ ընդհանրապես չեի քվեարկի, բայց ցանկանում եմ որ Սիրուշոն հաղթի, միայն թե արդար
Power to the People

#13 Guest_Meri_*

  • Guests

Posted 18 May 2008 - 12:15 PM

.

#14 Սարգիս

    Newbie

  • Members
  • Pip
  • 68 posts

Posted 18 May 2008 - 01:35 PM

View PostMeri, on May 13 2008, 02:07 PM, said:

Սալամ ալեյքում Վիշապ Էֆենդի: Դու իրո՞ք չես զգում ցածրորակ (ախ, լեզուս հազիվ պտտվեց արտասանել այս բառը. ցածրորակի մեջ էլի «որակ» արմատը կա) արևելյան կլկլոցների ետևում թաքնված հոգու ճիչը: Ինչպե՞ս կարելի է: Իսկ փորձե՞լ ես ուշադիր լսել երգի սկզբի վշտակորույս բայաթին: Չե՞ս հուզվել: Ուղղակի մեր էնքան «չսիրած» մուսուլմանական ճիչը պիտի փնտրես, իսկ դու Աստված գիտի, թե ինչ ես փնտրում, ինչի հույսերով...
Դե էդպես չեղավ, մարդիկ, երգին ճիշտ չեք մոտենում, երգի հոգին չեք հասկանում, հետո բողոքում եք: Լավ, մի քիչ լուսաբանեմ: Սիրում եմ մարդկանց օգնել: Տղա լինեի, անունս Սոս կլիներ... Շեղվեցի: Հա, ի՜նչ տեսահոլովակ կհանեի ես այդ երգից... Ափսոս տեղս իմացող չկա: Սկզբում, երբ, տրտում բայաթին է հնչում, մի ճոխոտ հարեմ կնկարեի, որտեղ տարբեր չափսերի նանազիներ են գալարվում: Ներքինու դերում ամենաբարալիկ ձայնով հայտնի տղամարդուն կնտրեի (դե գուշակեք)՝ հանգամանորեն սափրելուց հետո: Ներս կմտներ «հարեմատերը», ու կտնտղեր նանազիներին, որոնք տպավորիչ շարժումներով կշարժեին այն ամենը, ինչ հնարավոր է շարժել: Կնտրեր մեկին, որն իր կարծիքով ամենաշատն էր այդ պահին տիրապետում անկողին լցնելու արվեստին (այլ կերպ ասած՝ ուտելուն շատ էր զոռ տվել) ու կհեռանար՝ մերժելով սեր տենչացող բազում սրտերի: Դե հիմա պատկերացրեք երգի սկզբի բայաթին ու այդ տենչացող եւ կոտրված սրտերին՝ անկողնու վրա մեկը մյուսի վրա փռված, հուսահատորեն մատները ջարդելուց ու պարելու հավեսները փախած: Այ սա է ճիչը բարեկամներ, իսկ դուք ասում եք... Հետո, երգի տակտն արագանալու հետ մեկտեղ տեղափոխվում ենք մի ավելի ուրախ սենյակ, որտեղ գետնին նստած հարեմատերն է՝ շերբաթի բաժակը ձեռքին ու ցանկությունից շարժվող ունքերով, իսկ նրա առաջ երջանիկ ընտրյալն է պարում՝ փորը լխկլխկացնելով: Քելե-քելե, քելե-քելե... Մնացյալը չեմ պատմում: Եվ, ինչպես հարիր է այս թեմային, վերջում մի տեղը տեղին Իշ Ալլահ:

Բարև Մերի ջան,

Ջան Հայ աղջիկ, քեզ 1-ին տեղը և 10-ից 10 այս կայքէջի քննարկումներում: Ես Սիրուշոին էլ եմ 1-ին տեղը տվել: Ցանկանում եմ նրան հաջողություններ թե Եվրոտեսիլում թե անձնական կյանքում: Նա բարձր կպահի Հայի անունը: ;)

Արա :p

#15 Guest_Meri_*

  • Guests

Posted 18 May 2008 - 01:59 PM

.

#16 Սարգիս

    Newbie

  • Members
  • Pip
  • 68 posts

Posted 19 May 2008 - 08:42 AM

View PostMeri, on May 18 2008, 01:59 PM, said:

Ողջույն Արա ջան: :) Ի՞նչ անեմ, ախր ոչ մի կերպ չեմ սիրում արեւելյան երաժշությունը, չեմ ընդունում: :( Առանց այդ էլ խցկված ենք մուսուլմանական երկրների մեջ, ու այլազգիները մեզ հաճախ են մուսուլման համարում: Սիրուշոն վերջնականապես կփարատի կասկածները: :mellow:

Հ.Գ. Ինչո՞ւ ես թողնում, որ քեզ կարոտենք: :rolleyes:

Մերի ջան, շատ էլ լավ ես անում որ չես սիրում: Ես միշտ էլ սիրել եմ Սիրուշոյի կատարողականությունը և ոչ մի անգամ էլ նրա երգը կամ պարը արևելյանին չի մոտենում: Քեզ հետ չհամաձայնվողները ընդհանրապես խնդիր ունեն իրենց հայրենասիրության և պատկանելության նկատմամբ: Անգլերենով թարգմանվում է այսպես (alienation): Ինչքան գիտեմ Ռուսաստանում Սիրուշոն ունի շատ մեծ fan club. Դիտել եմ նրա հետ հանդիպումներ հեռուստատեսությամբ, որտեղ երիտասարդները նրան երգրպակում են: Ինձ թվում նրանց մեծ մասը Սիրուշոյին է ձայն տալու: Մենք բոլորս ցանկանում ենք նրան հաղթանակ, որը նաև պատիվ կբերի մեր բազմաչարչար հայրենիքին, որը ոմանք ներկայում փորձում են քանդել ու ավիրել: Չի հաջողվի:

Մերի ջան բավականին զբաղված եմ: Գործերս դասավորում եմ որ այցելեմ Հայրենիք: Մեծ ծրագրեր ունեմ: Դա արդեն հաստատվեց ընտրություններից հետո: Ամեն ինչ գնում է ըստ պլանի, Աստծո կամքով:

:D

#17 Guest_Meri_*

  • Guests

Posted 19 May 2008 - 06:59 PM

.

#18 Սարգիս

    Newbie

  • Members
  • Pip
  • 68 posts

Posted 20 May 2008 - 08:39 AM

View PostMeri, on May 19 2008, 06:59 PM, said:

Գտնուած է:
Էս Պլյուշենկոն ինչի՞ ա էսքան լավը: :mellow:

You need to install Macromedia Flash player


Բարև Մերի ջան :D

Շնորհակալություն վիդէոժապավենի համար: Ես էլ նրան չէի լսել: Ինչպես կարելի է նրան համեմատել Սիրուշոյի հետ: Ես կատարողականության համար Բիլանովին կգնահատեի 3 իսկ Սիրուշոյին 9 եթե 10 լիներ ամենաբարձր միավորը: Իսկ ձայները անհամեմատ են: Սիրուշոն ունի շատ բնական թավշյա ձայն որը հոսում է անկաշկանդ ու բնական, իսկ Բիլանովը կարծես դժվարությամբ է արտահանում ձայնի երանգները և ելեվեջները ուրեմն ձայնային առումով Բիլանովին 2 Սիրուշոյին 10: Ուրեմն Սիրուշոյին 19 բալ իսկ Բիլանովին 5 բալ: Սա է իմ եզրակացությունը: Ի դեպս ասեմ որ ես երաժշտություն եմ սովորել 7 տարեկան հասակից նաև երգել եմ Երևանի ՊՀ-ի եգչախմբում 5 տարի շարունակ: Տղաս նաև երաժիշտ է: Սպասենք Սիրուշոյի հաղթանակին: :rolleyes:

#19 Guest_Meri_*

  • Guests

Posted 20 May 2008 - 08:53 AM

.

#20 Ana

    Newbie

  • Members
  • Pip
  • 40 posts

Posted 21 May 2008 - 08:33 AM

View PostMeri, on May 20 2008, 01:53 PM, said:

Բոլորովին մոռացել էի, որ այդ օրը այսօր է: Առաջին փուլին կարող ենք հետեւել հենց այսօր: Ինչեւէ, մի կողմ թողնենք բոլոր լավ ու վատ քննադատությունները, եւ ուղղակի հաջողություն մաղթենք նրան: Որքան էլ երգը մեզ դուր չգա, միեւնույն է, չեմ կարծում, թե հոգու խորքում մենք ասենք մի ֆինլանդացու կամ սերբի համար ավելի կցավանք, քան հայի: Էնպես որ հաջողություն Սիրուշիկ: :rolleyes:

Հա Մերի ջան եզրափակիչն արդեն կայացավ ու Հայաստանն անցավ եզրափակիչ: Ճիշտն ասած ինձ թվաց, թե Սիրուշոն հուզված էր, քանի որ բազմիցս լսել եմ նրա կողմից այդ երգի կենդանի կատարումը: Նա կարող էր ավելի լավ երգել: Հույս ունեմ, որ փոքր ինչ լավ չերգելու պատճառը իրոք հուզմունքն էր, և որ եզրափակչի ժամանակ նա արդեն ավելի լավ կերգի :mellow: :
Ես նրան տվել եմ 1 ից 8 տեղերը: Իսկ ինչ վերաբերվում է սփյուռքի քվեարկելուն, ապա Եվրատեսիլին ամեն տարի մասնակցող Լեհաստանի հայերի կողմից կարող եմ ասել, որ մենք կքվեարկենք, ով էլ գնա , ինչ էլ երգի: Բայց եթե ուզում ենք բարձր հորիզոնականներում հայտնվել, այնպես պիտի անենք, որ սփյուռքից բացի էլի մարդիկ քվեարկեն: Այնպես որ հարգելի կազմակերպիչներ, հնարավորություն տվեք, որ սփյուռքն էլ մասնակցի երգչի ու երգի ընտրությանը: Միգուցե դա ինչ որ բան փոխի՞...Չնայած այդ տարի ինչքան հիշում եմ Հայաստանի հայերին էլ չտրվեց այդ հնարավորությունը:
Ինչևէ, շաբաթ օրը եզրափակիչն է, սպասենք :D