Սիրուշոն Եվրոտեսիլում
#1
Posted 04 May 2008 - 05:38 PM
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ !!!!
[indent]
կամ էլ մեզ հասնում ա
[/indent]#2
Posted 05 May 2008 - 05:39 PM
Կարեն Զանգու, on May 4 2008, 07:38 PM, said:
Սփյուռքը կրկին կքվեարկի,դրանում չեմ կասկածում։ Իսկ Սիրուշոն դժվար է ասել, թե որ տեղը կգրավի, չնայած քվեարկության մեջ նշել եմ 8-ից ցածր։
#3 Guest_Meri_*
Posted 07 May 2008 - 02:52 PM
#4
Posted 08 May 2008 - 09:46 AM
Meri, on May 7 2008, 08:52 PM, said:
Նախ ներողություն այն բանի համար, որ այս թեման փաստորեն Ձեր կողմից բացված թեմայի կրկնությունն է: Միակ նպատակը այստեղ քվեարկություն - poll, ավելացնելն էր: Ճիշտն ասած սկզբում միայն փորձի համար, որ տեսնեմ թե ինչպես են աշխատում քվեարկությունները, հնարավորության դեպքում այլ հետաքրքիր հարցերի շուրջ քվերակություն կազմակերպելու համար:
Իսկ կոնկրետ քելե-քելեի հետ կապված, մի տեղ, բավականին սարկաստիկ կարծիք կարդացի առ այն, որ երգը իր մուղամլարով գրվել է նվազագույնը Թուրքիայից 12 միավոր ստանալու համար:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ !!!!
[indent]
կամ էլ մեզ հասնում ա
[/indent]#5
Posted 13 May 2008 - 12:47 PM
Կարեն Զանգու, on May 8 2008, 02:46 PM, said:
Իսկ կոնկրետ քելե-քելեի հետ կապված, մի տեղ, բավականին սարկաստիկ կարծիք կարդացի առ այն, որ երգը իր մուղամլարով գրվել է նվազագույնը Թուրքիայից 12 միավոր ստանալու համար:
#6 Guest_Meri_*
Posted 13 May 2008 - 02:07 PM
#7
Posted 13 May 2008 - 04:50 PM
Հարցեր կան որ ծածկում են իրար, որը կտրուկ նվազեցնում է հարցախույզիտ «գիտական» արժեքը
Օրինակ առաջին, երկրորդ ու երրորդ հարցերը։ Ավելի տեղին կլիներ գրել «1, 8, 2-7»։
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի
#8
Posted 13 May 2008 - 05:40 PM
SkyFlyer, on May 13 2008, 10:50 PM, said:
Հարցեր կան որ ծածկում են իրար, որը կտրուկ նվազեցնում է հարցախույզիտ «գիտական» արժեքը
Օրինակ առաջին, երկրորդ ու երրորդ հարցերը։ Ավելի տեղին կլիներ գրել «1, 8, 2-7»։
Էտ էլ կա..
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ !!!!
[indent]
կամ էլ մեզ հասնում ա
[/indent]#9
Posted 13 May 2008 - 05:49 PM
Meri, on May 13 2008, 08:07 PM, said:
Դե էդպես չեղավ, մարդիկ, երգին ճիշտ չեք մոտենում, երգի հոգին չեք հասկանում, հետո բողոքում եք: Լավ, մի քիչ լուսաբանեմ: Սիրում եմ մարդկանց օգնել: Տղա լինեի, անունս Սոս կլիներ... Շեղվեցի: Հա, ի՜նչ տեսահոլովակ կհանեի ես այդ երգից... Ափսոս տեղս իմացող չկա: Սկզբում, երբ, տրտում բայաթին է հնչում, մի ճոխոտ հարեմ կնկարեի, որտեղ տարբեր չափսերի նանազիներ են գալարվում: Ներքինու դերում ամենաբարալիկ ձայնով հայտնի տղամարդուն կնտրեի (դե գուշակեք)՝ հանգամանորեն սափրելուց հետո: Ներս կմտներ «հարեմատերը», ու կտնտղեր նանազիներին, որոնք տպավորիչ շարժումներով կշարժեին այն ամենը, ինչ հնարավոր է շարժել: Կնտրեր մեկին, որն իր կարծիքով ամենաշատն էր այդ պահին տիրապետում անկողին լցնելու արվեստին (այլ կերպ ասած՝ ուտելուն շատ էր զոռ տվել) ու կհեռանար՝ մերժելով սեր տենչացող բազում սրտերի: Դե հիմա պատկերացրեք երգի սկզբի բայաթին ու այդ տենչացող եւ կոտրված սրտերին՝ անկողնու վրա մեկը մյուսի վրա փռված, հուսահատորեն մատները ջարդելուց ու պարելու հավեսները փախած: Այ սա է ճիչը բարեկամներ, իսկ դուք ասում եք... Հետո, երգի տակտն արագանալու հետ մեկտեղ տեղափոխվում ենք մի ավելի ուրախ սենյակ, որտեղ գետնին նստած հարեմատերն է՝ շերբաթի բաժակը ձեռքին ու ցանկությունից շարժվող ունքերով, իսկ նրա առաջ երջանիկ ընտրյալն է պարում՝ փորը լխկլխկացնելով: Քելե-քելե, քելե-քելե... Մնացյալը չեմ պատմում: Եվ, ինչպես հարիր է այս թեմային, վերջում մի տեղը տեղին Իշ Ալլահ:
ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ !!!!
[indent]
կամ էլ մեզ հասնում ա
[/indent]#10
Posted 18 May 2008 - 09:53 AM
Կարեն Զանգու, on May 4 2008, 05:38 PM, said:
#11 Guest_Meri_*
Posted 18 May 2008 - 10:19 AM
#12
Posted 18 May 2008 - 10:43 AM
Meri, on May 18 2008, 10:19 AM, said:
Ասում էին Ռուսաստանը ներկայացնող Բիլանի տեսահոլովակում պիտի Պլյուշենկոն իր հպարտ մասնակցությունն ունենար: Չեմ գտնում: Շատ կուզեի տեսնել:
Ճիշտն ասած ես այս տեսակի երգեր լսող չեմ, ոչ Սիրուշոյի, ոչ վրացու և ոչ էլ Դիմա Բիլանի երգերն ինձ ոչինչ չեն ասում...ես ավելի շուտ ընդհանրապես չեի քվեարկի, բայց ցանկանում եմ որ Սիրուշոն հաղթի, միայն թե արդար
#13 Guest_Meri_*
Posted 18 May 2008 - 12:15 PM
#14
Posted 18 May 2008 - 01:35 PM
Meri, on May 13 2008, 02:07 PM, said:
Դե էդպես չեղավ, մարդիկ, երգին ճիշտ չեք մոտենում, երգի հոգին չեք հասկանում, հետո բողոքում եք: Լավ, մի քիչ լուսաբանեմ: Սիրում եմ մարդկանց օգնել: Տղա լինեի, անունս Սոս կլիներ... Շեղվեցի: Հա, ի՜նչ տեսահոլովակ կհանեի ես այդ երգից... Ափսոս տեղս իմացող չկա: Սկզբում, երբ, տրտում բայաթին է հնչում, մի ճոխոտ հարեմ կնկարեի, որտեղ տարբեր չափսերի նանազիներ են գալարվում: Ներքինու դերում ամենաբարալիկ ձայնով հայտնի տղամարդուն կնտրեի (դե գուշակեք)՝ հանգամանորեն սափրելուց հետո: Ներս կմտներ «հարեմատերը», ու կտնտղեր նանազիներին, որոնք տպավորիչ շարժումներով կշարժեին այն ամենը, ինչ հնարավոր է շարժել: Կնտրեր մեկին, որն իր կարծիքով ամենաշատն էր այդ պահին տիրապետում անկողին լցնելու արվեստին (այլ կերպ ասած՝ ուտելուն շատ էր զոռ տվել) ու կհեռանար՝ մերժելով սեր տենչացող բազում սրտերի: Դե հիմա պատկերացրեք երգի սկզբի բայաթին ու այդ տենչացող եւ կոտրված սրտերին՝ անկողնու վրա մեկը մյուսի վրա փռված, հուսահատորեն մատները ջարդելուց ու պարելու հավեսները փախած: Այ սա է ճիչը բարեկամներ, իսկ դուք ասում եք... Հետո, երգի տակտն արագանալու հետ մեկտեղ տեղափոխվում ենք մի ավելի ուրախ սենյակ, որտեղ գետնին նստած հարեմատերն է՝ շերբաթի բաժակը ձեռքին ու ցանկությունից շարժվող ունքերով, իսկ նրա առաջ երջանիկ ընտրյալն է պարում՝ փորը լխկլխկացնելով: Քելե-քելե, քելե-քելե... Մնացյալը չեմ պատմում: Եվ, ինչպես հարիր է այս թեմային, վերջում մի տեղը տեղին Իշ Ալլահ:
Բարև Մերի ջան,
Ջան Հայ աղջիկ, քեզ 1-ին տեղը և 10-ից 10 այս կայքէջի քննարկումներում: Ես Սիրուշոին էլ եմ 1-ին տեղը տվել: Ցանկանում եմ նրան հաջողություններ թե Եվրոտեսիլում թե անձնական կյանքում: Նա բարձր կպահի Հայի անունը:
Արա
#15 Guest_Meri_*
Posted 18 May 2008 - 01:59 PM
#16
Posted 19 May 2008 - 08:42 AM
Meri, on May 18 2008, 01:59 PM, said:
Հ.Գ. Ինչո՞ւ ես թողնում, որ քեզ կարոտենք:
Մերի ջան, շատ էլ լավ ես անում որ չես սիրում: Ես միշտ էլ սիրել եմ Սիրուշոյի կատարողականությունը և ոչ մի անգամ էլ նրա երգը կամ պարը արևելյանին չի մոտենում: Քեզ հետ չհամաձայնվողները ընդհանրապես խնդիր ունեն իրենց հայրենասիրության և պատկանելության նկատմամբ: Անգլերենով թարգմանվում է այսպես (alienation): Ինչքան գիտեմ Ռուսաստանում Սիրուշոն ունի շատ մեծ fan club. Դիտել եմ նրա հետ հանդիպումներ հեռուստատեսությամբ, որտեղ երիտասարդները նրան երգրպակում են: Ինձ թվում նրանց մեծ մասը Սիրուշոյին է ձայն տալու: Մենք բոլորս ցանկանում ենք նրան հաղթանակ, որը նաև պատիվ կբերի մեր բազմաչարչար հայրենիքին, որը ոմանք ներկայում փորձում են քանդել ու ավիրել: Չի հաջողվի:
Մերի ջան բավականին զբաղված եմ: Գործերս դասավորում եմ որ այցելեմ Հայրենիք: Մեծ ծրագրեր ունեմ: Դա արդեն հաստատվեց ընտրություններից հետո: Ամեն ինչ գնում է ըստ պլանի, Աստծո կամքով:
#17 Guest_Meri_*
Posted 19 May 2008 - 06:59 PM
#18
Posted 20 May 2008 - 08:39 AM
Meri, on May 19 2008, 06:59 PM, said:
Էս Պլյուշենկոն ինչի՞ ա էսքան լավը:
Բարև Մերի ջան
Շնորհակալություն վիդէոժապավենի համար: Ես էլ նրան չէի լսել: Ինչպես կարելի է նրան համեմատել Սիրուշոյի հետ: Ես կատարողականության համար Բիլանովին կգնահատեի 3 իսկ Սիրուշոյին 9 եթե 10 լիներ ամենաբարձր միավորը: Իսկ ձայները անհամեմատ են: Սիրուշոն ունի շատ բնական թավշյա ձայն որը հոսում է անկաշկանդ ու բնական, իսկ Բիլանովը կարծես դժվարությամբ է արտահանում ձայնի երանգները և ելեվեջները ուրեմն ձայնային առումով Բիլանովին 2 Սիրուշոյին 10: Ուրեմն Սիրուշոյին 19 բալ իսկ Բիլանովին 5 բալ: Սա է իմ եզրակացությունը: Ի դեպս ասեմ որ ես երաժշտություն եմ սովորել 7 տարեկան հասակից նաև երգել եմ Երևանի ՊՀ-ի եգչախմբում 5 տարի շարունակ: Տղաս նաև երաժիշտ է: Սպասենք Սիրուշոյի հաղթանակին:
#19 Guest_Meri_*
Posted 20 May 2008 - 08:53 AM
#20
Posted 21 May 2008 - 08:33 AM
Meri, on May 20 2008, 01:53 PM, said:
Հա Մերի ջան եզրափակիչն արդեն կայացավ ու Հայաստանն անցավ եզրափակիչ: Ճիշտն ասած ինձ թվաց, թե Սիրուշոն հուզված էր, քանի որ բազմիցս լսել եմ նրա կողմից այդ երգի կենդանի կատարումը: Նա կարող էր ավելի լավ երգել: Հույս ունեմ, որ փոքր ինչ լավ չերգելու պատճառը իրոք հուզմունքն էր, և որ եզրափակչի ժամանակ նա արդեն ավելի լավ կերգի
Ես նրան տվել եմ 1 ից 8 տեղերը: Իսկ ինչ վերաբերվում է սփյուռքի քվեարկելուն, ապա Եվրատեսիլին ամեն տարի մասնակցող Լեհաստանի հայերի կողմից կարող եմ ասել, որ մենք կքվեարկենք, ով էլ գնա , ինչ էլ երգի: Բայց եթե ուզում ենք բարձր հորիզոնականներում հայտնվել, այնպես պիտի անենք, որ սփյուռքից բացի էլի մարդիկ քվեարկեն: Այնպես որ հարգելի կազմակերպիչներ, հնարավորություն տվեք, որ սփյուռքն էլ մասնակցի երգչի ու երգի ընտրությանը: Միգուցե դա ինչ որ բան փոխի՞...Չնայած այդ տարի ինչքան հիշում եմ Հայաստանի հայերին էլ չտրվեց այդ հնարավորությունը:
Ինչևէ, շաբաթ օրը եզրափակիչն է, սպասենք












