նայում ես ինտերնետը, գնալուց առաջ ուզում ես գտնել տարբեր մարդկանց տպավորությունները, խորհուրդները: Կան տպավորություններ տարբեր լեզուներով գրած, իսկ հայերեն չկա, երևի հայերս չենք ճանապարհորդում, կամ էլ եթե ճանապարհոդում ենք, ալարում ենք մեր տպավորություններն ու խորհուրդները գրել այս կամ այն երկրի մասին;
կինս երբեք չի ուզում ճանապարհորդության գնալ, արձակուրդները անցկացնել որևէ կոռուպացված , հետամնաց երկրում, նա չի կարող այնպիսի տեղ հանգստանալ որտեղ շքեղ հյուրանոցից դուրս գալուց, քթիդ տակ աղքատությունն է երևում ու թշվառությունը,( նշանակում է արձակուրդդ անցավ սթրեսի ու սրտի ցավի մեջ, հատկապես երբ զգացմունքային մարդ ես,,,,)
այս անգամ, որտեղից որտեղ կարդացել էր Ֆլոբերի « Սալամբոն » , այնքան էր տպավորվել, որ անպայման ուզում էր լինել Կարթագենում,
ինտերնետում(lastminute.com) գտանք ճանապարհորդություն Թունիս, Համմամետ Մարինա պալաս հյուրանոց, գնալ-գալ, ուտել խմել, հյուրանոց մի շաբաթ , և այս բոլորը միասին համարյա 350 ևրո մի հոգու համար...անհավատալի էժան է դուրս գալիս, կասկածամիտ էինք, բայց և այնպես պատվիրեցինք:
Եկավ օրը , և մեր ինքնաթիռը թռավ Թունիս: Ինքնաթիռի մեջ բաժանում են քարտեր, լրացնում ենք անուն ազգանուններս, հասցե....
իջնում ենք Թունիս, Մոնաստիր քաղաքի աէրոպորտ


աէրոպորտում ամենուր կարդում ես " Բարի գալուստ արտասահմանում ապրող թունիսցիներին"......միա՞յն

մեր լրացրած քարտերը մեր անձը հաստատող փաստաթղթերի հետ ցույց ենք տալիս, կնքում են ու անցնում ենք , ոչ վիզա է պետք, ոչ ավելորդ մուծում, ոչ միջազգային պասպորտ, կարծես Եվրոպայի մի քաղաքից մյուսը թռչես ինքնաթիռով:
Ստանում ենք պայուսակներս, փոխում փողերը ու դուրս գալիս աէրոպորտից:
Ավտոբուսները մեզ են սպասում, փնտրեցինք, գտանք այն ավտոբուսը, որի վրա Համմամետ Մարինա պալաս էր գրված, բարձրացանք: Ավտոբուսը արդեն լիքն էր, մի քանի րոպեից շարժվեց;

ամենուր ձիթապտղի ծառեր են





_ Պահո, էս ու՞ր ենք ընկել, դժգոհում էր կինս նայելով ճանապարհին
_ Բա ինչ ես ուզում, ծիծաղելով ասում էի ես, 350 Եվրոյով դրա՞խտ էիր ուզում մի շաբաթ:
7-ը երկար և տուրիստներով լիքը ավտոբուսներ են գալիս մեր ետևից, արխային, մենք մենակ չենք...
Համարյա մի ժամ գնում էր ավտոբուսը, երբ հանկարծ տեսարանը փոխվեց.....
(շարունակելի)
























































