Jump to content


- - - - -

Առանց մեկնաբանության...


3 replies to this topic

#1 Հայք

    Member

  • Members
  • PipPip
  • 262 posts

Posted 07 April 2007 - 11:00 PM

Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին
Բնօրինակ (սեղմել այստեղ)

Պարույր Հայրիկյանի 2003 թվականի նոյեմբերի 28-ին Ռոբերտ Քոչարյանին հասցեագրած բաց նամակը առաջին հայացքից հասարակական, քաղաքական հարցերի վերաբերյալ մեկ անձից մեկ այլ անձի ուղղված սուր քննադատությամբ լի խոսք է։ Սակայն դրա հետ առաջին իսկ ծանոթությունից հետո հանգում ես եզրակացության, որ ոչ միայն իր բաց նամակ լինելու հանգամանքով, այլեւ, եւ առաջին հերթին, իր բովանդակությամբ՝ հնչեցված գնահատականներով ու տեսակետներով, այն հասարակական, պատմական-քաղաքական փաստաթուղթ է...


Բաց նամակ Ռոբերտ Քոչարյանին

Շնորհավորում եմ...
Նոյեմբերի 21-ին վերաքննիչ դատարանը չեղյալ հայտարարեց քո կառավարության պահանջով առաջին ատյանի դատարանի՝ ԱԻՄ-ի դրամական միջոցների եւ գույքի վրա արգելանք դնելու եւ ԱԻՄ կուսակցությունից «հօգուտ Հայաստանի Հանրապետության կառավարության 15 միլիոն դրամ» բռնագանձելու, ըստ էության՝ ԱԻՄ գործունեությունը կասեցնող որոշումը։ Դու եւ քո կառավարությունը որոշել էիք այնպիսի պարտք վերագրել ԱԻՄ-ին, որ այն նույնիսկ գործելու ի վիճակի չլիներ։ Վերաքննիչ դատարանը դա արդեն չափազանց համարեց: Սակայն, ուժի մեջ է թողնված ԱԻՄ հրատարակչության եւ ԱԻՄ կենտրոնական գրասենյակներն ԱԻՄ-ից վերցնելու քո կառավարության պահանջով դատարանի ընդունած որոշումը։ Լոռու մարզային եւ Շիրակի մարզային գրասենյակներից հետո երեւի սա քո գլխավոր քաղաքական ձեռքբերումն ես համարում, բայց մի շտապիր ուրախանալ։ Եթե անգամ վճռաբեկը այս ապօրինի վճիռն ուժի մեջ թողնի, ապա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջ ծնկի ես գալու։ Մինչեւ 1988թ. ես քո մասին ոչինչ չգիտեի։ Դու տեղյա՞կ էիր իմ եւ իմ ընկերների՝ հանուն ազգային (այդ թվում նաեւ՝ Արցախի) խնդիրների լուծման մեր պայքարի մասին, չգիտեմ։ Առաջին անգամ քեզ հետ հանդիպեցի 1990թ. Պրահայում՝ «Դեպի ժողովրդավարություն տանող խաղաղ ճանապարհը» միջազգային խորհրդաժողովում։ Երկու տասնյակ ազգերի ազատագրական պայքարի ներկայացուցիչների այդ պատմական հանդիպմանը ես մասնակցում էի որպես ղեկավար-կազմակերպիչ, դու՝ որպես իմ կողմից հրավիրյալ։ Հետագայում՝ 1998 թվականին, ԱԻՄ համագումարում դու երախտագիտությամբ նշեցիր, որ դա քո առաջին ուղեւորությունն էր արտասահման։ Ես հայկական պատվիրակության Եռագույնը պահելու պատիվը Պրահայում քեզ վստահեցի ոչ միայն այն պատճառով, որ դու ներկայացնում էիր հայության արցախյան հատվածը։ Մշտապես իմ պարտքն եմ համարել օգտակար լինել ու առաջ մղել խոստումնալից թվացող մարդկանց։ Առաջին հիասթափությունն ապրեցի 1998թ. նախագահական ընտրություններից հետո ռուսական հեռուստատեսությանը տվածդ պատասխանը լսելով։ Քեզ հարցնում էին, թե դու ինչպես պիտի նախագահես Հայաստանում՝ չլինելով Շեւարդնաձեի ու Ալիեւի պես կարկառուն կոմունիստ, եւ դու շտապեցիր նշել, որ դու էլ ես կոմունիստական նոմենկլատուրայի ներկայացուցիչ եղել։ Մոռացար, որ ոչ Չերչիլն է կոմունիստ եղել, ոչ էլ՝ Դը Գոլն ու մյուսները։ Մոռացար նաեւ այն, որ քեզ այլ որակի՝ Արցախյան ազատամարտի հիմնական դեմքերից մեկը լինելու համար էին մարդիկ գնահատում, եւ ոչ՝ քո կենսագրության խամաճիկային շրջանի (Ո՜վ չգիտե, թե կոմունիստ ինչ էր նշանակում)։ Այնուամենայնիվ այդ հարցազրույցդ ինձ ոչ թե վանեց, այլ հուշեց, որ պետք է քեզ օգնել, օգնել դառնալու ժամանակակից՝ եվրոպական չափանիշներով առաջնորդվող ազգային-պետական գործիչ, բայց դու ինքդ էլ դա պիտի ցանկանայիր։ 1992թ., երբ ես, Գորիսում եւ որիսի շրջանում երկու ամսով պարետ նշանակված լինելով զբաղված էի փախստականների համար Լաչինի տարածքում բնակավայրեր ստեղծելու եւ նրանց տեղավորելու հարցերով, մոտեցա այն տարածքներին, ուր դու էիր գործում։ Դու քո տանն էիր եւ քո տունն էիր պաշտպանում. ես Եվրոպա, ԱՄՆ տեսած թողել էի նաեւ իմ երեւանյան տունը եւ պարետի ժամկետն ավարտվելուց հետո էլ տարիներ շարունակ մնացի քո կողքին, որոշ պահերի (1992թ. օգոստոս-հոկտեմբեր) ամենավտանգավոր, իսկ ընդհանրապես՝ ամենապատասխանատու տարածքում։ Պահպանվել են ինձ հասցեագրածդ նամակները։ Քառասունից ավելի ընկերներ ու զինակիցներ կորցրի ազատագրյալ տարածքներում բնակավայրեր ստեղծելու անհրաժեշտությունն ու դրա հնարավոր լինելն ապացուցելու համար։ Անցյալ տարի «Աիմավան 1-ում» ավարտվեց իմ նախաձեռնությամբ նրանց հիշատակը հավերժացնող եկեղեցու եւ հուշահամալիրի կառուցումը։ Այդ տարածքները բնակեցնելու նախաձեռնության համար դու պետական պարգեւի արժանացրիր ինձնից երկու տարի հետո այդ կողմերի վարչակազմի պետ նշանակված մարդու։ Կարծում էի, թե պատահականություն է, բայց հիմա պարզից էլ պարզ է, որ դու դեռ այն ժամանակներից հանձնարարություն էիր իրականացնում՝ անէացնել Հայրիկյանին։ Երբ քեզ ՀՀ վարչապետ նշանակեցին, մտածեցի, որ դա կնպաստի Արցախի սերտաճման գործընթացին: Հետո դու լինելով Արցախի քաղաքացի՝ կամեցար դառնալ ՀՀ Նախագահ։ Ես դա լավ նախանշան համարեցի. եթե արցախցին Նախագահ է դառնում եւ աշխարհն ընդունում է, ապա՝ կընդունի նաեւ ՀՀ ընտրություններին արցախցու մասնակցությունը։ Սակայն այդ ուղղությամբ ոչինչ չարեցիր։ Արցախի հարցը քեզ չէր հուզում։ 1998թ. նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո դու՝ Վահան Հովհաննիսյանի եւ Սամվել Բաբայանի միջնորդությամբ՝ աղերսում էիր երկրորդ փուլում քեզ աջակցել։ «Հակառակ դեպքում կանցնի հին ժամանակների կողմնակից Կարեն Դեմիրճյանը», - տագնապ էին արտահայտում քո պատվիրակները։ ԱԻՄ-ը համաձայնեց պաշտպանել քո թեկնածությունը միայն այն բանից հետո, երբ դու հրապարակավ խոստացար աջակցել մեր ծրագրերի, մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների իրականացմանը։ Եւ դարձար աշխարհի կողմից ընդունվող՝ օրինական ընտրված Նախագահ։ Ընդամենը մեկ տարի անց դու միացար նախագահական ընտրությունների քո մրցակցին։ Միացար առանց խղճի խայթ զգալու իմ եւ ԱԻՄ-ի դեմ, այն ուժի դեմ, որ քեզ օգնել էր օրինական Նախագահ ճանաչվել։ Պաշտոնապես 98թ-ին մեր ստացած 75000 ձայնը ձեր «դաշինքով» 9 ամիս անց դարձրիք՝ 23000, իսկ ինձ, ի հեճուկս քո նախընտրական հրապարակային խոստման, «խնդրեցիր» սահմանադրական բարեփոխումների գործը վստահել «մասնագետների»։ Հայաստանի պես երկրում ես հասարակական կարգով կատարեցի ամենաանշնորհակալ՝ Մարդու իրավունքների պաշտպանության աշխատանքը։ Դուք եւ ձեր նմանները այդպես՝ առանց օգուտի ու աշխատավարձի, մեկ օր էլ չէիք աշխատի։ Ես պարզապես անցյալում էլ, երբ ազգային եւ իրավապաշտպան գործունեության համար քո գաղափարախոսական հայրերն ինձ բանտ էին տանում, սովոր էի վարձ չստանալ կամ վարձատրվել բանտերով։ Քեզ համար ճգնաժամային պահերին, երբ դու խորհում էիր նաեւ հրաժարական տալու մասին, ես խոսքի եւ միայն խոսքի ուժով անում էի անհնարին թվացողը։ Անում էի ոչ հանուն քեզ (երեւի դրանից էլ դժգոհ էիր), այլ՝ հանուն մեր ժողովրդի, որպեսզի սեւ գնդապետներ չտնօրինեին մեր ճակատագիրը։ Մեծամտացար ու մոռացար, որ Նախագահ դարձել էիր լինելով իշխանակիր՝ նշանակված վարչապետ։ Եթե չլիներ այդ լծակը, կարծու՞մ ես, որ ձայն կստանայիր։ Հանուն քո անձնական հավակնությունների դու ձախողեցիր սահմանադրական բարեփոխումները։ Քեզ դուր չէր գալիս քեզնից անկախ Ազգային ժողովի գոյությունը։ Նրանք քո կամակատարները պիտի լինեին։ Ազգային գիտակցական մակարդակիդ, ավելի ճիշտ դրա բացակայությանն ես հարմարեցնում մեր ազգային կյանքը։ Ալիեւը իր երկրի այբուբենն ամբողջությամբ փոխեց, իսկ դու չուզեցիր նույնիսկ Լեզվի մասին օրենքի կայացմանը փոքր-ինչ նպաստել։ Հազար տարի առաջ Հայոց թագավորը Վեստ Սարգսի միջոցով իր մահից հետո Անին կտակեց Բյուզանդիային, կրկնում եմ՝ իր մահից հետո։ Դու մեր երկրի եռանդուժը՝ էներգետիկ կարողությունները քո «թագավորության» օրոք, խաղաղ պայմաններում հանձնեցիր օտար պետության։ Չե՞ս հասկանում, որ ատոմակայանն հանձնելով տվեցիր նաեւ այնտեղ «պատահական» վթար կազմակերպելու «իրավունքը» (հիշի՛ր, 1988 թվականի «երկրաշարժը»)։ Չգիտե՞ս, որ մեզ համար ճգնաժամային իրավիճակում, եթե անհրաժեշտ լինի պետական վերահսկողություն իրականացնել էներգետիկ կարողությունների նկատմամբ, դու այդ դավադիր գործարքով ռուսական իմպերիալիստական ուժերին, «իրենց պետական ունեցվածքը պաշտպանելու» պատրվակով, «դեսանտայիններ» իջեցնելու իրավունք ես տվել։ Սրանից ավելի մեծ հանցանք կարելի՞ էր թույլ տալ սեփական ժողովրդի դեմ։ Քանի՞ սերունդ պիտի զբաղվի քո «սխալներն» ուղղելով։ Հիշում եմ, սկզբնական շրջանում դու վրդովվում էիր, որ անձամբ հարկադրված ես միջամտել տարբեր հարցերի կարգավորմանը։ Հետո դու վարժվեցիր դրան եւ հաճույք էիր ստանում այն գիտակցությունից, որ ամեն ինչ ինքդ ես որոշում՝ մոռանալով, որ դու մաֆիայի պարագլուխ չես, այլ՝ պետության Նախագահ։ Հասարակության փչացումը քո գերխնդիրն ես դարձրել։ Հայաստանը դարձրել ես ջիպատեր «վոսմյոռկաների, սեմյոռկաների» ու մանավանդ՝ «շեստյոռկաների» երկիր։ Քո իշխանության տարիներին մեզանում վերացավ խոսքի ազատությունը, հանրային հեռուստատեսությունը այնպիսի ճնշման տակ ես պահում, որ Տիգրան Նաղդալյանը չհամարձակվեց լուսաբանել Արամ Խաչատրյանի համերգասրահում, Արցախի հոգեւոր առաջնորդի, Ազգային ժողովի նախագահի մասնակցությամբ, Ազատագրյալ տարածքների բնակեցման տասնամյակի միջոցառումը։ Հինգ տասնյակ նահատակների հիշատակին հարգանքի տուրքն էին մատուցում ապրողները, բայց հանձնարարված էր «բոյկոտել»։ Քեզնից բացի ոչ ոք չէր համարձակվի այդպիսի պատվեր տալ եւ Տիգրան Նաղդալյանն էլ միայն քեզնով էր ապրում...։ Իսկ հիմա Ալեքսան Հարությունյանին ես «ոչնչացնում»՝ իմ դեմ հանելով։ Իր աշխարհագրական եւ քաղաքական ընդգրկմամբ աննախադեպ պատմավավերագրական ֆիլմը չի ցուցադրում, որովհետեւ քո «փառավոր ուղու» մասին չէ, եւ մի դրվագ ես երեւում Եռագույն դրոշը ձեռքիդ։ Մարդու իրավունքների հանձնաժողովի չորս տարեկան զեկույցներում նշվում էր մարդկանց սոցիալական անապահով վիճակը։ Դու ամենայն հանգստությամբ կենսաթոշակների չնչին ավելացումը կապում էիր միայն ընտրությունների հետ։ Քեզ համար քո երկրի քաղաքացին ընդամենը քեզ ձայն տալու պարտավորված միավոր է, իսկ երկիրը՝ գավառամիտ հավակնություններիդ բավարարման միջոց։ Չե՞ս մտածում, որ սա մի օր վերջ է ունենալու։ Դու փորձեցիր ԱԻՄ-ը պառակտել ներսից: տար մի քանի ծախու արարածների, որոնք այդպիսին էին դարձել քո նմանների հետեւողական ճնշման պատճառով: Եւ իրար ետեւից ներկայացումներ սարքեցիր, թե ԱԻՄ-ը այլեւս չկա:** Չստացվեց, եւ որոշեցիր «առաջ գնալ»։ Վերջին ընտրություններում տարբեր մարզերից ահազանգ ստացանք, որ հատուկ հրահանգ է իջեցված՝ ԱԻՄ-ը ձայն չի ստանալու: Այն տեղամասերում, ուր հնարավոր եղավ վերստուգում իրականացնել, պարզվեց, որ 5-20 անգամ ձայները իջեցված են քո նշանակած մարդկանց միջոցով: Դու որդեգրել ես Հայաստանը աշխարհի հզորների ձեռքին խաղալիք, թույլիկ վարչական միավոր դարձնելու քաղաքականություն: Դրա համար թույլ ես տալիս, որ հարկեր չվճարելու ճանապարհով, այս կամ այն ոլորտում մենաշնորհի ճանապարհով ուռճացած, կասկածելի անցյալով մարդիկ տիրեն քաղաքական դաշտին, եւ ասպարեզից վերանան իրապես ազգային ու մարդկային շահերով առաջնորդվող կազմակերպությունները։
Դու դրածդ խնդրի իրականացմանը չհասար. ԱԻՄ-ը ստացավ քո ծրագրածից բազում անգամներ շատ ձայն: Քո դրածոների նկարած թիվն անգամ քո սպասածից շատ ստացվեց: ԱԻՄ-ը, ինչպես միշտ, ոչ իշխանական լծակներով, այլ՝ իր գաղափարական ներգործությամբ, մնում է ազգային քաղաքական կյանքի հզորագույն գործոն: Սին հույսեր ես փայփայում ԱԻՄ-ին գրասենյակից զրկելու ճանապարհով վերացնել ասպարեզից, հասնել հայ ժողովրդի բոլոր ժամանակների թշնամիների մեծագույն երազին՝ հայությանը զրկել ազգային ու մարդկային արժեքներին հետամուտ մարդկանց գոյությունից: Երբ «Առավոտի» թղթակիցն ասաց, որ դու Երեւանի քաղաքապետարանում հանձնարարել ես, որ ԱԻՄ-ից վերցվի նրա գրասենյակի շենքը, ես դա սադրանք համարեցի: Սակայն «պարզվեց», որ Հայաստանի տարբեր վայրերում մեր գրասենյակները՝ բոլորը միաժամանակ «խախտումներ են արել»: Դատարանի միջոցով, այսինքն՝ նաեւ դատավորներին փչացնելով, դու եւ քո լափակիցները ԱԻՄ-ից վերցրիք նախ Լոռու գրասենյակը, որը մեզ է պատկանել 14 տարի ու դարձրիք մի քանի ծախուների ծխարան, հետո վերցրիք յումրու 1989 թվականից մեզ պատկանած գրասենյակը։ Այս օրերին ավարտին եք հասցնում ԱԻՄ հրատարակչության տարածքի եւ կենտրոնական գրասենյակի «ազգայնացումը»։ Երբ ՀՀՇ-ն մեզ խնդրում էր դուրս գալ ՀԵՄ-ի շենքից, այլ տեղեր էր առաջարկում։ Դու մտածեցի՞ր, թե ուր է գնալու գրասենյակազուրկ դարձող Հայաստանի առաջին ժողովրդավարական կազմակերպությունը։ Չգիտե՞ս, որ ԱԻՄ-ի անվան հետ են կապված բազմաթիվ ազգային ձեռքբերումներ։ Աստծուն չես հավատում, գիտեմ, բայց ժողովրդի անեծքից էլ չե՞ս վախենում։ Չէ՞ որ ԱԻՄ-ի դեմ այս քայլերիցդ հետո մի օր՝ Սահմանադրության, Անկախության հանրաքվեի տոները նշելիս՝ կարող է քեզ մի բան պատահել... Օգոստոս ամսին Աբխազիայում սպանվեցին Աբխազիայի կարատեի դպրոցի տնօրեն, վերջին ընտրությունների ժամանակ իմ կողքին կանգնած փեսաս եւ նրա եղբայրը: Երկու ամիս անց զարմուհուցս ահազանգ ստացա ինձ սպառնացող վտանգի մասին եւ տեղեկացրի Ազգային Անվտանգության մարմիններին: Դրանից մեկ շաբաթ անց ոստիկանությունը թույլտվության ժամկետը երկարաձգելու պատրվակով խնդրեց իմ զենքերը, եւ հիմա չի վերադարձնում 10 տարուց ավելի իմ անունով գրանցված զենքերը։ ՀՀՇ իշխանությունները նման իրավիճակներում թիկնապահներ էին ինձ կցում. դու շտապում ես զինաթափել: Դու իմ միջոցով թագավորություն ստացար, բայց ուզում ես ինձ զրկել ունեցածս հյուղակից: Այս ես դու եւ երեւի անկարող ես այլը լինել։ ուցե տերե՞րդ թույլ չեն տալիս։ Բավարարվենք այսքանով։ Այս բաց նամակով ես քեզանից ոչինչ չեմ ակնկալում։ Լավ հասկանում եմ, որ դու քաղաքական (որ չունես) եւ մարդկային կեցվածքով արժանի չես Պարույր Հայրիկյանից նույնիսկ մեկ տող ստանալու, սակայն արժե, որ հետո, եթե Աստված քեզ արժանի անի անցյալիդ մասին հանգիստ խորհելու, եւ ինքդ քեզ կողքից նայելու փորձ անես, գիտենաս, թե քո մասին ինչպիսի կարծիքի է հանգել քո ժամանակակից մահկանացուներից մեկը։

Պարույր Հայրիկյան
Ողջ լերուք...

#2 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 940 posts

Posted 08 April 2007 - 01:50 AM

Կարծում եմ նորություն չկա այս նամակում, սակայն մի հանգամանք եմ նշելու, որը շատ տհաճ տպավորություն է թողնում քաղաքական կուլտուրայի պակասի առումով։
Ոչ մի նորմալ քաղաքական համակարգ ունեցող երկրում «դու»–ով չեն դիմում երկրի նախագահին, անկախ նրա կատարած քայլերից կամ նրա ով լինելուց։ Դա քաղաքականության մեջ աքսիոմայի նման մի բան է, որը արժե հաշվի առնել, նամանավանդ քաղաքականապես հասուն գործիչների կողմից։ Եթե դու չես հարգում քո երկրի նախագահին, ապա մի սպասիր որ քեզ հարգեն օտարները։ Քաղաքականությունը դա պայքար է հանուն իշխանության ու ազդեցության ոլորտների։ Քաղաքական գործիչներին ամենուրեք ճնշում են ու «հալածում» բոլոր հնարավոր միջոցներով և եթե կարծում եք, որ նախագահ Քոչարյանը «հրեշտակ» է այդ հարցում, ապա առնվազն կպարտվեք նման ձևով։ Լենինին ել քշեցին, աքսորեցին ու չգիտեմ ինչեր արեցին, բայց նա գտավ այն ուժերին որոնց միջոցով ծնկի բերեց աշխարհի ամենամեծ ու հզոր երկրին քանի որ ժողովրդի հետ խոսում էր նրան հասկանալի լեզվով։ Իսկ դուք մի փոքրիկ Հայաստանի «հախից» չեք կարողանում գալ։ Իսկ ո՞ր ընդիմադիր գործիչին են «շալակած» ման տվել։

Ես գրեթե համոզված եմ, որ նախագահ Քոչարյանի փոխարեն եթե պատմությունը մեկ այլ գործչի դարձներ նախագահ, ապա դա շատ քիչ էր տարբերվելու ներկայիս իրականությունից։ Հարգելիներս, մի մոռացեք, որ ժողովուրդն է ուղղորդում քաղաքական կամքի հոսքը։ Եթե «ներքևները» չուզենան ապրել այնպես ինչպես ապրում են, ապա ոչ մի ուժ դա չի կարողանա սաստել։ Այն օրը երբ շարքային քաղաքացին կհասկանա, որ պահանջելու է իր իրավունքն ու արդարությունը, ապա այդ օրվանից Հայաստանի համար արևը ավելի պայծառ կշողա։

Հ.Գ. Ասածներս ուղղված չեն կոնկրետ պրն. Հայրիկյանին։
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի

#3 Հայք

    Member

  • Members
  • PipPip
  • 262 posts

Posted 08 April 2007 - 10:34 AM

Սկսեմ նրանից, որ կուսակցական չեմ և չեմ եղել։ Այնպես որ չեմ պաշտպանում ոչ «աջին» ոչ «ձախին»։ Պարզապես ուզում եմ որ վերջապես դասեր քաղենք մեր իսկ պատմությունից և չկրկնենք մեր գործած սխալները։ Չեմ հիշում թե որ հանճարին է պատկանում այն միտքը, որ «սխալների վրա սովորելը շատ օգտակար է, սակայն շատ ավելի օգտակար է ուրիշի սխալների վրա սովորելը»։
Երբ Երևանում էի ես էլ շատերի նման համակերպվում էի նրան ինչ մատուցվում էր։ Ինչպիսի թերացում։ Ամեն ինչ փոխվեց երբ ուսումս շարունակելու նպատակով տեղափոխվեցի Եվրոպա, չգիտեմ սկսեցի ավելի շատ հետքրքրվել Հայաստանով, թե պարզապես մի քիչ հասունացա, սակայն այժմ երբ հիշում եմ թե ինչեր կարող էի անել ձեռքումս ունեցած հնարավորություններով ու չեմ արել, մեծապես զղջում եմ։ Ինչ խոսք մեղավորության իմ չափաբաժինն ունեմ նաև ես նման պետություն կառուցելու գործում։

Համաձայն եմ Սերգե ջան "նորմալ քաղաքական համակարգ ունեցող երկրում «դու»–ով չեն դիմում երկրի նախագահին", այո լավ ես նկատել նորմալ քաղաքական համակարգ ունեցող երկրում է այդպես, իսկ այս դեպքում ես հասկանում եմ հեղինակին, կոկորդին է հասել, ի՞նչ անի։

Quote

Քաղաքականությունը դա պայքար է հանուն իշխանության ու ազդեցության ոլորտների։

Այո՛, պայքար է հանուն իշխանության ու ազդեցության ոլորտների որպեսզի պաշտպան դառնան քաղաքացո՛ւ շահին։

Quote

... նա գտավ այն ուժերին որոնց միջոցով ծնկի բերեց աշխարհի ամենամեծ ու հզոր երկրին, քանի որ ժողովրդի հետ խոսում էր նրան հասկանալի լեզվով...

իմ կարծիքով այսօր ժողովրդի մեծ մասին հասկանալի լեզուն նյութականն է, ի՞նչ ես կարծում «Բարգավաճ Հայաստանի» լեզուն ընդունելի՞ լեզու է քաղաքականության մեջ։

Quote

Եթե «ներքևները» չուզենան ապրել այնպես ինչպես ապրում են, ապա ոչ մի ուժ դա չի կարողանա սաստել։

Ի՞սկ վախը սեփական կյանքի ու ընտանիքի նկատմամբ տեղ ունի՞ «չուզենալու» գործում։ Բոլորս ենք վկա, թե չուզեցողներին ինչ օրն են գցում։ Այնպես որ համամիտ չեմ այն մտքին, որ ով էլ լիներ ներկայիսի փոխարեն, Հայաստանում վախի մթնոլորտ էր տիրելու...
Ողջ լերուք...

#4 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 940 posts

Posted 09 April 2007 - 04:38 AM

Համաձայն եմ Սերգե ջան "նորմալ քաղաքական համակարգ ունեցող երկրում «դու»–ով չեն դիմում երկրի նախագահին", այո լավ ես նկատել նորմալ քաղաքական համակարգ ունեցող երկրում է այդպես, իսկ այս դեպքում ես հասկանում եմ հեղինակին, կոկորդին է հասել, ի՞նչ անի։

Ես հաճախ եմ դիտում կամ լսում Ամերիկյան քաղաքական «վիճաբանությունները»։ Իմ համար անսովոր մի հայտնագործություն էր, երբ նկատեցի այն կոռեկտ տոնը որ քաղաքական գործիչները օգտագործում են այդ վիճաբանությունների ժամանակ (պարոն նախագահ, տիկին քարտուղարուհի, սենատոր Մորգան և այլն)։ Արևմուտքում քաղաքականքությունը դա մասնագիտություն է և էթիկետը դրա անքակտելի մասն է։ Եթե մենք մասնագետներ ենք ու բանավիճում ենք ասենք պլազմայի ֆիզիկական հատկությունների վերաբերյալ, ապա երբ դու ինձ հետ համամիտ չես, ինձ չես անվանի հիմար կամ ել չգիտես ինչ, քանի որ մենք մասնագիտական հարաբերությունների մեջ ենք և դա չի վերաբերում մեր անձնական հարաբերություններին։
Իսկ սկսնակ Հայկական քաղաքական գործիչները դա շփոթում են ու չեն սահմանազատում իրենց մասագիտական գործունեությունը իրենց անձնական հարաբերություններից (ես քո համաե սա արեցի նա արեցի իսկ դու ինձ ուղարկեցիր գրողի ծոցը)։ Սա բնորոշ է առանց բացառության մեր երկրի բոլոր քաղաքական գործիչներին։
Քաղաքականությունը շատ նման է շախմատին ու այս երկու խաղերի գլխավոր նպատակը մեկն է՝ հաղթելը։ Ի՞նչ կմտածեք այն շախմատիստի մասին, որը կասի «ես շատ ազնիվ էի խաղում, իսկ իմ հակառակորդը նենգաբար խաբեց ինձ, որը սկզբում «սիրալիր» զոհաբերեց ինձ իր նավակը, ձին, փիղը... սակայն ծուղակը գցեց իմ թագուհուն ու հաղթեց ինձ»։ Միթե՞ կուզենաք ունենալ նման առաջնորդ, որին «խափելով» հաղթում են։ Միթե՞ կհարգեք այն շախմատիստին, ով տարվելով կսկսի անհարգալից արտահայտվել իր հակառակորդի մասին։ Ես կուզենայի, որ մենք բոլորս հասկանանք, որ նախագահին ընտրում ենք մենք՝ ժողովուրդը, ու Ավետարանի վրա երդվելու պահից մինչև նրա լքելը պետք է հարգենք ու ընդունենք նրան որպես մեր երկրի ու ազգի բացառիկ ներկայացուցիչ։ Եթե կհակաճառեք թե ընտրախաղտումներով ու անարդար կերպով է ընտրվել, ապա ստիպված եմ ցույց տալ բոլորիս դատարանի դուռը։ Եթե կպնդեք, որ դատարանը անկախ չէ ու կոռումպացված է, ապա կասեմ որ կոռուպցիան դա ես և դու ենք ստեղծում։ Մի խոսքով պիտի կրկնվեմ, որ մեզ պակասում է քաղաքական հասունությունը։ Մենք նույնիսկ չգիտենք ինչպես ընտրել և ում... սա է ամբողջ ցավը։

Այո՛, պայքար է հանուն իշխանության ու ազդեցության ոլորտների որպեսզի պաշտպան դառնան քաղաքացո՛ւ շահին։ Իմ կարծիքով այսօր ժողովրդի մեծ մասին հասկանալի լեզուն նյութականն է, ի՞նչ ես կարծում «Բարգավաճ Հայաստանի» լեզուն ընդունելի՞ լեզու է քաղաքականության մեջ։

Քաղաքացին ինքը պիտի պաշտպանի իր շահերը։ Իշխանավորները պաշտպանում են ու պաշտպանելու են իրենց ֆինանսավորող կլաններին։ Եթե հույսներս պիտի դնենք իրենց վրա, ապա կորած ենք...
Այո՛, ընդունելի լեզուն այսօր դա ֆինանսական հոսքերն են։ Բայց միթե՞ դա նույնը չի եղել 50, 100 կամ ասենք 1000 տարի առաջ։ Միթե՞ կարծում ես ԱՄՆ–ում քաղաքականություն կերտողները «Մարտին Լոքհիդ» ռազմաարդյունաբերական կոռպոռացիան կամ «Էմրոն» նավթարդյունահանման ընկերությունները չեն։ Ուղակի տարբերությունը կայանում է նրանում, որ այնտեղ հասկացել են, որ կուշտ ու անհոգ քաղաքացիները շատ ավելի անվնաս են քան սոված ու անարդարությունից հոգնածները։ Իսկ Հայաստանում դա դեռ կայացման փուլում է։ Անարդարացի կլինի ասելը, որ մեր երկրում ամեն ինչ այնքան վատ է, որ չգիտեն ինչ անեն։ Շատ դինամիկորեն է զարգանում ամեն ինչ, մենակ թե մենք բոլորս ցանկանում ենք մեկ օր շուտ զգալ ու շոշափել այնպիսի հաջողություններ ինչպիսիք են արդար ընտրությունները, անկախ ու անկաշառ դատական համակարգը, պատմության գրքերում միայն տեսնենք թե ինչ է տեղեկանքը կամ կլոր կնիքը, մոռանանք թե որտեղ են բնակվում թաղային լիազորները կամ ինչպես գտնել նոտարական գրասենյակը ու նման տարրական բաներ։ Բնական ու ինքնաբալանսավորվող քաղաքական համակարգը անպայման կգտնի դրանց լուծումները, քանի որ կիրթ երիտասարդների հզոր բանակը մի օր կփոխարինի այս կամազի շոֆեռներին ու իրենց հետ կբերեն քաղաքական նոր տեխնոլոգիաներ։ Նույնիսկ անարդարություններն ու խաբեությունը կկատարելագործվի ապագայում։ Միակ ու լավ տարբերությունը ներկայի հետ համեմատած կլինի այն, որ մեր պես սովորական մարդիք չեն շփվի կաշառքի կամ բյուրոկրատական ապառատի հետ ամեն օր, ինչպես որինակ արևմուտքում է։ Կաշառքի թվերը աստղաբաշխական են ու սովորական մարդիք գրեթե երբեք կաշառքի հետ րեն շփվում։
Ուղակի մենք պայքարելով այս անարդար համակարգի դեմ, մեկ օր ավելի ենք մոտեցնում այդ բաղձալի օրը երբ ազատ շունչ կքաշենք ու ամառներն ել կգնանք հանգստանալու Սեիշելյան կղզիներ։

Ի՞սկ վախը սեփական կյանքի ու ընտանիքի նկատմամբ տեղ ունի՞ «չուզենալու» գործում։ Բոլորս ենք վկա, թե չուզեցողներին ինչ օրն են գցում։ Այնպես որ համամիտ չեմ այն մտքին, որ ով էլ լիներ ներկայիսի փոխարեն, Հայաստանում վախի մթնոլորտ էր տիրելու...

Փորձեմ պատկերավոր հակաճառել այս հարցումիտ։ Սողալու համար ծնվածները, երբեք չեն կարող թռչել։
Մեծ քաղաքականությունը դա մեծ ռիսկ է ու զոհեր է պահանջում (Քենեդի, Ժվանիա, Դեմիրճյան, Սարգսյան...)։ Համեմատության համար ասեմ, որ գրեթե ոչ մի Հռոմեական կայսեր իր սեփական մահով չի թողել այս աշխարհը։ Եթե ցանկանում ես իշխել ու տիրանալ աշխարհին, ապա դրա համար պիտի պատրաստ լինես վճարել ամենաթանկ բանով՝ քո կյանքով։
Ինչ վերաբերում ե սովորական մահկանացուներիս, ապա Խորհրդային պետությունն ել էր նման ձևով վարվում, սակայն մի օր մարդիք հոգնեցին ու.. մնացածը արդեն գիտես ինչ եղավ։
Վախի մթնոլորտը դա քաղաքական ամենահին ու ամենաշատ գործածված գործիքն է։ Տես ինչ է կատարվում ԱՄՆ–ում 9/11 հետո։ Համատարած վախ սփռելու միջոցով հրեական լոբիստական խմբերը իրենց հարցերն են լուծում միջին արևելքում մասնատելով Իրաքը ու պատերազմ հրահրելով Իրանի դեմ՝ ամերիկացի հարկատուների հաշվին։ Կարծում ես դա հնարավո՞ր կլիներ եթե մարդկանց «չկերցնեին» ահաբեկիչների վախով։
Նայեք Վրաստանին, Ռուսաստանին, Ադրբեջանին... Նայեք ամենուր ու կտեսնեք ինչքան հագեցած է ժամանակակից քաղաքական տեխնոլոգիաները «վախի» մթնոլորտ տարածելով։ Ամեն մի երկրի դեպքում դրանք տարբեր են, սակայն իմաստը մնում է նույնը՝ սաստել ժողովրդին ու պայմաններ ստեղծել իրենց պլանների իրականացման համար զանազան պատճառաբանություններով ու կեղծ հիմնավորումներով (այդպիսի մի օրինակ է Իրաքում մասսայական ոչնչացման զենքերի առկայության Սպիտակ տան «փաստարկները», որոնք հմնված էին Կենտրոնական Հետախուզության Գործակալության «անժխտելի տվյալների» վրա)։
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի