Jump to content


- - - - -

Զավեշտալի Օրենքներ


1 reply to this topic

#1 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 940 posts

Posted 20 August 2007 - 06:19 PM

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԶԱՎԵՇՏԱԼԻ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Բրիտանական The Times հեղինակավոր պարբերականը, խորհրդակցելով պրոֆեսիոնալ իրավաբանների հետ, կազմել է աշխարհի ամենազավեշտալի օրենքների վարկանիշային ցանկը: Այդ ցանկի 25-րդ տեղում է օրենքը, որը Լոնդոնում արգելում է տաքսիով կատաղած շուն կամ դիակ տեղափոխելը: 24-րդ տեղում է եւս մի բրիտանական օրենք, ըստ որի, Բրիտանիայի Խորհրդարանում արգելված է մահանալ: Զավեշտալի օրենքների ցանկում 22-րդ տեղում է ֆրանսիական օրենքը, ըստ որի այդ երկրում արգելված է խոճկորներին տալ Նապոլեոն անվանումը: 21-րդ տեղում դարձյալ բրիտանական օրենք է, որն ընդունվել է 2006 թվականին եւ վերաբերում է հարկերից խուսափելուն: Ըստ այդ օրենքի, արգելվում է չհաղորդել հարկային տեսուչին ցանկացած տեղեկատվություն, որը որ դուք չէիք ցանկանա նրան հաղորդել: Մյուս կողմից, օրենքը նշում է նաեւ, որ դուք պարտավոր չեք հարկային տեսուչին հաղորդել այն տեղեկատվությունը, որը որ դուք դեմ չեք հաղորդել նրան:

20-րդ տեղում է Ալաբամա նահանգի օրենքներից մեկը, որը արգելում է նահանգում մեքենա վարել կապված աչքերով:

Ամենազավեշտալի օրենքների ցանկում 17-րդ տեղն է զբաղեցնում նորից բրիտանական մի օրենք, որը հղի կանանց իրավունք է տալիս բնական կարիքները հոգալ այնտեղ, ուր նրանք կցանկանան եւ նույնիսկ իրավունք է տալիս որպես գիշերանոթ օգտագործել ոստիկանի գլխարկը, նախապես խնդրելով նրան այդ մասին:

Զավեշտալի օրենքների ցանկում 15-րդը Ֆլորիդայի օրենքն է, որը Մայամիում արգելում է սքեյբորդով սահել ոստիկանական բաժանմունքում: Իսկ 14-րդը ինդոնեզական օրենսդրության նմուշներից է, ըստ որի` ինքնաբավարարմամբ զբաղվողներին գլխատում են: 12-րդ տեղում մի օրենք է, որը Լոնդոնի պատվավոր քաղաքացիներին իրավունք է տալիս ոչխարի հոտը քշել Լոնդոնի կամրջով, առանց տուրք վճարելու, ինչպես նաեւ սագերը քշել Չիպսայդ:

Զավեշտալի օրենքների ցանկում շատ են բրիտանական օրենսդրության նմուշները: Դրանցից մեկի համաձայն, որ 10-րդ տեղում է, տղամարդը, որ զգում է բնական կարիքը հասարակական վայրում հոգալու խիստ անհրաժեշտություն, իրավունք ունի այդ բանն անել միայն մեկ դեպքում` որ ինքը իր կարիքի շիթը կուղղի իր իսկ ավտոմեքենայի հետեւի անիվի վրա, իսկ աջ ձեռքով կբռնվի այդ ավտոմեքենայից:

Ֆլորիդայում չամուսնացած կանայք, որոնք կիրակի օրերին կթռչեն պարաշյուտով, կարող են բանտ նստել: Այդպես է սահմանում օրենքը, որը ամենազավեշտալիների ցանկում 9-րդն է: 8-րդ տեղում գտնվող օրենքի համաձայն, ԱՄՆ Կենտուկի նահանգում արգելվում է զենքը թաքցրած տեղափոխել, եթե այն ունի 6 ֆուտից ավելի երկարություն: 7-րդ տեղում գտնվող օրենքի համաձայն, Չեսթերում ուելսցիներին արգելվում է մինչեւ լուսաբաց մտնել քաղաք եւ այնտեղ մնալ մայրամուտից հետո:

Յորք քաղաքում օրենքը չի արգելում սպանել շոտլանդացիներին հին քաղաքի մատույցներում, բայց միայն այն դեպքում, եթե այդ շոտլանդացիները զինված են նետով ու աղեղով: Այդ օրենքը զավեշտալիների ցանկում 6-րդն է: 5-րդ տեղում գտնվող օրենքի համաձայն, կանայք Վերմոնտում իրավունք ունեն պրոթեզ ատամներ կրել միայն ամուսնու գրավոր թույլտվության դեպքում:

3-րդ տեղում գտնվող օրենքի համաձայն, որը դարձյալ բրիտանական է, Լոնդոնում արգելվում է տաքսի կանգնեցնել, եթե դուք հիվանդ եք ժանտախտով:

Ամենազավեշտալի օրենքների վարկանիշային ցանկի երկրորդ տեղում է Բահրեյնի օրենքը, ըստ որի, արական սեռի բժիշկը իրավունք ունի հետազոտել կնոջ սեռական օրգանները, բայց ոչ ուղղակի, այլ միայն նայելով դրանց հայելային արտացոլմանը: Զավեշտալի օրենքների վարկանիշային ցանկի առաջին տեղում, որ կազմել է բրիտանական The Times-ը, եւս մի բրիտանական օրենք է: Համաձայն դրա, Բրիտանիայի ափերում հայտնաբերված ցանկացած մեռած կետ ձկան գլուխը պատկանում է թագավորին: Պոչը, սակայն, թագուհուն է պատկանում միայն այն դեպքում, եթե նրան ոսկորներ պահանջվեն կորսետի համար:

Quote


Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի

#2 NARINE

    Newbie

  • Members
  • Pip
  • 77 posts

Posted 21 August 2007 - 05:00 AM

Ամենա վերջում նշված օրենքը առաջացել է «առաջինը գտնող առաջինին պատկանող» "first in time first in right" գաղափարից:
Թագավորերի իշխանության շրջանում ձկնորսությունը եղել է եկամտաբեր աշխատանք և շատերը զբաղվել են այս աշխատանքով:
Կետերին որսել են և շատ ժամանակ նրանց ջրից հանելը տևել է օրեր:
Մյուս ձկնորսները այդ ընդացքում ավելի արագ հանել են արդեն որսված կետը և ըստ "first in time first in right" օրենքի ասել որ ձուկը իրենց է պատկանում: Դատական վեճերը պակասեցնելու համար թագավորը հրամայել է որ գտնված կամ որսված կետերը պատկանում են թագավությանը: ԲԱ՞