Հայկ, on Apr 7 2007, 04:19 PM, said:
Ուրեմն՝ բոլորս դեպի ընտրություններ։ Իսկ ընտրություններից հետո տեր դառնանք մեր քվեներին։ Չթողնե՛նք, որ նորից մեզ հիմարացնեն ու ստիպեն համակերպվել «չարյաց փոքրագույնին»...
«Խելացին նա չէ, ով տարբերում է չարը բարուց, այլ նա՝ ով կարողանում է ընտրել չարյաց փոքրագույնը» Սենեկա
Ես հենց պիտի ասեմ, որ չարյաց փոքրագույնն ընտրելն է մեր խնդիրը։
Երեկ նայում էի Ռոբերտ Ուիլյամսի «Տարվա Մարդը» ֆիլմը, որի հիմնական կերպարը մի կատակերգու է (comedian), ով պատահաբար հաղթում է ԱՄՆ պրեզիդենտական ընտրությունները, քանի որ ձայները գրանցող մեքենան սխալ էր ծրագրավորված։ Մի խոսքով (չպատմեմ, որ հետաքրքիր լինի դիտելը), նա ամենավերջում մի հետաքրքիր միտք է ասում, որն ել կարծես ամբողջ ֆիլմի իմաստն է։ Նա ասում է.
«Քաղաքական գործիչները, դրանք նման են երեխաների տակաշորին (diaper)։ Նրանց պետք է շուշուտ փոխել ձեզ հայտնի պատճառներով»։ Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են