Jump to content


- - - - -

Ատելություն


12 replies to this topic

#1 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 941 posts

Posted 15 May 2007 - 06:06 PM

Ատելություն

Կարդացեք այս բառը և մտածեք, թե ի՞նչ եք զգում։ Կարծում եմ շատերտ փոխեցիք ձեր դեմքի խաղաղ արտահայտությունը դրա մասին առաջին իսկ մտքից ու կարծես վատ երազից վեր թռչող մեկի պես փորձում եք հասկանալ ձեզ մատուցված նոր իրականությունը։ Սակայն ատելությունը դա նոր չէ և մարդու ներաշխարհի անբաժանելի մասն է կազմում։ Կարելի է ատել գրեթե ամեն ինչ սկսած բակում ոչ մեկին չխանգարող ծառից մինչև մեզ բաժին հասած բախտը, բայց կա մի մեծ տարբերություն, որ մարդիք երբեմն չեն ընկալում։ Կա ատելություն, որ ծնվում է իրականությունից և կա նաև մեզ փոխանցվողը, որը շատ ավելի դառն է ու անհասկանալի։

Դրա առաջին տեսակը շատ սպոնտան է և կարող է ծնվել գրեթե ցանկացած անհեթեթ մի առիթից՝ ասենք բանավեճից, երբ կողմերից ոչ մեկ չի ցանկանում զիջել կամ մինչև վերջ ել կարծում է, որ ինքը իրավացի է։ Կամ ասենք անզգուշ արտասանած նախադասությունը կարող է, անկախ ձեր կամքից, ծնել այն։ Նույնը կարելի է ասել նաև անզգուշ արարքների մասին, որոնք սխալ են ընկալվում կամ ել սխալ մտահաղացման արդյունք են։

Երկրորդ տեսակը շատ ավելի աբսուրդի է նման, բայց շատ ավելի վտանգավոր է քան նախորդը։ Կարծում եմ տեսած կլինեք հարևաններ, ընտանիքներ և նույնիսկ ժողովուրդներ որոնք տասնամյակներ շարունակ ատում են միմյանց մի բանի համար, որը իրենց նախնիներն են թողել իբրև ժառանգություն։ Նոր սերունդ առանց խորամուխ լինելու մանրամասների մեջ փորձում է իրեն պահել որպես իր նախնիների «արժանի» ժառանգորդ։ Ու այսպես ծնվում է մի կաթիլ մեղրի պատմությունը։

Եթե ատում եք մեկին կամ մի բան միթե՞ անհնար է դիմակայել կամ շրջանցել այդ «ինքնասպան» զգացումը։ Միթե՞ ելք չկա։
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի

#2 masis54

    Member

  • Members
  • PipPip
  • 140 posts

Posted 16 May 2007 - 04:11 AM

Շատ դիպուկ է ձեվկերպված... «ինքնասպան» զգացմունք: Ատելությունը նման է բումերանգի, որը վերադառնալիս ավելի ուժգին՛ խոցում է ատողին:

#3 Լեգնա

    Սպասված կարոտ

  • Members
  • PipPip
  • 271 posts

Posted 16 May 2007 - 06:17 AM

Երբեք չեմ ատել ,կաշվիս վրա չեմ զգացել նրա բողբոջները նույնիսկ ,բայց իմ համար ատելությունը սիրո հակառակ երեսն է կրում ,այսինքն երկուսն էլ իմ համար նույն սահմանի վրա գտնվող զգացմունք և զգացումներ են ,մեկը երջանկացնում է մարդուն ,մյուսը ` դժբախտեցնում:Ատելությունը կարող է ծնվել միմիայն այն մարդու կողմից, ում հանդեպ անտարբեր չես, այսիքն ինչ -որ չափով հարազատ է ,երեբք չի կարելի ատել մեկին ում չես ճանաչում ,չես շփվում ,ում չես տեսնում: Կարելի է ատել մարդու մի տեսակ ,զզվել ,բայց անհատի հանդեպ ատելություն զգալ , դա նույն է ինչ սիրել :
Ատելությունն ու սերը իրոք նույն բջջից են ճառագում ,բայց տարբեր ազդեցություն են թողնում :
Ելք .
եթե մի զգացում ուզում ես փոխարինել մյուսով ,հաստատ թաթախված է արդեն մեկով ,որը անջնջելի է:
Կարելի է սովորել ատելությունդ մի կողմ հրել ,բայց ատելիին սիրելիի դարձնել, դժվար ու անիմաստ է ,կարծում եմ:

HAKUNA MATATA Posted Image

#4 Guest_Meri_*

  • Guests

Posted 16 May 2007 - 10:59 AM

.

#5 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 941 posts

Posted 16 May 2007 - 07:37 PM

View PostMeri, on May 16 2007, 03:59 AM, said:

Ելք կա: Ավելին` ստուգված է փորձով: Ատելի մարդկանց պարզապես պետք է արհամարհել, չնկատել ուղղակի: Ատելությունը քայքայիչ զգացում է, խնայեք ձեր առողջությունը: :)
Ահավասիք ելք կա, բայց համամիտ չեմ, որ անտեսելով կարելի է որևէ պրոբլեմ լուծել։ Ինչպե՞ս կարհամարես մեկին կամ մի բանը, որին կամ որի հետ շփվում ես ամեն օր։ Ինչպես կարհամարես ծնողիտ (համոզված եմ կան մարդիք, որոնք ատում են նույնիսկ իրենց սեփական ծնողին) կամ մի ամբողջ ժողովուրդ, որոնց հանդեպ հնուց եկած ատելության զգացմունքներ կան։

Ելք կա և դա արհամարանքը չէ այլ համագործակցությունն ու շփումը։ Ցանկացած պրոբլեմ միայն կլուծվի երբ լուրջ ու անկողմնակալ մոտեցում դրսևորենք դրա հանդեպ։ Եթե ատում ես մեկին կամ ինչ որ բան, ապա փորձիր հասկանալ դա ծնող պատճառները (առարկայի բնույթը կամ ասենք մարդու վարքն ու բնավորությունը)։ Եթե ճիշտ ընկալենք ու հասկանանք այդ երևույթը, որը ծնում է ատելության զգացում, ապա հավատացնում եմ որ կփոխվի ձեր վերաբերմունքը նման կառուցողական մոտեցման դեպքում։

Մի բան պարզ է, որ ձեզ որպես մարդ պարտավոր չեն սիրել բոլորն անխտիր։ Չ՞է որ դուք անհատականություն եք ու եզակի եք ձեր բնավորության գծերի համադրմամբ։ Ու եթե դուք սկսեք արհամարել կամ անտեսել մեկին, ով «համատեղելի» չէ ձեր հետ ապա ինքստինքյան ծնելու եք նույնատիպ հակազդեցություն՝ առհամարանք, հեգնանք, անտեսում։ Ստացվեց, որ մոծակից փիղ սարքեցիք։ Իսկ եթե շարունակեք նորմալ վերաբերվել և հաևկ եղած ժամանակ բացատրել, որ մարդիք գեղեցիկ ու արժեքավոր են իրենց տարբերություններով հանդերձ այլ ոչ նմանությամբ, ապա համոզված եղեք, որ եթե ձեր «օպոնենտե» չսիրի ձեզ, ապա հաստատ չի ատի։ Պրոբլեմը լուծվեց...

Նույնը կարելի է ասել ազգային խտրականության (շովինիզմի) մասին, որն ել ծնում է մեր մեջ ատելություն, հանդեպ որևէ ազգի գրեթե բոլոր ներկայացուցիչների հանդեպ։ Երբեք մի ամբողջ ազգ չի կարելի գնահատել դրա առանձին անհատների հանդեպ մեր ունեցած վերաբերմունքով կամ տվյալ պահին այդ ազգը ղեկավարող անհատներով։ Թուրք, վրացի, պարսիկ, ռուս կամ ասենք գերմանացի ազգերը զուրկ չեն թերություններից ինչպես մեր՝ հայ ազգը, սակայն բոլորն ել ունեն շատ ազնիվ ու լավ հատկանիշներ նույնպես, որոնք բավական տարբեր են յուրաքանչյուրի մոտ։ Հենց այդ տարբերություններն են որ արժե գնահատել ու արժևորել, քանզի առանց դրանց մենք բոլորս կլինեյինք պարզապես մարդիք՝ զուրկ ազգային անհատականությունից։

Ատելությունը միշտ ծնելու է չարիք և խանգարում ազգերի ու մարդկանց գոյակցմանը։ Հանդուրժողականությունը, փոխադարձ անկեղծ հարաբերություններն ու հավասարը հավասարի հետ շփոմներն են, որ ճանապարհ կարող են հարթել ցանկացած իրադրությունից և կյանքը դարձնել ապրելու համար մի գեղեցիկ վայր։

«Եթե դու ատես քո հակառակորդին, ապա նրան չես հաղթի» Չինական ասացվածք։
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի

#6 NARINE

    Newbie

  • Members
  • Pip
  • 77 posts

Posted 16 May 2007 - 08:24 PM

Ատելություն կա իմ հոգում: Ատում եմ մարդ էակի մեջ ապրող բարբարոսին որը առանց աչք թարթելու բռնաբարել է հղի կանանց մոռթել մանուկներ գլխատել արվեստագետներ ու շարունակաբար նենգորեն ժխտել իրականությունը:
Ես ժառանգել եմ ատելությունը որ կոչվում է «թուրք»: Արյունս ցավում է երբ մտովին վերադառնաում եմ մանկություն և վերհիշում տատուս պատմությունները որոնցից մեկում մոռթում են պապիս փոկրիկ եղբորը և ձեռքի ժամացույցը բերում նետում հոր երեսին որպես ապացույց:
Չեմ ուզում և չեմ լինի իմ հոգու հետ արդար եթե փորձեմ այս իմ անսահման ատելությունը թաքցնել հասարակությունից ռացիստ չհամարվելու համար:
Եթե մեկը կդատի ինձ սրա համար ահա թը ինչ կլինի իմ պատասխանը:
«Այո, ես ժառանգել եմ ատելություն:
Բայց ապրում է իմ մեջ աստծո խիխճը: Խիխճ՝ որ երբե՛ք ատելությանը դեմք չի տա, որ երբե՛ք չի թողնի արյունը արյունով մաքրվի, որ բարցրաձայն կգոռա ԱՏՈՒՄ եմ բայց և համբերատար ձևով կպահանջի ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»:

ՆԱՐԻՆԵ!

#7 christi

    Newbie

  • Members
  • Pip
  • 89 posts

Posted 01 June 2007 - 10:34 PM

View PostNARINE, on May 16 2007, 08:24 PM, said:

Ատելություն կա իմ հոգում: Ատում եմ մարդ էակի մեջ ապրող բարբարոսին որը առանց աչք թարթելու բռնաբարել է հղի կանանց մոռթել մանուկներ գլխատել արվեստագետներ ու շարունակաբար նենգորեն ժխտել իրականությունը:
Ես ժառանգել եմ ատելությունը որ կոչվում է «թուրք»: Արյունս ցավում է երբ մտովին վերադառնաում եմ մանկություն և վերհիշում տատուս պատմությունները որոնցից մեկում մոռթում են պապիս փոկրիկ եղբորը և ձեռքի ժամացույցը բերում նետում հոր երեսին որպես ապացույց:
Չեմ ուզում և չեմ լինի իմ հոգու հետ արդար եթե փորձեմ այս իմ անսահման ատելությունը թաքցնել հասարակությունից ռացիստ չհամարվելու համար:
Եթե մեկը կդատի ինձ սրա համար ահա թը ինչ կլինի իմ պատասխանը:
«Այո, ես ժառանգել եմ ատելություն:
Բայց ապրում է իմ մեջ աստծո խիխճը: Խիխճ՝ որ երբե՛ք ատելությանը դեմք չի տա, որ երբե՛ք չի թողնի արյունը արյունով մաքրվի, որ բարցրաձայն կգոռա ԱՏՈՒՄ եմ բայց և համբերատար ձևով կպահանջի ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ»:

ՆԱՐԻՆԵ!

Նարինե ջան ,երբ կարդացի գրածդ, իմ մեջ նորից եռաց ժառանգածս ատելւթյւնը ևս
,որը առաջացել է ոչ մենակ տատիս ւ այլ հարազատներիս պատմածներից,այլ նաև ոչ հեռւ անցյալի իմ հիշողւթյւններից/բաքվի ւ Սւմգաիթի դեպքերն նկատի ւնեմ/.չգիտեմ կարող է այնքան վատն եմ,որ մի տեսակ սիրտս,,հովացած,,եմ զգացել ,երբ լսել եմ ,որ ,,մերոնք,, էլ ,,նրանց,, գյւղերւմ արեցին այն ինչ,,նրանք,,էին արել/զնդհանրապես ,,վրեժխնդիր ,,բնավորւթյւն չւնեմ-բայց արի ւ
տես էս թւրքերի հարցով համ չար եմ,համ անխիղճ,համ էլ ,,վրիժառւ,,
Նւյնիսկ էնքան ,,ազգայնամոլ,,,որ երեխաներիս չեմ թողնւմ թւրք երեխեքի հետ խաղալ/կարո՞ղ է ասեք-ամոթ է/.Ոնց ազատվել այդ ատելւթյան զգացւմից ւ պե՞տք է
արդյոք ազատվել...

#8 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 941 posts

Posted 02 June 2007 - 02:50 AM

View Postchristi, on Jun 1 2007, 03:34 PM, said:

Նարինե ջան ,երբ կարդացի գրածդ, իմ մեջ նորից եռաց ժառանգածս ատելւթյւնը ևս
,որը առաջացել է ոչ մենակ տատիս ւ այլ հարազատներիս պատմածներից,այլ նաև ոչ հեռւ անցյալի իմ հիշողւթյւններից/բաքվի ւ Սւմգաիթի դեպքերն նկատի ւնեմ/.չգիտեմ կարող է այնքան վատն եմ,որ մի տեսակ սիրտս,,հովացած,,եմ զգացել ,երբ լսել եմ ,որ ,,մերոնք,, էլ ,,նրանց,, գյւղերւմ արեցին այն ինչ,,նրանք,,էին արել/զնդհանրապես ,,վրեժխնդիր ,,բնավորւթյւն չւնեմ-բայց արի ւ
տես էս թւրքերի հարցով համ չար եմ,համ անխիղճ,համ էլ ,,վրիժառւ,,
Նւյնիսկ էնքան ,,ազգայնամոլ,,,որ երեխաներիս չեմ թողնւմ թւրք երեխեքի հետ խաղալ/կարո՞ղ է ասեք-ամոթ է/.Ոնց ազատվել այդ ատելւթյան զգացւմից ւ պե՞տք է
արդյոք ազատվել...
Եթե սխալ չեմ երեխաներտ Հայ–Հունական ստեղծագործություն են ել ոնց ես ուզում որ իրանք համակերպվեն թուրքերի հետ :rolleyes: Ի ծնե «հակաթուրքական» գեն ունեն։ Իսկ եթե ավելի լուրջ ապա ատելությունը դանդաղ ազդեցության թույն է, որ ամեն անգամ կաթում է քո ուղեղի վրա անդամալուծ անելով այն։ Արի մի օրինակ բերեմ, որի նման մի տարբերակը ինձ հետ է պատահել։

Պատկերացրու դու ատում ես հարևանիտ։ Տասնյակ տարիներ խուսափում ես շփվել նրա հետ, որից ատելությունտ միայն կրկնապատկվում է։ Քո օրինակով ատում են իրար ձեր զավակները, նրանց զավակները, նրանց զավակների զավակները... Բայց մի օր քո թոռի թոռի թոռը հոգնած այդ ատելությունից գնում է այդ հարևանի տուն ու հարցնում «ո՞րն է իմ ու քո մեղքը, որ մեր պապերը ատել են իրար»։ Վերջը իրար հետ լեզու են գտնում ու համերաշխ ապրում։ Հիմա դու քո ատելությամբ ապրած կյանքը իզուր չե՞ս համարի։

Ոչ մի ժառանգ պատասխանատու չէ իր ծնողի հանցագործության համար։ Կարծում եք ներկայիս թուրքերը պատասխանատո՞ւ են, որ մեր պապերին իրենց պապերը ոչնչացրել են։ Կարծում եք նրանց այսօր բնաջնջելը արդարացվա՞ծ է։ Ինչ պիտի ասես այն խեղճ մարդուն, որի գլուխը մի ակնթարթ հետո գլորվելու է ներքև ու ապշած քեզ հարցնի «Ինչի՞ համար»։ Ի՞նչ պիտի պատասխանես քո խղճին երբ սպանես այդ անմեղ մարդուն։ Ինչի՞ կհասնես եթե վերացնես թուրքերին երկրի երեսից։ Քո ատելությունը կվերանա՞։ Դու ավելի բարի՞ կդառնաս թե կարծում ես թուրքի փոխարեն մեկ ուրիշը չգտնվի։

Դու կդառնաս արյունոտ ձեռքերով մարդասպան։ Ոչ մի բանով պակաս նրա պապերից։ Ու հիմա հերթը նրա թոռներինը կլինի քո ժառանգներից վրեժ լուծելու։ Եվ այսպես շարունակ դուք կապրեք դժողքում կամ ցանկանալով վրեժ լուծել կամ խուսափելով վրեժից...

Մենք մի պարզ ճշմարտություն չենք հասկանցել, որ մեղավորը դա թուրք ազգը չէ այլ տվյալ ժամանակվա կառավարությունը որը կարող են ղեկավարած լինել ասենք և թուքեր և հրեաներ և գերմանացիներ և այլոք։ Իսկ առանձին անհատների մեղքը մի ամբողջ ազգի բարդելը պարղապես անարդար է։

Այնպես որ, «թափեք ձեր փեշի քարերը» ու մաքրեք ձեր հոգին այդ թույնից։ Վրե՞ժ եք ուզում, ապա ծաղկեցրեք ու հզորացրեք Հայաստանը, ձեր զավակներին կրթեք ու խելացի մարդիք դարձրեք։ «Իմ»–ը «Մեր» դարձրեք։ Ազգն ու հայրենիքը առաջնային դարձրեք ու ամեն Ասծո օր Օգնեք թույլին, պատժեք անարդարին, կրթեք անուսումին։ Այդժամ մեր թշնամիները կհասկանան, որ անհնար է հաղթել ազատ մտքին ու մաքուր հոգուն։ Այ երբ որ շա՜տ փող կկուտակեք, կգնաք ու կգնեք այն ինչը ժամանակին միայն արյունով էին գրավում ու ոչ մեկ չի ել փորձի մեղադրել ձեզ դրանում։ Հիմա երկրներն ու հողերը գրավում են խելքով ու հզոր տնտեսությամբ։ Տեսե՛ք, Հայաստանի կեսը վաճառել են Ռուսաստանին ու ոչ մեկի մտքով ել չի անցնում որ Հայաստանի կեսը աշխատում է հանուն Ռուսատանի բարօրության։ Կարծո՞ւմ եք մեր ժառանգներն ել նրանց են ատելու որ գնեցին իրենց պապերի երկիրը...

Իսկ դուք դեռ հին երգն եք երգում՝ ատելություն, թշնամություն, վրեժ...
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի

#9 christi

    Newbie

  • Members
  • Pip
  • 89 posts

Posted 02 June 2007 - 09:38 PM

View PostSkyFlyer, on Jun 2 2007, 02:50 AM, said:

Եթե սխալ չեմ երեխաներտ Հայ–Հունական ստեղծագործություն են ել ոնց ես ուզում որ իրանք համակերպվեն թուրքերի հետ :rolleyes: Ի ծնե «հակաթուրքական» գեն ունեն։ Իսկ եթե ավելի լուրջ ապա ատելությունը դանդաղ ազդեցության թույն է, որ ամեն անգամ կաթում է քո ուղեղի վրա անդամալուծ անելով այն։ Արի մի օրինակ բերեմ, որի նման մի տարբերակը ինձ հետ է պատահել
Չես սխալվել ստեղծագործւթյւններիս հարցով/լավն էլ ստացվել են գաղտնի ասեմ/.
Ես շատ ,,ինտերնացիոնալ,,մարդ եմ :drinks: ,անկեղծ ասեմ նւյնիսկ սև ւ կարմիր չեմ տեսնւմ իրականւմ/երևի թե մարդկանց հոգին ւ էւթյւնն է ինձ համար թանկ ավելի/.

Quote

Պատկերացրու դու ատում ես հարևանիտ։ Տասնյակ տարիներ խուսափում ես շփվել նրա հետ, որից ատելությունտ միայն կրկնապատկվում է։ Քո օրինակով ատում են իրար ձեր զավակները, նրանց զավակները, նրանց զավակների զավակները... Բայց մի օր քո թոռի թոռի թոռը հոգնած այդ ատելությունից գնում է այդ հարևանի տուն ու հարցնում «ո՞րն է իմ ու քո մեղքը, որ մեր պապերը ատել են իրար»։ Վերջը իրար հետ լեզու են գտնում ու համերաշխ ապրում։ Հիմա դու քո ատելությամբ ապրած կյանքը իզուր չե՞ս համարի։
Ախր ես դեռ մենակ թոռն եմ,թոռիս թոռն ինչ կւզի թող անի,չեմ էլ ճանաչի....

Quote

Ոչ մի ժառանգ պատասխանատու չէ իր ծնողի հանցագործության համար։ Կարծում եք ներկայիս թուրքերը պատասխանատո՞ւ են, որ մեր պապերին իրենց պապերը ոչնչացրել են։ Կարծում եք նրանց այսօր բնաջնջելը արդարացվա՞ծ է։ Ինչ պիտի ասես այն խեղճ մարդուն, որի գլուխը մի ակնթարթ հետո գլորվելու է ներքև ու ապշած քեզ հարցնի «Ինչի՞ համար»։ Ի՞նչ պիտի պատասխանես քո խղճին երբ սպանես այդ անմեղ մարդուն։ Ինչի՞ կհասնես եթե վերացնես թուրքերին երկրի երեսից։ Քո ատելությունը կվերանա՞։ Դու ավելի բարի՞ կդառնաս թե կարծում ես թուրքի փոխարեն մեկ ուրիշը չգտնվի։

Դու կդառնաս արյունոտ ձեռքերով մարդասպան։ Ոչ մի բանով պակաս նրա պապերից։ Ու հիմա հերթը նրա թոռներինը կլինի քո ժառանգներից վրեժ լուծելու։ Եվ այսպես շարունակ դուք կապրեք դժողքում կամ ցանկանալով վրեժ լուծել կամ խուսափելով վրեժից...
Չեմ կոչ անւմ կռվի կամ պատերազմի/ես մայր եմ ինքս/,ւղղակի հաճախ աչքերիս դիմաց գալիս է այն պատկերը,որ հայրս այնքան գւնավոր է պատմել-կարծես տեսել եմ/պապիս երբեք չեմ տեսել/-պապս գաղթել է ւ ընտանիքով ծվարել հենց սահմանի կողքին-մինչև մահ սպասելով,ե՞րբ նորից հետ կդառնան.նա ամեն օր բարցրացել է իր կառւցած բարձւնքին ւ հեռադիտակով երկար նայել ոչ շատ հեռվւմ գտնվող իր թողածին.Հետո արցւնքն աչքերին իջել ւ ասել,,Է ,երկիր,երկիր...անտեր մնացիր,,

Quote

Մենք մի պարզ ճշմարտություն չենք հասկանցել, որ մեղավորը դա թուրք ազգը չէ այլ տվյալ ժամանակվա կառավարությունը որը կարող են ղեկավարած լինել ասենք և թուքեր և հրեաներ և գերմանացիներ և այլոք։ Իսկ առանձին անհատների մեղքը մի ամբողջ ազգի բարդելը պարղապես անարդար է։
Ներկայիս նրանց կառավարւթյան վարած քաղաքականւթյւնը առանձնապես չի տարբերվւմ այն ժամանակվանից.

Quote

Այնպես որ, «թափեք ձեր փեշի քարերը» ու մաքրեք ձեր հոգին այդ թույնից։ Վրե՞ժ եք ուզում, ապա ծաղկեցրեք ու հզորացրեք Հայաստանը, ձեր զավակներին կրթեք ու խելացի մարդիք դարձրեք։ «Իմ»–ը «Մեր» դարձրեք։ Ազգն ու հայրենիքը առաջնային դարձրեք ու ամեն Ասծո օր Օգնեք թույլին, պատժեք անարդարին, կրթեք անուսումին։ Այդժամ մեր թշնամիները կհասկանան, որ անհնար է հաղթել ազատ մտքին ու մաքուր հոգուն։ Այ երբ որ շա՜տ փող կկուտակեք, կգնաք ու կգնեք այն ինչը ժամանակին միայն արյունով էին գրավում ու ոչ մեկ չի ել փորձի մեղադրել ձեզ դրանում։ Հիմա երկրներն ու հողերը գրավում են խելքով ու հզոր տնտեսությամբ։ Տեսե՛ք, Հայաստանի կեսը վաճառել են Ռուսաստանին ու ոչ մեկի մտքով ել չի անցնում որ Հայաստանի կեսը աշխատում է հանուն Ռուսատանի բարօրության։ Կարծո՞ւմ եք մեր ժառանգներն ել նրանց են ատելու որ գնեցին իրենց պապերի երկիրը...

Իսկ դուք դեռ հին երգն եք երգում՝ ատելություն, թշնամություն, վրեժ...
Հայաստանն միշտ էլ վճարվել է սրան ւ նրան,մենք ենք թւյլ տվել ,վոր մեզ տիրեն...

#10 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 941 posts

Posted 03 June 2007 - 06:19 AM

View Postchristi, on Jun 2 2007, 02:38 PM, said:

Ախր ես դեռ մենակ թոռն եմ,թոռիս թոռն ինչ կւզի թող անի,չեմ էլ ճանաչի....
Ֆրանսիացի գահակալ Լյուդովիկոս XIV պատմության մեջ մնացել է հետևյալ արտահայտությամբ «Ինձնից հետո թեկուզ ջրհեղեղ»։ Երևի նա ճիշտ էր ինչ որ հարցում

Quote

Ներկայիս նրանց կառավարւթյան վարած քաղաքականւթյունը առանձնապես չի տարբերվւմ այն ժամանակվանից.
Այդ դեպքում ո՞րն է Գերմանիայում ապրող թուրքի մեղքը։

Quote

Հայաստանն միշտ էլ վճարվել է սրան ւ նրան,մենք ենք թւյլ տվել ,վոր մեզ տիրեն...
Եհ՜ թույլ մի տուր։ Պապս կասեր «Մի սովորացրու, իսկ եթե սովորացրել ես՝ մի կտրի»։

Հ.Գ. Հիմա կմտածես «ես ով եմ, որ թույլ տամ կամ չէ»։ Ես և դու այն տարրական մասնիկներն ենք, որից կազմվում է ազգ ասածը։ Հենց այդ տարրական մասնիկներն են բնութագրում ամբողջի հատկությունը։ Եթե սնդիկի տարրական մասնիկներին՝ ատոմներին, քիմիական կամ ֆիզիկական ազդեցությամբ ավելացնենք մեկ պուճուրի՜կ էլեկտրոն, ապա այն «հրաշքով» սնդիկից կդառնա ոսկի։ Եթե մենք՝ ամեն մեկս դառնանք օրինակելի քաղաքացի և մեր համար առաջնայինը դառնա արժանապատվությունը, ազգային արժեքներն ու ազգին նվիրվածությունը, ապա ոչ մեկ չի հանդգնի քեզ նման կերպ վերաբերվել ու Ամերիկայի անցած 300 տարին կանցնենք 30 տարում և 31–րդ տարում մենք նրանց կբացատրենք իրական դեմոկրատիայի արժեքը՝ այլ ոչ թե նրանք։
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի

#11 ՆԱՎԱՎԱՐ

    Member

  • Members
  • PipPip
  • 137 posts

Posted 03 June 2007 - 01:57 PM

"Հայաստանն միշտ էլ վճարվել է սրան ւ նրան,մենք ենք թւյլ տվել ,վոր մեզ տիրեն..." christi

ճիշտ ես ասում....
բա որ Խորենացի կարդաս...հաստատ կհամոզվես դրանում...
հայ իշխանները մեկը մյուսի դեմ է ելնում, կռվում են...ո՞վ է շահում..թշնամին...
միասնականություն չի եղել...
իսկ ինչ վերաբերվում է ատելությանը ու վրեժին...ոչ...
էլ ինչու ենք մեզ անվանում քրիստոնյաներ..

ատելությունը ատելություն է ծնում..վրեժն էլ վրեժ...
դրա համար է Քրիստոսը ասում մի' պատասխանիր ատելությամբ...
Կյանքը մի օվկիանոս է, իսկ մենք բոլորս նավավարներ.....Մենք ենք, մեր նավակն ու առագաստները

#12 Լեգնա

    Սպասված կարոտ

  • Members
  • PipPip
  • 271 posts

Posted 04 June 2007 - 05:03 AM

View PostՆԱՎԱՎԱՐ, on Jun 3 2007, 09:57 AM, said:

ատելությունը ատելություն է ծնում..վրեժն էլ վրեժ...
դրա համար է Քրիստոսը ասում մի' պատասխանիր ատելությամբ...


:rolleyes:
Եկեք սա սկզբունք դարձնենք Թ :drinks: :D

HAKUNA MATATA Posted Image

#13 masis54

    Member

  • Members
  • PipPip
  • 140 posts

Posted 12 June 2007 - 01:12 AM

Ամբողջությամբ համամիտ եմ Սերգեյի ձեվակերպումներին, ատելություն հասկացողության վերաբերյալ, միայն կավելացնեի որ, ատելություն բառի մեջ Յ եւ ՈՒ տառերի տեղերը կարելի է փոխել, որից հետո այդ բառը կստանա իր իսկական իմաստը...ԱՏԵԼՈՒԹՈՒՅՆ: Ատելութույնը՛ թուլացնում է մարդուն, իսկ թույլ մարդկանց խղճում են, սակայն չեն հարգում, չնայած երբեմն այդ զգացմունքը այցի է գալիս, բայց հնարավորինս պետքե հեռու մնալ դրանից: