Ես ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում քո գրած կոդի մեջ ու կարող եմ ենթադրել, որ տարածությունները քո օգտագործած բրոուզերից է, որը white space (space, tab, line return) նշանները պարզապես սխալ է հասկանում։ Ավելի լավ է մեկ այլ ճանապարհով գնանք ու ես քեզ փորձեմ ներկայացնել այն փոքրիկ սխալները, որոնք արել ես ծրագրում։ Դա շատ ավելի օգտակար կլինի ու համոզված եմ կուղղի դատարկ տարածության խնդիրը։
<body leftmargin="5" marginwidth="5" topmargin="5" marginheight="5">
Ներկայումս շատ ուժեղ տենդենց կա ծրագրի ներկայացումը բաժանել ստրուկտուրայից։ Օրինակ < body > թագը դա ստրուկտուրայի մասն է, որը ծրագիրը կարդացող համակարգին հուշում է, որ այդտեղից սկսելու է էջը։ leftmargin="5" marginwidth="5" topmargin="5" marginheight="5" էջի ներկայացման մասն է, այսինքն ներկայացնում է տվյալ թագի դիրքը, դասավորվածությունը էջի վրա։ Բացի այդ leftmargin="5" և topmargin="5" MSIE բրոուզերի (Internet Explorer) համար է միայն իսկ marginwidth="5" և marginheight="5" նույն բանն է ուղղակի Mozilla բրոուզերի (Netscape) համար։ Հիմա կհարցնես իսկ որն է ավելի ճիշտ ձևը նույն բանը անելու, որ չխառնվի ներկայացումն ու ստրուկտուրան։ Դրա հմար պիտի օգտագործես CSS:
<style type="text/css">
body {margine: 5px;}
</style>
<body>...</body>
Տվյալ լուծումը հարմար է ու ավելի գործածական։
Հաջորդը վերաբերում է հետևյալ տողին։
<table width="100%" border=0 cellpadding=0 cellspacing=0 summary="">
Պարամետրերը միշտ պետք է լինեն չակերտների մեջ ըստ ստանդարտի։ Եթե ուղղենք այն կունենա հետևյալ տեսքը։
<table width="100%" border="0" cellpadding="0" cellspacing="0" summary="">
http://www.htmlcodetutorial.com/document/_..._TOPMARGIN.html
Սովորաբար շատ լավ սովորություն է փոքրատառերով գրել HTML կոդը։ Եթե դա ել ուղղենք ապա՝
<TR><TD>
փոխարեն կստացվի
<tr><td>
Վերջին խորհուրդս վերաբերում է white space (space, tab, line return) նշանների օգտագործմանը։ Շատ հաճախ դրանց անտեղի օգտագործումը բերում է տարօրինակ արդյունքների, ինչպիսին տվյալ դեպքում է։ Այսինքն խուսափի այդ նշանների անտեղի օգտագործումից։ Եթե մենք դա ել ուղղենք ապա՝
<TR><TD><?php
require("menu_am.inc")
?>
</TD>
փոխարեն կստացվի
<tr><td><?php require("menu_am.inc");?></td>
Հաշվի առնելով այս բոլոր խորհուրդները PHP կոդի վերջնական տեսքը կստացվի՝
<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd">
<html xmlns="http://www.w3.org/1999/xhtml" xml:lang="en" lang="en">
<head>
<meta http-equiv="content-type" content="text/html; charset=utf-8" />
<title>My Program</title>
<style type="text/css">
body {margine: 5px;}
</style>
</head>
<body>
<table width="100%" border="0" cellpadding="0" cellspacing="0" summary="">
<tr>
<td> <?php require("header_am.inc");?></td>
</tr>
<tr>
<td><?php require("menu_am.inc");?></td>
</tr>
<tr>
<td><?php
$ce=$_GET['c'];
if ($ce != "") {
include("".$ce.".inc");
} else {
include("home_am.inc");
}
?></td>
</tr>
<tr>
<td><?php require("footer_am.inc");?></td>
</tr>
</table>
</body>
</html>
Բացի այս փոփոխությունից նաեվ պիտի հետևես, որ ներառված ֆայլերում՝ header_am.inc, home_am.inc, footer_am.inc, նույնպես ավելորդ white space (space, tab, line return) նշաններ չլինեն օգտագործված։ Համոզված եմ այսքանը ուղղելուց հետո այս խնդիրը կվերանա, այլապես փորձիր ծրագիրը բացել այլ բորոուզերով ու նկատված տարբերությունները գրի այստեղ, որ կարողանանք ավելի մանրազնին ուսումնասիրել կոդը ու պարզել սխալլի պատճառը։ Բացի այդ շատ ավելի օգտակար կլինի նաև ներառված ֆայլերը նույնպես այստեղ ներկայացնելը, ոանի որ դրանք նույնպես կարող են այս խնդրի պատճառ հանդիսանալ։
Հուսով եմ օգնությունս սպառիչ էր ու հասկանալի, այլապես կխնդրեի ներկայացնես թե ինչը կուզենաիր ավելի մանրակրկիտ բացատրեի։