Jump to content


- - - - -

Վախ, տագնապ, ֆոբիա


28 replies to this topic

#1 Լեգնա

    Սպասված կարոտ

  • Members
  • PipPip
  • 271 posts

Posted 24 January 2007 - 10:48 PM

Վախ, տագնապ, ֆոբիա

Վախ ապրում են բոլոր մարդիկ, այն բոլոր հույզերից ամենավտանգավորն է: Ինտեսիվ վախը կարող է նույնիսկ հասցնել մահվան: Պրիմիտիվ ազգերի մոտ հանդիպում են մահվան դեպքեր կապված տաբուի խախտման հետ: Դա այսպես կոչված Վուդուի մահն է, որը նկագրված է հայտնի ֆիզիոլոգ Քենոնի աշխատություններում: Սուր կատատոնիկ շիզոֆրենիան կարող է ավարտվել մահով, որի պատճառներից մեկը հավանաբար վախն է:
Կենդանին կարող է վախենալ միայն կոնկրետ վտանգերից, իսկ մարդը շնորհիվ իր երևակայության վախենում նաև երևակայական դժվարություններից, որոնք ինքն է ստեղծում: Նրա բավական լավ զարգացած ուղեղը ծնում է սատանաներ, հրեշներ, որոնք թունավորում են նրա գոյությունը: Ստեղծել նոր վախ հեշտ է, իսկ սպանել այն շատ դժվար ` դրա աննյութական լինելու հետևանքով: Սա բավական ակնհայտ է հավատքներում և հետամնաց ազգերի պատկերացումներում:

Վախը հիմնված է ինքնապահպանման բնազդի վրա, կրում է պաշտպանական բնույթ և ուղեկցվում է նյարդային գործունեության, ֆիզիոլոգիական փոփոխություններով, ինչը ազդում է շնչառության և պուլսի, զարկերակային ճնշման ու ստամոքսահյութի արտազատման վրա: Վտանգի հասկացումը, դրա գիտակցումը ձևավորվում է կյանքի փորձի և միջանձային հարաբերությունների արդյունքում, երբ որոշ անտարբեր գրիռներ աստիճանաբար ձեռք են բերում վտանգի բնույթ: Նման դեպքում, խոսում են տրավմատիկ փորձի դրսևորման մասին ` վախ, ցավ, հիվանդություն, կոնֆլիկտներ, անհաջողություններ և այլն:

Ամեն մարդ ունի վախի անհատականացված տեսակներ, որը վերաբերում է նրա անհատական կենսակերպին, արտահայտում է մարդու անհատական որակները, և այն տեղ ունի բոլոր հասարակական կառույցներում: Վախը մեր գիտակցության մեջ առաջանում է շատ վաղ ` որպես զարգացման անհրաժեշտ պայման և աստիճանաբար կորցնելով հին ձևերը ` ստանում է նոր բովանդակություն:

Նույնքան հաճախ ինչքան վախը հանդիպում է նաև տագնապ արտահայտությունը, որը վտանգի կանխազգումն է, անհանգստության վիճակը: Ավելի հաճախ տագնապը արտահայտվում է ինչ –որ իրադարձության սպասելիս, որը դժվար է կանխագուշակել և կարող է բերել տհաճ հետևանքների: Եթե վախը գիտակցության մեջ մարդու կյանքի ու բարեկեցությանը սպառնացող կոնկրետ վտանգի աֆելտիվ արտացոլումն է, ապա տագնապը սպասվող սպառնալիքի սրված զգայությունն է: Ի տարբերություն վախի, տագնապը կարող է արտահայտվել ուրախության զգացումի ձևով, որպես հաճելի սպասում: Անհանգստության զգացումը, կախված երեխայի անձի հոգեկան կառուցվածքից, կենսափորձից, ծնողների ու հասակակիցների հետ հարաբերություններից, կարող է ձեռք բերել ինչպես տագնապի, այնպես էլ վախի բնույթ: Այն մարդը, որը գտնվում է անորոշ իրավիճակներում, զգում է տագնապ, իսկ այն մարդը, որը վախենում է որոշակի օբյեկտներից կամ մտքերից, ապրում է վախ: Իր հերթին վախը կարելի է դիտել որպես տագնապի դրսևորում կոնկրետ, օբյեկտիվացված ձևով, եթե տագնապը ձեռք է բերում երկարատև ընթացք: Անհանգստության վիճակներում (տագնապալիություն և ահ) վախը թաքնված է հոգեկանի տարբեր մութ անկյուններում` սպասելով դրսևորման հարմար պահի: Այն անհանգստությունը, երբ գերակշռում է ահը, բնորոշ են դանդաղելը, «միևնույն տեղում դոփելը», խոսքը անարտահայտիչ է, մտածողությունը ` իներտ, ծանրություն կա սրտին: Ի տարբերություն դեպրեսիայի, չկա կարոտ, մահվան մտքեր, պահպանվում է բավարար ակտիվություն կենսագործունեության այն ոլորտներում, որոնց դեռ չի դիպչել վախը: Իսկ այն անհանգստությունը, երբ գերակշռում է տագնապիությունը, նկատվում են շարժողական գրգռվածություն, անչափ մեծ հետաքրքրասիրություն և ձգտում զբաղվելու ցանկացած նույնիսկ անօգուտ գործունեությամբ: Բնորոշ է սպասումի անտանելությունը, որը դրսևորվում է շտապողականությամբ և անհամբերությամբ: Խոսքի տեմպը արագացված է, որը երբեմն կարող է դրսևորվել չղեկավարվող բառերի հոսքով: Հետևաբար տագնապալիությունը հիշեցնում է ինչ –որ խոլերիկ, իսկ վախկոտությունը` ֆլեգմատիկ խառնվածքի դրսևորում:

Ֆոբիաների տակ հասկացվում է վախերի տեսակ, որոնց առաջացումը պայմանավորված չէ որևէ ռացիոնալ պատճառով: Դրանք կպչուն, ոչ ադեկվատ կոնկրետ բովանդակություն վախի ապրումներ են, որոնք առաջանում են որոշակի ֆոբիկ իրադրությունում: Առաջին հայացքից ֆոբիաների նշանները` շնչահեղձություն, կծկումներ կոկորդում, արագացված շնչառություն, էականորեն չեն տարբերվում ռեալ կամ արդարացված վախից: Իրականում նրանց միջև կան էական տարբերություններ: Եթե վախը առաջանում է բոլոր մարդկանց մոտ և վերանում է ռեալ վտանգի անցնելուց հետո, ապա ֆոբիայի դեպքում մարդը, որպես կանոն հասկանում է, որ իր ռեակցիան ոչնով պայմանավորված չէ և նույնիսկ անիկմաստ է, ընդ որում չի դադարում վախենալ: Բոլոր հիմնված վախերը ակտիվ են.մարդը միշտ փնտրում է ուղիներ դրանցից ազատվելու համար: Ֆոբիան պասիվ զգացողություն է. Նման վախի ենթարկված մարդը խուսափում է տհաճ իրադրություններից, բայց չի ձգտում ազատվել իր կպչուն վիճակից, քանի որ հոգու խորքում հասկանում է, թե ինչքան հարմար է գտնվել վախի ենթակայության տակ, այսինքն ֆոբիան տալիս է նրան երկրորդական շահ:

Վախերի դասակարգումը

Գոյություն ունի վախերի բազմաթիվ դասակարգումներ: Ամենաընդհանուր ձևով վախերը կարելի է բաժանել իրավիճակային և անձային վախերի: Իրավիճակային վախը առաջանում է անսովոր, ծայրահեղ վտանգավոր իրադրությունում, օրինակ`բնական աղետ, շան հարձակում, խմբում խուճապի ժամանակ և այլն: Անձային վախերը պայմանավորված են մարդու բնույթով, օրինակ` նրա բարձր կասկածամտությամբ: Իրավիճակային և անձային վախերը խառնվում և դրսևորուվում են իրար հետ:
Վախը նաև լինում է իրական ու երևակայական, սուր և խրոնիկ: Ռեալ և սուր վախերը պայմանվորված են կոնկրետ իրադրությամբ, իսկ երևակայակնն ու խրոնիկը` անձի առանձնահատկություններով:
Ճնայած որ վախը ինտեսիվ դրսևոչովող հույզ է, պետք է տարբերակել դրա սովորական, բնական կամ տարքային և պաթոլոգիկ մակարդակները: Սովորաբար վախը կարճատև է, վերանում է տարիքի հետ, չի դիպչում անձի խորքային արժեքների, էականորեն չի ազդում նրա բնավորության, շրջապատի հետ հարաբերությունների վրա: Բացի այդ ունի նաև պաշտպանական նշանակություն, քանի որ թույլ է տալիս խուսափել վախի օբյեկտի հետ հանդիպումից: Բայց պաթոլոգիկ վախը վկայում է նրա ծայրահեղ, դրամատիկ դրսևորումների մասին, երբ բացակայում է գիտակցության կողմից դրա վերահսկումը, ինչը բերում է սոցիալական դեզադապտացիայի:
Մեկ այլ դասակարգման համաձայն վախերը լինում են իրական ու նևրոտիկ: Իրական վախը հասկանալի է յուրաքնչյուրին, քանի որ հանդիսանում է ռեակցիա վտանգի ընկալմանը: Դա կարելի է դիտարկել որպես ինքնապահպանման բնազդի դրսևորում, որը բնորոշ է կենդանի էակներին: Նևրոտիկ վախերը կարող են դրսևորվել շուտ և շատ տպավորվող մարդկանց մոտ:

Այս տիպը կարելի է բաժանել 3 խմբի:
  • Ահ կամ ազատ վախ, որը միշտ կարող է կապված լինել ցանկացած հարմար օբյեկտի հետ: Նման վիճակը հոգեվերլուծողներին անվանում են «սպասման վախ»: Մարդիկ, որոնք ենթարկվում են դրան, միշտ ամենահնարավոր իրադրությունից կանխատեսում են ամենասարսափելին: Բնավ այս գիծը հիվանդագին անվանել չի կարելի, քանի որ իրականում դա վատատեսություն է: «Սպասման վախ»ի առավել մեծ աստիճանը կարող է փոխվել նյարդային հիվանդության, ինչը Զ.Ֆրեյդը անվանում է «վախի նևրոզ»:
  • Վախի երկրորդ ձևը կապված է որոշակի իրադրությունների և օբյեկտների հետ: Դրանք վերը նշված ֆոբիաներ են, որոնց տեսակները շատ են: Հոգեմարմնական բժշկության մեջ հայտնի են ֆոբիաների այնպիսի տեսակներ, ինչպիսիք են նոզոֆոբիան` ախտորոշման վախը, կանցերոֆոբիան` քաղցկեղով հիվանադլու վախը, կարդիոֆոբիան ` վախը սրտի ինֆարկտի նկատմամբ, կլաուստրաֆոբիան` փակ տարածության վախը և այլն:
  • Նևրոտիկ վախի երրորդ ձևը առողջ մարդկանց մեծամասնության կողմից ընկալվում է որպես ամենազարմանալի, քանի որ այստեղ լիովին բացակայում է կապը ահի ու տագնապ առաջացնող վտանգի մեջ: Այս վախը օրինակ առաջանում հիստերիայի ժամանակ ` ուղեկցելով հիստերիայի սիմտոմները կամ գրգռվածության ցանկացած պայմաններում, երբ կարելի է սպասել աֆեկտիվ դրսևորումների:
Առաջին հայացքից վախը մարդուն միայն բացասակն հույզեր է պատճառում, սակայն ինչպես ամեն բան բնությունում, վախի հույզը ի սկզբանե էվոլյուցիայի պրոցեսում առաջացել է օրգանիզմի պաշտպանության համար: Այն արյան մեջ ադրենալինի արտազատման միջոցով կարող է մոբիլիզացնել մարդու ուժերը ճգնաժամային իրավիճակներում: Բացի այդ վախը օգնում է վտանգավոր իրադրությունների լավ մտապահմանը, ինչը մեկնաբանված է ամերիկացի գիտնական Միլլերի 1951 թ. Մկների վրա կատարած հետազոտություններում: Սակայն ոչ միշտ են վախեցող իրավիճակները մնում գիտակցության մեջ: Դրանք հոգեբանական պաշտպանության դեպքերն են, երբ վախեղոց իրավիճակը անցնում է անգիտակցական և հուզական հիշողության փոխարեն տեղ է գտնում թվացյալ մոռացումը:

Վախի հաջորդ կարևոր նշանակությունը այն է, որ մարդը հնարավորություն է ստանում գործել ինֆորմացիայի պակասի պայմաններում: Այդ դեպքում վարքի ստրատեգիան թելադրում է վախը:

Վախի տարիքային դինամիկան

Տարբեր քաղաքակրթություններում երեխաները զարգացման ընթացքում ապրում են մի շարք ընդհանուր վախեր` նախադպրոցական տարիքում մորից բաժանվելու, մթության և կենդանիների վախերը, 6-8 տարեկանում ` մահվան վախը և այլն: Դա ապացուցում է զարգացման ընդհանուր օրինաչափությունները, երբ զարգացող հոգեկան կառույցները սոցիալական գործոնների ազդեցության տակ գործոնների ազդեցության տակ հիմք են հանդիսանում նույն վախերի առաջացման համար:

Հղիության շրջան և ծննդաբերություն: Ինչպես հայտնի է, մարդու հուզական ոլորտի հիմքերը դրվում են դեռ ներարգանդային զարգացման շրջանում, հետևաբար անհանգստությունը, որն ունենում է կինը հղիության ժամանակ, հանդիսանում է երեխայի անհանգստության առաջին փորձը: Ըստ հոգեվերլուծության (ֆրոյդ Զ. Ռանկ օ.) ծնվելու ակտը երեխայի համար հանդիսանում է այնքան տրվմատիկ իրադարձություն, որ իր ողջ հետագա կյանքում նա փորձում է վերապրել այդ դեպքն ու ազատվել վախի զգացողությունից:

Կյանքի առաջին տարին - Իրական կյանքում երեխան հաճախ հանդիսանում է շատ դժվարությունների ու վտանգերի, և կյանքի փորձի բացակայության պայմաններում առաջին հայացքից նորմալ երևույթները նրա մոտ սարսափ են առաջացնում: Անձի բնավորության կայացման ամենակարևոր շրջանը մանկությունն է: Ծնվելով, երեխան ընկնում է անհասկանալի աշխարհ, որի հետ շփման առաջին փորձերը վառ են, որ մոռանալով իր մանկական տպավորությունները, մարդը զգում է և գտնվում է նրանց ազդեցության տակ ողջ իր հետագա կայնքում:

Երեխայի կյանքի առաջին ամիսներին անհանգստությունը հիմնականում առաջանում է այն ժամանակ, երբ չեն բավարարում կենսակարևոր պահանջմունքները` սնունդ, քուն, ակտիվություն, ջերմություն և այլն, այսինքն ` այն ամնեը, ինչ որոշում է նորածնի ֆիզիկական և հուզական շփումները, որի բավարարման աստիճանը մոր կողմից ազդում է երեխայի հուզական զարգացման և տոնուսի վրա: Դրա դրսևորման առաջին ձևը երեխայի պատասխան ժպիտն է: Երկրորդ ամսում առաջանում է աշխուժացման կոմպլեքսը. Երեխան անհանգստանում է մոր բացակայության ժամանակ և նոր շրջապատում: Մոր բացակայության դեպքում անհանգստությունը առավել ցայտուն է դառնում 7, իսկ օտար դեմքերից վախը 8-րդ ամսում, ինչը վկայում է, որ երեխան տարբերակում է մոր դեմքը և ընտրողական վերաբերմունք է ցուցաբերում: Այսինքն ` մոր բացակայությունը առաջին տրավ, ատիկ փորձն է, որի հետագա ամրապնդումը բերում է միայնության վախի առաջացմանը և ընդհանուր տագնապությանը: 8-րդ ամսում բարձրանում է երեխայի զգայունակությունը մոր ձայնի ու երաժշտական ձայների նկատմամբ:

Այսպիսով, 7-9 ամիսները տագնապի ու վախի զարգացման համար բավական զգայուն շրջան են: Սկսած 14-րդ ամսից նկատվում է անհանգստության պակասում մոր բացակայության դեպքում: Սա նոր փորձի կուտակման, մտածողության ` որպես ինտելեկտուալ-խոսքային գործունեության զարգացման փուլն է: Ընդ որում պայպանվում է բարձր զգայունակությունը հարազատների հուզական վիճակի նկատմամբ: Առաջին տարվա վերջում մոր հուզական կերպարը այդքան ամբողջականություն էլ չի պարունակում, ինչպես ավելի վախ շրջանում: Այստեղ մայրը արդեն ստիպված է որոշ բաներ արգելել երեխային, ինչը հակասում է երեխայի մոտ ստեղխված հուզական կերպարին և նրա հույզերի ու ցանկությունների անմիջական արտահայտմանը: Այս շրջանում երեխային տրված ինքնուրույնության հնարավորությունը, ազատությունը, ինչպես նաև դրական վերաբերմունքը վայր ընկնելուն և այլն, զարգացնում է ինքնավստահություն, կամայնություն, երբ քայլելու փորձերից և ընկնելուց հետո, երեխան շարունակում է պայքարել «դժվարությունների դեմ»:

Այստեղ անփոխարինելի դեր ունի նաև հայրը: Եթե նա խաղում է երեխայի հետ, խրախուսելով երեխայի քայլերը, այլ ոչ թե ձգտում է հրամաններ տալ և վարժեցնել իրեն ցանակալի ձևով, ապա երեխայի հուզական կապը հոր հետ ավելի է ամրապնդվում: Հակառակ դեպքում երեխան սկսում է վախենալ ծնողների սպասումների չհամապատասխանելուց և պատժվելուց: Այս տարիքին բնորոշ են վախը օտար մարդկանցից, որոշ անծանոթ առարկաներից, ջրից, լողալուց:

Այսպիսով առաջին տարին սկիզբների սկիզբն է, կարևոր էտապ ողջ հետագա հուզական զարգացման ընթացքում:
1-3 տարեկան հասակ: Այս տարիքում ինտենսիվ զարգանում են գիտակցությունն ու խոսքը, կոորդինացվում են շարժումները, կատարելագործվում են վարքի հետազոտական ձևերը, առաջանում է հաստատակամություն դժվարություններ հաղթահարելու ժամանակ: 2 տարեկանում տեղի է ունենում սեփական ես-ի գիտագցումը, սեռերի միջև տարբերությունների հասկացումը: Նման որակների առաջացումը հնարավոր է միայն բարեկեցիկ ընտանիքներում, կոնֆլիկտների ու հուզական լարվածության բացակայության պայմաններւոմ: Հակառակ դեպքում երեխայի մոտ մեծանում է տագնապությունը, լարվածությունը, ինչը արտահայտում է ուտելիքից հրաժարվելու, քնի խանգարման, կենսախնդության իջեցման մեջ: այս շրջանում առաջանում են նոր վախեր: Մղձավանջային երազների գլխավոր դերակատարը հիմնականում հանդիսանում է գայլը: Նրա պատկերը առաջ է գալիս հեքիաթներ լսելուց հետո, հատկապես այն երեխանների մոտ, որոնք վախենում են հորից: Գայլը ասոցացվում է ֆիզիկական ցավի հետ, որն առաջանում է ենթադրվող սուր ատամներով կծելու ժամանակ: Սա շատ իրական է, եթե հաշվի առնենք այս տարիքին բնորոշ վախը սրսկումների և ցավի նկատմամբ: 4տարեկանի ոմտ երազներում կարող է հայտնվել նաև հեքիաթային ու մուլտ այլ հերոսներ, ինչն արտացոլում է երեխայի ու մոր ոչ ադեկվատ հարաբերությունները մոր չափազանց խիստ լինելու դեպքում: Ահա թե ինչու 2և3 տարեկան երեխաները ծնողներին խնդրում են սպանել գայլին ու մյուս հերոսներին սարսափելի երազներից ազատվելւո համար: Նման խնդրանքները չպետք է աչքաթող անել և հաշվել դատարկ քմահաճույքներ, քանի որ վերոհիշյալները, ապրելով երեխայի ենթագիտակցության մեջ, միշտ վկայում են ինչ –որ տագնապալի երևույթների մասին, որոնք որպես կանոն պայմանավորված են մեծահասակների հետ փոխհարաբերություններվ:
Այս տարիքին բնորոշ են հատկապես վախը մոր հետ բաժանվելուց, որոշ առարկաներից, հեքիաթային հերոսներից և գիշերային վախերը:

3-5 տարեկան հասակ: Սա ես-ի հուզական ամբողջականացման շրջանն է: Զգացմունքները արդեն նշվում են բառերով, արտահայտված է ձգտումը հասկանալուն, վստահությանը, այլ մարդկանց հետ մոտիկությանը: Ձևավորվում է «մենք» հասկացությունը, որի տակ երեխան ենթադրում է սկզբում իրեն ու ծնողներին, հետո իրեն ու հասակակիցներին: Ձևավորվում են մի շարք էթիկական կատեգորիաներ, այդ թվում նաև մեղքի զգացողությունը և էմպաթիան: Մեծանում է երեխայի ինքնուրույնությունը, ֆանտազիան է զարգանում, դրա հետ մեկտեղ նաև երևակայական վախերի հավանականությունը:
Բնորոշ են միայնության, մթի ու փակ տարածության, ծնողների կամ այլ մեծահասակի բղավելու վախերը: Երեխան վախենում է միայնակ քնելուց, անընդհատ կանչում է մորը, ստիպում է, որ լույսը վառ թողնեն, իսկ դուռը `կիսաբաց: Անհանգստությունը կարող է նաև ավելանալ մղձավանջային երազներ սպասելուց: Ծնողները պետք է պրոբլեմ չսարքեն նման տարիքային վախերից, ճիշտ ժամանակին հանգստացնեն երեխաներին, նորւբ խոսեն նրանց հետ և հատկապես զբաղվեն երեխաների հետ ցերեկը, որ քնելու ժամանակ չառաջանան ավելորդ նևրոտիկ պահանջներ: Երեխան կարող է վախենալ փակ տարածությունից, հատկապես եթե մնում է մենակ կամ փակվում է որևէ սենյակում որպես պատիժ: Նման «դաստիրակչական միջոցառումները » բազմաթիվ շեղումների հիմք կարող են ծառայել ` կակազություն, և նյարդային տիկեր և այլն:

5-7 տարեկան հասակ: Այս շրջանի կարևոր գծերից մեկը հանդիսանում է աբստրակտ մտածողությանզարգացումը, ընդհանրություննների, դասակարգումների կարողությունը, ժամանակի ու տարածության կատեգորիաների գիտակցումը: 5-7 տարեկանում առաջատար է հանդիսանում մահվան վախը: Նրա առաջացումը նշանակում է ժամանակի ու տարածության մեջ տեղի ունեցող տարիքային փոփոխությունների անդառնալիության գիտագցում: Այսպես, թե այնպես կարող է արտահայտվել այն դեպքում, եթե ծնողները երեխայից պահանջում են ավելի մեծ ինքնուրույնություն, քան ինքը ունակ է: մահվան վախը բարոյական – էթիկական կատեգորիա է, որ նշում է զգացմունքների հասունության, խորության մասին, ու այդ պատճառով առավել արտահայտված է հուզականորեն զգայուն և տպավորվող երեխաների մոտ, որոնք ունակ են աբստրակտ մտածելու: Ըստ հետազոտությունների, մահվան վախը սերտ կապված է հարձակման, մթի, երազային հերոսների, հիվանդությունների և ծնողների մահվան, մղձավանջային երազների, կենդանիների, աղետների, կրակի, հրդեհի ու պատերազմների վախերի հետ: Վերջին 6 վախերը տիպիկ են հատկապես բարձր նախադպրոցական տարիքի երեխաների համար: Այս տարիքին բնորոշ է նաև ուշանալու վախը, որը հիվանդագին սրացած է ու չլուծվող ներքին անհանգստության սիմպտոմ է, այսինքն նյարդային տագնապություն, երբ անցյալում վախեցնում է, ապագան տագնապ է ներշնչում, իսկ ներկան անհանգստացնում: Մահվան վախի դրսևորման նևրոտիկ ձևը հանդիսանում է վարակվելու վախը: Սովորաբար մեծերի կողմից ներշնչված հիվանդությունների վախ է, որոնցից ըստ իրենց խոսքերի կարելի է մահանալ:

7-11 ատերական հասակ: Այս տարիքի երեխաներին բնորոշ է եսակենտչոնության պակասումը և անձի սոցիոկենտրոնության մեծացումը: Դպրոցականի սոցիալական դիրքը նրա վրա մեծ պատասխանատվության, պարտքի, պարտականության զգացողություն է դնում, ինչը ազդում է անձի բարոյական կողմերի զարգացմանը: Սա արտահայտվւմ է ծնողների մահվան վախի սրացման մեջ: Եթե մինչդպրոցական հասակում գերակշռում են ինքնապահպանման բնազդի հետ կապված վախերը, ապա այս ժամանակ առաջանում են սոցիալական վախեր, որոնցից գերակշռում է վախը չլինել այն, ում մասին այդքան խոսում են ու հարգում, գնահատում և հասկանում են: Այլ կերպ ասած, դա շրջապատող իրականության սոցիալական պահանջներին չհամապատասխանող վախն է: Այս տարիքի կենտրոնական գոյացությունը խիղճն է, որը սերտ կապված է մեղքի զգացողության հետ: Նախորդ փուլերում դիտարկված չհասցնելու, ուշանալու վախերը արտահայտում են մեղքի զգացողությամբ, երբ երեխան քննադատվում է մեծահասակների կողմից:
Գոյություն ունի «դպրոցական ֆոբիա» հասկացությունը, ինչը ենթադրում է որոշ երեխաներին հետապնդող վախը դպրոց հաճախելուց: Շատ հաճախ խոսքը ոչ այդքան դպրոց մտնելու, վախի մասին է, որքան ծնողներից բաժանվելու, տանից գնալու վախը, որոնց հետ երեխան սերտորեն կապված է: Սովորաբար դպրոց հաճախելու վախ չեն ունենում ինքնավստահ, սիրված, ակտիվ և հետաքրքասեր երեխաները, որոնք ձգտում են ինքնուրույն լուծել ուսման դժվարությունները և հասակակիցների հետ փոխհարաբերությունները: Հաճախ այս ֆոբիան ավելի սրում են ծնողները, երբ փորձում են ստուգել երեխայի գրած ու կարդացած ցանկացած տառ, իսկ սխալի դեպքում երեխան սկսում է վախենալ մոր բացասական վերաբերմունքից, ինչը տեղափոխվում է ուսուցչի նկատմամբ վախի և արգելակում է երեխայի կամքը ամենապատասխանատու պահերին: Հաճախ դպրոցական ֆոբիան պայմանավորված է լինում հասակակիցների հետ կոնֆլիկտներով նրանց կողմից ֆիզիկական ագրեսիայի դրսևորման ժամանակ: Սա ավելի նկատելի է հաճախակի հիվանդացող ու թուլակազմ տղաների մոտ,, հատկապես նոր դպրոց տեղափոխվելու ժամանակ երբ արդեն առկա է ուժերի ներդասարանային բաշխում:
Դպրոցական վախերի կողքին այս տարիքին բնորոշ է նաև աղետների վախը ` փոթորիկ, ջրհեղեղ, երկրաշարժ: Այն պատահական չէ, քնաի որ արտացոլում է այս տարիքին բնորոշ մտածողության տիպը ` հակվածությունը մտածելու իրադրարձությունների «ճակատագրական » հոսքին, խորհրդավոր երևույթներին, սնոտիապաշտություններին:

11-16 տարեկան հասակ: Սա պատասխանատու շրջան է աշխարհայացքի, հարաբերություններիհամակարգի, հետաքրքրությունների, հակումների ու ինքնագնահատականը, որը անխուսափելիորեն կապված է ինքնահարգանքի, ինքնավստահության հետ: Այս շրջանում պատանիները վախենում են ոչ միայն հոգեբանական, այլ նաև ֆիզիկական փոփոխություններից: Փոփոխությունների վախը ունի նաև ֆիզիոլոգիական հիմնավորում, քանի որ սեռականա զարգացման շրջանում տեղի են ունենում օրգանիզմի փոփոխություններ:
Բնորոշ են մահվան վախը, հիվանդանալու, աղետների վախերը: Վերջին երկուսը գերակշռում են աղջիկների մոտ: պատանեկան հասակը աղջիկների մոտ ավելի լեցուն է վախերով, ինչը արտացոլում է նրանց հակվածությունը վախերին ընդհանրապես:
Բոլոր վախերը պայմանականորեն կարելի է բաժանել բնական ու սոցիալական վախերի: Բնական վախերը հիմնված են ինքնապահպանման բնազդի վրա, և բացի իրենց ու ծնողների մահվան վախից ներառում են նաև վախը ստվերներից, կենդանիներից, շարժվող տրանսպորտներից, աղետներից, բարձրությունից, խորությունից, հրդեհից, արյունից, սրսկումներից, բժիշկներից և այլն, իսկ սոցիալական վախերը դրանք միայնության, որոշ մարդկանց, չհասցնելու, ուշանալու, զգացմունքներին չտիրապետելու, հասակակիցների կողմից պատժվելու վախերն են: Այս շրջանում ի տարբերություն տղաների, աղջիկների մոտ վախերը շատ լավ թաքնվում են: Դրանց առկայությունը հիմնականում խոսում է իրեն պաշտպանել չկարողանալու մասին, անվստահության մասին:
Վախը նոր, հասուն մարմնի նկատմամբ բերում է նրան, որ երիտասարդը սկսում է մի կողմից ուսումնասիրել այն, իսկ մյուս կողմից ` դրա նկատմամբ զգալ ամոթ, գրգռվածություն, չընդունելու զգացում: Նման ամբիվալենտ զգացմունքները պատճառ են դառնում հակասական հուզական դրսևորումների, որոնք բերում են անհանգստության, տագնապլիության առաջացմանը:
Բոլոր պատանեկան ֆոբիաների պատճառը առաջին հերթին հանդիսանում են հենց փոփոխությունները սեռական ոլորտում հասունացման շրջանում: Առանձնացվում են այնպիսի վախեր ինչպիսիք են օրագրեր կարդալու վախը, ծխելու, ալկոհոլ օգտագործելու մասին ծնողների իմանալու վախը, մաստուրբացիայով զբաղվելու վախը և այլն:
HAKUNA MATATA Posted Image

#2 Լեգնա

    Սպասված կարոտ

  • Members
  • PipPip
  • 271 posts

Posted 04 February 2007 - 07:08 AM

Ով ինչի՞ց է վախենում ,կասե՞ք
HAKUNA MATATA Posted Image

#3 Guest_Meri_*

  • Guests

Posted 04 February 2007 - 10:30 AM

.

#4 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 940 posts

Posted 05 February 2007 - 04:54 PM

View PostMeri, on Feb 4 2007, 10:30 AM, said:

Պատերազմից, և դրա բոլոր հնարավոր հետևանքներից, երկրաշարժից, և ընդհանրապես բոլոր տեսակի բնության աղետներից, կայծակից, հարազատին կորցնելուց, մթությունից, շներից... Առայժմ այսքանը::)
Երևի ավելի ճիշտ կլիներ հարցնել Մերիին, թե ինչից չի վախենում :p
Մերի ջան մարդկանցից վախեցիր... թե չէ խեղճ ու սոված շներից վտանգ չկա :)
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի

#5 Guest_Meri_*

  • Guests

Posted 05 February 2007 - 09:02 PM

.

#6 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 940 posts

Posted 05 February 2007 - 10:37 PM

View PostMeri, on Feb 5 2007, 09:02 PM, said:

Ժողովուրդ, մի բան էլ դուք գրեք, դեեե, խոստովանեք, ինչից եք վախենում?
Միգուցէ մենք ել վախենում ենք... խոստովանվելո՞ւց։

Փոքր ժամանակ ահավոր վախեցել եմ "Լեգենդ դինոզավրի մասին" Ճապոնական չխմած մի ֆիլմից, բայց 2 անգամ կինո եմ գնացել նաելու այդ ֆիլմը։
Ներկայումս ոչ միայն սարսափազդու ֆիլմերը չեն ազդում վրաս, այլև գրեթե ոչինչ չի առաջացնում վախի զգացում։

Տարօրինակ է... միգուցե մի բան փչացել է մոտս :)
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի

#7 Լեգնա

    Սպասված կարոտ

  • Members
  • PipPip
  • 271 posts

Posted 06 February 2007 - 06:55 AM

Չնայած ամեն տեղ գրել եմ,բայց էստեղ էլ գրեմ...

Վախենում եմ մի օր արթնանալ և չլինել:
Վախենում եմ մի օր միայնակ լինել:
Վախենում եմ չհասկացված լինելուց:
Վախենում եմ Մահից վախենալ:
Վախենում եմ խաբել-խաբվելուց:
Վախենում եմ մարդուն չսիրել:
Վախենում եմ ինձ չունենալ:
Վախենում եմ ինձ խղջալուց:
Վախենում եմ ինձ ատելուց:
Վախենում եմ երազ չունենալուց:
Վախենում եմ երազով ապրելուց:
Վախենում եմ ինձ հակասվելուց:
Վախենում եմ ինձանից:
Վախենում եմ շարունակություն չունենալուց:
Վախենում եմ արևը մայր մտնի,բայց էլ չծագի:
Վախենում եմ լուսինը աչքերումս այլևս չտեսնելուց:
Վախենում եմ հոգիս ծով չզգալուց:
Վախենում եմ երակներումս կրակի հանգչումից:
Վախենում եմ տիեզերքը իմ մեջ չունենալուց:
Վախենում եմ հողիս ժայթքումից:
Վախենում եմ մթությունը չսիրելուց:
Վախենում եմ բարձրություն չտեսնելուց:
Վախենում եմ թռչելիս,թևեր չունենալ:
Վախենում եմ խոսեմ,բայց չլսեն:
Վախենում եմ արձագանքս պաշտելուց:
Վախենում եմ որ չսիրվեմ,այլ պաշտվեմ:
Վախենում եմ կորելուց,բայց ոչ մեռնելուց:
Վախենում եմ ինձ էլ չտեսնել:
Վախենում եմ մարդ չտեսնելուց:
Վախենում եմ հարազատիս արգելքից:
Վախենում եմ Ստի անհրաժեշտությունից:
Վախենում եմ ժամանակը կորցնելուց:
Վախենում եմ հոգու ծերացումից:
Վախենում եմ սաղ-սաղ թաղվելուց:
Վախենում եմ գերեզման չունենալուց:
Վախենում եմ չսիրելուց:
Վախենում եմ հիվանդությունից:
Վախենում եմ հոգու դատարկությունից:
Վախենում եմ հոգու աղքատությունից:
Վախենում եմ անկատարությունից:
Վախենում եմ անդեմությունից:
Վախենում եմ անսեռությունից:
Վախենում եմ անօդ միջավայրից:
Վախենում եմ պանդխտությունից:
Վախենում եմ օտարացումից:
Վախենում եմ երկնքի ճաքից:
Վախենում եմ երկնի ծածանումից:
Վախենում եմ իրականությունից:
Վախենում եմ անոտ վազելուց:
Վախենում եմ նայել- չտեսնելուց:
Վախենում եմ մարդկային լռությունից:
Վախենում եմ մարդկային ոռնումից:
Վախենում եմ մարդկային լափից:
Վախենում եմ մարդկային կենդանի լեշից:
Վախենում եմ մարդկային ոհմակից:
Վախենում եմ հորիզոն չտեսնելուց:
Վախենում եմ տեղում դոփելուց:
Վախենում եմ ամեն ինչին հասնելուց:
Վախենում եմ չերևալուց:

Վախենում եմ այս ամենը կորցնել,...և այլև չվախենալ:

հ.գ. Իսկ Ես միշտ էլ սիրել եմ "ուժաս" կինոները,միշտտ :)

HAKUNA MATATA Posted Image

#8 Guest_Meri_*

  • Guests

Posted 06 February 2007 - 08:24 AM

.

#9 Լեգնա

    Սպասված կարոտ

  • Members
  • PipPip
  • 271 posts

Posted 07 February 2007 - 05:53 AM

View PostMeri, on Feb 6 2007, 04:24 AM, said:

Երբ ֆիզիկապես պաշտպանված կլինի, այդ ժամանակ արդեն ժամանակ կգտնի մտածել այսպիսի վախերի մասին: Թող ես համարվեմ պակաս զգացմունքային, բայց սա է փաստը:

Մեր ,բայց Ես ֆիզիկապես ինձ պաշտպանված եմ զգում,լուրջ եմ ասում :rolleyes:
Բնության երևույթներից իրոք չեմ վախենում...

HAKUNA MATATA Posted Image

#10 NARINE

    Newbie

  • Members
  • Pip
  • 77 posts

Posted 01 March 2007 - 07:00 AM

View PostԼեգնա, on Feb 7 2007, 05:53 AM, said:

Մեր ,բայց Ես ֆիզիկապես ինձ պաշտպանված եմ զգում,լուրջ եմ ասում :rolleyes:
Բնության երևույթներից իրոք չեմ վախենում...


Gahelner yerevum e lav vax brnoxi kariq e zgazvum! Noraguyxum liq@ mom tapox tatikner kan!

#11 Լեգնա

    Սպասված կարոտ

  • Members
  • PipPip
  • 271 posts

Posted 01 March 2007 - 07:23 AM

View PostNARINE, on Mar 1 2007, 03:00 AM, said:

Gahelner yerevum e lav vax brnoxi kariq e zgazvum! Noraguyxum liq@ mom tapox tatikner kan!

Նարին սնահավատ ես? :rolleyes:
Մոմը վախը երբեք չի հանի:

HAKUNA MATATA Posted Image

#12 NARINE

    Newbie

  • Members
  • Pip
  • 77 posts

Posted 01 March 2007 - 06:00 PM

View PostԼեգնա, on Mar 1 2007, 07:23 AM, said:

Նարին սնահավատ ես? :rolleyes:
Մոմը վախը երբեք չի հանի:



Aknarkes lurg mi @ndunir!
Bays karzum em vor ayn mardik voronq tekuz mi qich havatum en ger barbnakan usherin, apa aveli shat aravelutyun unen ogtevlu inqnanershnchman bariqneriz!
I miji ayloz karzum em vor bolor mardik el inch vor chapov snahavat en! uxaki voch snahavatner@ hamarum en nranq ovqer aveli qich en kentronanum aid uxutyamb!

#13 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 940 posts

Posted 01 March 2007 - 06:29 PM

View PostNARINE, on Mar 1 2007, 06:00 PM, said:

Aknarkes lurg mi @ndunir!
Bays karzum em vor ayn mardik voronq tekuz mi qich havatum en ger barbnakan usherin, apa aveli shat aravelutyun unen ogtevlu inqnanershnchman bariqneriz!
I miji ayloz karzum em vor bolor mardik el inch vor chapov snahavat en! uxaki voch snahavatner@ hamarum en nranq ovqer aveli qich en kentronanum aid uxutyamb!
Լիովին ընդունում եմ, սակայն առնվազն հիմարություն է երբ ասենք վրատ չիբան է լինում, ասում են «աչքով տվին» ու մի բան ել խորհուրդ են տալիս մի հատ գլխիտ չափ «աչքի հուլունք» կապել վզիցտ որ աչքով տալուց այն գա կպնի ետ հուլունքին, հետ ֆռա ու կպնի... փափուկ տեղիտ :rolleyes:
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի

#14 NARINE

    Newbie

  • Members
  • Pip
  • 77 posts

Posted 01 March 2007 - 09:54 PM

View PostSkyFlyer, on Mar 1 2007, 06:29 PM, said:

Լիովին ընդունում եմ, սակայն առնվազն հիմարություն է երբ ասենք վրատ չիբան է լինում, ասում են «աչքով տվին» ու մի բան ել խորհուրդ են տալիս մի հատ գլխիտ չափ «աչքի հուլունք» կապել վզիցտ որ աչքով տալուց այն գա կպնի ետ հուլունքին, հետ ֆռա ու կպնի... փափուկ տեղիտ :rolleyes:


Yes aveli lav tarberak gitem, mi hat metz txti vra grumes voreve axotq yev dnum shat apahov tex. Orinak kanayq dnum em krzqali mech!
Yes konkret aydpisi mardkanz chanachum em. Inz zvarcheznum e mardkanz primitivutyun@!!!!

#15 Լեգնա

    Սպասված կարոտ

  • Members
  • PipPip
  • 271 posts

Posted 02 March 2007 - 06:23 AM

View PostNARINE, on Mar 1 2007, 05:54 PM, said:

Yes konkret aydpisi mardkanz chanachum em. Inz zvarcheznum e mardkanz primitivutyun@!!!!

ինձ էլ զվարճացրեց քո պատասխանը.
գերբնական ուժ :p ,այդ տատիկների մոտ :rolleyes: ,հա ,չնայած գերբնական ուժ ունեն, որ նույնիսկ Մեր Գագիկ Ծառուկյանի երկու որդիների աշխարհ գալը որոշեցին, ու երկու սերունդ ապահովվեցին :lol: ,ուժ եմ ասել ,էէէէ~

HAKUNA MATATA Posted Image

#16 christi

    Newbie

  • Members
  • Pip
  • 89 posts

Posted 16 March 2007 - 01:41 AM

View PostԼեգնա, on Mar 1 2007, 08:23 AM, said:


Մոմը վախը երբեք չի հանի:
Ete mek@ havatum e ,vor khani, hanum e.
Ete erexajin chvaxecnes,heto vaxi dem pajkarlu karik chi lini.
U @ndhanrapes vaxenal chi nshanakum snahavat linel.Ete mek@ vaxenum e shnic, tox shun pahi , da ognum e/im porcic em asum/, ete vaxenum es erasneric,dran el zanazan migocner kan.isk ete irakan kjankic es vaxenum,da aveli dshvar e. Orinak mi kani tari arag mi amboxg azg vaxenum er ,te"hima lujser@ kktren".Mek el vaxenum ein, vor gazi balonum gaz@ kvergana... :) Srank tesac baneric vaxenaln e. Isk vor erexan vaxenum e mtic,normal e,uxxaki petk e het@ parkes nujn senjakum ,zruces/voch uxxaki ir vaxi masin/, hetakrkir baner xoses het@,voch sarsapeli "karmir glxarki" masin,ajl or.te aravotjan inch enk anelu,nra @nkerneric...Mi kani oric hastat el chi vaxenalu, u mutn @nknelis voch te sarsapeli hekiatnern e hishelu,ajl naxord orerin cnoxi het unecac zrujcneri temaneri masin.Isk vax amen mard uni ir meg ajs kam ajn banic,mek@ siracin korcneluc, mjus@ hivand harasatin,mek@ dram korcneluc,mjus@ knnutjunneric, mi xoskov um inch tema huzum e...

#17 NARINE

    Newbie

  • Members
  • Pip
  • 77 posts

Posted 15 April 2007 - 09:29 PM

Ես շատ լսել եմ Ֆոբյաների մասին և դրանցից մեկով էլ տառապում եմ: Այն կոչվում է claustrophobia:
Անբացատրելի և անտրամաբան ձևով վախենում եմ փակ տարածքներից: Ասենք հիմնականում խուսափում եմ լինել վերելակի մեջ:
Այ այս մի Ֆոբիայի մասին նոր կարդացի: Անունն է xenophobia: Այն վախի և ատելության զգացմունք է օտարների նկատմամբ կամ որիվիցէ մի բանի նկատմամբ որը որ օտար է:
Հետաքրքիր է չէ?

#18 SkyFlyer

    Administrator

  • Admin
  • PipPip
  • 940 posts

Posted 16 April 2007 - 08:20 AM

Social Phobia

Social Phobia characterized by overwhelming anxiety and excessive self-consciousness in everyday social situations. People with social phobia have a persistent, intense, and chronic fear of being watched and judged by others and being embarrassed or humiliated by their own actions.

* Approximately 15 million American adults age 18 and over, or about 6.8 percent of people in this age group in a given year, have social phobia.
* Social phobia begins in childhood or adolescence, typically around 13 years of age.

Agoraphobia

Agoraphobia involves intense fear and anxiety of any place or situation where escape might be difficult, leading to avoidance of situations such as being alone outside of the home; traveling in a car, bus, or airplane; or being in a crowded area.

* Approximately 1.8 million American adults age 18 and over, or about 0.8 percent of people in this age group in a given year, have agoraphobia without a history of panic disorder.1
* The median age of onset of agoraphobia is 20 years of age.

Specific Phobia

Specific phobia involves marked and persistent fear and avoidance of a specific object or situation.

* Approximately 19.2 million American adults age 18 and over, or about 8.7 percent of people in this age group in a given year, have some type of specific phobia.
* Specific phobia typically begins in childhood; the median age of onset is seven years.
Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Նարեկացի

#19 Lilit

    Member

  • Members
  • PipPip
  • 124 posts

Posted 18 April 2007 - 03:50 AM

Մի տարի առաջ ես ոչ մի բանից չէի վախենում, մտածում էի ինչ որ լինելու է կլինի, իսկ ես կանեմ ինձանից կախված ամեն ինչ որ կանխեմ վատը, իսկ ինչ որ ինձանից կախված չէ ես ի զորու չեմ: Իսկ հիմա ես վախենում եմ որ մի օր իմ բալիկի հետ հանկարծ վատ բան չպատահի...

#20 Guest_Meri_*

  • Guests

Posted 01 May 2007 - 06:10 PM

.