sun&moon, on Feb 29 2008, 08:41 AM, said:
isk inch kaseq ayn masin, vor es chem vaxenum arajarkutyunneric u amusnakan patasxanatvutyunic, u mievnuyn jamanak el bcaxndir chem, bayc arajarkutyunner anoxner chkan, vor@ shat zarmanali e indz hamar.Stipum e indz mtacel ayn masin,vor hay txaner@ kuyr en, aylapes knkatein gexecik "manushaknerin" u chein vazi "kakachneri" hetevic.
Ներկայումս հայկական ընտանիքների գերբեռնված պայմաններում ամեն տղա չէ, որ կհամարձակվի ամուսնանալ։ Գորբեռնված ասելով նկատի ունեմ տների գերբնակեցվածությունը՝ անշարժ գույքի շինարարության ցածր տեմպերի ու դրանց հսկայական գները։ Մարդիկ հաճախ 2, 3 և նույնիսկ 4 ընտանիքով նույն տան մեջ են ապրում, որը ծնում է լարված ու ստրեսներով հարուստ միաջավայր։ Իսկ երիտաարդները կախյալ լինելով իրենց ծնողներից (երբեմն մինչև խոր ծերություն) չեն փորձում ամուսնությամբ առավել ևս գերհագեցնել իրենց ընտանեկան միկրոկլիման ու ստացվում է, որ քո նման «շահագրգիռ» մեկը ստիպված մտատծում է, որ հայ տղաները կուր են։ Ամեն դեպքում կույրեր կլինեն, բայց ընդհանուր առմամբ տվյալ խնդիրը շատ ավելի խոր արմատներ ունի։
Ըստ կլասիկ «ամուսնության» տեսության շատ ավելի հեշտ է ամուսնանալ 18-25 տարեկանում քան ավելի ուշ։ Տվյալ տարիքում զույգերը հիմնականում
Իսկ ավելի մեծ տրիքում թե տղաների և թե աղջիկների մոտ ինքնուրույնության աճի հետ զուգընթաց աճում է նաև բծախնդրությունը, հարմարավետությունը կորցնելու վախը, համարձակությունը, աշխարհայացքը և այլն ու սրանք օգնելու փոխարեն ավելի են բարդացնում ամուսնության հարցը։ Ստացվում է, որ փոքրերը «երեխա» են, մեծերը «ծեր», իսկ հասակակիցներն ել բանի պետք չեն, այլապես վաղուց ամուսնացած կլինեին։ Իսկ սեռական ցանկություններին արագ բավարարում են փողոցներում ու սաունաներում վխտացող մասսան կամ արտաամուսնական կապեր փնտրողները։ Շատերին նման ապրելակերպը ձեռընտու է դառնում այնքան ժամանակ, մինչև այդ կապերի անհեռանկարայնության գիտակցումը կամ երեխա ունենալու պահանջը։ Ու սենց ել ապրում են...
Մի տեսակ շատ մռայլ ստացվեց, բայց շտապեմ ուրախացնել, որ ցանկացած տարիքում ել կարելի է գտնել մեկին, որին Աստված հենց մեր համար է ստեղծել։ Եթե ընկերության կամ ամուսնության հիմքում դրվում են դրական էմոցիաներ ու գաղափարներ (վայ, մոռացա զգացմունքներն ել նշեմ), ապա նման միությանը ոչինչ չի սպառնա ու հենց նման միությունների ստեղծումն է որ էական է, այլ ոչ թե ամուսնություն հանուն ամուսնության։ Եթե այդ միությունից չես ստանալու այն ինչ երազել ես, ապա իմաստն ինչո՞ւմն է ամուսնացած լինելու, երբ միասին քնելու եք անկողնում քանի որ «այդպես հարմար է» կամ քո դարդ ու ցավը թողած մի բան ել մեկ ուրիշինը ավելացնես դրան։
Այնպես որ հավաստիացնում եմ, որ լիքը լավ տղաներ ու աղջիկներ փնտրում են միմյանց։ Եթե փնտրես ու չվախենաս սխալվելուց, ապա անպայման կգտնես քո կեսին, որտեղ ել նա «թագնված» լինի։












